Iravunk.com | «Եվս մեկ անգամ մեր սատարումն եմ հայտնում Ռ. Քոչարյանի ազատության պայքարին». Շարմազանով
Լավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողին Հրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչել Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայր Ամոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունը Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգում Պետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ Կիրանցում Ինչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա Ո՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)

«Եվս մեկ անգամ մեր սատարումն եմ հայտնում Ռ. Քոչարյանի ազատության պայքարին». Շարմազանով

Արխիվ 16-20

Քաղաքական, հասարական, մշակութային մի շարք գործիչներ հավաքվել էին մեկ հարկի տակ՝ մասնակցելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» հայերեն թարգմանությամբ ինքնակենսագրական գրքի շնորհանդեսին: Ներկա էին բազմաթիվ կուսակցությունների նախագահներ, այդ թվում՝ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Ինչես նաեւ ՀՀԿ-ականներ Էդուարդ Շարմազանովը, Կարինե Աճեմյանը, Արմեն Աշոտյանը, ՀՅԴ-ականներ Հրանտ Մարգարյանը, Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը, նախկին պատգամավորներ Ստեփան Մարգարյանը, Արփինե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Ռուբեն Հակոբյանը, Աղվան Վարդանյանը, Վոլոդյա Բադալյանը եւ այլք:

Մեզ հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի հեղինակած գրքին՝ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ վեցերորդ գումարման փոխխոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ նշեց, որ այս գրքի հրապարակումը արդեն իսկ շատ կարեւոր իրադարձություն է, որովհետեւ գրքում արցախյան հերոսամարտի ղեկավարներից մեկի՝ ՀՀ երկրորդ եւ Արցախի հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներն են պատմության վերաբերյալ՝ 1988-ից մինչեւ 2018 թվականը. «Ինձ համար, օրինակ, շատ կարեւոր է արցախյան էպոպեայի, արցախյան հերոսամարտի ժամանակաշրջանի, մեր հերոսների եւ առհասարակ, ազատագրության պատմության վերաբերյալ Ռեբերքտ Քոչարյանի գնահատականները: Բայց այսօրվա գրքի շնորհանդեսը միայն շնորհանդես չէ: Ես չեմ եկել  այստեղ, որպես գրքի շնորհանդեսի, եկել եմ նաեւ որպես աջակցության՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերևտ Քոչարյանի ազատության համար: Այսօր մեր ազգային խայտառակությունն է եւ ամոթը, երբ Արցախի հանրապետության առաջին նախագահը եւ ՀՀ երկրորդ նախագահը, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանն անազատության մեջ է: Մի մարդ, որին Վազգեն Սարգսյանն անվանել է Հայաստանի խորհրդանիշ: Վազգեն Սարգսյանը շատ դիպուկ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դերը եւ նրա կերպարը՝ ասելով, որ Ռոբերտ Քոչարյանն Արցախի եւ Հայաստանի միասնության խորհրդանիշն է: Եվ այսօր մեր իշխանություններն Արցախի եւ Հայաստանի միասնության խորհրդանիշին պահում են անազատության մեջ անհասկանալի եւ անհեթեթ մեղադրանքով: Ու այն դեպքում, երբ դատարանի վճիռ, որոշում չկա, որ նա մեղավոր է: Այն դեպքում, երբ իրավաբաններն ու փասատաբանները բազմաթիվ գնահատականներ են հնչեցնում: Այն դեպքում, երբ մենք՝ ՀՀԿ-ն, որպես քաղաքական կուսակցություն, հայտարարել ենք, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, երբ Արցախի նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը կոչ են անում ազատ արձակել, բայց Ռոբերտ Քոչարյանն այսօր շարունակում է մնալ անազատության մեջ»:

Էդ. Շարմազանովն ընդգծեց, որ իր համար ցավալի է եւ վրդովվեցնող այն, որ  ամբողջ մի ժամանակաշրջանի պայքարի ղեկավարներից մեկը փոխանակ այսօր լինի ազատության մեջ եւ օժանդակի բոլորիս, քարը քարի վրա դնելով շենացնել Արցախն ու Հայաստանը, այսօր ապօրինաբար գտնվում է անազատության մեջ. «Ես դեմ եմ, երբ Հայաստանը բաժանում են հեղափոխական-հակահեղափոխականի, սեւերի եւ սպիտակների: Հոգեկան հիվանդությամբ են տառապում նրանք, ովքեր հայրենիքից բողոքում են: Ես չեմ ասում, Նժդեհն է ասել, եւ կրկնակի հոգեկան շեղումով են տառապում նրանք, ովքեր երկրի ներսում բաժանարար գծեր են քաշում: Ապրելով երկու թուրքական պետությունների մեջտեղում, լինելով քրիստոնեական օազիս  Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ՝ մենք իրավունք չունենք ներքին թշնամանք տածել, անձնական վենդետաներ  լուծել, անձնական վրեժխնդրության ունենալ: Այսօր Ռոբերտ Քոչարյանի օր առաջ ազատության մեջ լինելը մեզ համար կարեւորագույն հարց է: Ես, որպես ՀՀԿ ղեկավար մարմնի ներկայացուցիչ այստեղ եմ, որպեսզի նաեւ եւս մեկ անգամ մեր սատարումը հայտնեմ Ռոբերտ Քոչարյանի ազատության պայքարին: Այո՛, նա քաղաքական բանտարկյալ է, եւ այսօր միակ քաղաքական ուժը, որը հայտարարել է այդ մասին, Հանրապետականն է: Եվ մենք մեր քաղաքական պայքարով ամեն ինչ անելու ենք, որպեսզի ՀՀ-ում քաղաքական բանտարկյալներ չլինեն»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Սպերցյանն ու Տիկնիզյանը` ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողինՀրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԱմոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունըԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգումՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ ԿիրանցումԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրաՈ՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ես ոգեշնչվել եմ մեր անվանի լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ ԱզարյանիցԻմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ»«Խոզը» կոմպլեքսավորվել է.Yerevan TimesԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինՀայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքըՊետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիՍահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիներըՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին․ դեսպանը՝ ՊապիկյանինՊարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումՌուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիԴպրոցականները, տեսնելով ակցիա իրականացնողներին, ինքնաբուխ սկսեցին «Նիկոլ դավաճան» վանկարկել (տեսանյութ)Մի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորականՔաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում ԳյումրիումՓաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ)Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք)«Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված էՄարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ ՍրբազանԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԷՍա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ)Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՀորդորում ենք չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ․ ոստիկանությունը հերքում է մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Եթե ինչ-որ մեկին թվում է իրեն չի հասնելու, չարաչար սխալվում էԿիրանցում տեղի ունեցածով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է Ալիևին իր հավատարմությունըԱստղագուշակ` մայիսի 2-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈ՞վ ա էդ Փաշինյանը, մենք տենց մարդ չենք ճանաչում, սրանք ազգի թշնամի են, հող են տալիսԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ էԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода