Iravunk.com | ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՊԱՂՈՒՄԸ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ
Հրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչել Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայր Ամոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունը Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգում Պետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ Կիրանցում Ինչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա Ո՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ) Իմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ»

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՊԱՂՈՒՄԸ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 16-20

ԱՆՈՏԱՑԻԱ. Հայաստանի Հանրապետությունում անկախ դատական համակարգի կայացման, իրավական պետության կայացման ճանապարհին անհրաժեշտ պայման է զբաղեցրած պաշտոններից Հայաստանի կառավարության ամբողջ կազմի անհապաղ հեռացումը և, առաջին հերթին, զբաղեցրած պաշտոնից վարչապետ Փաշինյանի ազատումը, որն իշխանությունը բռնազավթեց 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման հետևանքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի VI գումարման իրավունքների վերականգնումը, որը ցրվեց Հայաստանում արտաքին ուժերի ամենաակտիվ միջամտությամբ իրականացված հակապետական դավադրության արդյունքում:

Տասնհինգ ամիս է անցել Հայաստանում պետական հեղաշրջումից հետո, որը տեղի ունեցավ 2018թ. ապրիլ-մայիսին: Ես արդեն գրել եմ հեղաշրջման նախապատմության, նրա գլխավոր գործող անձանց, ինչպես նաև այն տեխնոլոգիաների մասին, որոնք անդրօվկիանոսյան ռազմավարներն իրականացրին երկրում Նիկոլ Փաշինյանի և Ko-ի կողմից իշխանությունը զավթելիս: Ընթերցողներին կատարված աղետի մանրամասների հերթական ներկայացմամբ չհոգնեցնելու համար ցանկանում եմ տեղեկացնել, որ այսպես կոչված «թավշյա հեղափոխության» հետ կապված հարցերի մասին իմ տեսլականին և գնահատականների համալիրին յուրաքանչյուր ցանկացող կարող է ծանոթանալ Արտաշես Գեղամյանի անձնական էջում` «REGNUM» տեղեկատվական գործակալությունում, որն ինձ հնարավորություն է ընձեռել մեր խառնակ ժամանակներում հայ ընթերցողին (հատկապես նրանց, ովքեր արբած էին պյուռոսյան հաղթանակով, այսինքն` «թավշյա հեղափոխություն» անվանյալ պետհեղաշրջմամբ, ստոր դիվերսիայով, որն ուղղված էր հայոց պետականության հիմքերի խարխլմանը) հասցնել պաշտոնականից տարբեր այլ տեսակետ: Չեմ թաքցնի, որ հրապարակումները ռուսաստանյան «REGNUM» տեղեկատվական գործակալությունում իմ ինքնատիպ պաշտպանությունն էին տիրող և լայնորեն տարածվող իրավական կամայականությունից, որ տիրում է հետհեղափոխական Հայաստանում: Չէ՞ որ իմ հրապարակումներում արտահայտվել է կարծիք և տրվել են գնահատականներ վերջին տասնհինգ ամիսների իրադարձությունների մասին, որոնք տրամագծորեն հակադիր էին այն գնահատականներին, որոնք զօրուգիշեր հնչում էին տասնյակ ինտերնետ-պորտալներում և ներկայացվում էլեկտրոնային ԶԼՄ-ներում, ասես երգող առասպելական ծովահարսերի նման հմտորեն, ողբասացությամբ գայթակղում էին Հայաստանի դյուրահավատ քաղաքացիներին իբր իրենց` կեղծ հեղափոխականների փառահեղ արարումների պատմության մասին, որը Նիկոլ Փաշինյանն անվանում է «Նոր Հայաստան»: Ընդ որում` հոդվածներս հրապարակվում էին այն պայմաններում, երբ լիովին արգելված էին ելույթներս հեռուստատեսությամբ` անկախ դրանց տերերի քաղաքական նախասիրություններից, ներկայում Նիկոլ Վովաևիչին ու նրա սխրակիցներին փառաբանող լրագրողական համքարության կամ, գրական լեզվով ասած` պալատական կամարիլյայի աննախադեպ ակտիվության պայմաններում: Այդ տեղեկատվական ագրեսիան իրականացվում էր այն մաս-մեդիաների կողմից, որոնք ահա արդեն ոչ առաջին տարին շռայլորեն ֆինանսավորվում են քաղաքական բախտախնդիր, գունավոր հեղափոխությունների անդրկուլիսյան բեմադրիչ և արտահանող Ջորջ Սորոսի ու նրա նման անդրօվկիանոսյան քաղաքականամերձ համքարության կողմից, այսինքն` կրկնում եմ, գունավոր հեղափոխությունների անմիջական բեմադրիչների կողմից, որոնք պատրաստ են «ֆաս» հրամանով նետվել ըստ իրենց տեսակետի` այլ կերպ մտածող ցանկացած մարդու վրա: Այս տեղեկատվական քիլերները շրջանառության մեջ են մտցրել տարատեսակ մակդիրներ` «հակահեղափոխական», «սև», «հայ ժողովրդի թշնամի» և այլն, ճշմարտությունից հեռու հիմարություններ` իրենց խեղկատակության ժանրից գրառումները համալրելով խրատներով, բարոյականության մասին բաց դասերով, մի խոսքով` երբ հայտնի օպերայի նմանությամբ քաղաքական մարմնավաճառները հանրային դասախոսություններ են կարդում բարոյականության մասին: Սույն հակահայ տեղեկատվական քիլերների նպատակը սկզբից ևեթ միանգամայն պարզ էր, նրանք դա առանձնապես չէին էլ թաքցնում, այն է. հայոց պետականության հիմքերը խարխլելով` հասնել ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն, Գյումրիում տեղակայված Ռուսաստանի 102-րդ ռազմակայանը երկրից, ռուսաստանյան ռազմաօդային ուժերի «Էրեբունի» ավիաբազան Երևանից հանելուն, Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության ստորաբաժանումների զորակազմը Հայաստանի Հանրապետության պետական սահմանների պահպանումից հեռացնելուն: Ու մեկ էլ տեսար հանկարծ այս կեղծ «հեղափոխական» վարակի բացիլը արևմտյան ռազմավարները չէին զլանա տեղափոխել Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Կովկասի տարածաշրջան: Եվ ահա, ուշադիր վերլուծելով Հայաստանում պետական հեղաշրջմանը նախորդած և դրան հաջորդած իրադարձությունները` գալիս ենք այն եզրահանգման, որ հենց Հայաստանում էին հղկվել գունավոր հեղափոխության տեխնոլոգիաները` հաշվի առնելով Վրաստանում 2003թ. նոյեմբերին տեղի ունեցած «Վարդերի հեղափոխության», 2005թ. մարտ-ապրիլին Ղրղզստանում տեղի ունեցած «Կակաչների հեղափոխության», 2014թ. նոյեմբեր-2015թ. փետրվարին Ուկրաինայում «Եվրամայդանի» նման հեղաշրջումների փորձը: Թվում էր, թե Հայաստանում պետական հեղաշրջումից հետո Նիկոլ Վովաևիչի արևմտյան ուղեվարները փոքր-ինչ կհանդարտվեն, կսառեն, ավելին` կօժանդակեն «ժողվարչապետին» ապահովել ՀՀ սոցիալ-տնտեսական դրության էական բարելավում: Բայց ոչ, ինչպես և պետք էր սպասել, արևմտյան տիկնիկավարներին խորթ են Հայաստանի հասարակ քաղաքացիների հանապազօրյա շահերը: Նրանց համար կարևոր է այլ բան. պետական հեղաշրջման առաջին փուլում ապահովել ներկա պահին իրենց գլխավոր նպատակի իրականացումը` ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ և պայմաններ Ղարաբաղյան հակամարտության «խաղաղ կարգավորման» համար, ինչի արդյունքում 105 կիլոմետրանոց Արցախի Հանրապետության անվտանգության գոտու Արցախի զինված ուժերի կողմից վերահսկվող և Իրանի Իսլամական Հանրապետության միջև սահմանը կանցներ ԱՄՆ-ի և Իսրայելի, ծայրահեղ դեպքում` Թուրքիայի հսկողության ներքո: Այս հարցը մեր ժամանակներում ձեռք է բերում բացառիկ հրատապություն առաջիկայում Հնդկական օվկիանոսի հյուսիսային ջրատարածությունում և Հորմուզի նեղուցի շրջանում սպասվող Ռուսաստանի և Իրանի ռազմածովային ուժերի զորավարժությունների ֆոնին: Այս խնդրի լուծման համար արևմտյան ստրատեգների զինանոցում վաղուց փորձարկված գործիքակազմ կա, դիցուք` Հայաստանի Հանրապետության ներքաշումը կառավարելի քաոսի վիճակի մեջ` Սթիվեն Մանի հոդվածում ներկայացված երաշխավորությունների կիրառմամբ, որը տպագրվել է 1992թ. ԱՄՆ բանակի գլխավոր մասնագիտական ամսագրում` «Քաոսի տեսությունը և ռազմավարական միտքը» վերնագրով: Հոդված, որն արդիականությունը չի կորցրել նաև մեր օրերում: Դրա հետ մեկտեղ, անդրօվկիանոսյան «վարժապետների»` հայոց պետականության հիմքերի խարխլման գործիքակազմում հատուկ տեղ է հատկացվում այն քաղաքականության իրականացմանը, որն ուղղված է երկու հայկական պետություններում` Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում (նախկին անվանումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ապրող միասնական հայ ժողովրդի պառակտմանը` մի կողմից, և հայկական Սփյուռքի հետ նրանց պառակտմանը` մյուս կողմից:

Վերլուծելով վերջին ամիսների իրադարձությունները` կարելի է համոզվել նաև այն բանում, որ Հայաստանում պետական հեղաշրջման բեմադրիչների կողմից հատուկ տեղ է հատկացվել Արցախի Հանրապետությունում անկայունություն հրահրելուն` «թավշյա հեղափոխությունը» Լեռնային Ղարաբաղ արտահանելու միջոցով: Ընդ որում` այս նպատակին հասնելու հարցում Հայաստանի ներկայիս իշխանությունների տիկնիկավարները խիստ անհամբեր են: Դե ահա, օրերս «ժողվարչապետը», որն անգամ արձակուրդում լինելով, քրտնաջան «աշխատում» է, Facebook-ի ուղիղ եթերում ս.թ. օգոստոսի 2-ին ասաց այն մասին, որ ս.թ. օգոստոսի 5-ին, ժամը 19.00-ին, նա հանդես կգա Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Միևնույն ժամանակ, Նիկոլ Վովաևիչը ղարաբաղցիներին հրավիրեց գալ հրապարակ, որպեսզի, նրա խոսքով, նրանց աչքերին նայելով (ոչինչ չես ասի` հեռատես է «ժողվարչապետը»), ներկայացնի իր քաղաքական օրակարգն ու երկրի ապագայի տեսլականը: Համաձայնեք, հարգելի ընթերցող, որ «քննարկել հայերի առջև կանգնած մարտահրավերները», ինչպես նաև ազգային միասնության, ժողովրդի պոտենցիալի ճիշտ օգտագործման հարցերը (Ն. Փաշինյանի խոսքերից-Ա.Գ.) Ստեփանակերտի հրապարակում հանրահավաքի ժամանակ սկզբից ևեթ անլուրջ բան է, եթե, իհարկե, այդ մտահղացման հեղինակն իր առջև այլ, ավելի նենգ նպատակ չի դրել` խուճապ և տագնապ առաջացնել հավաքված լսարանի գիտակցությունում: Ավելին` «ժողվարչապետի» դատողությունների պարզունակությունն այստեղ չափն անցնում է, դրա վկայությունն են նրա խոսքերը. «Մեր նպատակը լինելու է համազգային միասնության մի կարևոր արձանագրում անելը և սրանից բխող հետևություններ անելը: Այնպես որ, սիրով հրավիրում եմ բոլորիդ…»,- ասել է Նիկոլ Վովաևիչը Facebook-ի ուղիղ եթերում: Սա` «համազգային միասնության արձանագրումը», անշուշտ, նոր սահմանում է քաղաքագիտությունում: Նման բարբաջանքը վերլուծելը նշանակում է նմանվել նրա հեղինակին, դրա համար այդ գործը կթողնենք «ժողվարչապետի» երկրպագուներին: Եթե հակիրճ, ապա Ստեփանակերտում կայանալիք հանրահավաքից պետք է սպասել նոր փորձանք, հարգելի ընթերցող: Մի բան պարզ է, որ Ն.Փաշինյանի բոլոր գործողությունները Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ լիովին համապատասխանում են նրա քաղաքական ուսուցչի` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումներին, որոնք ներկայացվել են 1997թ. նոյեմբերի 1-ին հայկական բոլոր թերթերում հրապարակված նրա ծրագրային հոդվածում, որի վերնագիրն է` «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը»: Դրանում հեշտ է համոզվել` ծանոթանալով հենց իր` Նիկոլ Վովաևիչի հոդվածին, որը տպագրվել է 2001թ. մայիսի 22-ին «Հայկական ժամանակ» թերթում, «Հողը սիրելով են պահում, իմացե՛ք» վերնագրով: Հարգելի ընթերցողին հիշեցնեմ Լ.Տեր-Պետրոսյանի և Ն.Փաշինյանի մոտեցումների էությունը` մեջբերում կատարելով վերջինի հոդվածից. «Եվ ուրեմն, ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք` ազատագրված, եթե կուզեք` օկուպացված տարածքների վերաբերյալ (նկատի ունի Արցախի Հանրապետության շուրջ անվտանգության գոտին-Ա.Գ.): Եկեք նրբանկատորեն շրջանցենք հարցի ամենացավոտ կողմը և հարցը դիտարկենք խաղի կանոնների տեսակետից (դեռևս այն ժամանակ ազգային-ազատագրական պատերազմը Լեռնային Ղարաբաղում, հարյուր հազարավոր մեր հայրենակիցների կյանքի փրկությունը ադրբեջանա-թուրքական յաթաղանից, Փաշինյանի ընկալմամբ, որակվում էր որպես մի ինչ-որ խաղ, որն ուներ իր` միայն իրեն հայտնի կանոնները-Ա.Գ.): Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ տարածքները չվերադարձնենք Ադրբեջանին... Ախր, էս երկիրը (նկատի ունի Հայաստանի Հանրապետությունը-Ա.Գ.) տեր չունի (օրինակ, Նիկոլ Վովաևիչի բոլոր սխրակիցները տերեր ունեն` հանձինս Սորոսի ամենատարբեր ֆոնդերի, դեմոկրատական ինստիտուտների, որոնք ֆինանսավորվում են համաշխարհային քաղաքականության ուժի հայտնի կենտրոնի այս կամ այն անդրօվկիանոսյան կուսակցությունների կողմից, տոտալիտար կրոնական աղանդների կողմից-Ա.Գ.), և մենք, որ պետք է լինենք այս երկրի տերը (այս դեպքում` քաղաքական հրեշ Ջորջ Սորոսի և նրա նմանների կամքն արտահայտողները-Ա.Գ.), մերը թողած ուզում ենք տեր լինել ուրիշին» (ընդգծումն իմն է-Ա.Գ.):
Հարգելի ընթերցողը կարող է միանգամայն արդարացիորեն հարց տալ. իսկ ինչո՞ւ Նիկոլ Վովաևիչը պաշտոնեական մակարդակ չի տեղափոխում իր հարաբերությունները Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Եվ ընթերցողն իրավացի կլինի, բայց, նկատենք, որ Նիկոլ Փաշինյանն այն խմորից չի հունցված, որ մոռանա իր քաղաքական ուսուցիչներին: Իմ կարծիքով` «ժողվարչապետի» բոլոր ցածրահարգ գործողությունները ՀՀ նախագահ Արմեն Վարդանի Սարգսյանի հանդեպ հենց այդ նպատակն են հետապնդում` թափուր դարձնել Հայաստանի հանրապետության նախագահի պաշտոնը` այդ աթոռին հետագայում Լևոն Տեր-Պետրոսյանին բազմեցնելով: Բայց այս ամենի մասին` հերթով: Այսպես, 2018թ. մարտի 1-ին ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը քննարկելիս «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց. «Ահա արդեն մի ամբողջ ամիս քննարկվում է հարցն այն մասին, թե արդյոք Դուք Հայաստանի քաղաքացի եղել եք վերջին 6 տարում, ինչպես պահանջում է ՀՀ Սահմանադրությունը, նախագահ առաջադրվելու համար, իսկ Դուք անտեսում եք այդ ամենը: Եվ անգամ ամբողջ ամսվա ընթացքում ժամանակ չգտաք ներկայացնելու Ձեր հայտարարությունը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու մասին` արհամարհելով հանրային օրակարգը... Մի՞թե հայ ժողովուրդն անիծված է, և նա արդեն երբեք լեգիտիմ նախագահ չի ունենա... Իսկ ունի՞ արդյոք այդպիսի մարդը բարոյական իրավունք հավակնելու նախագահի պաշտոնին»,- հռետորական հարց է տվել Ն. Փաշինյանը:
Այնուհետև, 2018թ. ապրիլի 26-ին, մինչև վարչապետ ընտրվելը, այն ժամանակ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Երևանի «Մարիոթ» հյուրանոցում հանդիպել է երկրի նախագահ Արմեն Սարգսյանի հետ և այդ հանդիպման արդյունքներով Facebook-ի իր էջում գրել է. «պարոն Սարգսյանն իր հետ բերել էր նաև փաստաթուղթ, որի համաձայն` նա զրկվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից 2011թ. դեկտեմբերին»: Հատկանշական է, որ դրանից հետո Փաշինյանն այդպես էլ հարկ չհամարեց ընդունելու իր, մեղմ ասած, անտաշ մեղադրանքների սխալականությունը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` որպես նախագահի ոչ լեգիտիմության մասին: «Ժողվարչապետի» ցինիկ վերաբերմունքի հերթական դրսևորումը, անշուշտ, ուսյալ, բարձր պրոֆեսիոնալ դիվանագետի` ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հանդեպ այն էժան քաշքշուկն էր, որը սարքեց «ժողվարչապետը» ՀՀ Սահմանադրական դատարանի (այսուհետ` ՍԴ) դատավորի ընտրությունների ժամանակ: Ընթերցողներին հիշեցնենք, որ 2018թ. հոկտեմբերին ՍԴ դատավորի պաշտոնում ՀՀ VI գումարման Ազգային ժողովի կողմից առաջադրվել էր Նիկոլ Փաշինյանի թիմից Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Սակայն այն ժամանակ նա ՀՀ VI գումարման Ազգային ժողովի կողմից չընտրվեց: Նշենք նաև, որ հետագայում ՍԴ դատավորի երկու այլ թեկնածուներ առաջադրվեցին` Արթուր Վաղարշյանը և Գոռ Հովհաննիսյանը, որոնց նույնպես առաջադրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, արդեն ՀՀ VII գումարման ԱԺ-ը, որտեղ Ն.Փաշինյանի «Իմ քայլը» խմբակցությունը ճնշող մեծամասնություն ունի, մերժեց: Եվ ստեղծված իրադրությունում «Իմ քայլը» խմբակցությունը հասավ նրան, որ ՀՀ նախագահը հերթական անգամ ներկայացրեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը, որն էլ ընտրվեց այդ պաշտոնում ս.թ. հունիսի 18-ին: Ընթերցողը կարող է հարց տալ. իսկ ի՞նչ արտասովոր բան կա դրանում: Որպեսզի թեման չերկարացնենք, մեջբերեմ հատված Վ.Գրիգորյանի և ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսիոնալ իրավաբան Գևորգ Պետրոսյանի երկխոսությունից: Այսպես, ՍԴ դատավորի պաշտոնում Վ.Գրիգորյանի թեկնածության հաստատման քննարկման ընթացքում Գևորգ Պետրոսյանը վերջինին հիշեցրեց իր իսկ հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը լեգիտիմ չէ և հարց տվեց. «Դուք ասում եք` Հանրապետության Նախագահը լեգիտիմ չի, բա որ լեգիտիմ չի, դուք ստեղ ի՞նչ գործ ունենք, մենք ի՞նչ ենք անում ստեղ, իսկ կարող է` հանկարծ մի օր Հանրապետության Նախագահը որոշի ղեկավարվել Հայաստանի Սահմանադրության 169-րդ հոդվածով եւ դիմի Սահմանադրական դատարան, դուք էլ էդ համոզմունքով ասեք` դուք ոչ լեգիտիմ Նախագահ եք, ես ձեր դիմումը չեմ ուսումնասիրում, չեմ քննում կամ, հետո, փոխանակ փորձեք խմբագրել ձեր ասածը հանուն ճշմարտության, լավ, մի հատ էլ շուռ եք գալիս ասում եք` չէ, դե որ տենց լիներ, ուրեմն, էս ԱԺ-ն էլ լեգիտիմ չի, բա մենք էստեղ ի՞նչ ենք անում, պրն Գրիգորյան, պարա՞պ ենք մնացել, եկել ենք ինքնահիացմա՞մբ ենք զբաղված էստեղ»:
Ավելի լավ չես ասի: Կարծում եմ, որ ընթերցողը կհամաձայնի, որ սա այն հազվադեպ դեպքն է, որը պարզաբանումների և մեկնաբանությունների կարիք չունի: Համառությունը, որով Նիկոլ Վովաևիչը և Ko-ն ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրում էին Վահե Գրիգորյանին, պետք է դիտարկել այն նույն հարթությունում, որով իշխանավորները անթաքույց պնդաճակատությամբ ցանկանում են ազատվել ՀՀ Սահմանադրական դատարանի գործող նախագահ, սահմանադրական իրավունքի ճանաչված գիտնական Հրայր Թովմասյանից: Ընդ որում` «ժողվարչապետը» և նրա շրջապատն իրենց այս կեղտոտ նպատակին հասնելու համար չեն զլանում օգտագործել ամենահակաօրինական գործողությունները, ընդհուպ մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի շենքը փակելը Ն.Փաշինյանի «հեղափոխական» զինակիցների` հակասոցիալական տարրերի կողմից, որոնք «թավշյա հեղափոխության» օրերին փակում էին փողոցները, զավթում պետական հաստատությունների շենքերը, բնականաբար` ոստիկանության լռելյայն համաձայնությամբ:


Ի՞նչ է սա` իշխանությունների ինքնաբերական գործողություննե՞ր, որոնք ցանկանում են ամեն գնով իրենց ենթարկեցնել ՀՀ Սահմանադրական դատարանը: Ոչ, հարցն այլ է, դիցուք. պարարտ հող նախապատրաստել ՀՀ նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանին հանելու համար` այդ ընթացքում արդեն ենթարկեցված ՍԴ հավանությամբ` այդ «գահին» Լևոն Տեր-Պետրոսյանին բազմեցնելու նպատակով: Այո, հարգելի ընթերցող, ես չեմ սխալվում: Այսպես, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 142-րդ հոդվածում, 5-րդ գլխում` «Հանրապետության նախագահի հրաժարականը», գրված է. «Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից»:
Ընթերցողներին հիշեցնենք նաև 141-րդ հոդվածը, որում գրված է. «1. Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման համար»: Այս համատեքստում բնավ պատահական չէ, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու հարցը դեռևս, դատելով ըստ ամենայնի, Ն.Փաշինյանի կողմից օրակարգից հանված չէ, ինչի մասին վկայում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանի` հարցեր առաջացնող պատասխանը, որը 2018թ. հունիսին այս առիթով ասել է. «Պրն Փաշինյանի հարցին, թե ինչու տեղեկանքը (Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից զրկելու մասին-Ա.Գ.) ստացվել է ոչ թե պետական կառույցում (նկատի ունի Մեծ Բրիտանիայի-Ա.Գ.), այլ մասնավոր ընկերությունում, պրն Սարգսյանը պատասխանել է, որ Մեծ Բրիտանիայում դա ընդունված գործելակերպ է. քաղաքացին իրեն վերաբերող որևէ տեղեկություն ստանալու համար կարող է դիմել ոչ թե իրավասու պետական մարմին, այլ մասնավոր իրավաբանական գրասենյակ, և նման տեղեկանքը նույնպես համարվում է հավաստի»... Կցանկանայի մեջբերել նաև ՀՀ Սահմանադրության 141-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը. «2. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան»: «3. Ազգային ժողովը Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշում է կայացնում Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով»: Ինչպես տեսնում ենք, ՍԴ դերը ՀՀ նախագահի պաշտոնանկության իրավաբանական ձևակերպման հարցում դժվար է գերագնահատել: Բնականաբար, հարց է առաջանում. ինչո՞վ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «ժողվարչապետի» սրտով չէ: Բայց այս մասին` մի փոքր ավելի ուշ:
Այժմ` հիշեցնենք ընթերցողներին որոշ փաստեր ոչ հեռավոր անցյալից: Այսպես, 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո, որոնց հետևանքով զոհվեց ՀՀ 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան, Հայաստանի կյանքում հաջորդ երկու-երեք տարում նկատվեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի բավական կշռադատված գործողությունները: Այդ տարիներին Սերժ Սարգսյանի ներքին քաղաքականության գլխավոր ուղղվածությունը հանգեցվում էր դեռևս պահպանվող ներքաղաքական լարվածության մեղմմանը, հակամարտող կողմերի (Լ.Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի կողմնակիցների) քաղաքացիական հաշտության համար պայմանների ստեղծմանը: Կարծում եմ, որ դա արդարացված քաղաքականություն էր` հաշվի առնելով այն, որ հայկական հասարակությունը չափազանց ցավագին էր ընդունում իր քաղաքացիների մահը, մանավանդ Հայաստանում զոհվածների, որոնք սպանվել էին իրենց իսկ հայրենակիցների կողմից: Հենց սրանում պետք է փնտրել Հայաստանի իշխանությունների լիբերալ վերաբերմունքի ակունքները 2008թ. փետրվար-մարտի զանգվածային անկարգությունների հրահրողների հանդեպ, որոնք հանգեցրին այդ ողբերգությանը: Հետագայում, 2017թ. ՀՀ VI գումարման Ազգային ժողովի ընտրությունների նախօրեին Հայաստանի իշխանությունները ստեղծեցին պատշաճ մրցակցային պայմաններ բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում և ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակիցների համար: Ընթերցողներին հիշեցնենք, որ նրա ղեկավարած Հայ ազգային կոնգրես կուսակցությունը ընտրարշավ մտավ Ժողովրդական կուսակցության, որը ղեկավարում էր Ս.Դեմիրճյանը, հետ դաշինք կազմած (այսուհետ` Դաշինք): Հանուն արդարության ընդգծենք, որ ամբողջ նախընտրական մարաթոնի ընթացքում Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հետևողականորեն հնչեցնում էին նրա մոտեցումները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ընդ որում` նշենք, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով` Դաշինքը հավաքեց ընտրողների 1,66 տոկոս ձայն և չանցավ ՀՀ Ազգային ժողով: Նշենք նաև, որ «Ելք» դաշինքը, որը ղեկավարում էր Ն.Փաշինյանը, հավաքեց ընտրողների ձայների 7,78 տոկոս և ստացավ 9 պատգամավորական մանդատ ՀՀ VI գումարման ԱԺ-ում: Կարևոր եմ համարում ընդգծել, որ ՀՀ VI գումարման Ազգային ժողովի ընտրությունները միջազգային կազմակերպությունների և հենց ընտրարշավի մասնակիցների կողմից ճանաչվել են կայացած: Ընտրողների քվեարկության արդյունքները Հայաստանի քաղաքական ղեկավարությանը լիակատար իրավունք տվեցին միջազգային կազմակերպություններում, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ բանակցություններում պնդել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մերժվում են Հայաստանի Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնության կողմից: Դրա հետ մեկտեղ` ակնհայտ էր այն փաստը, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ոչ մի դեպքում չի ստորագրի հակամարտության կարգավորման համաձայնագիր, որը համահունչ կլինի Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումներին, այլապես, եթե այդպես լիներ, նա կջնջեր իր ողջ քաղաքական կյանքի գլխավոր մոտիվացիան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության նվաճումն ու պահպանումը: Իրադարձությունների նման զարգացումը, անկասկած, հակասում էր անդրօվկիանոսյան ռազմավարների մտահղացումներին, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ծավալվող իրադարձությունները, ինչպես վերը նշվեց, էլ ավելի էին ակտուալացնում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի հետ Արցախի Հանրապետության անվտանգության գոտու 105 կիլոմետրանոց սահմանի վերահսկողության ապահովման հարցը: Պետք է ենթադրել, որ հենց այդ ժամանակ էլ էապես ակտիվացվեց Նիկոլ Փաշինյանին Հայաստանում իշխանության բերելու սցենարի իրականացման աշխատանքը, ինչը հնարավոր եղավ միայն պետական հեղաշրջմամբ: Կրկնում եմ, Լևոն Հակոբովիչի և Նիկոլ Վովաևիչի մոտեցումները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում լիովին համընկնում են, դրա համար էլ հաշվարկը կատարվեց Ն.Փաշինյանի վրա: Եվ հենց այդ ժամանակ էլ Ջորջ Սորոսին և Ko-ին ենթակա կեղծ լիբերալ մամուլը միաձայն վայնասուն բարձրացրեց, որ Ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորումը կարող է ապահովել միայն համաժողովրդական ճանաչում ունեցող առաջնորդը, որը կունենա Հայաստանի խորհրդարանի անվերապահ աջակցությունը:


Այս պայմաններում էլ տրվեց ՀՀ VI գումարման Ազգային ժողովը ցրելու պայմանների ստեղծման մեկնարկը, կրկնում եմ, Նիկոլ Վովաևիչի անդրօվկիանոսյան քաղաքական ուղեվարների սցենարի համաձայն: Այնուհետև, ոստիկանության լուռ «փիլիսոփայական» անգործության պայմաններում կաթվածահար արվեց հանրապետության խորհրդարանի գործունեությունը: Իհարկե, 2018թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ-ը արտահերթ նիստում ընդունեց օրենք «Հայաստանի Հանրապետության «Ազգային ժողովի Կանոնակարգ» Սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»: Այս օրենքի համաձայն` Ազգային ժողովի հատուկ նիստը, որը գումարվում է վարչապետի ընտրության նպատակով, համարվում է ընդհատված այն դեպքերում, երբ արտակարգ իրավիճակի կամ այլ խոչընդոտների դեպքում պատգամավորները չէին կարողանա մասնակցել այդ նիստին: Այսինքն` դա ինքնատիպ ապահովագրություն էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների ագրեսիվ գործողություններից, որոնք հետապնդում էին վարչապետի ընտրության հատուկ նիստերի խափանում, ինչպես տեղի ունեցավ հետագայում նրա վարչապետի պաշտոնից միտումնավոր հրաժարականի պարագայում, ինչը, կրկնում եմ, այն ժամանակ գործող օրենքի համապատասխան, հանգեցրեց ՀՀ ԱԺ ցրմանը: Նկատենք, որ արդեն 2018թ. հոկտեմբերի 3-ին նախօրեին ընդունված վերոնշյալ օրենքն ուղարկվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հաստատմանը: Այն, որ այդ օրենքը լիովին բխում էր ՀՀ Սահմանադրության պահանջներից, ինչպես ոչ մի իրավագետ գիտնականի, այնպես էլ ՀՀ ցանկացած սթափ մտածող քաղաքացու մոտ կասկածներ չէր հարուցում: Հաստատման համար հատկացված երեք շաբաթում (21 օր) այդ օրենքը այդպես էլ չհաստաստվեց նախագահի կողմից, իսկ սահմանված ժամկետի վերջին օրը ՀՀ նախագահի գրասենյակից ուղարկվեց Սահմանադրական դատարան` ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանության մասին եզրակացություն տալու համար: ՀՀ նախագահի նման սիրալիրությունից չօգտվել Նիկոլ Վովաևիչը ոչ մի կերպ չէր կարող, ուստի 2018թ. հոկտեմբերի 16-ին նա հրաժարական տվեց: Նրա իսկ խոստովանությամբ` դա ֆորմալ քայլ էր, որն անհրաժեշտ էր խորհրդարանը ցրելու և նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար: Նորից հիշեցնեմ ընթերցողներին, որ երկրի օրենսդրությամբ, եթե խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում, Հայաստանի նախագահը ցրում է ՀՀ ԱԺ-ը և նշանակում նոր ընտրություններ խորհրդարանը ցրելու պահից 30 օրից ոչ շուտ և ոչ ուշ, քան 45 օրը: Այսպիսով, 2018թ. հոկտեմբերի 24-ին և նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ը «չկարողացավ» ընտրել Փաշինյանին (քվորումի բացակայության պատճառով) ՀՀ վարչապետ, և այդ պայմաններում տառացիորեն մի քանի ժամ հետո ՀՀ նախագահը ստորագրեց հրամանագիր ՀՀ VI գումարման Ազգային ժողովը ցրելու մասին, այն Ազգային ժողովը, որը 2018-ի մարտին նրան ընտրել էր ՀՀ նախագահի պաշտոնում: Նոր ընտրությունները ՀՀ նախագահի կողմից նշանակվեցին 2018թ. դեկտեմբերի 9-ին: Դրանց արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը, որը ղեկավարում էր Ն.Փաշինյանը, հավաքեց ընտրողների ձայների 70,43%-ը և ստացավ 88 պատգամավորական մանդատ, 26 մանդատ ստացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և 18 մանդատ` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Որպես տեղեկություն ընթերցողներին հիշեցնեմ, որ հետագայում ՍԴ-ն ընդունեց վերոնշյալ օրենքի լիակատար սահմանադրականությունը, որը 2018թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ նախագահի կողմից ուղարկվել էր նրա դիտարկմանը, իսկ հետագայում օրենքը ստորագրվեց նաև Արմեն Սարգսյանի կողմից:
Այստեղ պետք է արձանագրենք անհերքելի փաստն այն մասին, որ, մեղմ ասած, ՀՀ նախագահի դանդաղկոտությունն այս օրենքը հաստատելու հարցում, որն արգելակում էր Հայաստանի խորհրդարանի ցրումը, լիովին համահունչ էր անդրօվկիանոսյան ռազմավարների (և ոչ միայն) սցենարին, որոնք ամիսներ առաջ կազմակերպել էին պետական հեղաշրջումը Հայաստանում: Նշենք նաև, որ «ժողվարչապետը», իրեն հատուկ վեհանձնությամբ, դեռ մի բան էլ ավելիով երախտապարտ եղավ ՀՀ նախագահին` առաջնաբեմ հանելով «անմոռանալի» Վահե Գրիգորյանին, որը երկրորդ անգամ ՀՀ ԱԺ հաստատմանը ներկայացվելով որպես ՍԴ դատավոր, թերթերից մեկի թղթակցի հարցին, թե նա երկրորդ անգամ է առաջադրվում ՍԴ դատավորի պաշտոնում իր իսկ կողմից ոչ լեգիտիմ համարվող նախագահի կողմից, ցուցադրական ցինիզմով պատասխանեց. «Այո, դա շարունակում է մնալ իմ դիրքորոշումը: Ես հայտարարել եմ իմ դիրքորոշումը մինչև նախագահի ընտրությունները, նա շարունակում է մնալ Հայաստանի նախագահ այնքան ժամանակ, քանի դեռ խորհրդարանի այդ որոշումը մնում է ուժի մեջ»: Այստեղ ուզում ես բացականչել. այ քեզ Նիկոլ, այ կեցցես, որ հանդիսանում ես «Նոր Հայաստանի» վեհանձնության ու ասպետականության նոր մարմնավորումը: Բայց սխալ կլիներ Փաշինյանի կատարածուների պարզունակ ու էժան գործողությունները վերագրել միայն անդրօվկիանոսյան (և ոչ միայն) հովանավորների օգնությամբ հենց իր` իշխանության հասած միջակ կարողությունների տեր լրագրողի նախանձի ոլորտին այնպիսի ինտելեկտուալի հանդեպ, ինչպիսին է Արմեն Սարգսյանը: Կարծում եմ, որ Նիկոլ Վովաևիչի խնդրի մեջ էր մտնում ՀՀ նախագահի համար հոգեբանական անհարմարության պայմանների ստեղծումը, ինչի արդյունքում նրա անձի շուրջ ամբողջ ցածրահարգ քաշքշուկը վերջում կձանձրացներ նրան, և նա հրաժարական կտար: Չէ՞ որ նման մի բան տեղի ունեցավ 1997-ին... Արմեն Սարգսյանին պաշտոնից քաղաքակիրթ ձևով հրաժարվել տալը, որքան էլ ցանկանա, Նիկոլ Վովաևիչի ուժի բանը չէ, չափից ավելի տարբեր են քաշային կարգերը: Մարզական լեզվով արտահայտվելով` ծանրքաշային բռնցքամարտիկի դեմ ունենք մուխաչ` ամենաթեթև քաշային բռնցքամարտիկ: Ինձ համար լրիվ անսպասելի էր, որ, վերլուծելով Նիկոլ Վովաևիչի և Արմեն Վարդանովիչի հարաբերությունները, չգիտես ինչու մտաբերում եմ դրվագներ «Առաքելությունն անիրականանալի է» կինոսերիալից` հիանալի Թոմ Քրուզի գլխավոր դերակատարմամբ, երբ ֆիլմի հերոսը ստիպված է ստանձնել ի սկզբանե անիրականանալի թվացող առաքելություններ, որոնք հետագայում, այնուամենայնիվ, իրականացվում են նրա կողմից: Ճիշտ ինչպես ավստրիացի հայտնի հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրեյդի ենթագիտակցական (կամ չգիտակցվող) տեսության ոլորտից: Հավանաբար, իմ մեջ առաջացած նման ասոցիացիաները ոչ վերջին հերթին պայմանավորված են այն գիտակցությամբ, թե որքան պատասխանատու և կարևոր է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի թվում է, թե անիրականանալի և հանելուկային առաքելությունը, ինչը ստիպում է իրեն այդքան փիլիսոփայորեն մոտենալ Նիկոլ Վովաևիչի հետ համատեղ աշխատանքի ցավագին պահերին: Ընդ որում` Լևոն Հակոբովիչի` Տեր-Պետրոսյանի զգոն աչքի ներքո, որը երազում է քաղաքական ռևանշի մասին, չէ, չէ, հարգելի ընթերցող, ոչ Արմեն Սարգսյանի, այլ Լեռնային Ղարաբաղի առաջին նախագահ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի հանդեպ: Չէ՞ որ` ով-ով, բայց անդրօվկիանոսյան ռազմավարները հաստատ գիտեն, որ գլխավոր խոչընդոտը Արցախի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության գոտու 105 կիլոմետրանոց սահմանի սեփական վերահսկողությունը ապահովելու իրենց ծրագրերի իրականացման ճանապարհին արգելակողները հենց Արցախի հերոսներն են` հանձինս Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Բաբայանի, Վիտալի Բալասանյանի, «Օհանով Սամոյի», Մանվել Գրիգորյանի, Սեյրան Օհանյանի, Բակո Սահակյանի, Լևոն Մնացականյանի և շատ-շատերի, որոնց միասնական լինելը մեր բարդ ժամանակներում ժամանակի հրամայականն է: Քանզի նրանց միասնության այլընտրանքը պարարտ հող կստեղծի Հայաստանի թշնամիների համար` քաղաքացիական պատերազմ սանձազերծել Արցախի հանրապետությունում, ինչին անհամբերությամբ սպասում են Ափշերոնյան սուլթանությունում: Դրա վկայությունն է ներկայիս կատարյալ լռությունն է Ադրբեջանի տեղեկատվական դաշտում: Ըստ երևույթին, Հայաստանում և Արցախում ծավալվող իրադարձությունները նրանց միանգամայն ձեռնտու են:


ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ. Ինչպես հայտնի է, 2019թ. մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշում ընդունեց դադարեցնել քրեական գործի վարումը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և պաշտոնատար այլ անձանց հանդեպ և դիմել Սահմանադրական դատարան` վիճելի հարցերի պատասխաններն ստանալու համար: Բացի այդ, նա որոշում ընդունեց բավարարել Արցախի Հանրապետության գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի միջնորդությունը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման մասին: Ինչպես և կարելի էր սպասել, տառացիորեն հաջորդ օրը, պետք է կարծել` ոչ առանց ՀՀ իշխանությունների գիտության, Դավիթ Գրիգորյանի դեմ սորոսյան լափակերների ճամբարի մաս-մեդիաների կողմից սանձազերծվեց կատաղի տեղեկատվական հետապնդում, որը, չարժե կասկածել, կոչված էր ստեղծելու տեղեկատվական ֆոն իշխանություններին անհնազանդ Դավիթ Գրիգորյանի հետապնդումների խստացման համար: Իսկ արդեն, ս.թ. հուլիսի 16-ին Դ.Գրիգորյանի աշխատասենյակում իրականացվեց խուզարկություն նրա բացակայությամբ (դատավորն այդ ժամանակ արձակուրդում էր-Ա.Գ.), այնուհետև դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակն ապօրինաբար կնքվեց: Փաստաթղթերը և տեղեկատվության կրիչները, որոնք պահվում էին դատավորի քարտուղարի աշխատասենյակում, նույնպես ապօրինաբար առգրավվեցին: Նշենք, որ Դ.Գրիգորյանն այժմ որպես կասկածյալ անցնում է քրեական գործով, որը հարուցվել է ծառայողական կեղծիքի փաստով: Հատկանշական է, որ հենց հիմա հիշեցին, որ ս.թ. փետրվարի 18-ին ոմն Սերգո Փանոսյան հայտարարություն էր տվել Դ.Գրիգորյանի դեմ, բայց նախաքննության մարմինն այն ժամանակ հրաժարվել էր քրեական գործ հարուցել այդ հայտարարության հիման վրա: Մի քանի ամիս անց` ս.թ. մայիսի 22-ին, հարցը վերանայվեց. գործն իբր հարուցել էին հայտնաբերված նոր հանգամանքների հիման վրա: Այսինքն` քաղաքական վենդետան Ռոբերտ Քոչարյանի հանդեպ վերածվեց քաղաքական վենդետայի դատավորի դեմ, որը, կատարելով իր մասնագիտական պարտքը, քաղաքական կամք էր դրսևորել և իր որոշմամբ կտրել էր ՀՀ երկրորդ նախագահի քաղաքական հետապնդման «գորդյան հանգույցը»: Այն, որ Հայաստանում արդարության հաղթանակը սարերի հետևում չէ, որը վերջ կդնի պատվիրված դատավարություններին մեր երկրում, Սահմանադրական դատարանի վարկաբեկման կոպիտ փորձերին, կասկած չի հարուցում: Բայց Դավիթ Գրիգորյանի հետ կապված պատմությունում կա նաև լուսավոր էջ: Միայն մի մեջբերում կատարեմ նրա 2019թ. հուլիսի 31-ի հայտարարությունից. «Հարգելի հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացել եք, երեկ ինձ մեղադրանք է առաջադրվել, որը ես անհիմն եմ համարում ու չեմ ընդունում: Ինձ առաջադրված մեղադրանքի ու հետապնդման մասին դեռ կարծում եմ առիթներ կլինեն արտահայտվել: Այսօր սակայն ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել շուրջ 100 փաստաբաններին, ովքեր հրապարակային իրենց պատրաստակամությունն են հայտնել պաշտպանելու ինձ քրեական գործի շրջանակներում: Հարգելի ընկերներ, ձեզնից շատերին ճանաչում եմ անձամբ մեր ընդհանուր աշխատանքի բերումով, շատերիդ չեմ ճանաչում, բայց համոզված եմ, որ բոլորդ շատ լավ գիտակցում եք, թե ինչ է իրականում կատարվում, ու ձեր քայլն ուղղված է ոչ այնքան դատավոր Դավիթ Գրիգորյանին սատարելուն, որքան մեր Հայրենիքում անկախ դատական համակարգի կայացման ճանապարհին ճշնշումների ու հետապնդումների բացառմանը...»: Դժվար է չհամաձայնել հարգարժան դատավորի փաստարկներին: Միևնույն ժամանակ, կցանկանայի շարունակել նրա միտքը. Հայաստանի Հանրապետությունում անկախ դատական համակարգի կայացման, իրավական պետության կայացման ճանապարհին, համոզված եմ, անհրաժեշտ պայման է զբաղեցրած պաշտոններից Հայաստանի կառավարության ամբողջ կազմի անհապաղ ազատումը և, առաջին հերթին, զբաղեցրած պաշտոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, որը բռնազավթեց իշխանությունը Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման հետևանքով, ինչպես նաև ՀՀ VI գումարման Ազգային ժողովի իրավունքների վերականգնումը, որը ցրվել էր Հայաստանի Հանրապետությունում հակապետական դավադրության արդյունքում, արտաքին ուժերի ամենաակտիվ մասնակցությամբ: Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված գործողությունների առավել հանգամանալի ցանկի ներկայացումն այլ վերլուծության թեմա է: Այս փուլում կարևոր է գիտակցել, որ հապաղումը իշխանությունից Նիկոլ Փաշինյանի բռնապետական ռեժիմի հեռացման հարցերում ուղղակի սպառնալիք է երկրի ազգային անվտանգությանը, հղի հայոց պետականության հիմքերի խարխլմամբ:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ



Հրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԱմոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունըԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգումՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ ԿիրանցումԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրաՈ՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ես ոգեշնչվել եմ մեր անվանի լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ ԱզարյանիցԻմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ»«Խոզը» կոմպլեքսավորվել է.Yerevan TimesԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինՀայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքըՊետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիՍահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիներըՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին․ դեսպանը՝ ՊապիկյանինՊարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումՌուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիԴպրոցականները, տեսնելով ակցիա իրականացնողներին, ինքնաբուխ սկսեցին «Նիկոլ դավաճան» վանկարկել (տեսանյութ)Մի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորականՔաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում ԳյումրիումՓաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ)Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք)«Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված էՄարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ ՍրբազանԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԷՍա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ)Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՀորդորում ենք չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ․ ոստիկանությունը հերքում է մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Եթե ինչ-որ մեկին թվում է իրեն չի հասնելու, չարաչար սխալվում էԿիրանցում տեղի ունեցածով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է Ալիևին իր հավատարմությունըԱստղագուշակ` մայիսի 2-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈ՞վ ա էդ Փաշինյանը, մենք տենց մարդ չենք ճանաչում, սրանք ազգի թշնամի են, հող են տալիսԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ էԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկելՕրվա խորհուրդ. Մայիսի 2«Հրապարակ». Բագրատ սրբազանը չի նահանջում, շարժումը պետք տեղափոխվի Երեւան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода