Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com
ՀասարակությունԲաղանիսի ու Ոսկեպարի բնակիչները շարունակում են փակ պահել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, քիչ առաջ նրանց է միացել Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ, Բագրատ Սրբազանը։
Միջպետական ճանապարհը փակ է ու կաթվածահար է անում երթևեկությունն արդեն մեկ ժամից ավելի, ԼՈւՐԵՐ.com–ին հայտնում են ակցիայի մասնակիցները, որոնք կեսգիշերից առաջ հավաքվել են՝ այսպիսով իրենց անհամաձայնությունը հայտնելու Փաշինյան-Ալիեւ համաձայնեցմամբ սահմանազատման տարբերակին, որի մասին արդեն հանրայնացրել է ՀՀ կառավարությունը այսօր երեկոյան։
Ակցիայի մասնակիցները «Փաստինֆո»-ին իրենց անհանգստությունն են հայտնել՝ նշելով, որ նման սահմանազատման բացատրությունները կրկին խաբկանք են, իրենք չեն կարող անվտանգ ապրել հայրենի գյուղում, ավելին՝ վտանգվում է երկիրը։ Հավաքի նախաձեռնությունը սահմանամերձ գյուղերի երիտասարդներինն է։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում։
Սկզբնաղբյուրը՝ lurer.com: