Փաշինյանին Գեղամյանը չափալախեց, գնաց էթիկայի հանձնաժողով, էտ ա ձեր դուխով Նիկոլը. Հարությունյան
Արխիվ 16-20Տղամարդը փախնողը չէ , տղամարդը նա չէ, ով թաքնվում է ԱԱԾ-ի ետևն ու ասում է, որ ասֆալտին կփռի: Լրագրողնիրի հետ հանդիպմանը հայտարարել է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:
«Նույն Նիկոլ Փաշինյանին Գեղամյանն Ազգային ժողովում չափալախեց, նա գնաց էթիկայի հանձնաժողով դիմեց: Էտ ա ձեր դուխով Նիկոլը: Այսօր վարկաբեկվում է Արցախյան գոյամարտը, Նիկոլ Փաշինյանից Եռաբլուր բառը լսե՞լ եք, Արցախյան ազատամարտ բառը լսե՞լ եք»,-հայտարարել է Արամ Հարությունյանը: