Iravunk.com | ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ՆՇԱՆԱԿՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
Լավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողին Հրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչել Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայր Ամոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունը Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգում Պետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ Կիրանցում Ինչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա Ո՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ՆՇԱՆԱԿՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Արխիվ 16-20

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհին

Եվ այսպես, 2018թ. դեկտեմբերի առաջին կեսին, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (այսուհետ` ՀՀ ԱԺ) արտահերթ ընտրությունները: Կարծում եմ, որ անհրաժեշտություն չկա կրկին վերադառնալու ս.թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջմանը նախորդած իրադարձությունները նկարագրելուն: Վերջին կես տարում լրագրողական հանրույթը եւ նրան հարող քաղաքագետները հենց միայն այդ մասին են գրում: Աչքի է զարնում այլ բան. ամենատարբեր հոդվածների, ռեպորտաժների, հարցազրույցների հեղինակներին, որպես կանոն, միավորում է ընդհանուր մոլորությունը. նրանք չգիտես ինչու պետական հեղաշրջումն անվանում են «թավշյա հեղափոխություն»: 

Հեղափոխության և պետական հեղաշրջման տարբերության (ոչ թե ստուգաբանական, այլ քաղաքական) նրանց չիմացության փաստն իսկ հանգեցնում է խոր տրտմության: Չէ՞ որ նոր կառավարության ձևավորումից հետո անցած հինգ ամիսների ընթացքում մենք այդպես էլ չդարձանք երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, հասարակության սոցիալական և քաղաքական կյանքի, գիտության մեջ արմատական, խոր, որակական դրական փոփոխությունների վկաները, փոփոխություններ, որոնք ներակայորեն բնորոշ են հեղափոխություններին: Ավելի շուտ` տեղի ունեցավ ուղիղ հակառակը, ինչի մասին կներկայացնենք ստորև: Կրկնում եմ, ս.թ. ապրիլ-մայիսին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ ճղճիմ պետական հեղաշրջում: Բավական է փաստել, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրություններից հետո Հայաստանը դարձավ խորհրդարանական հանրապետություն, իսկ պետական հեղաշրջման արդյունքում իշխանության եկավ քաղաքական մի ուժ, որը մեծամասնություն չունի խորհրդարանում (9 պատգամավոր 105-ից): Այստեղ կարևոր է նշել, որ ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքները քաղաքական ոչ մի ուժ, այդ թվում և Ն.Փաշինյանի ղեկավարած խմբակցությունը, չվիճարկեց, էլ չեմ ասում այն մասին, որ դրանք ընդունվեցին հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից: Բնական է, որ իշխանության նման, մեղմ ասած, փոխակերպումը կարող էր իրականացվել միայն և միայն այդ պահին գործող սահմանադրական և իրավական նորմերի պարտադիր խախտմամբ, ինչն էլ տեղի ունեցավ: Սակայն սույն հոդվածի մտադրությունն այլ է, դիցուք ՀՀ ԱԺ նոր ընտրությունների նախօրեին իմաստավորել անցած ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, պարզել, թե որքանով են քաղաքական դասը, հասարակական կազմակերպությունները և, առհասարակ, մեր երկրի սովորական քաղաքացիները դասեր քաղել տեղի ունեցած պետական հեղաշրջումից: Ավելին, արդյոք առհասարակ դասեր քաղե՞լ ենԱյս տողերը գրելիս և տեղի ունեցածը մտովի այլ իրադարձությունների հետ համեմատելիս ես միշտ զգուշացել եմ այն բանից, որ հանկարծ հերթական հեծանիվ հայտնագործողի դերում չհայտնվեմ, ուստի ջանացել եմ պատմությունից և գրականությունից հիշել ինչ-որ ոչ սովորական դեպքեր, որոնք գոնե ինչ-որ բանով նման կլինեն մեր կյանքի վերջին հինգ ամիսների իրադարձություններին: Ոչ, հարգելի ընթերցող, ես չտրվեցի Հայաստանում պետական հեղաշրջման և գոնե վերջին երկու հարյուրամյակում տեղի ունեցած հայտնի հեղափոխությունների միջև ինչ-որ համեմատական նկարագրություններ անելու գայթակղությանը: Եվ այդ պատճառով չգիտես ինչու ամեն անգամ մտաբերում էի ֆրանսիացի հոգեբան Գուստավ Լեբոնի «Ժողովուրդների և զանգվածների հոգեբանությունը» դասական աշխատությունը, որում հեղինակը հստակ նկարագրել է կազմակերպված ամբոխի վարքի կանոնները: Հիշելով ս.թ. հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի շենքի «պաշարումը» ռազմաշունչ տրամադրված և «ժողվարչապետի» կողմից հրահրված ամբոխի կողմից` ես նորից ու նորից համոզվում էի Լեբոնի գնահատականների օբյեկտիվության մեջ, որոնցում նա պնդում էր, որ ամբոխի մեջ առանձին վերցրած մարդը «ձեռք է բերում անհաղթահարելի ուժի գիտակցություն, և այդ գիտակցությունը թույլ է տալիս նրան տրվել այնպիսի բնազդների, որոնց նա երբեք ազատություն չի տալիս, երբ մենակ է»: Չէ՞ որ խորհրդարանի շենքի մոտ հավաքվածների կողմից ՀՀ ԱԺ և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հասցեին հնչեցրած հայհոյանքների խմբակային վանկարկումը վկայությունն է այն բանի, որ ամբոխում միավորված մեր համաքաղաքացիները սկսել են դրսևորել նոր հատկանիշներ, որոնք մինչ այդ չունեին: Առօրյա կյանքում նրանցից շատերը միանգամայն հանգիստ և աննկատ մարդիկ են: Բայց ամբոխում, հռետորի, ասել է թե` «ժողվարչապետի» հուզավառ ճառերի ներգործությամբ հարյուրավոր մարդիկ մեր աչքերի առջև կերպարանափոխվում էին լավ է», որ «Ազատություն» ռադիոյի հայաստանյան բաժինը ուղիղ ռեպորտաժ էր վարում իրադարձությունների վայրից, ուստի կարելի է օբյեկտիվ լինել տեղի ունեցող արարքը գնահատելիս): Նրանք դառնում էին ներշնչման հանդեպ շատ ընկալունակ, սկսեցին նմանվել մարդկանց, որոնք չունեն իրենց սեփական կամքը` անգամի սկզբանե չընդունելու համար այն անհեթեթությունը, որը խզվող ձայնով փոխանցվում էր բարձրախոսներով, մասնավորապես` երբ հռետորը «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքում փոփոխություններ մտցնելու մասին» օրինագծի ընդունման մեջ «հակահեղափոխության» հարձակման սկիզբ էր տեսնում: Չեմ ներկայացնի Երևանում հանրահավաքի մասնակիցների վարքի և Գուստավ Լեբոնի գրքում նկարագրված օրինակների այլ համընկնումներ: Չեմ թաքցնի, որ մտորելով մեր երկրի առօրյայի մասին` միանգամայն անսպասելիորեն մտաբերեցի առանձին սյուժեներ շոտլանդացի հայտնի բանաստեղծ, լրագրող, մի քանի գրքերի հեղինակ Չարլզ Մակքեյի պատմական ակնարկների ժողովածուից: Այսպես, 1841թ. լույս տեսավ նրա գիրքը` «Ամբոխի առավել տարածված մոլորությունները և խելահեղությունները» վերնագրով: Գրքում հեղինակը նկարագրում է XVIII դարի հանրային կյանքի երևույթները, որոնք առաջ են եկել «ամբոխի խելահեղությամբ և մոլորությամբ», դիցուք` «ազգային խելագարություններ»` XVIII դարի ֆինանսական բուրգերից մինչև մորուքի մոդան, «հատուկ խելագարություններ»` զանգվածային կրոնական շարժումներ և այլն, և այլն: Այո, ս.թ. ապրիլից, հենց որ Ն.Փաշինյանը ոտքը դրեց հեղափոխության արահետին և դադարեց սափրվել, արդի Հայաստանում չսափրված լինելը մոդայիկ դարձավ: Կամ` մեկ այլ համեմատություն: Այն օրից, ինչ «Կյանքի խոսք» խանդաղատական, կամ ինչպես հիմա մոդայիկ է` բրենդային անվանումը կրող տոտալիտար կրոնական աղանդը, որի անվանումը ոչ մի ընդհանուր բան չունի նրա իսկական էության հետ, դարձավ «թավշյա հեղափոխության» գլխավոր շարժիչ ուժերից մեկը, Հայաստանում մոդայիկ դարձան «հատուկ խելագարությունները», երբ «Կյանքի խոսքի» «բարեպաշտ աղանդավորները» որդեգրեցին հայհոյախոսություններ բղավելը «հակահեղափոխականների», այսինքն` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների հասցեին: Կամ էլ, երբ ԼԳՏԲ հանրույթի տականքները մոլեգին ճղճղոցներով ներխուժում են Երևան քաղաքի ոստիկանության բաժանմունքներից մեկը և արդյունքում թեթևակի վախ են ապրում, կամ էլ` երբ ըստ էության տոտալիտար կրոնական աղանդների պատվիրված խավարամիտները պաշարում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ի նստավայրը` պահանջելով նրա հրաժարականը, իսկ արդյունքում այդ հակակրոնական և հակահայկական «խրախճանքի» առաջնորդներից մեկը ծառայողական աստիճանով վեր է բարձրանում: Ես հատուկ փոքր-ինչ ավելի մանրամասն եմ կանգ առնում XIX դարում և XX դարի առաջին կեսին ապրած հեղինակների նկարագրած այս բնավ ոչ պատահական համընկնումների վրա, որպեսզի ցույց տամ, թե ինչպես են այս և այլ հայտնի գիտնական այրերի (հոգեբաններ, կոնֆլիկտաբաններ, քաղաքագետներ) բազմաթիվ աշխատություններում պարունակվող եզրահանգումներն արդեն քանիցս փորձարկվել ամենատարբեր երկրներում, իսկ այսօր էլ` Հայաստանում: Ընդ որում, չպետք է մոռանալ, որ այն երկրների համար, որոնցում սա կիրարկվել է աշխարհիս հզորների կողմից, նախատեսված է եղել տխուր ճակատագիր. ապրել կառավարելի քաոսի պայմաններում` նրանց պետականության կործանման հեռանկարով:

Ուրեմն, ի՞նչ դասեր մենք պետք է որ քաղեինք վերջին հինգ ամիսների իրադարձություններից: Առաջինը, ինչի մասին կցանկանայի ասել, այն է, որ Հայաստանում եղել է հասկացությունների նենգափոխում, դիցուք. երբ, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարը` այն ծնող պատճառների խորքային իմաստավորման փոխարեն, հանգեցվում էր, ըստ նոր իշխանությունների մոտեցման` մարգինալների ձեռքերը ոլորելու մասսայական տեսարանների, նրանց ասֆալտին փռելու, փողով լիքը ճամպրուկների ցուցադրմանը, այս փաստերն ու տեսակադրերը բոլոր հասանելի հեռուստատեսային և էլեկտրոնային ԶԼՄ-ներով պտտեցնելուն, հարկերից խուսափողների և «ապօրինաբար հարստացածների» կալանմանը և... սուսուփուս հենց նրանց էլ ազատ արձակելուն` խոշոր դրամական գրավի և երաշխավորության դիմաց: Նոր իշխանություններն այդպես էլ չձեռնարկեցին կոռուպցիայի համար պարարտ միջավայր ստեղծող օրենսդրական բացթողումների և ոչ մի վերլուծություն, որևէ առաջարկություն չարվեց կոռուպցիայի դրսևորումները չեղարկելուն ուղղված ինստիտուցիոնալ հիմքի ստեղծման վերաբերյալ: Ավելին, բավական է ասել, որ եթե 2018թ. հունվար-ապրիլ ժամանակաշրջանում ՀՀ նախկին կառավարությունը ՀՀ ԱԺ օրակարգ էր մտցրել 211 օրինագիծ, ապա ս.թ. մայիս-սեպտեմբերին նոր կառավարությունը ՀՀ ԱԺ է մտցրել ընդամենը 34 օրինագիծ: Այսինքն` կոռուպցիայի դեմ պայքարի մասին վարչապետի բարեհունչ կարգախոսների հետևում նկատվում են ընդամենը կամպանիականություն, սկզբից մինչև վերջ այդ աշխատանքի լիակատար խեղաթյուրում: Այնինչ, դեռևս երկու տարի առաջ ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի հանձնարարությամբ Հ.Ա. Աբրահամյանի վարչապետության տարիներին կոռուպցիայի դեմ պայքարի հարցը դարձել էր մանրակրկիտ վերլուծության առարկա ՀՀ կառավարությունում` փորձագետների, քաղաքական և հասարակական գործիչների լայն ընդգրկմամբ: Դեռ այն ժամանակ ես առաջարկեցի Հայաստանի տնտեսության ամեն մի առանձին ճյուղում ներդնել SMART-տեխնոլոգիաներ: Ընդ որում, հիմնավորվեց այն բանի անհրաժեշտությունը, որպեսզի այդ տեխնոլոգիան սկզբում ներդրվի խոշոր բիզնեսում, իսկ հետո տարածվի միջին բիզնեսի վրա` համապատասխան իրավական ակտերի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև համապատասխան օրենքների միաժամանակյա ընդունմամբ: Նպատակը հստակ որոշված էր. կազմել առանձին վերցրած ընկերության զարգացման հաշվարկված ռազմավարություններ, թեկուզև 3 տարի ժամկետով: Ընդ որում, ենթադրվում էր ներդնել նպատակների առաջադրման և ձևակերպման արդյունավետ տեխնոլոգիաներ, որոնք հայտնի են որպես SMART-տեխնոլոգիաներ: SMART հապավումը նշանակում է խելացի նպատակ և միավորում է անգլերեն այն բառերի սկզբնատառերը, որոնք նշում են, թե ինչպիսին պետք է լինի իսկական նպատակը. Specific (որոշակիություն) - Measurable (չափելիություն) - Attainable (հասանելիություն) - Relevant (ռելևանտություն) - Time-bounded (որոշակիություն ժամանակի մեջ): Եվ ահա, այս տեխնոլոգիայի ներդրումը խոշոր և միջին բիզնեսում, ինչպես և պետության վերին կառավարչական կառույցներում էապես կկրճատեր կոռուպցիոն ռիսկերը: Չէ՞ որ առավելագույնս հստակ և որոշակի նպատակը, որի առաջադրման ժամանակ պարզ պատկերացվում է վերջնարդյունքը, փաստորեն զրոյի է հանգեցնում միջամտությունը կողքից, այսինքն` կոռուպցիոն ռիսկերը: Կամ էլ` առաջադրված նպատակի չափելիությունը ենթադրում է գնահատականի ոչ միայն վերջնական, այլ նաև միջանկյալ չափանիշների վերհանում, ինչն ապահովում է դրանց հասնելու գործողությունների թափանցիկությունը: Նպատակի հասանելիությունը որպես անհրաժեշտ պայման արտաքին և ներքին ռեսուրսների տեսակետից` գրեթե բացառում է ամեն տեսակ ոչ արտադրական ծախսերի հնարավորությունը ինչպես պետության, այնպես էլ բիզնեսի կողմից (ինչը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը): Նպատակի ռելևանտությունը, հարաբերակցվելով այլ ընդհանուր նպատակների հետ, կաշխատի ռազմավարական նպատակին հասնելու համար: Եվ վերջապես, ցանկացած նպատակին հասնելը պետք է լինի հստակ որոշված` ժամանակի առումով: Թվում էր, թե «ժողվարչապետը» կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում կառավարության աշխատանքի անկյունաքարն անպայման կդարձներ SMART-տեխնոլոգիաների շուտափույթ ներդրման խնդիրը: Բայց ոչ: Նրան շատ ավելի հարմար էր առանձին գործարարների բանկային հաշիվները հրապարակելը, նրանց նշավակելը` չսպասելով դատական ատյանների վճիռներին: Ճիշտ ինչպես չհաջողված արկածային ֆիլմում, որտեղ գլխավոր հերոսը ոչ թե պետության ղեկավար է, այլ փառքի հետևից ընկած հարկային տեսուչ: Ավաղ, ստիպված ենք փաստել, որ Հայաստանի իշխանությունների կողմից խնդրի էությունը չհասկանալու պատճառով կոռուպցիայի դեմ պայքարը Ն.Փաշինյանի կառավարությունը ձախողել էՈրոշակի խորհրդածությունների է մղում նաև ՀՀ բանկային համակարգի միջոցով Հայաստանի ֆիզիկական անձանց և Հայաստանից արվող դրամական փոխանցումների դինամիկան: Այսպես, եթե 2017թ. հունվար-օգոստոսին դրամական միջոցների զուտ հոսքը արտասահմանից դեպի ՀՀ կազմել է $492 մլն 286 հազ., ապա ս.թ. հունվար-օգոստոսին այդ ցուցանիշը կազմել է $396 մլն 829 հազ.: Այսինքն` տեղի է ունեցել զուտ դրամական հոսքի կրճատում $95 մլն 457 հազարով կամ` 19,4%-ով: Եվ սա` այն պայմաններում, երբ ՀՀ-ից դրամական միջոցների արտահոսքը 2017թ. այդ նույն ժամանակահատվածում կազմել է $582 մլն 105 հազ., իսկ արդեն ընթացիկ տարում, այդ նույն ժամանակահատվածում արտահոսքը կազմել է $730 մլն 613 հազ. (ՀՀ ԿԲ տեղեկագիր, 2018թ. օգոստոս, էջ 75): Հայաստանից դրամական միջոցների ավելացող արտահոսքը` դրանց կրճատվող զուտ հոսքի պարագայում, վկայում է նաև այն մասին, որ ներդրումային միջավայրը ՀՀ-ում բարենպաստ չէ ՀՀ-ում ապրող ֆիզիկական անձանց և դրամական փոխանցումներ կատարող նրանց հարազատների ընկալումներում: Հատկանշական է, որ դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ անցած հինգ ամիսներին չի եղել մի դեպք, որ ՀՀ ԱԺ-ը չհաստատի Ն.Փաշինյանի կառավարության ներկայացրած գոնե մեկ օրինագիծ: Սրանով իսկ կցանկանայի նշել, որ կեղծ-հեղափոխական հռետորաբանությունը, հայ հասարակությունը «սևերի» և «սպիտակների», հեղափոխականների և հակահեղափոխականների բաժանելը չէին կարող չվախեցնել պոտենցիալ ներդրողներին, որոնց համար կանխատեսելիությունը և կայունությունը երկրում պարտադիր պայման են ներդրումներ կատարելու համար: Ընդ որում, նշենք, որ ՀՀ ֆինանսական միջոցների ներհոսքի կրճատումը` միաժամանակ երկրից դրանց արտահոսքի ավելացման պարագայում, ՀՀ առևտրային հաշվեկշռի աճող դեֆիցիտի պայմաններում, սպառնալի բնույթ է ստանում: Այսպես, եթե 2018թ. առաջին կիսամյակի արդյունքներով առևտրային հաշվեկշիռը բացասական էր և կազմել է մինուս $1 մլրդ 145,7 մլն ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2018թ. հունվար-հունիսին», էջ 116), ապա 2018թ. հունվար-օգոստոսի արդյունքներով առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը կազմել է արդեն $1 մլրդ 578,6 մլն, դեֆիցիտի աճը` $272,4 մլն ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2018թ. հունվար-օգոստոսին», էջ 80): Այստեղ հարկ է նշել, որ արտաքին առևտրի նման դինամիկայի պահպանման և ուղղակի օտարերկրյա ներդրումների էական ներհոսքի բացակայության պարագայում արդեն տարեվերջին մենք կդառնանք երկրի տնտեսությունում արժութային պահուստների անբավարարության վկաները: Իսկ դա անխուսափելիորեն կհանգեցնի հայկական ազգային արժույթի` դրամի արժեզրկման և փոխարժեքի էական անկման` այստեղից բխող բացասական հետևանքներով: Նշենք դրանցից մի քանիսը. վստահության կորուստ արժեզրկվող արժույթի հանդեպ, գների բարձրացում ներքին շուկայում, մեր քաղաքացիների ազգային արժույթով ավանդների արժեզրկում առևտրային բանկերում, ներմուծման սահմանափակում դրա գների բարձրացման պատճառով: Նշենք, որ ներմուծվող ապրանքների թվում քիչ չեն առաջին անհրաժեշտության ապրանքները, ինչպիսիք են. ցորեն, սուրճ, թռչնամիս, խոզի միս, բրինձ, բուսայուղ, ծխախոտի արտադրանք, բենզին, դիզվառելիք: Այս ապրանքների ներմուծմանը բաժին է ընկնում օգտագործվող ռեսուրսների 50 և ավելի տոկոսը ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2018թ. հունվար-հունիսին», էջ 292): Հատկապես նշենք, որ արժեզրկման առավել լուրջ հետևանքը կդառնա պետական արժույթի արժեքի սրընթաց անկումը, ինչը կարող է լուրջ ցնցում առաջացնել երկրի տնտեսության համար` դրա անկում, իսկ ծայրահեղ դեպքում` դեֆոլտ: Իսկ դա, իր հերթին, կհարուցի հայրենական կապիտալի արտահոսք արտասահմանյան երկրներ (ինչն արդեն երևում է ՀՀ վճարային հաշվեկշռի դինամիկայի վերլուծությունից), գործարարության կտրուկ նվազում, գործազրկության աճ, հիպերինֆլյացիա և բնակչության զանգվածային արտագաղթ` ազգային անվտանգության և հենց հայկական պետականության պահպանման համար այստեղից բխող կործանարար հետևանքներովՀՀ տնտեսությունում և ֆինանսական ոլորտում ստեղծված իրավիճակն առավել ամբողջական պատկերացնելու համար ներկայացնենք նաև տվյալներ ՀՀ տնտեսության իրական սեկտորում օտարերկրյա ուղղակի ներդրումների (այսուհետ` ՕՈւՆ) մասին:

Այսպես, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2018թ. հունվար-ապրիլին», էջ 110)` օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը ՀՀ տնտեսության իրական սեկտորում 2018թ. հունվար-մարտին ներկայացված է Աղյուսակ 1-ում:

 

Օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը ՀՀ տնտեսության իրական սեկտորում 2018թ. հունվար-հունիսին ներկայացված է Աղյուսակ 2-ում ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2018թ. հունվար-հուլիսին», էջ 114):

Աղյուսակներ 1-ի և 2-ի համադրումից երևում է, որ 2018թ. երկրորդ եռամսյակում տեղի է ունեցել ներդրումների արտահոսք մինչև $122,25 մլն, այդ թվում ՕՈւՆ արտահոսքը ս.թ. 2-րդ եռամսյակում կազմել է $2,31 մլն:

Այս վիճակագրական տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ Հայաստանի տնտեսությունում ստեղծված միտումների շարունակվելու պարագայում մեծ է ազգային արժույթի` դրամի փոխարժեքի փլուզիչ անկման վտանգը` վերը նշված ծայրահեղ բացասական հետևանքներով երկրի տնտեսական և ազգային անվտանգության համար: Հայաստանի տնտեսության համար այս խիստ անբարենպաստ պայմաններում ապշեցնում է կառավարության գործողությունների լիակատար անհամարժեքությունը, որը, երկրի առնվազն տնտեսական անվտանգության մարտահրավերները և սպառնալիքները հաղթահարելու արդյունավետ միջոցներ ընդունելու փոխարեն ձեռնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման միանգամայն ժամանակավրեպ մի քաշքշուկ` նախկին իշխանությունների կողմից «հակահեղափոխական ռևանշի» կանխման ինչ-որ մտացածին պատրվակների ներքո: Այստեղ կուզենայի, որպես Հանրապետական կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր, ընդունել իմ անհատական պասխանատվության բաժինը Հայաստանում ստեղծված նման իրավիճակի համարԽոսքն այն մասին է, որ չափից ավելի նրբանկատ, զիջողական վերաբերմունքը Ն. Փաշինյանի կառավարության` Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցություն ուղարկած ցանկացած խնդրանքի և առաջարկության հանդեպ` այսպես թե այնպես ստացել է դրական լուծում: Նման զիջողականության արդյունքում երկիրն ընդհուպ մոտեցել է վտանգավոր գծին, որից այն կողմ կարող է պետականության կործանումը լինել: Թե որն է նման զիջողականության պատճառը` առանձին վերլուծության թեմա է, բայց անվիճելի է, որ դա Հանրապետական կուսակցության ղեկավարության և պատգամավորների վախի արդյունքը չէ ժողովրդական զանգվածների հնարավոր ցասման առջև, ինչով անընդհատ ահաբեկում է Ն.Փաշինյանը: Ընդ որում, ընթերցողը կարող է միանգամայն արդարացիորեն հարց տալ. իսկ կա՞ արդյոք ելք ստեղծված իրավիճակից: Այո, ելք կա, և դա ՀՀ Ազգային ժողովի կողմից կոնսենսուսի հիման վրա նոր բանիմաց վարչապետի հաստատումն է և Ազգային համաձայնության կառավարության նոր կազմի ձևավորումը, որի կորիզը պետք է կազմեն ճգնաժամի պայմաններում մենեջմենթի հմտություններին տիրապետող բարձր պրոֆեսիոնալները` անկախ իրենց կուսակցական պատկանելությունից: Որ այս մոտեցումը պահանջված է` դրանում համոզվում ես, երբ իմաստավորում ես Ն.Փաշինյանի հրաժարականի հայտարարության առանձին կանխադրույթներ, որոնք նա հնչեցրել է 2018թ. հոկտեմբերի 16-ին: Այսպես, «ժողվարչապետը», մասնավորապես, ասաց. «Իհարկե, շատերը մտավախություն ունեն և հարց են հնչեցնում. իսկ եթե խորհրդարանական ուժերը վարչապետի ուրիշ թեկնածու առաջադրեն, արդյո՞ք մենք պատրաստ ենք նման սցենարի: Ես նույնիսկ չեմ ուզում ասել, թե հոկտեմբերի 2-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք առավել քան պատրաստ ենք ցանկացած սցենարի, որովհետև ժողովրդի կամքի ու ցանկության առաջ չի կարող կանգնել որևէ ուժ»: Սա լսելով` ուզում ես բացականչել. ցնծա՛, հայ ժողովուրդ, քանզի այս ուրախալի օրը քո ճակատագրում որոշակիություն մտցվեց. այսուհետ ապրելու ես մի պետությունում, որտեղ ամեն բան կանխորոշված է և չկա հայ ժողովրդի առաջնորդը լինելու ավելի արժանի թեկնածու, քան Նիկոլ Փաշինյանը (ինչպես հարուստ կենսափորձի, տնտեսության, աշխարհաքաղաքականության խորագիտակության առումով, այնպես էլ, իհարկե, որպես անգերազանցելի լրագրող, չէ՞ որ նա բնածին տաղանդ է ժուռնալիստիկայում, որն իր «համոզմունքների» համար նախկինում անգամ դատապարտվել է): ՀՀ նոր կառավարության հաջորդ քայլը պետք է լինի պրոֆեսիոնալ կազմված Ծրագրի հաստատումը` ուղղված տնտեսությունում և ֆինանսների ոլորտում ստեղծված տագնապալի միտումների հաղթահարմանը, երկիրը դինամիկ զարգացման ռելսերի վրա դնելը, ընդ որում` ներառական տնտեսական աճի հիման վրա: Ընդ որում` այս խնդիրն իրագործելիս հարկ է օգտվել արդեն առկա դրույթներից, որոնք ներկայացված են «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթում: Նշենք, որ դեռևս 2018թ. ապրիլի 4-ին ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունում այս փաստաթուղթը քննարկելիս Սերժ Ազատի Սարգսյանն արտահայտեց հետևյալ գաղափարը. «Մասնավորապես, ուզում եմ ընդգծել կայուն և բարձր ներառական տնտեսական աճի անհրաժեշտությունը, որը պետք է շոշափելի լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաև մեր համազգային նպատակներին հասնելու համար»:

Կես տարի անց նորից ու նորից համոզվում ես նման մոտեցման պահանջվածության մեջ` կայուն տնտեսական զարգացում ապահովելու համար: Այդ աշխատանքը պետք է իրականացվի` միաժամանակ համապատասխան օրենսդրական հենք մշակելով` տնտեսությունը զարգացման ներառական ռելսերի վրա փոխադրելու ինստիտուցիոնալ ապահովման նպատակովԱվաղ, ցավով և տարակուսանքով պետք է ընդունենք, որ այս խնդիրների հրատապության իմաստավորումը ներկայում իշխանությունում գտնվողների ուժերից վեր է, որոնք հավատացել են իրենց բացառիկությանը, ինչը ճիշտ է այն հարցում, որ նրանք բացարձակ անտեղյակ են պետության կառավարման գործում: Եվ այս երևույթը խորանում է նրանց չափից ավելի ինքնավստահությամբ, թե իրենց իրականացրած քաղաքականությունը (կամ, ավելի շուտ` դրա բացակայությունը) անվերապահորեն աջակցվում է ժողովրդի կողմից: Այս իմաստով միանգամայն այլ` չարագուշակ իմաստ են ստանում վարչապետ Ն.Փաշինյանի բազմակի դիմումները ժողովրդին` այն «անանց մտքի» անվերջ ու բարձրագոչ կրկնությամբ, թե «թավշյա հեղափոխությունից» հետո որոշումները Հայաստանում ընդունում է ոչ թե Ն.Փաշինյանը, այլ ժողովուրդը: Մի խոսքով` շարունակելով տնտեսության և ֆինանսների կործանման ուղեգիծը` Ն.Փաշինյանն արդեն նշանակել է նաև դրա կործանարար հետևանքների պատասխանատուին, այսինքն` պետականության կործանման պատասխանատուին: Հայոց պետության կործանման պատասխանատու է նշանակված ժողովուրդըԴատավճիռը Ն.Փաշինյանի կողմից կայացվել և միտինգավորների գոռում-գոչյունի ներքո քանիցս հնչեցվել է, ուստի, քանի որ որոշումներ կայացնում է ոչ թե Հայաստանի վարչապետը, այլ ժողովուրդը, ուրեմն, կրկնում եմ, դրանց հետևանքների պատասխանատվությունն ընկնում է նաև ժողովրդի վրա: Մեր պարագայում` մեր համաքաղաքացիների մի մասի վրա, որոնք կամազուրկ են դարձել կարիքից դրդված, բթացվել են տոտալիտար կրոնական աղանդների կողմից և «ժողվարչապետի» ճղճղան սադրիչ ճառերից, որոնց կործանարար գործողությունները հնարավոր են դարձել, քանի որ Երևանի և Հայաստանի բնակիչների լուռ մեծամասնությունն իրեն բացարձակ հեռու է պահում այս ամենից:

Հ.Գ. -Հանուն արդարության նշենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված չափազանց լարված իրավիճակի պայմաններում ՀՀ տնտեսության և ֆինանսական համակարգի «փրկությունը» վերահաս կոլապսից միանգամայն իրականանալի խնդիր է: Այն կարելի է լուծել, օրինակ, առնվազն $500 մլն ծավալով դրամական տրանշի տրամադրման ճանապարհով (հասկանալի է` միջազգային ֆինանսական կազմակերպությունների միջոցով), ուժի համաշխարհային կենտրոններից մեկի հուշմամբ, բայց դա կլինի վարկ քաղաքական «բույրով»: Նման վարկի տրամադրման ծածուկ պայմանը կլինի, օրինակ, Հայաստանից 102-րդ ռուսական ռազմակայանի, Հարավային զինվորական օկրուգի` Էրեբունի օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի դուրսբերման, «Ռուսական եկաթուղի» ԲԲԸ-ի հետ Հայաստանի երկաթուղային համակարգը «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵՈւ) ՓԲԸ-ի կառավարմանը հանձնելու մասին կոնցեսիոն պայմանագրի խզման համար օրենսդրական հիմքերի ստեղծումը (գուցե հենց այս նպատակով էլ կազմակերպվում են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները, որոնցում, առողջ դատող քաղաքական ուժերի ընդարմացման պայմաններում, մեծամասնությունը նոր խորհրդարանում կպատկանի սորոսականներին, տոտալիտար աղանդավորներին): Չէ՞ որ այս ծայրահեղ վտանգավոր և Հայաստանի համար կործանարար գործընթացների նախաձեռնման փորձնական քայլերն արդեն ձեռնարկվել են (միջադեպը Փանիկ գյուղում ռուս զինվորականների հետ, ուխտադրուժ գիշերային դեսանտը ՀԿԵՈւ ծառայողական շենքում և այնտեղից հաշվապահական ողջ հաշվետվությունների առգրավումը): Ցավոք, իմ երկյուղները ռուսական հաստատությունների նպատակաուղղված դուրսմղման և ՀՀ ամենատարբեր կառույցներում հայտնի պրոֆիլի ֆունկցիոներների հաստատման վերաբերյալ բոլորովին էլ անհիմն չեն: Դրա անուղղակի հաստատումն է լուրջ ընդհատակյա պայքարը, որը վերջին ժամանակներս ծավալվում է «ժողվարչապետի» գլխավոր խորհրդականի պաշտոնի շուրջ, որի գործառույթների մեջ են մտնում Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին քաղաքական և տնտեսական երկխոսության ապահովման գործնական խնդիրները: Այսպես, Սորոսի հիմնադրամի և ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության (NED-National Endowment for Democracy) հիմնած «Eurasianet.org» տեղեկատվական կայքը ս.թ. հոկտեմբերի 12-ին հրապարակել է հոդված «Հայաստան. արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդականը սիգարի բիզնեսի գործարար է` արտասահմանում ունեցած պարտքերով» վերնագրով («Armenia: Top foreign policy advisor is a cigar entrepreneur with debts abroad»): Հարգելի ընթերցողը կարող է զմայլանքի մեջ ընկնել սորոսյան նշված տեղեկատվական կայքի նման սրտացավությունից և հոգատարությունից, որն այդքան հոգում է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի բարոյական կերպարի մասին, որպեսզի այս պաշտոնում լինի մարդ անբասիր հեղինակությամբ: Սակայն չշտապենք, քանի որ սույն հարցը շատ ավելի բանալ է. Սորոսի համար շատ կարևոր է, որպեսզի աշխատանքի այս տեղամասում լինի ոչ թե ԱՄՆ մի ինչ-որ պարզապես քաղաքացի, ոմն Արսեն Գասպարյան, որին ԶԼՄ-ները ներկայացնում են ոչ այլ կերպ, քան ԿՀՎ ներկայացուցիչ (այս մասին բացահայտ հայտարարում էին), այլ մեկը Սորոսի կողմից ֆինանսավորվող բազմաթիվ հասարակական կազմակերպությունների համակարգողներից, որոնք կանգնած են եղել «թավշյա հեղափոխության» ակունքներում: Հայոց պետականությունը խափանողների այդ համաստեղության առավել վառ ներկայացուցիչների մասին, որոնք խրամատավորվել են բավական պատասխանատու պետական կառույցներում, մենք արդեն գրել ենքԱմփոփելով` կցանկանայի նորից ու նորից ընդգծել, որ հայոց պետականության կործանման գործընթացը մտնում է եզրափակիչ փուլ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն նշանակել է մեղավորին` հայ ժողովրդին: Մեղավորների թվին ես կավելացնեի նաև այն քաղաքական գործիչներին, մտավորականության ներկայացուցիչներին, գործարարներին, մեր այն բոլոր քաղաքացիներին, ովքեր Հայաստանի համար այս ճակատագրական ժամին կողմնակի դիտորդի դիրք են գրավել: Որպես իրենց արդարացում նրանցից շատերն ասում են, թե չեն ցանկանում ապականվել կեղտոտ քաղաքականությանն առնչվելով: Մի խոսքով` այնպես չստացվի, որ մենք էլ դառնանք Անտարբերների դավադրության նոր հայկական տարբերակի հեղինակներն ու հերոսները:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

Պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ խորհրդարանի պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

 



Սպերցյանն ու Տիկնիզյանը` ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողինՀրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԱմոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունըԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգումՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ ԿիրանցումԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրաՈ՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ես ոգեշնչվել եմ մեր անվանի լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ ԱզարյանիցԻմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ»«Խոզը» կոմպլեքսավորվել է.Yerevan TimesԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինՀայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքըՊետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիՍահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիներըՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին․ դեսպանը՝ ՊապիկյանինՊարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումՌուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիԴպրոցականները, տեսնելով ակցիա իրականացնողներին, ինքնաբուխ սկսեցին «Նիկոլ դավաճան» վանկարկել (տեսանյութ)Մի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորականՔաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում ԳյումրիումՓաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ)Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք)«Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված էՄարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ ՍրբազանԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԷՍա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ)Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՀորդորում ենք չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ․ ոստիկանությունը հերքում է մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Եթե ինչ-որ մեկին թվում է իրեն չի հասնելու, չարաչար սխալվում էԿիրանցում տեղի ունեցածով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է Ալիևին իր հավատարմությունըԱստղագուշակ` մայիսի 2-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈ՞վ ա էդ Փաշինյանը, մենք տենց մարդ չենք ճանաչում, սրանք ազգի թշնամի են, հող են տալիսԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ էԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода