«ՀՀ լրատվական դաշտը դժվար է պատկերացնել առանց «Իրավունք» թերթի»
Արխիվ 16-20Հարգելի պարոն Գալաջյան
«Ազգային միաբանություն կուսակցության» նախագահությունը սրտանց շնորհավորում է «Իրավունք» թերթի հարգանքի արժանի կոլեկտիվին 30-ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթում է բեղմնավոր աշխատանք եւ նորանոր արարումներ` ի փառս Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների: Մեծ գոհունակությամբ արձանագրում ենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության լրատվական դաշտը դժվար է պատկերացնել առանց «Իրավունք» թերթի: Անցած երեք տասնամյակում «Իրավունքը» եղել եւ մնում է իր կոչմանն ու անցած փառահեղ ճանապարհին հավատարիմ, մշտարթուն լինելով Հայաստանին եւ Արցախին հայտարարված հիբրիդային պատերազմի մարտահրավերների դիմագրավմանն ուղղված պայքարի առաջնագծում: Ձեր խորաթափանց հրապարակումները մշտապես միտված են եղել հայոց պետականության ամրապնդմանը, ազգի առաջ ծառացած կենսահույզ խնդիրների լուծմանը:
Ջերմագին ողջույններով`
«Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ