Iravunk.com | ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ
Լավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողին Հրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչել Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայր Ամոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունը Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգում Պետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ Կիրանցում Ինչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա Ո՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 16-20

Եվ այսպես, 2018թ. հունիսի 1-ին հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը (այսուհետ` Ծրագիր): Պարտքս եմ համարում անդրադառնալ Ծրագրի առանձին դրույթների, որոնց իրականացումը վճռական նշանակություն պետք է որ ունենա ընդհանուր առմամբ այդ փաստաթղթում ձեւակերպված խնդիրների կատարման համար: Այդ նպատակով դիտարկման ենթարկենքԾրագրում տեղ գտած, ըստ իս, ամենախոցելի հարցադրումները: Այսպես, Ծրագրի 1-ին բաժնում, որը վերնագրված է «Կառավարության գործունեության հիմնական ուղենիշերը» (այսուհետ` Հիմնական ուղենիշեր), առաջադրված ուղենիշերի թվում նշված են. «Տնտեսության ներառական աճի ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը, աղքատության հաղթահարումը»: Համաձայնենք, որ սա ձեւակերպված, իրագործման համարխիստ ակտուալ ու պահանջված խնդիր է:

Միանգամայն բնական կլիներ Ծրագրի հետագա շարադրանքում նշել այս խնդրի լուծման կոնկրետ ուղիները, օրինակ, 6-րդ բաժնում, որը վերնագրված է «Տնտեսական շարունակական զարգացում»: Սակայն այս բաժինն ուշադիր ընթերցելիս հանգում ես այն մտքին, որ Ծրագիրը կազմողները չեն հասկանում իրենց իսկ ներկայացրած տնտեսության ներառական աճի խնդրի էությունը: Նման եզրահանգման հիմք է տալիս թեկուզև այն, որ, Ծրագրում բացակայում է ամբողջական պատկերացումը ներառական տնտեսական աճի բուն էության վերաբերյալ: Օրինակ, 6.3 ենթաբաժնում ասվում է. «Մինչդեռ, հարկավոր է կիրառել տնտեսական զարգացման և ստեղծված արժեքի բաշխման այնպիսի մոդել, որը հնարավորություն կտա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իր վրա զգալու տնտեսական աճի հետևանքները»: Կամ էլ այն դրույթը, թե` «Ըստ այդմ` կառավարությունը կարևորում է տնտեսական զարգացման սոցիալական էֆեկտը»: Բայց չէ՞ որ այս հարցադրումները ներառական զարգացման ինդեքսի (Inclusive Development Index) մաս կազմող բնութագրիչներն են, որոնք դրված են ներառական տնտեսական զարգացման հիմքում, որին անցնելու անհրաժեշտության մասին խոսվում է 1-ին` Հիմնական ուղենիշերի բաժնում: Մինչդեռ, Ծրագրում չկան կոնկրետ ձևակերպում ունեցող խնդիրներ և դրանց լուծման ուղիներIDI-ին կազմող մյուս 10 բնութագրիչների (12-ից) մասով, որոնք սահմանում են երկրի տնտեսության` ներառական տնտեսական աճի անցնելու մակարդակը: Այլ օրինակ: 6.2 բաժնում պետական եկամուտների քաղաքականության գլխավոր ուղղությունը և գերակայությունները հանգեցվում են նրան, որ. «Ազգային տնտեսության ներդրումային գրավչության և տնտեսական աճի ապահովման նախադրյալների ձևավորման տեսանկյունից խիստ կարևորվում է հնարավորին չափ կայուն և կանխատեսելի հարկային միջավայրի ձևավորումը, գործարար միջավայրի շարունակական բարելավումը: Տնտեսության իրական հատվածում ներդրումների կատարումը խթանելու նպատակով բազմակողմանիորեն ուսումնասիրվելու են կապիտալի և եկամտի հարկումից աստիճանաբար սպառման հարկման վրա շեշտադրում կատարելու հնարավորությունները»: Ծրագրի հեղինակներին կցանկանայի հիշեցնել, որ համընդհանուր ընդունված մեթոդիկայով, ներդրումային գրավչությունն, առաջին հերթին, որոշվում է երկրի միջազգային ներդրումային դիրքով, որը բնութագրվում է արտաքին ֆինանսական ակտիվների և երկրի պարտավորությունների հարաբերակցությամբ: Եվ ահա, այս հարցերի նախնական վերլուծությունը և ներդրումային գրավչության բարձրացմանն ուղղված խնդիրների ձևավորումը Ծրագրի հեղինակները հանգեցնում են լոկ հարկային ոլորտի կարգավորմանը: Որևէ կերպ չնվազեցնելով կանխատեսվող հարկային միջավայրի նշանակությունը տնտեսական աճի նախադրյալների ստեղծման համար, ինչպես նշված է Ծրագրում, այնուամենայնիվ, նշենք, որ ուշադրություն է գրավում մի բավական էական թերություն: Ծրագրում կարևորվում է գործարար միջավայրի բարելավման առանձին գործոնների, հարկերի հավաքելիության, ստվերային տնտեսության կրճատման վրա` առանց այս հարցերը երկրում իրականացվող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության հետ կապելու:Նման մոտեցումը վերջնարդյունքում հանգեցնում է այն մտքին, որ Ծրագրում ներառական տնտեսական աճի հետ կապված խնդիրների լուծումը հանգեցվում է տնտեսության տարբեր բնագավառներում և սոցիալական ոլորտում գործերը բարելավելուն ուղղված բարեհունչ կարգախոսների հռչակմանը` չպարզելով կոնկրետ առաջադրված խնդիրներն իրագործելու ֆինանսավորման աղբյուրներն ու մեխանիզմները:

Ցավոք, բարի ցանկությունների շարքին կարելի է դասել նաև կոռուպցիայի դեմ պայքարի հարցերը, որին նվիրված է Ծրագրի 4-րդ բաժինը: Այստեղ ևս որևէ համակարգված մոտեցում չկա, մինչդեռ, մի շարք երկրներում արդեն հաջողությամբ իրականացվում են կոռուպցիայի դեմ համակարգված պայքարի կազմակերպման խնդիրները, այդ թվում և տնտեսությունը ստվերից դուրս բերելու հարցերը: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի` Ծրագրի առաջարկած միջոցները` կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մասնագիտացված մարմնի ստեղծումը, որը հնարավորություն կունենա ոչ միայն մշտադիտարկում, վերահսկողություն և ուսումնասիրություն իրականացնել, այլև կունենա հետախուզական գործունեություն, նախաքննություն և քննություն անցկացնելու լիազորություններ, կարող են ընկալվել սոսկ որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործիքներից մեկը, ոչ ավելին: Այստեղ կրկին անհրաժեշտություն կա մշտական հիմունքներով աշխատանք իրականացնել կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու համակարգ մշակելու առումով` այդ համակարգի արդյունավետ գործունեության ապահովման մեխանիզմների ներդրմամբ, այլ ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու կոչերով: Լուրջ մտահոգություն է առաջացնում Ծրագրի 3-րդ բաժինը, որը վերնագրված է «Արտաքին և ներքին անվտանգության ապահովում»: Այն կազմված է երեք ենթաբաժնից. զինված ուժեր, արտաքին քաղաքականություն և ներքին անվտանգություն: Ծանոթանալով, օրինակ, «Արտաքին քաղաքականություն» ենթաբաժնին (3.2), ակամա մտովի տեղափոխվում ես մի ինչ-որ վիրտուալ աշխարհ, որտեղ չկան նշված մարտահրավերները` պայմանավորված Ռուսաստանի դեմհայտարարված պատժամիջոցներով, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, նրա անվտանգության երաշխավորը, կամ էլ չկա անդրադարձ իրավիճակի ծայրահեղ բևեռացմանը Իրանի շուրջ`պայմանավորված «միջուկային գործարքից» ԱՄՆ-ի դուրս գալով, ինչը լուրջ բարդություններ առաջացրեց ԱՄՆ-ԵՄ հարաբերություններում: Ծրագրի հեղինակների ուշադրությունից դուրս են մնացել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` մեկ շաբաթվա ընթացքում ուղարկած երկու նամակները: Ընդ որում` հատկանշական է, որ ս.թ. մայիսի 26-ով թվագրված առաջին նամակում Դ.Թրամփը շնորհավորել է իր պաշտոնակցին և ադրբեջանցի ժողովրդին առաջին հանրապետության կազմավորման 100-ամյակի կապակցությամբ` նշելով, որ «առաջիկա ամիսները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներ կբացեն, ինչն ավելի լավ պայմաններ կստեղծի ամերիկա-ադրբեջանական համագործակցության ընդլայնման համար»: Այս բառերի տրամաբանությունից հետևում է, որ «ավելի լավ պայմանների ստեղծումը ամերիկա-ադրբեջանական համագործակցության ընդլայնման համար» ենթադրում է հակամարտության կարգավորում այնպիսի պայմաններով, որոնք կբավարարեն ադրբեջանական կողմին: Նշենք, որ ԱՄՆ նախագահը չի շնորհավորել Հայաստանի ղեկավարությանը և հայ ժողովրդին Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի առիթով: Իսկ Դ.Թրամփի` ս.թ. մայիսի 30-ով թվագրված երկրորդ նամակը Ի.Ալիևին ուղարկվել է Հարավային գազային միջանցքով առաջին անգամ գազ անցկացնելու առիթով: Այդ նամակում, մասնավորապես, ասված է. «Ադրբեջանի խոշոր նավթահանքերը կայունություն են բերում համաշխարհային էներգետիկ շուկայում: Գազի արդյունահանումը Ձեր երկրում իր ավանդն է բերում Թուրքիայի և Եվրոպայի տնտեսական անվտանգության գործում»: Բնավ պատահական չէ, որ հիշատակեցի այս մասին: Դեռևս 2018թ. հունվարի 30-ին https://ruecono-mics.ru/303980 էլեկտրոնային պորտալում հրապարակվեց հետաքրքիր հոդված` բավական միանշանակ խորագրով. «Հարավային գազային միջանցքը Եվրոպայում Ռուսաստանի նոր նախագծերը խափանելու ԱՄՆ թանկ փորձը դարձավ»: Մեջբերում կատարենք այդ հոդվածից. «Հարավային գազային միջանցքի մոտավոր արժեքը բանակցություններն սկսելու պահին կազմում էր ավելի քան 45 միլիարդ դոլար... Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ45 միլիարդ դոլարի կաշառք, որը ԱՄՆ-ը տալիս է Ադրբեջանում իրեն հարմար ռեժիմին»: Այս ֆոնին, կարծում եմ, Ծրագրում արժեր գոնե հիշատակել վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված` Հայաստանի համար հնարավոր մարտահրավերները, ավելին` հնչեցնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ նոր ռազմական ագրեսիայի հրահրման վտանգի մասին: Ընդ որում` արժեր հստակ մատնանշել, որ նման ագրեսիա սկսվելու դեպքում այն անխուսափելիորեն կհանգեցնի հակամարտությանը Ադրբեջանի ռազմավարական դաշնակցի` Թուրքիայի և Հայաստանի ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի ներգրավմանը: Մինչդեռ, արդեն գաղտնիք չէ, որ ներկա բարդ փուլում լարվածության ստեղծումը ռուս-թուրքական հարաբերություններում, Ռուսաստանի և Թուրքիայի միջև զարգացող և խորացող ռազմաքաղաքական և տնտեսական հարաբերությունների պայմաններում, լիովին համապատասխանում է համաշխարհային քաղաքականության ուժի հայտնի կենտրոնի ռազմավարական շահերին: Չէ՞ որ գաղտնիք չէ, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ղեկավարների համաձայնեցված դիրքորոշումը սիրիական կարգավորման հարցում, 2018թ. ապրիլի 4-ին Անկարայում, Ռուսաստան-Թուրքիա-Իրան գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական կատարումը չեն արժանանում ԱՄՆ գլխավորությամբգործող միջազգային կոալիցիայի հավանությանը:

Կարծում եմ, որ արդարացված կլիներ, եթե Ծրագիրը կազմողները «Արտաքին քաղաքականություն» ենթաբաժնում նշեին այնպիսի միջոցառումների, արտաքին քաղաքական նախաձեռնությունների և ակցիաների անցկացման մասին, որոնք իրենց ամբողջության մեջ կամրապնդեին այն գնահատականը, որը ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությանը տվել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Նա ասել է. Հայաստանը և Եվրամիությունը երբեք այնքան մոտ չեն եղել, որքան այժմ (Եվրոպական պլանավորման կոնֆերանսի մասնակիցներին ուղղված տեսաուղերձից, 12 մարտի 2018թ.-Ա.Գ.): Ինչպես նաև ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գնահատականը, որը նա հնչեցրել է ս.թ. ապրիլին հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում: «Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունների զարգացումը վերջին տասնամյակներին» հարցին Սերգեյ Վիկտորովիչը պատասխանել է. «Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները դաշնակցային, ռազմավարական գործընկերության հարաբերություններ են: Այս եզրերը իրենց հաստատումն են գտել երկկողմ պայմանագրերում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) փաստաթղթերում: Այս կապերը ներառում են, առանց բացառության, պետությունների գործունեության բոլոր ոլորտները, մեր ժողովուրդների կենսագործունեության բոլոր բնագավառները` անվտանգության քաղաքականությունից, արտաքին քաղաքականությունից մինչև մշակույթ, տնտեսություն, տեխնոլոգիական շփումներ, հումանիտար կապեր, կրթություն և այլն»: Ցավոք, պաշտոնական Բրյուսելի և Մոսկվայի այս բարձր գնահատականների էությունը խորապես հասկանալու փոխարեն Ծրագրում կարդում ենք կարծրատիպային, ոչ մեկին և առարկայական որևէ բանի չպարտավորեցնող դրույթների ցանկ, առանց որևէ մեսիջի գոնե Թուրքիային և Ադրբեջանին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»: Կարելի է էլի շարունակել Ծրագրի առանձին ուղենիշերի և բաժինների վերլուծությունը, բայց, կարծում ենք, դրա անհրաժեշտությունը չկա: Ներկայացված Ծրագիրը, ցավոք, կազմված է առանց ներկա փուլում Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը վերլուծության ենթարկելու, առանց առարկայորեն նշելու երկրի տնտեսության «նեղ» տեղերը և դրանց հաղթահարման ուղիները: Ծրագրում չկա գերակայությունների, նպատակների, նպատակային ցուցիչների և հանապազօր խնդիրների տեսլական և սահմանում, որոնք պահանջում են լուծում ամենակարճ ժամկետում, ինչպես նաև չեն նշված դրանց իրագործման ուղիները, էլ չեմ ասում պետական մարմինների ռազմավարական պլանների և Ծրագրում նշված զարգացման նախագծերի ռեսուրսային ապահովման մասին: Այսպիսով, մենք իրավունք ունենք պնդելու, որ Ծրագրում հաշվի չի առնվել ծրագրային փաստաթղթերի մշակման` բոլորի կողմից ընդունված մեթոդիկան ներքին և արտաքին ոլորտներում առկա գործոնների և միտումների վերհանման հիման վրա. նշված չէ երկրի զարգացման հնարավորությունների և պոտենցիալ սպառնալիքների շրջանակը; հստակ սահմանված չեն այն խնդիրները, որոնց լուծումն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման համար: Այս հարցերի ողջ համալիրը տագնապալի զգացողություններ է առաջացնում, և ակամա մտաբերում եմ Սենեկայի պատկերավոր արտահայտությունը. «Եթե չգիտես, թե դեպի որ նավահանգիստն ես նավարկում, ոչ մի քամի էլ համընթաց չէ»...

P.S. Հայաստանի Հանրապետության կառավարության` Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված Ծրագիրը, մի շարք պատճառներով, ավաղ, դատապարտված է ձախողման: Եվ հօգուտ այս անմխիթարական եզրակացության վկայում են մի շարք գործոններ, օրինակ. նախ` նպատակների առաջադրման վերաբերյալ Ծրագրում հստակ սահմանում չկա, թեինչ կոնկրետ արդյունքի են ուզում հասնել ծրագիրը կազմողները, երկրորդ` Ծրագրում առաջադրված և ոչ մի նպատակ չափելի չէ, այսինքն` սահմանված չեն և լիովին բացակայում են կոնկրետ վերցրած նպատակի կատարման գործընթացի չափման չափորոշիչները: Մինչդեռ, հենց այս երկու գործոնների բացակայությունն իսկ անորոշ է դարձնում Ծրագրում անհստակ նշված նպատակների իրականացումը: Իսկ այդ հանգամանքը, իր հերթին, բացասաբար կազդի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մոտիվացիայի վրա, որոնք պատասխանատու են ծրագրային այդ դրույթների կատարման համար: Միևնույն ժամանակ, Ծրագրում առհասարակ բացակայում են առաջադրված խնդիրների կատարումն ապահովելուն անհրաժեշտ ռեսուրսների (մասնավորապես` նյութական և ֆինանսական) առկայության հարցերը: Ծրագրում ՀՀ համազգային կոնկրետ նպատակների բացակայությունը, բնականաբար, չի կարող մոբիլիզացնել տնտեսության ճյուղերի, կոնկրետ կորպորացիաների, ձեռնարկությունների և կազմակերպությունների առջև ծառացած խնդիրների լուծման մասնակիցներին, քանի որ նրանք չեն կարող լիովին ըմբռնել իրենց ավանդը համազգային նպատակներին հասնելու գործում: Եվ վերջապես, Ծրագրում հստակ նշված չէ ձևակերպված խնդիրների իրագործման վերջնաժամկետը, թերևս, բացառությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատրաստման ժամկետից: Այս և այլ հարցեր մտածել են տալիս, որ Ծրագիրը կազմողները, բանիմաց չլինելով պետական կառավարման հարցերում, այնուամենայնիվ, ձախողման դեպքում, որն, ավաղ, կանխորոշված է, իրենց համար նահանջի ուղիներ են նշել: Միանգամայն սպասելի է, որ սոցիալական ոլորտում փոքրիշատե շոշափելի դրական փոփոխությունների բացակայությունը ներկայիս իշխանությունները, բնականաբար, կբացատրեն ոչ թե որպես սեփական անբանիմացության արդյունք, այլ որպես հետևանք իբր նախկին իշխանությունների սաբոտաժի, իսկ դա կանխատեսելի է, որ կուղեկցվի «նոր մերկացումներով», տարատեսակ «կոռուպցիոն սկանդալներով», լայնորեն քարոզվող «վհուկների որսով» և այլն: Ղարաբաղյան չլուծված հակամարտության, Իրանի շուրջ չափազանց լարված միջազգային իրադրության, Արևմուտքի կողմից մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դեմ շարունակվող պատժամիջոցների քաղաքականության (ինչը բավական բացասական ազդեցություն կունենա ՀՀ ֆինանսների վրա) պայմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության` Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված Ծրագիրը կարող է մեր երկրի անվտանգության լուրջ մարտահրավեր դառնալ:

 ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,
ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի
միջև համագործակցության 
Միջխորհրդարանական հանձնաժողովի
հայկական մասի համանախագահ,
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում
ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար,
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ
www.amiab.am 



Լավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողինՀրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԱմոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունըԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգումՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ ԿիրանցումԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրաՈ՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ես ոգեշնչվել եմ մեր անվանի լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ ԱզարյանիցԻմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ»«Խոզը» կոմպլեքսավորվել է.Yerevan TimesԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինՀայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքըՊետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիՍահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիներըՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին․ դեսպանը՝ ՊապիկյանինՊարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումՌուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիԴպրոցականները, տեսնելով ակցիա իրականացնողներին, ինքնաբուխ սկսեցին «Նիկոլ դավաճան» վանկարկել (տեսանյութ)Մի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորականՔաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում ԳյումրիումՓաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ)Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք)«Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված էՄարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ ՍրբազանԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԷՍա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ)Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՀորդորում ենք չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ․ ոստիկանությունը հերքում է մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Եթե ինչ-որ մեկին թվում է իրեն չի հասնելու, չարաչար սխալվում էԿիրանցում տեղի ունեցածով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է Ալիևին իր հավատարմությունըԱստղագուշակ` մայիսի 2-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈ՞վ ա էդ Փաշինյանը, մենք տենց մարդ չենք ճանաչում, սրանք ազգի թշնամի են, հող են տալիսԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ էԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկելՕրվա խորհուրդ. Մայիսի 2
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода