ԵՏՄ-ից դուրս գալու վտանգների մասին Ա. Գեղամյանի դիտարկումները «Ելք»-ականներին հունից հանեց (Տեսանյութ)
Արխիվ 16-20ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց ՀՀ մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը:
Քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ` փաստարկված ներկայացնելով ԵՏՄ անդամակցությունը դադարեցնելու վտանգները:
Ա. Գեղամյանի վերոնշյալ դիտարկումները, ուղղակի, հունից հանեցին «Ելք»-ականներին: Նախ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ասաց, որ եթե ստեղծվի ժամանակավոր հանձնաժողով, այնտեղ պարոն Գեղամյանը կարող է իր վեց լեզվով գրքերի մասին խոսել: Չուշացավ նաեւ արձագանքը Ա. Գեղամյանի կողմից. «Կոնկրետ որի՞, 16 գիրք ունեմ»:
Հիստերիկ դիրքերից հանդես եկավ նաեւ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, որը մեղադրեց Ա. Գեղամյանին` շանտաժ անելու մեջ: Ի դեպ, ուշագրավ էր այն, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հնարավորություն չտվեց Ա. Գեղամյանին հակադարձել փաշինյանական մեղադրանքներին: Արդյունքում քննարկումն ավարտվեց եւ միայն հաջորդ հարցի քննարկումը սկսելուց առաջ Ա. Գեղամյանը ստիպված եղած զգուշացնել, որ այսպես, պարզապես չի՛ կարելի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.