Iravunk.com | ՌԵԺԻՄԻ ՀՈՏԱՌՈՒ ԼԱՔԵՅՆԵՐԸ ԿԵՍ ԽՈՍՔԻՑ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ` ՈՒՄ Է ՀԱՐԿԱՎՈՐ ՇՈՒՐՋԿԱԼԵԼ
Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքո Լավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողին Հրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչել Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայր Ամոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունը Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգում Պետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ Կիրանցում Ինչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա

ՌԵԺԻՄԻ ՀՈՏԱՌՈՒ ԼԱՔԵՅՆԵՐԸ ԿԵՍ ԽՈՍՔԻՑ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ` ՈՒՄ Է ՀԱՐԿԱՎՈՐ ՇՈՒՐՋԿԱԼԵԼ

Արխիվ 16-20

Երբ նրանք եկան կոմունիստների հետեւից,
ես լռեցի` կոմունիստ չէի:
Երբ նրանք եկան սոցիալ-դեմոկրատների հետեւից,
ես լռեցի` սոցիալ-դեմոկրատ չէի:
Երբ նրանք եկան արհմիութենական ակտիվիստների հետեւից,
ես լռեցի` արհմիության անդամ չէի:
Երբ նրանք եկան իմ հետեւից, մեկը չէր մնացել, որ պաշտպաներ ինձ:

ՄԱՐՏԻՆ ՖՐԻԴՐԻԽ ԷՄԻԼ ՆԻՄՅՈԼԵՐ

Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի նախկին նախագահ, «Ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման համար» Լենինյան միջազգային մրցանակի դափնեկիր (1967թ.)

 

2018թ. ամառային արձակուրդների ժամանակը լուրջ մտորումների ժամանակ է դարձել «եղելությունների և խոհերի» (մոտավորապես այնպես, ինչպես Գերցենի մոտ է) մասին, որոնք աչքերիդ առջև վերստեղծում են անցած վերջին տասնամյակների հայաստանյան կյանքի համայնապատկերը:

Մտովի տեղափոխվում եմ անցած դարի 80-ական թթ. վերջ-90-ական թթ. սկիզբ: Աչքերիս առջև հառնում է չարագուշակ ամսաթիվը` 1990թ. հունվարի 13: Հենց այդ օրը Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում սկսվեցին բնիկ հայ ժողովրդի զանգվածային ջարդերը: Մի քանի հազարանոց մոլեգնած ամբոխը` Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կողմնակիցները, որոնք իշխանություն էին տենչում, Բաքվում զանգվածային ջարդեր սկսեցին ազգային հողի վրա: Էթնիկ հողի վրա ծագած անկարգությունները Բաքվում ուղեկցվում էին հայ բնակչության հանդեպ զանգվածային բռնությամբ, թալանով, սպանություններով, հրդեհումներով և հայերի գույքի ոչնչացմամբ: Ինչպես և Սումգաիթի կոտորածի պարագայում` այն ժամանակվա խորհրդային ղեկավարությունը հերթական անգամ ի վիճակի չեղավ անհապաղ դադարեցնելու կոտորածը: Միայն 1990թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը խորհրդային բանակը, այնուամենայնիվ, զորք մտցրեց Բաքու: Հենց այդ ժամանակ էլ հրաշքով փրկված տասնյակ հազարավոր հայեր փախուստի դիմեցին Հայաստան: Տարիներ առաջ մի առիթով գրել եմ Հայկական ԽՍՀ Քաղավիացիայի վարչության փառապանծ օդաչուների հերոսության մասին, որոնք ամեն օր Բաքվից Երևան և հակառակը 6-7 չվերթ էին կատարում` ադրբեջանական յաթաղանից փրկելով ծերերին, կանանց, երեխաներին... Նայելով հրաշքով ողջ մնացած հայրենակիցներիս դեմքին` նրանց աչքերում կամ աննկարագրելի վախ էի տեսնում, կամ անզգա քարացում ու արցունքներ, արցունքներ, արցունքների ծով: Անցած բոլոր տարիներին մեղքի մի ինչ-որ անբացատրելի զգացողություն տանջում էր ինձ` կապված այն բանի հետ, որ ողբերգական այդ օրերի մասին իմ հիշողություններում լոկ հիշատակել եմ առաջին կարգի օդաչուներ, Ձձ-154 օդանավերի հրամանատարներ Հովհաննես Երիցյանի, Էդուարդ Պապիկյանի, Արշակ Նալբանդյանի անուն-ազգանունները, որոնք ուժասպառության աստիճանի հասնելով` ավիաչվերթներ էին կատարում` կործանումից փրկելով հարյուրավոր կյանքեր, այնինչ այդ ցանկը կարելի էր և պետք էր համալրել նրանց տասնյակ ու տասնյակ գործընկերների, օդանավերի անձնակազմերի անդամների, «Զվարթնոց» օդանավակայանի վերերկրյա ծառայությունների հարյուրավոր աշխատակիցների անուններով: Բայց առավել շատ ինքս ինձ նախատում էի այն բանի համար, որ տարիներ անց` այդ իրադարձությունները լուսաբանելիս, այդպես էլ չհրապարակեցի մեր անձնազոհ բուժաշխատողների անունները, ովքեր տագնապով լի այդ օրերին օր ու գիշեր, տառացիորեն ինքնաթիռների սանդուղքների մոտ դիմավորում էին Բաքու-Երևան չվերթի ուղևորներին: Հենց վայրէջքուղու վրա հատկապես կարիք ունեցողներին առաջին բուժօգնություն էր ցուցաբերվում, իսկ նրանց, ովքեր կարող էին ինքնուրույն շարժվել, ուղեկցում էին մինչև շտապօգնության մեքենաներ կամ օդանավակայանի շենքում սարքավորված հատուկ վերականգնողական կենտրոններ: Հայաստանի անկախության առաջին տարիներին արդեն բուժաշխատողների աշխատանքային հերոսության մասին պատմելը ոչ միայն տհաճ, այլև դատապարտելի էր: Չէ՞ որ նրանք 1990թ. հունվարին ընդամենը բժշկի իրենց պրոֆեսիոնալ պարտքն էին կատարում և հետագայում էլ բնավ աչքի չէին ընկնում իրենց հեղափոխական ակտիվությամբ, որն այդ ընթացքում վերասերվել էր սովորական ծղրտանության: Վավերագրորեն վերստեղծելով այդ օրերի իրադարձությունների պատկերը` նշեմ, որ 1990թ. հունվար-փետրվարին Ժողովրդական դեպուտատների Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության ողջ հիմնական անձնակազմը շուրջօրյա համակարգում էր «Զվարթնոց» օդանավակայան ժամանող բաքվեցի մեր հայրենակիցներին ընդունելու և հետագա բուժօգնություն ցուցաբերելու կազմակերպումը: Եվ տեսնել էր պետք բժիշկների, բուժքույրերի ու սանիտարների կենտրոնացած, բայց և միաժամանակ ոգեշնչված, լուսավոր դեմքերը, ովքեր, շնորհիվ բարձր պրոֆեսիոնալիզմի, հարազատաբար էին վերաբերվում Բաքվից ժամանող` կոտորածի սարսափն ու իրենց հարազատ-բարեկամների խոշտանգումները վերապրած ուղևորներին, խոշտանգումներ, որ տեղի էին ունեցել իրենց աչքերի առջև: Եվ նրանց լուսավոր դեմքերը հույս, չէ՛, ավելի շուտ` կյանքի ծարավ էին ներշնչում վերջիններին:

 

Եվ Հայրենիքում գտնվելու առաջին իսկ պահերից այդ կոտրված մարդկանց աչքերում սկսում էր առկայծել հույսի շողը: Ընթերցողը, բնականաբար, կարող է հարց տալ. իսկ ինչո՞ւ այս ամենի մասին չէի գրել կամ հիշատակել իմ ելույթներում կամ հոդվածներում: Բանն այն էր, որ Բաքվից փախստականների բուժօգնության ցուցաբերման կազմակերպիչն ու համակարգողը Երքաղխորհրդի գործադիր կոմիտեի Առողջապահության վարչության պետ, մեծարգո Արա Միքայելի Մինասյանն էր: Այն դաժան ժամանակներում տողերիս հեղինակը Երևանի քաղաքապետն էր, և ինձ Արա Միքայելովիչի հետ կապում էր ոչ միայն համատեղ աշխատանքը Երքաղխորհրդի գործադիր կոմիտեում, այլև վաղեմի համատեղ աշխատանքը Հայկական ԽՍՀ ուսանողական կազմակերպություններում (XX դարի 70-ականների վերջին ես ՀԼԿԵՄ Կենտկոմի ուսանող երիտասարդության բաժնի վարիչն էի, իսկ Արա Միքայելովիչը` Երևանի բժշկական ինստիտուտի ուսգիտխորհրդի նախագահը): Բայց մեր բարեկամությունն ավելի խոր արմատներ ուներ: Արա Միքայելովիչի հորը` Մկրտիչ (Միշա) Մինասյանին, նրա աներոջը` Գրիգոր Հասրաթյանին (ըստ իս` Երևանի ամենատաղանդավոր քաղաքապետն է եղել մեր մայրաքաղաքի ողջ խորհրդային պատմության ընթացքում) և հորս` Մամիկոն Գեղամյանին, ժամանակի փորձությունն անցած բարեկամություն էր կապում: Եվ նորից հարգարժան ընթերցողը տարակուսելով կարող է հարցնել` այդ դեպքում առավել ևս ես պետք է չլռեի Արա Միքայելովիչի ու նրա գործընկերների կողմից փրկված հարյուր և հազարավոր մեր բաքվեցի հայրենակիցների կյանքերի մասին: Չեմ ձանձրացնի ընթերցողին. Արա Միքայելովիչի ավագ որդին` Միքայելը (այժմ արդեն կարելի է համարձակորեն ասել), անվիճելի է` տաղանդավոր և բարձրամակարդակ դիվանագետը, և Սերժ Ազատի Սարգսյանի` Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահի դուստրը` հիասքանչ Անուշը, Բաքվի իրադարձություններից տարիներ հետո դարձան ամուսիններ: Եվ ահա, կանխատեսելով ոչ անհայտ անհաջողակների` քաղաքականության դուրսպրծուկների անտաշ արձագանքը, իրենց էժանագին հարձակումների ողջ զինանոցն իմ հասցեին, որոնք շարունակվում են ահա արդեն երեք տասնամյակ, ես ձեռնպահ եմ մնացել Արա Մինասյանի` լուռ իր կյանքի սխրանքն իրականացնող մարդու աշխատանքային առօրյայի մասին ողջ ճշմարտությունը պատմելուց: Մի խոսքով` «սեփական մաշկիս մասին» յուրովի մտածելն ու Սերժ Ազատի Սարգսյանի հանդեպ ստորաքարշության և պնակալիզության մեջ «մեղադրված լինել» չցանկանալը դրդել են ինձ լռել այս ողջ ընթացքում: Ընդ որում` համոզված էի, որ հնարավոր քննադատներս զանգվածաբար կլինիկական հիշողության կորստի մեջ կհայտնվեին, եթե հիշատակեի Արցախի ազատագրական պատերազմի տարիներին Արա Միքայելի Մինասյանի բարձր պրոֆեսիոնալ և անձնազոհ գործունեության մասին` արդեն «Շտապօգնություն» գիտաբժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի պաշտոնում: Մտաբերում եմ, թե ինչպես մի անգամ պատահաբար «Շտապօգնության» կլինիկայում ինձ հանդիպեց Արցախյան պատերազմի հայտնի ժողովրդական հերոսի` ամենաանվախ կամավորական ջոկատներից մեկի հրամանատար, ողբերգականորեն զոհված Վոժդի դուստրը: Իմ տագնապահույզ հարցին` հո բան չի՞ պատահել, ի՞նչն է նրան հիվանդանոց բերել, հերոս ֆիդայու աղջիկը, թեթևակի շառագունելով, լուսավոր ժպիտով պատասխանեց. «Չէ, պարզապես հորս կարոտն ու նրա կորստի ցավը մեղմում եմ նրա ընկերոջ` պրոֆեսոր Արա Մինասյանի հետ շփվելով»: Այդ հանդիպումից հետո արդեն աչքերիս առջև ասես սկսեցին վերակենդանանալ հերոսաբար զոհված հայ ֆիդայիների` Արցախի ազատատենչ ժողովրդի ազատագրության համար պայքարող մարտիկների վառ կերպարները, որոնցից շատերը նույնպես հպարտանում էին քնքշորեն մեր մեծ ախպեր, դոկտոր, մեծատառով մարդ անվանվող պրոֆեսոր Արա Միքայելյանի հետ իրենց ծանոթությամբ ու բարեկամությամբ: Երբ գրում եմ այս ամենի մասին, բնավ նպատակ չեմ հետապնդում դառնալ հարգարժան պրոֆեսոր Արա Մինասյանի կենսագիրը: Ոչ, այդ առաքելությունն իմ ուժերից վեր է, քանզի ես չեմ կարողանա լիովին ներկայացնել հազարավոր ֆիդայիների, Հայաստանի հասարակ քաղաքացիների երախտագիտությունը, ովքեր հանձինս նրա տեսել և շարունակում են տեսնել իրականում, և ոչ թե խոսքերով ու հաճախ` անտեղի, կիրառվող արտահայտությունը` նոր վերածնված Հայաստանի Հանրապետություն, որտեղ հիրավի բարձր օրինավորության և հասարակ մարդկանց հանդեպ կարեկցանքի մարմնացումն է հանդիսանում բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Միքայելի Մինասյանը:

P.S. Երևան քաղաքի ոստիկանության վարչության 1970թ. մայիսի 9-ի խրոնիկայում մի կարճ գրառում կա. այսօր Երևանի Օրթոպեդիայի և վնասվածքաբանության ինստիտուտ (հիվանդանոց) իր ոտքով, ընկերոջ` Էդուարդ Հակոբի Մելոյանի ուղեկցությամբ եկել է դանակի երեք ծանր վիրավորումներ ստացած, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի IV կուրսի մի ուսանող: Հիվանդանոց ընդունվելուց երեք ժամ հետո, վերջապես, համարձակություն ունեցան սկսելու վիրահատությունը: Բազմափորձ և, անշուշտ, Աստծո կողմից օժտված վիրաբույժը` հրաշագործ Աբրահամ Աշոտի Շաքարյանը, սկսեց վիրահատությունը: Հաջող անցած վիրահատությունից հետո, որը տևել էր 2 ժամ 46 րոպե, հրաշքով փրկված հիվանդը դեմքին ստացած ապտակներից հետո ուշքի է գալիս: Բացելով աչքերը` նա գլխավերևում, հենց վիրահատական սեղանի վրա տեսնում է իր հոր ընկերներին` Հայկական ԽՍՀ մսի-կաթի արդյունաբերության նախարար Ալեքսան Մաթևոսի Կիրակոսյանին, Երևանի քաղաքապետ Գրիգոր Հովհաննեսի (Իվանի) Հասրաթյանին, Հայսպառմիության (Հայկոոպ) նախագահի տեղակալ Բորիս Գևորգի Էլոյանին և իր հորը` Մամիկոն Արտաշեսի Գեղամյանին: Եվ վերջապես, լայնորեն ժպտացող փառապանծ վիրաբույժ Աբրահամ Աշոտի Շաքարյանին: Նրանց` ոգով ուժեղ այդ մարդկանց աչքերում արցունքներ կային, ուրախության արցունքներ իրենց ընկերոջ` Մամիկոն Գեղամյանի որդու կյանքի փրկության համար: Տարիներ հետո, նորից ու նորից հիշելով այդ օրերը, ողջ կյանքիս համար մի անսասան դաս քաղեցի. բարեկամություն և օրինավորություն` ահա մեր կյանքի հավերժական արժեքները: Ընթերցողներին պարզաբանեմ, թե ինչ նկատի ունեմ այս ասելով: Հորս ընկերներն այն տարիներին այնքան էլ ցանկալի մարդիկ չէին Հայկական ԽՍՀ ղեկավարության հայտնի շրջանակներում: Ճակատագիրը նրանց աշխատանքի տարբեր տեղամասեր էր նետել, բայց դժվարին պահին նրանք հորս կողքին էին: Այդ երեկո հիվանդանոցում իրենց ներկայությամբ նրանք հերթական անգամ` իրենց սեփական ազնիվ կենսական ճանապարհին հաստատեցին իրենց մարդկային վեհությունը` փորձությունների ժամին էությամբ հոգեհարազատ մարդիկ փորձանքի մեջ երբեք մենակ չեն թողնի իրենց ընկերոջը, ընդ որում` հիանալի հասկանալով, որ անգամ այդ պարագայում կգտնվեն ստոր մարդիկ, ովքեր կսկսեն չարախոսել և խրատ կարդալ ղեկավար աշխատողների երեխաների դաստիարակության պակասի և այլնի մասին: Չէ՞ որ ով` ով, բայց հորս ընկերները` Հայկական ԽՍՀ անշահախնդիր կերտողները լինելով, իրենց կյանքի փորձով քանիցս համոզվել էին, որ ցանկացած ռեժիմի հոտառու լաքեյները կես խոսքից (վերևներից եկող) հասկանում են, թե ում դեմ պետք է շուրջկալ կազմակերպեն, մանավանդ փորձությունների ժամին: Իսկ այս տողերիս ասելիքը պարզ է. թանկագին և մեծարգո Արա Միքայելովիչ, վստահ եղեք, որ հազարավոր մարդիկ Երևանում, Հայաստանում և Արցախում օրհնաբանում են Ձեզ այն բանի համար, որ Դուք կաք, որ Դուք ահա արդեն երեք տասնամյակ մարդկանց կյանք եք պարգևում` երջանկություն բերելով նրանց ընտանիքներին, նրանց հարազատների ու բարեկամների ընտանիքներին: Նորահայտ հոգևոր ոչնչությունները, անգամ նախարարի կարգի, առավել ևս` նրանց լաքեյները, ի դեպ` ինչպես նաև դրանց ուղղորդողները, մի ժամով են խալիֆներ: Նրանց ուժից վեր է սասանել մեր հարյուր հազարավոր հայրենակիցների խոր հավատն առ Ձեզ: Բոլորը Ձեզ գիտեն և սիրում են որպես օրինավոր և կարեկից սիրտ ունեցող մարդու, Մեծատառով մարդու:

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ. Մի անգամ Իսրայելի լեգենդար կառավարիչը` հրեաց երրորդ թագավորը, խնդրում է իմաստունին օգնել իրեն կրքերը հաղթահարելու գործում: Իմաստունը նրան մի մատանի է տալիս. «Այս մատանու մեջ է քո փրկությունը բուռն հույզերից: Դիր մատիդ: Երբ զայրանաս, նայիր նրան ու կհանգստանաս: Եթե շատ ուրախ լինես, նորից նային նրան: Դա քեզ «կսթափեցնի»: Եվ իսկապես, հուսահատության առաջին իսկ պոռթկման պահին Սողոմոն արքան նայում է մատանուն և կարդում. «ամեն ինչ կանցնի»: Նա հասկանում է, որ պետք է փիլիսոփայորեն վերաբերվել այն բանին, որ ամեն ինչ երկրի վրա փոփոխական է: Չէ՞ որ ամեն բան կանցնի... Սողոմոնին թվում էր, թե նա ձեռք է բերել ներդաշնակությունը: Բայց մի անգամ նա իրեն այնքան վատ է զգում, որ անգամ մատանին չի օգնում: Սողոմոն արքան հանեց մատից մատանին, ուզեց դեն նետել այն, և հանկարծ տեսավ ներսի կողմում գրվածը. «դա էլ կանցնի»... Նրա կառավարման շատ տարիներ անցան: Սողոմոնը սկսեց հասկանալ, որ ժամանակն է այլ աշխարհ գնալու: Որերորդ անգամ նա նայում էր մատանուն, որից երբեք չէր բաժանվում և, թվում էր, գիտեր նրա յուրաքանչյուր քերծվածքը: Տխուր ժպիտով թագավորը կարդաց մի մակագրությունը` «ամեն ինչ կանցնի», հետո երկրորդը` «դա էլ կանցնի», և թախիծով մտածեց. «Ահա և ամեն ինչ անցավ»: Եվ հանկարծ արևի շողը լուսավորեց մատանու կողին հազիվ նշմարվող ինչ-որ տառեր: Նա ուշադիր նայեց և կարդաց. «Ոչինչ չի անցնում»: Թող որ Սուրբ գրոց այս ահավոր նախազգուշացման շուրջ խորհեն ծառայամիտները, որոնք ահա արդեն երկու ամիս հալածանքի են ենթարկում արժանապատիվ մի մարդու` Արա Միքայելի Մինասյանին:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ խորհրդարանի պատգամավոր
Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,
ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային 
ժողովի միջև համագործակցության 
Միջխորհրդարանական հանձնաժողովի 
հայկական մասի համանախագահ,
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում 
ՀՀ խորհրդարանի պատվիրակության ղեկավար,
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ



Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)Սպերցյանն ու Տիկնիզյանը` ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողինՀրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԱմոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունըԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգումՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ ԿիրանցումԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրաՈ՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ես ոգեշնչվել եմ մեր անվանի լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ ԱզարյանիցԻմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ»«Խոզը» կոմպլեքսավորվել է.Yerevan TimesԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինՀայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքըՊետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիՍահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիներըՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին․ դեսպանը՝ ՊապիկյանինՊարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումՌուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիԴպրոցականները, տեսնելով ակցիա իրականացնողներին, ինքնաբուխ սկսեցին «Նիկոլ դավաճան» վանկարկել (տեսանյութ)Մի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորականՔաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում ԳյումրիումՓաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ)Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք)«Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված էՄարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ ՍրբազանԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԷՍա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ)Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՀորդորում ենք չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ․ ոստիկանությունը հերքում է մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Եթե ինչ-որ մեկին թվում է իրեն չի հասնելու, չարաչար սխալվում էԿիրանցում տեղի ունեցածով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է Ալիևին իր հավատարմությունըԱստղագուշակ` մայիսի 2-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈ՞վ ա էդ Փաշինյանը, մենք տենց մարդ չենք ճանաչում, սրանք ազգի թշնամի են, հող են տալիսԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода