Iravunk.com | ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼԻՈՎԻՆ ՀԱՍՈՒՆԱՑԵԼ Է ՆՈՐ ՋԱԽՋԱԽԻՉ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Պետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ Կիրանցում Ինչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա Ո՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ) Իմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ» «Խոզը» կոմպլեքսավորվել է.Yerevan Times Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբան Բայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքը Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարար

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼԻՈՎԻՆ ՀԱՍՈՒՆԱՑԵԼ Է ՆՈՐ ՋԱԽՋԱԽԻՉ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Արխիվ 16-20

Հայաստանի եւ Արցախի զինված ուժերից, որոնց ղեկավարումը կդրվի Պաշտպանության միացյալ կոմիտեի վրա

Մտաբերում եմ, մեկ տարի առաջ` 2018թ. օգոստոսի 20-ին ռուսաստանյան REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակեց իմ հոդվածը «Նիկոլ Փաշինյանի կառավարության հարյուր օրը» վերնագրով: Այն ժամանակ, հոդվածը գրելիս, փորձում էի հնարավորինս մատչելի, կոնկրետ օրինակներով ցույց տալ, որ գործադիր իշխանության անձեռնհասությունը վաղ թե ուշ կծնի լուրջ սպառնալիքներ Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) տնտեսական եւ ազգային անվտանգության համար: Օրերս` ս.թ. փետրվարի 8-ին, ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային ժողով է ուղարկել փաստաթուղթ` «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը» (այսուհետ` Ծրագիր):

հարգելի ընթերցող, այս հոդվածում չեմ վերլուծելու Ծրագիրը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ` տարատեսակ ընդհանուր տեսական կանխադրույթների կապակցում, որոնք վերաբերում են ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերին և որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն մեր երկրի առջև ծառացած կոնկրետ, հրատապ խնդիրների հետ, որոնց լուծումը կօգնի հաղթահարել Հայոց պետականության գոյության մարտահրավերներն ու սպառնալիքները: Իմ այսքան տագնապալի գնահատականները և եզրահանգումները վերջնականապես հաստատվեցին ս.թ. փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ նիստում, որի ժամանակ քննարկվում էր Ծրագիրը: Նշենք, որ այդ նիստում ընդարձակ զեկույցով հանդես եկավ Հայաստանի վարչապետ Ն.Փաշինյանը: Չեմ թաքցնի, մեծ ջանքեր պահանջվեցին ինձնից` լսելու նրա տնտեսական տեսության տեսակետից ամբոխահաճ, պրագմատիկ տեսակետից` ոչ գրագետ ելույթը: Էլ չեմ ասում այնպիսի, մեղմ ասած, զառանցական մտքերի մասին, ինչպիսին է. «Տնտեսական հեղափոխության թվային պարամետրերը իրականում կախված են նրանից, թե ՀՀ քանի քաղաքացի կարձագանքի տնտեսական հեղափոխության ակտիվիստ դառնալու մեր կոչին, և քանի հոգի կորոշի օգտվել այդ նույն հեղափոխության հարթակի ընձեռած հնարավորություններից»: Ափսոս, որ Նիկոլ Վովաևիչը չի ճշգրտել, թե ինչպես ավելի քան 200 հազար գործազուրկները (ԱՄՀ կանխատեսումներով` 2018թ. գործազրկության մակարդակը ՀՀ-ում կազմելու է 18,9%) կարձագանքեն Ն.Փաշինյանի այդ կոչին և «կդառնան տնտեսական հեղափոխության ակտիվիստներ»: Չէի ցանկանա ժամանակ վատնել Ն.Փաշինյանի բազմաթիվ` առողջ բանականության տեսակետից փոխբացառող զառանցական կանխադրույթները «ըմբոշխնելու» վրա: Դրանք բոլորն էլ տեղավորվում են Դանինգ-Կրյուգերի էֆեկտում, որը, ինչպես հայտնի է, կայանում է նրանում, որ որակավորման ցածր մակարդակ ունեցող մարդիկ սխալ եզրահանգումներ են անում, ընդունում անհաջող որոշումներ և հետն էլ ի վիճակի չեն հասկանալ իրենց սխալները` որակավորման ցածր մակարդակի պատճառով: Ն.Փաշինյանի պարագայում մենք ունենք Դանինգ-Կրյուգերի դրսևորման դասական օրինակ: Ավելին, մեր դեպքում Ն.Փաշինյանն ունի շատ մեծ պատկերացում սեփական կարողությունների մասին: Եվ սա` այն դեպքում, երբ իսկապես բարձր որակավորում ունեցող մարդիկ, որոնք, ավաղ, չափազանց սակավաթիվ են նրա շրջապատում, հակառակը, հակված են իջեցնելու իրենց կարողությունների գնահատականը` մյուսներին համարելով ավելի բանիմաց: Սակայն իմ նպատակը վարչապետի սկզբից ևեթ անհեթեթ գաղափարները բացահայտելը չէ, այն մի փոքր այլ է. ցույց տալ այն դրության ողջ վտանգավորության իմ տեսլականը, որի մեջ հայտնվել է Հայաստանը 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո և կիսել ընթերցողների հետ իմ առաջարկությունները արդի պայթյունավտանգ աշխարհում մեր երկրի ազգային անվտանգության սպառնալիքները նվազագույնի հասցնելու վերաբերյալԵվ այսպես, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բանակցային մարաթոնը, որն սկսվել էր 2018թ. հունիսի 14-ին նրանց ծանոթությունից Մոսկվայում, ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման ժամանակ, և շարունակվել ԱՊՀ երկրների` Դուշանբեի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակներում, ըստ էության, ավարտվեց 2019թ. հունվարի 22-ին Դավոսում Ադրբեջանի նախագահի հետ Հայաստանի վարչապետի հանդիպմամբ: Իսկ եթե ավելի ճիշտ, ապա ս.թ. հունվարի 25-ին Մոսկվայում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնատեղիում Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսից հետո: Ընթերցողներին հիշեցնենք, որ այդ ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես բազմիցս ասել եմ, որ բանակցային գործընթացում ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը: Մի պարզ պատճառով չեմ կարող ներկայացնել Արցախը, քանի որ այնտեղի քաղաքացիներն ինձ վարչապետ չեն ընտրել, նրանք ունեն իրենց նախագահը, խորհրդարանն ու կառավարությունը: Այդ պատճառով ես չեմ կարող Լեռնային Ղարաբաղի անունից բանակցել, և դա այդպես էլ տեղի է ունենում: Դա բոլորին է հասկանալի»: Եվ վերջին մեխը Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի դագաղի կափարիչին, ադրբեջանցի պաշտոնյաների և վերլուծաբանների կարծիքով, խփվեց ս.թ. հունվարի 30-ին Ն.Փաշինյանի հայտարարությամբ. «Մենք չենք կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը: Մեր կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որը ոչ մեկը չի վարել: Որևէ զուգահեռ ու ընդհանրություն գտնելու փորձերը նախկինում վարած որևէ քաղաքական ուղեգծի հետ կատարյալ մոլորություն է»: Ահա այսպես Նիկոլ Վովաևիչը սահմանազատվեց իր հասցեին այն մեղադրանքներից, թե գործող կառավարությունը շարունակում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքական գիծը: Դե, ուրեմն ավելի լավ, կմտածի ընթերցողը: Այո, առաջին հայացքից այդպես էլ ընկալվում է, բայց կան որոշակի նրբություններ, որոնց վրա կցանկանայի հրավիրել ընթերցողների ուշադրությունը: Այսպես, 2019թ. փետրվարի 1-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես եկավ մեկնաբանություններով` ի պատասխան ՀՀ վարչապետի հայտարարության, թե «հայկական կողմը չի կարող նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը: Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում ասվում է. «Դժվար է հասկանալ պարոն Փաշինյանի տրամաբանությունը: Ինչպես հայտնի է, ղարաբաղյան հակամարտության լուծման բանակցությունների հիմքում, որոնք անցկացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, ընկած է հենց հայկական զորքերի դուրսբերումն Ադրբեջանի օկուպացված տարածքներից: Այս պահանջն արտացոլված է ՄԱԿ Անվտանգության խորհրդի չորս բանաձևերում (այստեղ ադրբեջանական կողմը միտումնավոր խեղաթյուրում է ՄԱԿ ԱԽ 1993թ. ընդունված չորս բանաձևերի իսկական նպատակը: Ընդունված բանաձևերի նպատակը հանգեցվում էր ռազմական գործողությունների և թշնամական ակտերի անհապաղ դադարեցման ու Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի դուրսբերման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (այսուհետ` ԼՂՀ) սահմանամերձ տարածքներից, տարածքներ, որտեղից էլ սկսվել էր Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան ԼՂՀ-ի դեմ 1992թ.-Ա.Գ.), ինչպես նաև գրեթե բոլոր փաստաթղթերում, որոնք ընդունվել են միջազգային կազմակերպությունների կողմից հակամարտության կարգավորման շրջանակներում: Այս դեպքում հարց է առաջանում. արդյո՞ք պարոն Փաշինյանի այս դիրքորոշումը չի նշանակում հրաժարում բանակցություններից»: Նշենք, որ ս.թ. հունվարի 25-ին https://minval.az/news/ 1238585-ում (այն նույն ժամանակ, երբ Ն.Փաշինյանը Մոսկվայում պատասխանում էր լրագրողների հարցերին) հրապարակվեց հոդված «Արտահոսքերի պատերազմ. Ռուսաստանը ձեռնամուխ է եղել Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների խափանմանը» վերնագրով: Դրանում այդ ինտերնետ պորտալի սրտացավ մեկնաբանը կարեկցանքով ասում է. «Փաշինյանի դիրքորոշումները «խափանում» են պլանաչափ և «լայն ճակատով», և «Ղարաբաղը հանձնելու» մտադրությա՞ն, թե՞ այն պահել չկարողանալու մեղադրանքները որքան ցինիկ, նույնքան էլ հուսալի գործիք են: Հատկապես Մոսկվայի ձեռքում: Իսկ այս իրավիճակում արդեն չի բացառվում, որ Երևանում բանը կարող է հասնել նոր «դըմփ-դըմփ-հու»-ի, բայց արդեն ուղղված ընդդեմ Փաշինյանի (եթե սույն հայտնությունն ընկալենք զուտ լսողությամբ, ապա կարող է միանգամայն որոշակի կարծիք ստեղծվել. մենք գործ ունենք ՀՀ ԱԺ-ում Փաշինյանի «Իմ քայլը» խմբակցության որևէ պատգամավորի ելույթի տեքստի մի հատված բարձրաձայն կարդալու հետ)... և առավել ևս չեն բացառվում հերթական սադրանքները սահմանագծում, որոնք նույնպես Մոսկվայի կարծիքով չափից ավելի ինքնուրույն երկրների բանակցությունների թե՛ խափանման, թե՛ ներքաղաքական «հավասարեցման» հուսալի գործիք են (զարմանալի իրազեկություն ապագայում Մոսկվայի հնարավոր պլանների մասին «չափից ավելի ինքնուրույն երկրների» հանդեպ-Ա.Գ.): Այլ հարց է, որ նման սցենարներ կարող են լինել Երևանում, բայց ոչ Բաքվում (Փաշինյանի կոչը` սովորել Բաքվից ու Ադրբեջանից: Երկիր, որը, համաձայն հոդվածագրի, ոչ թե չափից ավելի, այլ սուպերինքնուրույն է: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Հանաք բան չէ` լինել մեկ ազգ և ունենալ երկու պետություն-Ա.Գ.): Եվ այո, հիմա քաղաքական կարգավորման խափանումը կնշանակի արդեն ոչ թե իրավիճակի «սառեցում», այլ դրա մոտեցում ռազմական լուծման: Այլ հարց է, թե հաշվի առնո՞ւմ են արդյոք սա և՛ Հայաստանում, և՛ այդ «ֆորպոստի» տերերի բարձր կաբինետներում»: Եվ այս հուզական զգացումներից հետո տիկին Թոֆիկախանում Ֆազիլ Կըզին (նույն ինքը` Նուրանին) հանկարծ փոխարինում է գթասիրությունը Ն.Փաշինյան և Ընկ.-ի հանդեպ ցասումով: Այսպես, ս.թ. փետրվարի 2-ին այդ նույն Minval.az էլեկտրոնային պորտալում հրապարակվեց տիկին Նուրանիի հոդվածը «Փաշինյանն ընտրում է պատերազմը: Մոսկվայի հուշմա՞մբ» վերնագրով: Այդ հոդվածը մանրամասն վերլուծել եմ, ուստի լոկ մի ոչ մեծ մեջբերում անեմ դրանից. «Դեռևս վերջերս և՛ բանակցությունների մասնակիցները` Ադրբեջանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովն ու Զոհրաբ Մնացականյանը, և՛ դիտորդները, և՛ փորձագետները բանակցությունների վերաբերյալ բավական վստահ լավատեսություն էին հայտնում: Բայց հիմա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս այնպիսի հայտարարություններով, որոնք ոչ միայն զրոյացնում են այդ լավատեսությունը, այլև առհասարակ սպառնում են խափանել բանակցային գործընթացը»: Ահա այսպիսի բաներ. սիրուց ատելություն, հիրավի, մեկ քայլ է: Ավելի վաղ` ս.թ. փետրվարի 4-ին ռուսաստանյան REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակել էր հոդված «Նիկոլ Փաշինյանը կատարեց իր գործը» վերնագրով, որում ես արդեն գրել եմ Ն.Փաշինյանի առաքելության իմ տեսլականի մասին: Կրկնեմ այդ հոդվածի գլխավոր միտքը, ընդ որում` փոքր-ինչ բացելով փակագծերը, ելնելով նրանից, որ այն արհեստականորեն խեղաթյուրվում է, նաև` որոշ ինտերնետ պորտալների կողմից, որոնք կոչված են տեղեկացնելու մեր ռուսաստանցի հայրենակիցներին Հայաստանի նորությունների մասին: Մինչև վերջ օբյեկտիվ լինելու համար նշեմ. ինտերնետ պորտալ, որը, չգիտես ինչու, գրանցված է օֆշորներում (հավանաբար, թաքցնելու բան կա ՌԴ կամ ՀՀ հարկային մարմիններից): Ինչ կուզենայի առանձնացնել վերը նշված հոդվածից. «Կարծում եմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից հետո 2018թ. ապրիլ-մայիսի սարքովի պետական հեղաշրջման ճարտարապետները (հիշեցնենք ընթերցողներին, որ պետական հեղաշրջման գլխավոր շարժիչ ուժը տարատեսակ հասարակական կազմակերպությունների ակտիվիստներն էին, որոնք շռայլորեն ֆինանսավորվում են Ջորջ Սորոսի կողմից, Հայաստանի ԼԳԲՏ հանրույթի ակտիվիստները, «Կյանքի խոսք» տոտալիտար կրոնական աղանդի անդամները-Ա.Գ.) համոզվեցին մի ինչ-որ «կարմիր գծի» գոյության մեջ, որը չի հատի անգամ ամենաանսկզբունքային քաղաքական գործիչը, թեկուզև ելնելով սեփական մորթապաշտ շահերից: Ի դեպ, սրանում համոզվեցին նաև որոշակի արտաքին ուժերը (նախևառաջ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, բավական է հիշել ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հնչեցրած իր իսկ քաղաքական կտակը, ինչպես նաև այլ հայտարարություններ), որոնք գուցե և իրոք կարծում էին, թե «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևն այլընտրանք չունի»:

Չեմ թաքցնի, որ հոդվածը ՀՀ-ում լայն արձագանք է ունեցել: Բավական է ասել, որ Հայաստանի միանգամայն ինքնատիպ էլեկտրոնային պորտալներից ընդամենը մեկում հոդվածը կարդացել է 44.893 մարդ: Նշենք, որ միևնույն ժամանակ պորտալի «Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը» հարցին քվեարկած ընթերցողների 75,7%-ը բավական որոշակի պատասխան է տվել. «գերազանց» պատասխան է տվել 72,73%-ը, «լավ»` 3,03%-ը: Հանուն արդարության նշենք, որ հոդվածը «շատ վատ» է գնահատել 12,12%-ը, և «վատ»` 4,55%-ը: Այս արդյունքը, ուզում եմ հավատալ, վկայում է ՀՀ այն քաղաքացիների էյֆորիայի մարելու մասին, որոնք, ըստ էության, դարձել են մի քանի տարի Հայաստանի դեմ հետևողականորեն վարվող տեղեկատվական պատերազմի (ԱՄՆ ՌՕՈւ գնդապետ Ռիչարդ Շաֆրանսկու հանձնարարականներով, որոնք ներկայացված են նրա «Տեղեկատվական զենքի տեսություն» («Theory of information Warfare») հոդվածում) զոհերը: Ես փոքր-ինչ մանրամասն կանգ առա Minval.Az-ի կոնկրետ հրապարակումների վրա, ելնելով նրանից, որ ադրբեջանական քիչ թե շատ հայտնի ինտերնետ պորտալներում հրապարակված հոդվածները, քաղաքական գործիչների, վերլուծաբանների և լրագրողների հարցազրույցներն ուշադիր վերլուծելիս համոզվում ես, որ դրանք, ըստ էության, հնչեցնում են միևնույն մտքերը, որոնք հրապարակվում են Minval.az-ում: Եվ ահա, ադրբեջանական լրատվամիջոցներում հայկական կողմի մեղքով բանակցային գործընթացի խափանման և «ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման մոտենալու» պատճառների այսքան համախմբված գնահատականից հետո, ինչի մասին բազմիցս խոսել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հանկարծ, տառացիորեն օրերս, ադրբեջանական ինտերնետ պորտալներում հայտնվում են ափշերոնյան սուլթանի ագրեսիվ հռետորաբանությանն անհարիր, պացիֆիստական հոդվածներ: Այսպես, ս.թ. փետրվարի 12-ին ԱզերԹաջին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը ասել է. «Հայաստանի ղեկավարությունը պետք է պատրաստի իր ժողովրդին խաղաղության և բարիդրացիության, խաղաղության դեմ հանդես գալու և ագրեսիվ հռետորաբանությամբ բանակցային գործընթացը խափանելու փոխարեն»: Ըստ երևույթին, հայ ժողովրին «խաղաղության և բարիդրացիության» պատրաստելու մասին խոսելով մուալիմ Հիքմեթը նկատի է ունեցել 2018թ. դեկտեմբերի 17-ին Բաքվի Սաբունչիի շրջանում զինծառայողներին բնակարաններ հատկացնելու արարողության ժամանակ Ի.Ալիևի ելույթի խաղաղասեր բնույթը: Ահա որոշ մարգարիտներ ափշերոնյան սուլթանի խաղաղասեր ուղերձից. «...Իհարկե, մեր ուժեղ ռազմական պոտենցիալը հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության լուծման հիմնական գործոնն է: Բարձրանում է մեր բանակի մարտունակությունը: Այսօր մեր բանակը պատրաստ է կատարել ցանկացած առաջադրանք, ի վիճակի է անել դա: Վերջին տարիների իրադարձությունները ցայտուն ցույց են տալիս դա: Կարող եմ ասել, որ այս տարի ևս մեր բանակի հաջող գործողության արդյունքում (2018թ. մայիս-հունիսին) հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ` ամբողջովին մեր վերահսկողության տակ անցավ 11 հազար հեկտար հող: Մենք վերցրինք ռազմավարական բարձունքներ: Այդ բարձունքները վերցնելը թույլ է տալիս մեզ լիովին վերահսկել ռազմավարական ճանապարհները, հաղորդակցությունները Հայաստանի տարածքում: Ե՛վ ապրիլյան մարտերը, և՛ հաջող նախիջևանյան գործողությունը մեկ անգամ ևս վկայում են, որ մեր բանակի պրոֆեսիոնալիզմը, մարտունակությունը բարձր մակարդակի վրա են: Մեր բանակում գերիշխում է բարձր ոգին, և այն կարող է կատարել ցանկացած առաջադրանք»: Այնուհետև, Հ.Հաջիևի պատկերացմամբ, հայկական կողմը, որի բնակչությունը «պատրաստվելու է խաղաղության և բարիդրացիության», պետք է իմանա, որ. «Այդ առնչությամբ կարևոր քայլ է ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերի կատարումը և Հայաստանի զինված ուժերի դուրսբերումն ադրբեջանական տարածքներից... Մենք դեռևս հույս ունենք, որ Հայաստանի նոր ղեկավարությունը չի կրկնի Քոչարյան-Սարգսյան քրեական խունտայի սխալները, կցուցաբերի քաղաքական և տնտեսական պրագմատիզմ ու հակամարտության կարգավորման լուրջ քայլեր կնախաձեռնի» (այսինքն` կվերադառնա Ռիչարդ Միլսի, իմա` Ջոն Բոլթոնի չարաբաստիկ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևի իրականացմանը): Նշենք, որ 2019թ. փետրվարի 11-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Է.Մամեդյարովը The Korea Times-ի հարցազրույցում ասել է. «Մենք հույս ունենք, որ այս տարի կարձանագրվի որոշակի առաջընթաց Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերման և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման առումով: Առաջընթացը հակամարտության կարգավորման մեջ, ողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության պայմանների ստեղծումը հնարավորություններ են բացում նախևառաջ հենց Հայաստանի տնտեսական աճի համար»: Տեսեք ի՜նչ հուզիչ հոգատարություն Հայաստանի բարեկեցության և բարգավաճման մասին: Եվ որ գլխավորն է` մեր երկրի ապագայի մասին այդ հոգատարությունը «լրիվ համահունչ» է ափշերոնյան սուլթանի նվիրական մտքերին, մասնավորապես` Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որը հնչել է 2018թ. փետրվարի 8-ին կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցության VI համագումարում: «Պետք է նշեմ, որ մենք չպետք է մոռանանք, և չենք մոռանում մեր պատմական հողերը: Եվ դա պետք է լինի մեր հետագա գործունեության ուղղությունը, ինչպես և այսօր մենք աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ: Մեր պատմական հողերը` Իրևանի խանությունը, Զանգեզուրի և Գյոյչայի մահալները: Սա պետք է իմանա երիտասարդ սերունդը... Իրևանը մեր պատմական հողն է, և մենք` ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք մեր պատմական հողեր: Սա է մեր քաղաքական և ռազմավարական նպատակը, և մենք աստիճանաբար պետք է մոտենանք այդ նպատակին»:

Վերլուծելով և համադրելով Ադրբեջանի նախագահի ելույթներում պարունակվող գլխավոր ուղերձները «խաղաղության և բարիդրացիության» այն կոչերի հետ, որոնցով հանդես են գալիս նրա ենթակաները, գալիս ես միանգամայն ակնհայտ եզրահանգման: Ափշերոնյան սուլթանը բացահայտ իր երկրի բնակչությանը պատրաստում է նոր պատերազմի Հայաստանի և Արցախի Հանրապետության դեմ, իսկ նրա քաղաքական սպասավորները համաշխարհային հանրային կարծիքը պատրաստում են ստեղծված իրավիճակի այնպիսի ընկալման, երբ, իբր, ադրբեջանական խաղաղարար կառուցողական առաջարկներին հայկական կողմը պատասխանում է ապակառուցողականությամբ, գործողություններով, որոնք չեղարկում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: Ալիև և Ընկ.-ի գնահատականները համընկնում են միայն մի բանում` պաթոլոգիական ատելությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ԼՂՀ Պաշտպանության կոմիտեի նախագահ, Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի հանդեպ:

Կարծում ենք, որ ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունը պահանջում է համարժեք, և որ ամենագլխավորն է` համախմբված արձագանք ոչ միայն ՀՀ Ազգային ժողովի և կառավարության, Արցախի Հանրապետության պետական կառույցների, այլ նաև ողջ հայության` Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Հայ Սփյուռքի կողմից: Այս առնչությամբ ես անհրաժեշտ եմ համարում ձևավորել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Պաշտպանության համազգային միացյալ կոմիտե: Կասկած չի հարուցում, որ միացյալ կոմիտեի գլխավոր գործող անձինք (բացի Հայաստանի և Արցախի համապատասխան պաշտոնատար անձանցից) պետք է լինեն ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Արցախի հերոս Սերժ Սարգսյանը, Արցախի հերոսներ Վիտալի Բալասանյանը, Սամվել Բաբայանը, Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, պետական և զինվորական գործիչներ, որոնց աննկուն կամքի և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ձեռք բերվեց հաղթանակը 1992-1994թթ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմում: Ցանկանում եմ ընդգծել Պաշտպանության միացյալ կոմիտեում Հայաստանի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի և Սերժ Ազատի Սարգսյանի անդամության կարևոր նշանակությունը: Ինչ վերաբերում է Պաշտպանության միացյալ կոմիտեին համապատասխան օրենսդրական լիազորություններ տալուն` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանադրություններին համապատասխան, ապա, կարծում եմ, որ դա լիովին լուծելի խնդիր է, և հույս ունեմ, որ ամենակարճ ժամկետում մենք կդառնանք Հայաստանի և Արցախի խորհրդարանականների շահագրգիռ ու կառուցողական աշխատանքի վկաները, ովքեր, համոզված եմ, փայլուն կկատարեն այս խնդիրը: Եվ չարժե կասկածել, որ Պաշտպանության միացյալ կոմիտեի գործառույթների ստեղծումն ու օրենսդրական ամրագրումը ժամանակի ընթացքում կգնահատվեն որպես Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության VII գումարման Ազգային ժողովի եզակի ճիշտ որոշումը:

ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ. Շատ կուզենայի լինել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության «Պաշտպանության միացյալ կոմիտեի ստեղծման մասին» օրենքի պատճենը Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին հանձնելու տեսարանի վկան, որը 2018թ. հունիսի 20-ին, ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», ուղիղ տեքստով հայտարարել էր. «Մեր նպատակն է բանակը պատրաստել պատերազմի: Քաղաքական բանակցությունները մեր աշխատանքը չեն: Այսօր ադրբեջանական բանակը պատրաստ է ազատագրել օկուպացված տարածքները, այդ թվում հոգեբանորեն»: Դե ինչ, միակ եզրահանգումը, որը կարելի է անել արդեն այսօր, այն է, որ Ադրբեջանը լիովին հասունացել է նոր ջախջախիչ պարտության համար Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերից, որոնց ղեկավարումը կդրվի հայկական երկու պետությունների Պաշտպանության միացյալ կոմիտեի վրա:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ



Պետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ ԿիրանցումԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրաՈ՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ես ոգեշնչվել եմ մեր անվանի լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ ԱզարյանիցԻմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ»«Խոզը» կոմպլեքսավորվել է.Yerevan TimesԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինՀայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքըՊետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիՍահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիներըՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին․ դեսպանը՝ ՊապիկյանինՊարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումՌուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիԴպրոցականները, տեսնելով ակցիա իրականացնողներին, ինքնաբուխ սկսեցին «Նիկոլ դավաճան» վանկարկել (տեսանյութ)Մի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորականՔաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում ԳյումրիումՓաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ)Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք)«Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված էՄարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ ՍրբազանԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԷՍա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ)Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՀորդորում ենք չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ․ ոստիկանությունը հերքում է մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Եթե ինչ-որ մեկին թվում է իրեն չի հասնելու, չարաչար սխալվում էԿիրանցում տեղի ունեցածով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է Ալիևին իր հավատարմությունըԱստղագուշակ` մայիսի 2-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈ՞վ ա էդ Փաշինյանը, մենք տենց մարդ չենք ճանաչում, սրանք ազգի թշնամի են, հող են տալիսԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ էԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկելՕրվա խորհուրդ. Մայիսի 2«Հրապարակ». Բագրատ սրբազանը չի նահանջում, շարժումը պետք տեղափոխվի ԵրեւանԻշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետՊուտինի հեղինակությունն ավելի բարձր է, քան Մակրոնինը, Թրյուդոյինը, Բայդենինը և Շոլցինը միասին վերցրած. ԿՀՎ-ի վերլուծաբանԱրևմուտքը պահանջում է լուծարել ՀՀ ԱԱԾ-ն․ «Հրապարակ»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода