Iravunk.com | ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒՐ ՈՐ Է ՊԱՏԵՐԱԶՄ ԿՍԱՆՁԱԶԵՐԾԻ ԵՎ ԴԱ ԿԱՍԿԱԾ ՉԻ ՀԱՐՈՒՑՈՒՄ
Բայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքը Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարար Կոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ Բորելին ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Սև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ) Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Պարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվում Ռուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒՐ ՈՐ Է ՊԱՏԵՐԱԶՄ ԿՍԱՆՁԱԶԵՐԾԻ ԵՎ ԴԱ ԿԱՍԿԱԾ ՉԻ ՀԱՐՈՒՑՈՒՄ

Արխիվ 16-20

Հարավկովկասյան տարածաշրջանում անցնող շաբաթվա ընթացքում տեղի ունեցող իրադարձություններն ավելի ու ավելի են հակում այն մտքին, որ Ադրբեջանն ուր որ է նոր ռազմական ագրեսիա է սկսելու Արցախի Հանրապետության դեմ:

Այսքան կտրուկ սկիզբ ունեցող հոդվածը, բնականաբար, ընթերցողների մեջ կարող է որոշակի կասկածներ առաջացնել նրանում ներկայացվող նյութի օբյեկտիվության առումով, քանզի ցանկացած խուճապարար հայտարարություն նման պայթյունավտանգ իրավիճակում, որը ստեղծվում է Սիրիայի և Իրանի շուրջ, չի կարող որևէ մեկին անտարբեր թողնել տարածաշրջանում լարվածության նոր օջախի ծագման հնարավորության հանդեպ: Նման ընկալումը ցրելու համար լոկ հիշատակեմ որոշ հրապարակումներ և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ըստ իս, առավել հատկանշական առանձին ելույթներից մեջբերումներ, որոնցով այս օրերին լի է ադրբեջանական լրատվադաշտը: Եվ այսպես, ինչպես տեղեկացնում է ԱԶԵՐԹԱՋ տեղեկատվական գործակալությունը, ս.թ. սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Միլի մեջլիսի հանդիսավոր նիստին, որը գումարվել էր ադրբեջանական խորհրդարանի 100-ամյակի առիթով, ասել է. «Լեռնային Ղարաբաղը երբեք չի ստանա որևէ կարգավիճակ Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս: Ադրբեջանցի ժողովուրդը և պետությունը երբեք թույլ չեն տա, որպեսզի իրենց բնիկ, պատմական, իրավական հողն առանձնացվի Ադրբեջանից: Հայաստանը չպետք է ապրի նման անուրջներով: Եթե երկիրը 20 տարվա ընթացքում կառավարել է քրեական խունտայի ռեժիմը, խոսքը 26 տարի անկախություն ունեցող պետության մասին է, ապա ուրիշ էլ ի՞նչ կերպ կանվանես պետությունը: Միայն անհաջող»:

Այն, որ Ի.Ալիևը պատմության հետ բնավ լավ հարաբերությունների մեջ չէ, ոչ ոք չի կասկածում. պարզվում է` ադրբեջանական պետությունը, որի պատմությունն ընդամենը մի հարյուրամյակ է հաշվվում, կարող է ունենալ «բնիկ, պատմական, իրավական հողեր», ընդ որում` հողեր, որոնց մասին, արի ու տես, որ հին հույն աշխարհագրագետ և պատմաբան Ստրաբոնը (որը վկայակոչել է մ.թ.ա. I դարակեսի աղբյուրները) մի «չար դիտավորությամբ» ապագա սերունդներին տեղեկացրել է, թե մ.թ.ա. II դարասկզբից մինչև մ.թ. 387թ. Մեծ Հայքի բաժանումը, մոտավորապես 6 հարյուրամյակ, ժամանակակից Լեռնային Ղարաբաղի (Օրխիստենե, Ուրտեխե-Ուրտեխինի) տարածքը հայկական պետության կազմի մեջ էր: Ստրաբոնը Օրխիստենեն նշել է որպես «Հայաստանի նահանգ, որն առավել մեծ թվով հեծյալներ է մատակարարել» (Ստրաբոն, «Աշխարհագրություն», 4, 11, 14 հատորներ): Կարելի է էլի տասնյակ նշանավոր և պատմագիտության մեջ հանրահայտ հեղինակների նշել և նրանց կազմած փաստաթղթեր ներկայացնել, որոնք վկայում են այն մասին, որ ապշերոնյան սուլթանը բոլորովին չգիտի Հայաստան հպարտ անունը կրող երկրի հարուստ պատմությունը, երկիր, որը, անկասկած, անհաջող է մի հարցում` իրեն բաժին ընկած հարևանների` ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի: Այն, որ Ադրբեջանի նախագահը չգիտի իր երկրի պատմությունը` միանգամայն կանխատեսելի իրողություն է, քանզի այն` նկատի ունեմ պատմությունը, գոյություն չունի: Բայց զարմացնում է այլ բան. պարզվում է` Ի.Ալիևը լավ հարաբերությունների մեջ չէ նաև թվաբանության հետ: Նրան, չգիտես ինչու, թվում է, թե Հայաստանի Հանրապետությունը, որն իր անկախությունը հռչակել է 1991թ. սեպտեմբերի 21-ին, 26 տարեկան է, ոչ թե 27, ինչպես, օրինակ, Ադրբեջանն է, որն իր կազմավորումն ու անկախությունը հռչակել է այդ նույն թվականին: Մի խոսքով, Ադրբեջանի նախագահի` պատմություն և թվաբանություն չիմանալը շատ տխուր խորհրդածությունների տեղիք է տալիս ադրբեջանական ժողովրդի ճակատագրի համար, որին իրենց իսկ նախագահը, խնդրո առարկան չիմանալու պատճառով, մոլորության մեջ է գցում: Սա, ավաղ, հարկադրյալ շեղում էր հիմնական թեմայից, բայց այս մասին չէի հիշատակի, եթե չլինեին ապշերոնյան սուլթանի զառանցական գնահատականները «քրեական խունտայի ռեժիմի» քսանամյա կառավարման մասին, որոնք մեկ շաբաթ անց, ավելի մեղմ ձևով, կրկնեց Հայաստանի Հանրապետության «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանը, ընդ որում` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի ամբիոնից. «Կցանկանայի հակիրճ անդրադառնալ ավտորիտար իշխանության նկատմամբ մեր տարած հաղթանակին,- ահա այսպես... - Այսօր խորհրդարանը շարունակում է աշխատել, բայց այն չի ներկայացնում մեր ժողովրդի կամքը... Ինչո՞ւ: Պատասխանը կարճ է` քանի որ այն ընտրվել է ընտրական գործընթացի կոպիտ խախտումներով, այդ թվում` վարչական ռեսուրսի և ճնշումների գործադրմամբ»:

ՀՀ վարչապետի նման գնահատականներից հետո արդեն միանգամայն այլ կերպ են ընկալվում ապշերոնյան սուլթանի` ս.թ. հուլիսի 9-ին ասած խոսքերը Ադրբեջանի կառավարության ընդլայնված նիստում. «Ես ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեցի, որ Հայաստանում եղել է կոռուպցիոն խունտայի վարչակարգ: Հիմա դա կրկնում է հայ ժողովուրդը: Ես ասում էի, որ դա արյուն ծծող, գողական, քրեական ռեժիմ է: Հիմա դա կրկնում է հայ ժողովուրդը... Հայկական պետականությունն արդեն փլուզվել է: Միևնույն ժամանակ, հաղթանակել է արդարությունը, արնախումների խունտան թողել է իշխանությունը: Այստեղ մենք էլ մեր դերն ենք ունեցել: Չեմ ուզում հիմա դա ուռճացնել»,- Ալիևին մեջբերում է oxv.az պարբերականը: Հազիվ եմ զսպում ինձ, որ չբացականչեմ. ցնծա՛, հայ ժողովուրդ, ոչ այլ ոք, քան մասամբ ինքը` Ադրբեջանի նախագահն է ազատել քեզ «քրեական խունտայի ռեժիմի» կապանքներից: Իհարկե, այլ հարց էլ է ծագում. իսկ ո՞ւմ ձեռքերով է ազատել մեզ: Սակայն սա միանգամայն այլ վերլուծության թեմա է, որը Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարի` ցանկացած գնով խորհրդարանը ցրելու համառության պարագայում երկար սպասել չի տա: Նման ոչ այնքան մեծ ներածական խոսքից հետո որոշ նկատառումներ հայտնեմ: Եվ այսպես, այսօր` ս.թ. սեպտեմբերի 27-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը ժամանեց Բաքու` կարճ աշխատանքային այցով, որի ընթացքում նախատեսվում են երկկողմանի հանդիպում Ի.Ալիևի հետ, մասնակցություն ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողովի IX լիագումար նիստին և այցելություն Ձյուդոյի աշխարհի առաջնության եզրափակչին: Ընթերցողը կարող է հարցնել` իսկ ի՞նչ արտասովոր բան կա սրանում: Դե, ուրեմն, նշենք, որ Վ.Վ. Պուտինի Բաքու կատարելիք այցից մեկ-երկու օր առաջ ապշերոնյան սուլթանությունում լայնորեն գովազդվող հակառուսական քարոզչական հիստերիա էր ծավալվել: Ինչպես տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը, ս.թ. սեպտեմբերի 24-ին հասարակական գործիչների մի խումբ, հիմնականում հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչներ, Կլոր սեղան անցկացրեց` նվիրված ՌԴ նախագահ Վ.Պուտինի Ադրբեջան կատարելիք այցի նշանակության գնահատմանը: Հավանաբար, Ադրբեջանի իշխանությունները շատ էին ցանկանում Ռուսաստանի նախագահի այցի նախօրեին Ի.Ալիևի ապարատի կողմից վերահսկվող անձանց միջոցով հնչեցնել որոշ մտքեր, որոնք Ի.Ալիևն ինքը վախենում է բարձրաձայնել: Եվ ձեռքի հետ էլ, հանրայնացնելով ադրբեջանական ընդդիմության ռուսատյաց զառանցանքները, այնպիսի հերոս երևալ, որը, հակառակ «նշանավոր ընդդիմադիր գործիչների» ճնշմանը, անձնուրացաբար պայքարում է ադրբեջանա-ռուսական ռազմավարական հարաբերությունների խորացման համար: Ուրեմն, ի՞նչ տեղեկացրին պաշտելի ժողովրդին այդ պատմական Կլոր սեղանի մասնակիցները. «Ռուսաստանը շարունակում է սատարել ադրբեջանական հողի օկուպացիային` միաժամանակ Ադրբեջանը մեկուսացնելով Կրեմլի աշխարհաքաղաքական նկրտումներին հակասող միջազգային ուժերից... Ադրբեջանցի քաղաքական գործիչները տարածաշրջանի երկրներին և հասարակություններին կոչ են անում համախմբվել ռուսական էքսպանսիայի սպառնալիքի դեմ, պաշտպանել իրենց պետությունների անկախությունը` հենվելով անվտանգության միջազգային համակարգերի վրա: Նրանք հիշեցնում են Ռուսաստանի ուղղակի պատասխանատվության մասին` Հայաստանի կողմից ադրբեջանական հողի օկուպացիայի համար...»: Կարծում եմ, որ Ադրբեջանի հարևանները` հանձինս Թուրքիայի և Իրանի, միասին «Ինշալլահ» կբացականչեն և հնազանդորեն կընդունեն ադրբեջանցի ընդդիմադիրների խրատները, ի մեծ դժբախտություն որոնց` Վրաստանը պատմական այս Կլոր սեղանից (որը զուգադիպել էր Վլադիմիր Պուտինի այցին) դեռևս մի քանի տարի առաջ էր արդեն կատարել իր աշխարհաքաղաքական ընտրությունը: Կարելի է այսպիսի այլ օրինակներ էլ բերել, որոնք, կրկնում եմ, անշուշտ, նախաձեռնվում և բեմականացվում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից: Բայց սահմանափակվենք միանգամայն հակադիր հնարավոր սցենար ներկայացնող հրապարակումից արվող մեջբերումներով: Այսպես, ոչ անհայտ թուրք-ադրբեջանական MUXALIFT ինտերնետ-պորտալն իր ս.թ. սեպտեմբերի 24-ի «Ինչո՞վ է պայմանավորված Վլադիմիր Պուտինի այցը Ադրբեջան-Անալիտիկա» հրապարակման մեջ, վերլուծելով Ադրբեջանի համար հնարավոր ռիսկերը` կապված Ռուսաստանից զենքի ձեռքբերման հետ (նկատի ունեն ռիսկերը ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների պատճառով, ինչպես դա եղավ Չինաստանի դեմ, որը Ռուսաստանից ինքնաթիռներ էր գնում), նշում է. «Եվ այստեղ կարելի է նոր ենթադրություն առաջ քաշել առ այն, որ ռուսական սպառազինության ձեռքբերման մասին համաձայնագրի հետ միասին (ենթադրվում է, որ նման պայմանավորվածությունը ձեռք կբերվի Վ.Վ. Պուտինի` Ադրբեջան կատարելիք այսօրվա այցի ընթացքում-Ա.Գ.) Բաքվին արվել են ինչ-որ առաջարկություններ, որոնք ամրապնդել են Ադրբեջանի ռիսկի դիմելու վճռականությունը: Միայն մի խնդիր կա, որը կարող է Բաքվին նման քայլի մղել, և դա տասնամյակներ ձգվող Ղարաբաղյան հակամարտությունն է: Պատահական չէ, որ բավական տեղեկացված «Ռոսբալտ» գործակալությունը նշում է. «2018թ. Հայաստանին սպասվում է Ադրբեջանի հետ պատերազմի վտանգը` առանց Ռուսաստանի «թիկունքի»:

Այսպիսով, մենք իրավունք ունենք պնդելու, որ Հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի զարգացման վերոնշյալ տարավեկտոր սցենարները միանգամայն այլ իմաստ են ստանում, եթե դրանք դիտարկում ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում ունեցած ելույթի համատեքստում: Այո, այո, ես չսխալվեցի, Նյու Յորքում ս.թ. սեպտեմբերի 25-ին ԱՄՆ նախագահի ունեցած ելույթի համատեքստում: «Իրանի առաջնորդները քաոս են սերմանում, մահ և ավերածություն,- իր ելույթում ասաց ամերիկյան նախագահը,- նրանք չեն հարգում ոչ իրենց հարևաններին, ոչ այլ երկրների ինքնիշխան իրավունքները: Դրա փոխարեն Իրանի առաջնորդները թալանում են երկրի պաշարները հանուն սեփական շահի, նաև Մերձավոր Արևելքում և նրա սահմաններից շատ հեռու ցնցումների պատճառ են հանդիսանում... Մենք չենք կարող թույլ տալ աշխարհում ահաբեկչության գլխավոր հովանավորին տիրապետել ամենավտանգավոր զենքին»: Իրանի հետ դիմակայությունում Վաշինգտոնի դիրքորոշման կոշտացման մասին այս խոսքերից հետո առանձնակի ակտուալություն է ստանում Իրանի Իսլամական Հանրապետության հետ Արցախի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտու 100 կիլոմետրանոց սահմանի առկայությունը (նշենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանն ԻԻՀ-ի հետ 35 կմ է): Սա նկատի ունենալով` հիշենք, որ ս.թ. սեպտեմբերի 21-ին Դոնալդ Թրամփը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Անկախության օրվա առիթով, միևնույն ժամանակ, մասնավորապես նշել է. «Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը կարող է նաև նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն` Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ձեզ հետ հակամարտությանը տևական խաղաղ լուծում գտնելու շուրջ»: Դե, ուրեմն, հիանալի է, կմտածի ընթերցողը: Իսկ հիմա մեջբերում կատարենք Դոնալդ Թրամփի` Իլհամ Ալիևին Հանրապետության օրվա և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակի առիթով հասցեագրված շնորհավորանքից: Շնորհավորանքում, մասնավորապես, ասված է. «Առաջիկա ամիսները հնարավորություն կստեղծեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար, իսկ դա էլ ավելի լավ պայմաններ կստեղծի ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության համար: Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, անկեղծորեն ցանկանում է համագործակցել Ձեզ հետ այդ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կայուն լուծելու համար»: Ուրեմն, ինչի՞ վրա է հույս դնում Իլհամ Ալիևը, երբ ելույթից ելույթ կոշտացնում է իր ռազմաշունչ հռետորաբանությունը` ջնջելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների 5 հայտարարությունների բովանդակությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որոնցից յուրաքանչյուրում առանձնահատուկ ընդգծվում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անայլըտրանքայնությունը: Էլ չեմ ասում հեղինակավոր միջազգային կազմակերպությունների վերջին տարիներին ընդունված բանաձևերի մասին: Իսկ գուցե Ալիևին թվում է, որ եթե նոր պատերազմ սանձազերծի Լեռնային Ղարաբաղի դեմ` դրանով իսկ ծայրահեղ լարվածություն ստեղծելով Արցախի Հանրապետության և Իրանի սահմանի երկայնքով, դրանով նոր ճանապա՞րհ կբացի խաղաղարար ուժեր մտցնելու և դրանք Արցախի սահմանի պարագծով տեղակայելու առջև: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ առաջին հերթին դրանք կլինեն խաղաղարարներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից, էլ չեմ ասում Ադրբեջանի ռազմաստրատեգիական դաշնակցի` Թուրքիայի խաղաղարարների մասին... Մարգարե լինելու կարիք չկա` հասկանալու համար, թե ինչ աղետի կվերածվի Հարավկովկասյան տարածաշրջանի համար նման սցենարի իրագործումը, որն անթաքույց փայփայում է ափշերոնյան սուլթանը: Վերոնշյալից ելնելով` միանգամայն անտեղի են թվում ՀՀ «ժողվարչապետ» Ն.Փաշինյանի ելույթի տոնայնությունը և որոշ հղումները ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում: Վերցնենք թեկուզ նրա գանգատավոր անցումը` «Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եթե ինչ-որ մեկը Արցախի հողն է ուզում` առանց արցախցու, դա հայ ժողովրդի նոր ցեղասպանություն է»: Այդ ո՞ւմ ողորմածության և արդարամտության վրա է հույս դնում վարչապետը, որը չի ցանկանա թույլ տալ «հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը»: Մի՞թե նա իր հույսը կապում է նրանց հետ, ովքեր աչք անգամ չթարթեցին, երբ Ադրբեջանում հերոսացրին Ռամիլ Սաֆարովին, որը Բուդապեշտում ՆԱՏՕ գծով ուսումնական դասընթացների անցկացման օրերին սպանել էր Հայաստանի Զինված ուժերի քնած սպային: Իսկ գուցե Ն.Փաշինյանը հույս է կապում այն արդարամիտների ու արդարասերների հետ, ովքեր այդպես էլ իրենց բողոքի և դատապարտման ձայնը չբարձրացրին, երբ Բաքվի պետական համալսարանի կայքում տեղադրվեց ադրբեջանցի բաշիբոզուկներին պատկերող զազրելի տեսահոլովակը, որում վերջինները` ժպիտը սֆաթներին, ցուցադրում էին 2016թ. ապրիլին գերի ընկած հայ զինվորի կտրված գլուխը: Գիտակցությանս մեջ կասկածներ են սողոսկում, որ վերջին 5 ամիսներին Հայաստանում չհանդարտվող զզվելի տեղեկատվական վաքխանալիան խաղաղ ժամանակներում սխալանք թույլ տված Արցախի հերոսների շուրջ իրականացվում էր հեռուն գնացող նպատակներով, որոնց, ուզում եմ հավատալ, տեղյակ չէ «ժողովրդի» վարչապետը: Հիմա արդեն բոլորովին այլ լույսով է ներկայանում նաև Ն.Փաշինյանի և զինակիցների անզուսպ ձգտումը` ցրել ՀՀ Ազգային ժողովը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ նրանց գիտակցված ընտրությունը` ցանկացած գնով ապակայունացնել իրավիճակը Հայաստանում, հասնել հայ հասարակության պառակտման: Այստեղ ընթերցողների ուշադրությունը հրավիրենք ևս մեկ` ոչ պակաս կարևոր հանգամանքի վրա: Ի.Ալիևը բնավ պատահականորեն չէ, որ խոսում է Հայաստանում «Քրեական խունտայի ռեժիմի» հենց քսանամյա կառավարման մասին: Այսինքն` անկախ Հայաստանի գոյության առաջին յոթ տարիներին, Ադրբեջանի նախագահի տրամաբանությամբ` բոլորովին էլ «արյունալի խունտայի ռեժիմը» չի կառավարել: Պարադոքս է, չէ՞: Չէ՞ որ այդ տարիներին է նվաճվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, իհարկե` հայ ժողովրդի տասնյակ հազարավոր արժանավոր որդիների և դուստրերի կյանքի գնով, անասելի, բայց և միաժամանակ Հայաստանի քաղաքացիների կողմից գիտակցված զրկանքների գնով: Ուրեմն, ինչպե՞ս հասկանալ ափշերոնյան սուլթանին, որը Հայաստանի այն բազմաբովանդակ և քաջարի տարիների ղեկավարին «վեհանձնորեն» չի դասում «կոռուպցիոներների» և «հայ ժողովրդի արյունը ծծողների» շարքին: Գուցե պատճառը ՀՀ առաջին նախագահի և նրա թիմի հստակ արտահայտված դիրքորոշումն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մոտեցումներում, որոնք ըստ էության, վերջին հաշվով հանգեցվում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ադրբեջանի ողորմածությանը հանձնելուն: Հանուն արդարության նշենք, որ այս մասին նա քանիցս բաց հայտարարել է: Սրան հավելենք նաև այն, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում ՀՀ առաջին նախագահի գլխավորած «Հայ ազգային կոնգրես (այսուհետ` ՀԱԿ) քաղաքական ուժը հավաքեց ընտրողների ձայների ընդամենը 1,66%-ը, ընդ որում` իմ կարծիքով, Հայաստանի Ժողովրդական կուսակցության շնորհիվ, որը ՀԱԿ-ի հետ դաշինք էր կազմել: Դե ինչ, գովելի է, որ Իլհամ Ալիևը մինչև օրս հիշում է ՀՀ առաջին նախագահի այդ «կառուցողական» մոտեցումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ուստի, բնավ պատահական չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցները, անխնա քննադատելով Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներին` Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, անդավաճան հարգանքով, անգամ երանությամբ են հիշատակում Լևոն Տեր-Պետրոսյանի անունը` հաճախ նրա անվանը կցելով փաղաքուշ իմաստուն մակդիրը: Վ.Պուտինի և Ի.Ալիև բանակցություններն ավարտելուն պես Ադրբեջանի տասնյակ ինտերնետ-պորտալներ իրենց հրապարակումների վերնագրերում դրեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի խոսքերը` ասված Բաքվում անցկացված ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողովի IX լիագումար նիստում. «Մենք Ադրբեջանի հետ շահերի հավասարակշռություն ենք փնտրում»: Համոզված եմ, որ Իլհամ Ալիևի ռազմաշունչ բառերը, թե «Լեռնային Ղարաբաղը երբեք չի ստանա որևէ կարգավիճակ Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս», լիովին հակասում են ռուս-ադրբեջանական շահերի հավասարակշռությանը: Կարծում եմ, որ Ի. Ալիևը սա հիանալի հասկանում է:

Հ.Գ.-Կարդալով ս.թ. սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների ղեկավարների նիստի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական բանակցությունների արդյունքների վերաբերյալ բազմաթիվ, շատ դեպքերում անհիմն հիացական արձագանքները` ակամա հարց ես տալիս. մի՞թե բազմաթիվ հրապարակումների հեղինակները, իրոք, հավատացել են, որ Ի.Ալիևի մոտ մի գիշերվա մեջ արթնացել է Հայաստանի ղեկավարության հետ բանակցային գործընթացը վերսկսելու ձգտումը, դիցուք, մեր վարչապետի մոգական ազդեցության ներքո: Թե՞ գուցե Ադրբեջանի նախագահը դա արել է ի հեճուկս ս.թ. սեպտեմբերի 27-ին Բաքվում կայացած հանրահավաքի մասնակիցների, որը կազմակերպվել էր «Ղարաբաղ» հասարակական կոմիտեի կողմից, որի մեջ մտնում են 17 կուսակցություն և հասարակական կազմակերպություն, Ղարաբաղյան պատերազմի 13 վետերան: Նշենք, որ Բաքվի Յասամալյան շրջանում, «Մեհսուլ» մարզադաշտում տեղի ունեցած այդ հանրահավաքն արտոնված էր Ադրբեջանի իշխանությունների կողմից և անցկացվեց` «սկսել հակաահաբեկչական գործողություն Ղարաբաղում», «ազատագրել Ղարաբաղը», «հույսը միայն քեզ վրա է, ադրբեջանցի զինվոր», «վերադարձնել հարկադրյալ տեղահանվածներին հայրենի բնակավայրեր» և նման այլ կոչերով: Չէ՞ որ Ի.Ալիևի նախաձեռնությամբ տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով «ոտքի վրա» բանակցող կողմերը, ըստ էության, համաձայնել էին հետևել ավելի վաղ` Վիեննայի (2016 թ. մայիսի 16-ին) և Սանկտ Պետերբուրգի (2016 թ. հունիսի 20-ին) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածություններին (հիշեցնենք, որ դրանք գումարվել էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի գործադրած հետևողական աշխատանքի շնորհիվ): Պայմանավորվածություններ, որոնց արդյունքներով ընդունվել են համատեղ հայտարարություններ այն հարցերի վերաբերյալ, ինչի մասին ճիշտ նույնությամբ խոսվեց Դուշանբեում և դրանք իրականացնելու պատրաստակամությունը ԱՊՀ գագաթաժողովում հաստատվեց Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների կողմից: Սա, իհարկե, ճիշտ ուղղությամբ արված քայլ է, և, անշուշտ, դրա համար հարկ է շնորհակալություն հայտնել նախևառաջ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, ով դրանից մեկ օր առաջ Բաքվում հանդիպել էր ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ և, դատելով ըստ ամենայնի, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ձեռք էին բերվել կոշտ պայմանավորվածություններ: Սրա անուղղակի վկայությունն է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալի, Ալիևների ընտանիքի ամենահավատարիմ մարդկանցից մեկի, Միլի մեջլիսի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովի օրերս արած հայտարարությունը, որում ասել է. «Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծվում է ոչ թե հանրահավաքներով, այլ պետության նպատակաուղղված քաղաքականությամբ... Այդ խմբերը (նկատի են առնվում Բաքվի մարզադաշտում հանրահավաքի մասնակիցները-Ա.Գ.) հնչեցնում են կոչեր Եվրոպայից, այլ տեղերից... Եթե այդ մարդկանց սիրտն այդպես ցավում է Ղարաբաղի համար, ապա թող ակցիաներ, ցույցեր անցկացնեն Եվրոպայում, Հայաստանի դեսպանատների և միջազգային կազմակերպությունների առջև... Բայց չէ՞ որ հակառակն է տեղի ունենում: Այդ մարդիկ այնտեղ իրականացնում են հակաադրբեջանական գործունեություն, իսկ Ադրբեջանի ներսում բարձրացնում են ղարաբաղյան հարցը» (Սիյավուշ Նովրուզով, «Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծվում է ոչ թե հանրահավաքներով, այլ պետության նպատակաուղղված քաղաքականությամբ», https://news.Day.az/politics/1046935.html): Մտովի համեմատենք Ս.Նովրուզովի այս խոսքերը Ի.Ալիևի վերջերս հնչեցրած ռազմաշունչ հռետորաբանության հետ և ապա վերստին շնորհակալություն ասենք մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին:

ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ. Չէի ցանկանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեբյուտը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում ներկայացնել լոկ քննադատական առումով: Նրա ելույթում նաև դրական նոտաներ կային, այն է. «Խնդիրն այն է, թե ինչպես կարող է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություն ներկայացնել առանց նույնիսկ ԼՂ-ի հետ երկխոսելու: Դա հնարավո՞ր է: Դա հնարավոր է, եթե միայն Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրում է ոչ թե ժողովուրդը, այլ բուն տարածքը: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջևանում»:

Եվ քանի որ, եթե Ն.Փաշինյանը նման եզրահանգման է եկել ինքնուրույն, նրա կողմից սպասում ենք նաև երկրորդ, իմ կարծիքով, պահանջված և այս եզրահանգումից բխող հաջորդ քայլը, ավելի շուտ` պարզ ճշմարտության գիտակցումը. երբ Հայրենիքը վտանգի մեջ է, հանցավոր է հասարակությունը բաժանել «սպիտակների» և «սևերի», հանցավոր է առանց դատարանի վճռի անվանարկել և վիրավորական պիտակներ փակցնել Արցախի ազգային-ազատագրական պատերազմի հերոսներին` իսպառ չեղարկելով նրանց անգնահատելի դերը Արցախի ազատագրման գործում: Այո, անփոխարինելի առաջնորդներ չկան, բայց կա Արցախի պատերազմի շատ ու շատ հերոսների չխամրող սխրանքը, ովքեր օր օրի, ժամ առ ժամ աչքի առաջ մահն ունենալով` ծառայել են Հայրենիքին` Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, հանուն տասնյակ և հարյուր հազարավոր ղարաբաղցիների կյանքի փրկության, որպեսզի նրանց էլ բաժին չընկնի Նախիջևանի հայ բնակչության ճակատագիրը: Ինչպիսին էլ որ լինի վերաբերմունքս Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Բաբայանի, Արթուր Աղաբեկյանի, Վիտալի Բալասանյանի և Արցախի շատ ու շատ հերոսների հանդեպ, կարևորն այն միտքն է, որ նրանց ամենալայն ներգրավումը Ղարաբաղյան հակամարտության դեռևս դիվանագիտական կարգավորմանը այսօր, ինչպես երբեք, ակտուալ է, և սա շատ ավելի վատ է Ադրբեջանի համար, քան Մինգեչաուրի ջրամբարտակի պայթեցումը: Այո, Ադրբեջանն ուր որ է պատերազմ կսանձազերծի, որը ափշերոնյան հանրապետության համար պետականության կորստի կվերածվի: Եվ սա ճշմարիտ է:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից, ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ խորհրդարանի պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ



Բայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքըՊետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիՍահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիներըՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)Պարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումՌուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիԴպրոցականները, տեսնելով ակցիա իրականացնողներին, ինքնաբուխ սկսեցին «Նիկոլ դավաճան» վանկարկել (տեսանյութ)Մի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորականՔաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում ԳյումրիումՓաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ)Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք)«Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված էՄարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ ՍրբազանԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԷՍա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ)Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՀորդորում ենք չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ․ ոստիկանությունը հերքում է մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Եթե ինչ-որ մեկին թվում է իրեն չի հասնելու, չարաչար սխալվում էԿիրանցում տեղի ունեցածով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է Ալիևին իր հավատարմությունըԱստղագուշակ` մայիսի 2-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈ՞վ ա էդ Փաշինյանը, մենք տենց մարդ չենք ճանաչում, սրանք ազգի թշնամի են, հող են տալիսԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ էԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկելՕրվա խորհուրդ. Մայիսի 2«Հրապարակ». Բագրատ սրբազանը չի նահանջում, շարժումը պետք տեղափոխվի ԵրեւանԻշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետՊուտինի հեղինակությունն ավելի բարձր է, քան Մակրոնինը, Թրյուդոյինը, Բայդենինը և Շոլցինը միասին վերցրած. ԿՀՎ-ի վերլուծաբանԱրևմուտքը պահանջում է լուծարել ՀՀ ԱԱԾ-ն․ «Հրապարակ» ՆԱՏՕ-ի տանկերը Մոսկվայում. արևմտյան լրատվամիջոցները քննարկում են դաշինքի գրավված տեխնիկայի ցուցահանդեսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Փաստ». Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնինԿիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում էլ նման հուդաների պակաս չկաԱրեւմուտքը փորձում է հեղաշրջում իրականացնել ՎրաստանումԾխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»Հզոր պայթյուններ և ահռելի հրդեհներ Օդեսայում (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված էՎաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանցԳերմանիայում ահազանգում են Ռուսաստանի հաջող հարձակման պատճառով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода