Iravunk.com | «Մեր դիջեյներն աշխարհի մակարդակով նույնիսկ շատերից լավն են». DJ-ները նշում են մասնագիտական տոնը
Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբ ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters. «Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Ուկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո) Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» «Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». Welt Ռուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը Ուրոժայնոյեում Արտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg. Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքո

«Մեր դիջեյներն աշխարհի մակարդակով նույնիսկ շատերից լավն են». DJ-ները նշում են մասնագիտական տոնը

Արխիվ 16-20

Մարտի 9-ը դիջեյների (DJ) միջազգային օրն է, որն արդեն 17 տարի է նշվում է շատ երկրներում: Այս առթիվ «Իրավունքը» զրուցել է DJ Ron-ի` ԱՐՏՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

- Դիջեյները, կարծես, առանձնանում են մնացած մշակութային գործիչներից եւ մասնագիտական որակումներից: Ի վերջո, ձեզ համար սա հոբբի՞ է, ապրուստի միջո՞ց, թե՞ մասնագիտական աշխատանք:

- Բոլորը մեկում` ե՛ւ ապրուստի միջոց է, ե՛ւ հոբբի, ե՛ւ սիրած աշխատանք: Իհարկե, այն մասնագիտություն է, բայց մենք դիջեյներով մեր աշխատանքին վերաբերում ենք նախեւառաջ` որպես սիրած գործ, որն անում ենք: Բնականաբար, եթե ձեռքի հետ էլ կկարողանաս փող աշխատել քո սիրած գործով, տուն էլ կպահես: Ասեմ, որ մասնագիտությունս սովորել եմ DJ Elf-ի`Արթուր Հովհաննիսյանի մոտ, որը կարող եմ հպարտորեն ասել, որ համարվում է Հայաստանի լավագույն դիջեյներից մեկը: Մինչեւ այսօր էլ իրար հետ համագործակցում ենք:

- Աշխարհի տարբեր երկրներում դիջեյներն ավելի մեծ հաջողություններ են ունենում, քան Հայաստանում: Ըստ Ձեզ, մեր դիջեյներն իրենց գործում զիջո՞ւմ են նրանց, թե՞ ազգային մոտեցման խնդիր է:

- Մեր դիջեյներն աշխարհի մակարդակով նույնիսկ շատերից լավն են` թե՛ իրենց ճաշակով, թե՛ մատուցած երաժշտությամբ: Ուղղակի, մեր հայ ազգը, մի քիչ ուրիշ կերպ է վերաբերում դիջեյների աշխատանքին: Շատերը չեն պատկերացնում այն աշխատանքը, որն անում է դիջեյը, այլ պահանջում են նրանից մատուցել այն երաժշտությունն, ինչ իրենք լսում են ռադիոյով: Եթե մեզ մոտ էլ ավելի շատ սկսեն հասկանալ, թե ինչ աշխատանք է կատարում դիջեյը, ամեն ինչ կլինի ավելի բարձր մակարդակի վրա: Ի վերջո, դիջեյը երաժշտություն ստեղծող է, այլ ոչ թե, այսպես ասած, երգ ներբեռնող ու միացնող: Դիջեյները նստում են օրերով երաժշտություն են գրում, իրենց ֆանտազիային են «զոռ տալիս», ինչ-որ նոր ձայներ են հորինում, որ հետաքրքիր երաժշտություն ստանան, իսկ մեր ժողովուրդը հաճախ չի գնահատում, իրենց ընդամենը պետք է ռեստորանի դիջեյ, որ իրենց ուզած երգերը միացնի:

- Գուցե սա նաեւ պայմանավորված է հայաստանյան ակումբների մակարդակո՞վ:

- Հայաստանում շատ քիչ ակումբներ ունենք, որը շատ ցավալի է: Կցանկանայի, որ ավելի շատ լինեին ու ավելի հետաքրքիր եւ բարձր մարկարդակի: Իհարկե, ունենք մակարդակով մի քանի ակումբներ, որոնք ունեն իրենց այցելուները: Կուզենայի, որ ակումբային վայրերը մեր քաղաքում շատ լինեին:

- DJ Ron-ին այսօր որտե՞ղ կարող են ունկնդրել ակումբային երաժշտություն գնահատողները:

- Սա մեծ խնդիր է, որովհետեւ հիմա ավելի շատ նախընտրում եմ կորպորատիվ երաժշտություն մատուցել, որովհետեւ մեր ակումբները, ինչպես ասացի, շատ քիչ են: Այսօրվա դրությամբ` մեզ մոտ դիջեյների քանակն ավելի շատ է, քան ակումբները: Մեր ակումբները հագեցած են դիջեյներով, բայց եթե ակումբներից է լինում հրավեր, նաեւ նվագում եմ այնտեղ: Այնպես որ, եթե ցանկանում են լսել DJ Ron-ին, թող զանգահարեն ինձ (ծիծաղում է, - հեղինակ):

- Ընդհանրապես` ակումբը Ձեզ համար աշխատանքի վա՞յր է, թե՞ Դուք էլ եք նախընտրում լիցքաթափվել այնտեղ:

- Միաժամանակ ե՛ւ լիցքաթափվելու, ե՛ւ աշխատելու, ե՛ւ ընկերներին տեսնելու վայր:

- Կարելի՞ է պատկերացնել վիճակ, որ ակումբում աշխատանքից հետո՝ Դուք եւս գնաք որեւէ ակումբ պարզապես լիցքաթափվելու:

- Հնարավոր է, եթե մեր ընկերներից մեկն է այնտեղ նվագում կամ, ասենք, ինչ-որ հետաքրքիր երաժշտություն կա այնտեղ, որին դեռ ծանոթ չեմ: Իհարկե, կարելի գնալ լսել ու լիցքաթավել: Ես սիրում եմ լավ երաժշտություն ու կարեւոր չէ, թե որտեղ է այն հնչում: Չունեմ նման հավակնություն ասելու, որ ամենալավ երաժշտությունը հնչում է միայն այնտեղ, որտեղ ես եմ նվագում: Բոլոր ակումբներն էլ ինձ համար հավասար են, կարծում եմ` այդպես են մտածում նաեւ իմ դիջեյ ընկերները:

- Ի դեպ, ակումբների մասին. հայկական նամուսն ու ակումբային կյանքը երբեմն փորձում են հակադրել միմյանց: Ձեր կարծիքով` ո՞վ իրավունք ունի զվարճանալ ակումբում:

- Ըստ իս, բոլորը, որովհետեւ ակումբը ժամանցի վայր է` նախատեսված ամենքի համար: Սա մի ուրիշ կյանք է, որտեղ մարդիկ կարող են թույլ տալ իրենց ամեն ինչ ու ամենակարեւորը` լսել լավ էլեկտրոնային երաժշտություն, որն իրենք ցանկանում են, այլ ոչ թե այն, ինչ առօրյայում միշտ լսում են ռադիոյով կամ հեռուստատեսությամբ: Բացի դրանից, ակումբային կյանքի մթնոլորտը մի քիչ ուրիշ է, բառերով չես կարող բացատրել: Սրճարան, ռեստորան, ուր էլ ուզում ես գնա, այդպես չես կարող լիցքաթափվել, ինչպես ակումբում:

- Ասում են` տղաներին ակումբում կարելի է ամեն ինչ, իսկ աղջիկը պետք է զվարճանալիս էլ լինի որոշակի սահմանների մեջ: Սա կարծրատի՞պ է, թե՞ պարտադիր պայման ակումբ հաճախող աղջիկների համար:

- Սա ուղղակի մեր հայկական մենթալիտետի հետ է կապված, այդքան մի բան: Բայց ոչ ոք էլ չպետք է իր չափը անցնի, ինչքան էլ ազատ միջավայրում գտնվի:

- Օրինակ, Ձեր կյանքի ուղեկից կընտրեի՞ք աղջկա, որը հաճախ է լինում ակումբներում:

- Ես սիրում եմ երաժշտությունը գնահատող ու սիրող աղջիկների ու ինձ համար տարբերություն չկա` ակումբ գնացող է, թե՝ չգնացող:

- Ինչպե՞ս եք պատրաստվում նշել Ձեր մասնագիտական տոնը:

- Աշխատանքի մեջ, ինչպես ամեն օր:

- Ի՞նչ կմաղթեք Ձեր գործընկերներին եւ նաեւ Ձեզ:

- Միայն հաջողություն, մեծ բեմեր ու լավ երաժշտություն: Ինձ թվում է` այդքանից հետո մնացածն արդեն ինքներս կստեղծենք:

Զրուցեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ



Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը ՈւրոժայնոյեումԱրտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg.Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)Սպերցյանն ու Տիկնիզյանը` ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողինՀրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԱմոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունըԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգումՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ ԿիրանցումԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրաՈ՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ես ոգեշնչվել եմ մեր անվանի լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ ԱզարյանիցԻմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ»«Խոզը» կոմպլեքսավորվել է.Yerevan TimesԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինՀայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքըՊետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիՍահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիներըՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին․ դեսպանը՝ ՊապիկյանինՊարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումՌուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիԴպրոցականները, տեսնելով ակցիա իրականացնողներին, ինքնաբուխ սկսեցին «Նիկոլ դավաճան» վանկարկել (տեսանյութ)Մի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորականՔաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում ԳյումրիումՓաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ)Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք)«Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված էՄարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ ՍրբազանԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԷՍա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ)Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ Սրբազան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода