ՔՊ-ն օրակարգ չունի Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հանդիպման առաջարկ էլ չի եղել (տեսանյութ) Ինչ են ուտում ժամկետային զինծառայողները բանակում. ՊՆ տեսանյութը Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն Թունյան ՀԿԿ Կենտկոմը ողջունում եւ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանը Արեւմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ Գալստյան Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով․ ՊՆ պարզաբանում Տոկաևը մանկապիղծներին և ահաբեկիչներին արգելել է մուտք գործել Ղազախստան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ) Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՉԳՆԱԼ ՍԱՅԹԱՔՈՒՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Արխիվ 16-20


2017թ.-ի հոկտեմբերի 18-ին ԱԺ Պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց «Ելք» խմբակցության նախաձեռնությունը, որով առաջարկվում էր ստեղծել Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ եզրակացություն հայտնելու համար: Ի սկզբանե նշենք, որ նախաձեռնողների կողմից ներկայացված փաստարկները այնքան մակերեսային եւ հում էին ու հեղհեղուկ, որ հանձնաժողովի պրոֆեսիոնալ մակարդակով քննարկման արդյունքում «Ելք»-ականները հարկադրված էին հետ վերցնել նախագիծը` հարցին երկու շաբաթ անց անդրադառնալու պայմանով: Մեր թղթակիցը խնդրո առարկայի վերաբերյալ զրուցեց ԱԺ պատգամավոր, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հետ:

– Պարոն Գեղամյան, «Ելք» խմբակցությունը հանդես էր եկել նախաձեռնությամբ` Էթիկայի հանձնաժողով ձեւավորելու վերաբերյալ, որը պետք է քննի Ձեր եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած հայտնի միջադեպը: Երկու օր առաջ, այդ հարցը քննարկվեց Պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը:
– Շատ դրական եմ վերաբերվում «Ելք» պատգամավորական խմբակցության այդ քայլին, որովհետեւ այլեւայլ մեկնաբանությունների փոխարեն, ինքս էլ գտնում եմ, որ շատ ավելի քաղաքակիրթ կլինի, եթե ստեղծվի մեր պատգամավորներից կազմված իրազեկ հանձնաժողով, որն ամենայն ուշադրությամբ եւ անկողմնակալ կդիտի Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում իմ ունեցած ելույթը: Դրան հաջորդած պարոն Փաշինյանի ելույթը եւս, բնականաբար, այդ ելույթները բաց բնույթի էին եւ կան Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողովում: Դիտելով այդ ելույթները` համոզված եմ, կարվի անխուսափելի մի հետեւություն առ այն, որ իմ ասածները եւ դրանց փաշինյանական արձագանքը որեւէ ընդհանուր աղերս չունեն: Մի դեպքում փաստեր են, հղումներ Հայաստանի Հանրապետության վիճակագրական ծառայության տեղեկագրերին եւ Եվրոստատի վիճակագրությանը: Ելույթումս միայն եւ միայն թվեր էին բերված, եւ դրանց վրա հիմնված եզրակացություններ են եղել, ըստ որում, կրկնեմ, պաշտոնական, պետականորեն ընդունված եւ հաստատված թվեր: Բայց իմ կողմից բերված փաստարկները հերքող հիմնավոր հակափաստարկներ բերելու փոխարեն «Ելք»-ի պատգամավորի կողմից անսպասելի հնչեցվեց մի ելույթ, որի առանցքն էր իմ ասածները հեգնանքով խեղաթյուրելը, նմանակելը: Այդ ամենը, ըստ իս, անհաջող փորձ էր բախտորոշ հարցի` Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կասեցնելու մասին, քննարկումն անլրջացնել: Կրկնում եմ, իմ ելույթը եւ ոչ մի կապ չուներ նրա նման արձագանքի հետ: Կարծում եմ, Էթիկայի հանձնաժողովի կողմից դա կարձանագրվի: Սա որպես առաջին փաստ: Երկրորդը, որը եւս, անտարակույս, պետք է արձանագրվի, դա այն է, որ Ազգային ժողովի նիստի մեկնարկից մեկ շաբաթ առաջ ես հանդես էի եկել ծավալուն հոդվածով («Հայաստանը պատկանում է բովանդակ հայությանը եւ նրա պահպանումը մեր սրբազան պարտքն է»), որը հրապարակվեց «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից, իսկ երեքշաբթի եւ չորեքշաբթի` նաեւ «Իրավունք» եւ «Հայոց Աշխարհ» թերթերում: Եվ ահա այդտեղ ես ուղղակի կոչ էի արել «Ելք»-ի իմ գործընկերոջը` մեջբերելով Ռոստտերդամի համալսարանի հռչակավոր պրոֆեսոր Բերնարդ Լիվեհուդի խոսքն (ի դեպ, նրան նույնիսկ բնութագրում են որպես Զիգմունդ Ֆրոյդին գրեթե հավասար մեծություն) այն մասին, թե ի՞նչ է նշանակում «իմաստուն մարդ», «անհատականություն», «հասուն անձ» ասածը: Եվ այդ կապակցությամբ էլ քրիստոնյային հատուկ կամեցողությամբ նա բարի խորհուրդ է տալիս մարդկանց, որ հասուն անձնավորությունը պետք է լինի զիջող, պետք է իմաստուն լինի, փորձի ամեն խնդրի ու դժվարության ըմբռնումով մոտենալ, եթե անհամաձայնություններ կան: Սակայն, միաժամանակ հարգարժան պրոֆեսորը շեշտում է, որ սկզբունքային հարցերում պետք է լինել կոշտ եւ անզիջում: «Ելք»-ի պատգամավորի` իմ հասցեին հնչեցրած վիրավորական երանգներ պարունակող ելույթից հետո ես հանդես եմ եկել, առաջնորդվելով հենց այդպիսի մոտեցմամբ, հորդորելով, որ ընդդիմախոսս գիտակցի, թե որն է իմ մոտեցումների տրամաբանությունը, որը տեղավորվում է հոլանդացի գիտնականի խորհուրդների շրջանակում, եւ ինքն էլ հետեւի Բերնարդ Լիվեհուդի հորդորներին: Ավա՜ղ, հավանաբար այդտեղ էր, որ ես, ենթադրում եմ, սխալվեցի: Ինչո՞ւ սխալվեցի: Ինձ չճանաչողը կարող էր ենթադրել` ահա՜ Գեղամյանը նահանջեց, արդեն մեղայականով է հանդես գալիս, ուրեմն անցնե՛նք գրոհի, ճզմենք, տրորենք… Ազգային ժողովի նիստի երկրորդ օրը ելույթս Հայաստան-Ռուսաստան համատեղ զինուժի հարցի քննարկման առնչությամբ էր: Այդ հարցը քննարկման հաջորդ օրը` Ազգային ժողովի առավոտյան նիստում քվեարկվեց եւ այդպիսով ավարտվեց: Օրակարգի հերթական հարցի քննարկումներին ես ելույթով, հարցադրումներով հանդես չեմ եկել, չեմ մասնակցել: Բայց ահա օրակարգային արդեն իսկ նոր հարցի քննարկման ավարտին, «Ելք»-ի ղեկավարը հանկարծ իր ելույթում մեջբերում է անում նախորդ օրվա իմ ելույթից, այն էլ` աղավաղված, ասելիքս ամբողջովին խեղաթյուրված: Հետո էլ իր աղավաղած մեջբերումը հեգնանքի է ենթարկում, ինձ էլ խրատներ տալիս, թե ինչ անեմ, ինչ կարդամ, դրանով փորձում ապատեղեկացնել լսարանին, որը, իբրեւ կանոն, միշտ չէ, որ բոլոր հռետորների ելույթները լսում է սկզբից մինչեւ վերջ: Ուրեմն, անշուշտ, Էթիկայի հանձնաժողովը դա նույնպես կպարզի, որից հետո ակնհայտ կդառնա, որ «Ելք»-ականը այս դեպքում էլ է խուսափել, ըստ էության, վիճարկել իմ կողմից բերված փաստարկներին, որոնք հնչեցրել էի նախորդ օրը «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» օրինագծի քննարկման ժամանակ: Նշեմ, ելույթիս առանցքն էր` հստակ հիմնավորել, որ քննարկվող օրինագծի ընդունումը բախտորոշ է մեր երկրի համար: Այո, նա խուսափել է քաղաքական բանավեճից, որպեսզի հետո խեղաթյուրի ասածներս, խնդիր հետապնդելով ապակողմնորոշել հանրությանը` պարզապես վիրավորական խոսքեր հնչեցնելով իմ հասցեին: Երբ այդ ամենը ջրի երես հանվի, կնշանակի` մենք հերթական անգամ կարձանագրենք, որ գործ ունենք ընդամենը սովորական սադրիչի հետ, մեկի, որն իր նախաձեռնությամբ ֆեյսբուքյան էջում օրեր առաջ պարծենալով գրել էր, թե կոշիկներն է փայլեցրել իմ հագուստի վրա: Հիմա էլ դռնեդուռ ընկած, փորձում է համոզել մարդկանց, որ ես եմ խախտել էթիկայի կանոնները: Ասած Ջիվանու` խելքի աշեցեք:
Այս ամենի կապակցությամբ նախեւառաջ պետք է գնահատական տրվի, քաղաքակա՛ն գնահատական, ինչի կողմնակիցն եմ ես: Եթե այդ գնահատականը չտրվի, ապա արդեն, բնականաբար, խոսք կարող է լինել միայն դրանից խուսափող այս կամ այն քաղաքական գործչի, պատգամավորի ոչ անաչառ լինելու մասին: Քաղաքական գնահատական տալուց հետո, արդեն առաջ է գալիս երկրորդ հարցը` այն, որ ես իբր բռնություն եմ կատարել Փաշինյանի նկատմամբ: Նշեմ, որ ըստ իս, բռնություն գործադրողի նկատմամբ ոչ թե քաղաքական, այլ քրեական գնահատական է տրվում: Եվ ես անհամբեր կսպասեմ, թե նա մինչեւ երբ հետեւողական կլինի գոնե իր սպառնալիքների իրականացման հարցում եւ բողոքով կդիմի դատաքննչական մարմիններին` ասելով, թե բռնություն է գործադրվել իր հանդեպ: Արդեն իսկ, երբ դատաքննչական մարմինները քննություն սկսեն, ապա իրենք, եւ ոչ միայն իրենք, հավատացնում եմ, շատ հետաքրքիր փաստերի առաջ կհայտնվեն: Ավելին չասեմ, որպեսզի չստացվի, թե կողմնակալ կարծիք կամ տպավորություն եմ ուզում ստեղծել լրատվամիջոցների օգնությամբ:
– Պարոն Գեղամյան, համենայնդեպս, Դուք անհանգստանալու որեւէ պատճառ չունե՞ք այն առումով, որ ականատեսներ են եղել Ձեր եւ պարոն Փաշինյանի միջեւ տեղի ունեցածի ժամանակ:
– Ես, բնականաբար, անհանգստանալու որեւէ խնդիր չունեմ այն պարզ պատճառով, որ երբ մարդ` թղթապանակը թեւի տակ, հարցուպատասխանի մեջ է մտնում դիմացինի հետ, կնշանակի, ի սկզբանե, նրա հետ վեճի բռնվելու որեւէ միտում բացարձակապես չի ունեցել: Իսկ եթե իրավիճակը շիկացել է, ապա թող Էթիկայի հանձնաժողովի մեր գործընկերներն անպայման, իրենց իսկ հարց տան. «Էս ի՞նչ պատահեց, որ հանկարծ խաղաղ զրույցը շիկացավ»: Ես արդեն անհարմար էլ եմ զգում կրկնել, որ եթե իրոք մտադիր լինեի բռնություն կիրառել ընդդիմախոսիս նկատմամբ, ապա հավատացնում եմ, նա այսօր, ենթադրում եմ, արդեն դուրս գրված կլիներ հիվանդանոցի վնասվածքաբանության բաժնից:
– Պարոն Գեղամյան, ինքը պատրաստ է ընդհուպ Ձեզ մանդատից զրկելու հարց բարձրացնել:
– Ճիշտ էլ կանի, թող բարձրացնի նման հարց, բայց հետո, երբ հանկարծ, խնդրո առարկայի մեջ խորանալու արդյունքում նա հերթական` երրորդ անգամ դատվի, ապա ես դրանում ինձ մեղավոր չեմ զգա: Չէ որ ինքն առանց այս միջադեպը արդեն երկու դատվածություն ունի: Դեպքերի նման զարգացման պարագայում, կրկնում եմ, մեղավորը ե՛ս չեմ լինի, որովհետեւ այս ամենի նախաձեռնողը ես չեմ եղել: Եվ խիղճս հանգիստ է: Կրկնում եմ, երբեք չէի ցանկանա, որ այդ երիտասարդը երրորդ անգամ դատվի: Հիշեցնեմ, որ երկու դատվածություն ունի, մեկը` զրպարտության համար, այդ թվում նաեւ իմ ընտանիքի անդամի եւ ուրիշների, մասնավորապես, Երեւանի պետական համալսարանի հարգված դասախոսի նկատմամբ: Երկրորդ անգամ արյունալի հետեւանքներով հայտնի սադրանքի համար էր դատվել: Երրորդը` կլինի կրկին թե՛ զրպարտության, ե՛ւ թե սադրանքի, փաստերի խեղաթյուրման եւ անձիս պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Մի խոսքով, քրեական օրենսգրքում այնքա՜ն հոդված կա, որոնց հատկանիշներով նա կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության: Բայց դա ինձ բնավ չի գոհացնի, որովհետեւ, կրկնում եմ` երիտասարդ է, իր կյանքում արդեն իսկ երկու անգամ շատ լուրջ սայթաքել է: Հավանաբար հիմա էլ վատ ազդեցության տակ է, կամ էլ հարկադրված է անել այն, ինչն անում է:
– Այսինքն, Դուք ինքներդ պատրա՞ստ եք Էթիկայի հանձնաժողովում հանդես գալ պարզաբանմամբ:
– Էթիկայի հանձնաժողովում ամեն ինչ այնքան պարզ կլինի, որ արդեն իմ ելույթի անհրաժեշտությունը կվերանա: Փաստացի կա երկու ելույթ, որով ես եմ հանդես եկել, եւ իբրեւ դրանց պատասխան` երկու ելույթ, որով հանդես է եկել Էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնողը:
Վերջում ավելացնեմ, թող չստացվի, թե ես սպառնալիքների լեզվով եմ խոսում: Պարզ ասեմ` մամուլի միջոցով «Ելք»-ի պատգամավորին հուշեք, որ նա ճիշտ հետեւություններ անի, ինչ-ինչ ազդեցությունների գերին չդառնա, չլսի նրանց, ովքեր ամեն գնով ուզում են, որ իրենց խմբակցության պատգամավորը վերջնականապես դիմազրկվի եւ վարկաբեկվի:
Ա.ԱՐԱՄՅԱՆ



ՔՊ-ն օրակարգ չունի Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հանդիպման առաջարկ էլ չի եղել (տեսանյութ)Ինչ են ուտում ժամկետային զինծառայողները բանակում. ՊՆ տեսանյութըԵթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն ԹունյանՀԿԿ Կենտկոմը ողջունում եւ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանըԱրեւմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ ԳալստյանԶինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով․ ՊՆ պարզաբանումՏոկաևը մանկապիղծներին և ահաբեկիչներին արգելել է մուտք գործել ՂազախստանUcom ընկերությունը շնորհավորում է բոլորինՄենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ)Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- Կիրեեւ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода