Մեզ անհրաժեշտ է, որ առավոտյան ժամը 8-ին մեկ մարդու պես լինենք փողոցում. Բագրատ Սրբազան Ով է ժամեր առաջ զոհված զինվորը. ԼՈՒՍԱՆԿԱՐ ՀՐԱՏԱՊ. Զինծառայող է զոհվել․ ՊՆ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ (ուղիղ) Ես թույլ չեմ տա Արամ Սարգսյանին հանդիպելու ինձ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոստիկանությունից հայտնել են, որ ոստիկանական մեքենաների անիվները ծակում են. այդ մարդիկ մեզ հետ կապ չունեն. Բագրատ Սրբազան Այստեղ մնալու ենք այնքան, ինչքան անհրաժեշտ է. Բագրատ Սրբազանը՝ կառավարական ամառանոցների մոտ Աղետի գոտում կա երեք զոհ. ՆԳՆ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ Մոսկվայում անցկացվեց Armenian Business Forum-ը Հեղինեն ինձ քրոջ պես է եղել, հավատս չի գալիս․ Սրբազանը՝ գաղտնալսելու մասին բացահայտում է արել

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՅՈՒՐԵՐԻԿԸ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՑ

Վերլուծություն

Հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տում նի­կո­լա­կան ու­սա­պարկ-պատ­գա­մա­վո­րի հետ կա­տար­վա­ծը եւ դրան հե­տե­ւած նի­կո­լա­կան թայ­ֆա­յի այ­լան­դակ հե­տապն­դում­նե­րն ու ան­գամ կե­ղե­քում­նե­րը ցույց են տա­լիս, որ Նի­կո­լի ու իր խայ­տա­ռակ ռե­ժի­մի հո­գե­վար­քը շա­րու­նակ­վում է: Եվ ինչ­քան էլ նա փորձ ա­նի կառ­չել իր ա­թո­ռից, միեւ­նույնն է` իր վեր­ջը գա­լու է:

Ավ­տո­բու­սում ՔՊ-ա­կան հան­ցա­գոր­ծին իր ան­հա­մա­ձայ­նութ­յու­նը ար­տա­հայ­տած ե­րի­տա­սարդ հայ­րե­նա­սեր Սամ­վել Վար­դան­յա­նի հան­դեպ ադր­բե­ջա­նա­մետ ռե­ժի­մը կի­րա­ռեց թուր­քին կամ գեր­մա­նա­ցի ֆա­շիս­տին հա­րիր վար­վե­լա­կերպ: Այդ­քա­նից հե­տո Վար­դան­յա­նին ու­ղեկ­ցող ոս­տի­կան­նե­րը պետք է ար­դեն իսկ ձեր­բա­կալ­ված լի­նեին, նրանց պե­տի ու­սա­դիր­նե­րը պետք է պոկ­ված լի­նեին, եւ նա պետք է ար­դեն ցուց­մունք­ներ տար, իսկ ոս­տի­կա­նա­պե­տը պետք է ար­դեն հրա­ժա­րա­կան տար: Դա նոր­մալ պե­տութ­յան մեջ: Սա­կայն Հա­յաս­տա­նը ոչ մի ա­ռու­մով նոր­մալ պե­տութ­յուն ան­վա­նել չի կա­րե­լի: Իսկ այն, որ Սամ­վել Վար­դան­յա­նի հետ պա­տա­հա­ծից հե­տո ոչ մի ի­րա­վա­պահ մար­մին տե­ղից չի շարժ­վում, նշա­նա­կում է հրա­մա­նը ե­կել է ան­ձամբ Նի­կո­լից: Սա­կայն գա­լու է օ­րը, երբ Նի­կո­լը նաեւ դրա հա­մար է պա­տաս­խան տա­լու (թեեւ, այն­քան պա­տաս­խան տա­լու դրվագ­ներ կան, որ չգի­տես որ մե­կից սկսես, ո­րով ա­վար­տես): Պա­տաս­խան են տա­լու նաեւ ի­րա­վա­պահ­նե­րը, քա­նի որ ի­րա­կա­նաց­նում են կամ առն­վազն աչք են փա­կում Նի­կո­լի ա­մե­նա­կեղ­տոտ հանձ­նա­րա­կան­նե­րի վրա:

ՍՎԻՆՆԵՐԻ ՈՒ ՄԱՀԱԿՆԵՐԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՏՔԵՐԸ ԿԱՐՃ ԵՆ

­Քա­ղա­քա­կան ա­տե­լութ­յան ա­լի­քի վրա իշ­խա­նութ­յու­նը զավ­թած Նի­կո­լը եւ նի­կո­լազ­գի­նե­րի հա­զա­րա­վոր ներ­կա­յա­ցու­ցիչ­ները տա­րի­ներ շա­րու­նակ զար­գաց­նում էին հենց քա­ղա­քա­կան ա­տե­լութ­յան մթնո­լոր­տը Հա­յաս­տա­նում: Է՛լ սեւ ու սպի­տակ, է՛լ նախ­կին ու ներ­կա, էլ հա­յաս­տան­ցի ու ար­ցախ­ցի եւ այլն: Սա­կայն այ­սօր հաշ­վե­հար­դար են տես­նում քա­ղա­քա­ցու հետ, ո­րը  ար­տա­հայ­տել է իր կար­ծի­քը եւ ան­հա­մա­ձայ­նութ­յու­նը գոր­ծող դա­վա­ճա­նա­կան ռե­ժի­մի հան­դեպ: Այն էլ` դա ա­սել է պատ­գա­մա­վո­րին, ո­րի ան­մի­ջա­կան պար­տա­կա­նութ­յունն է լսել ընտ­րող­նե­րի կար­ծի­քը:

­Նի­կո­լի ու նրա շնա­գայ­լե­րի հիս­տե­րի­կ դրսե­ւո­րում­նե­րը ցույց են տա­լիս, թե ինչ­քա­նով է վա­խը կե­րել դրանց հո­գի­նե­րը, միտ­քը եւ բա­նա­կա­նութ­յու­նը: Փա­կել բո­լո­րի բե­րա­նը անհ­նար է: Այս­պի­սի եղ­կե­լի գոր­ծո­ղութ­յուն­նե­րով նի­կո­լա­կան թայ­ֆան միայն ա­վե­լաց­նում է ա­տե­լութ­յու­նը իր իսկ հան­դեպ: Փոր­ձը ցույց է տա­լիս, որ հան­ցա­գործ տո­տա­լի­տար մե­թոդ­նե­րը կա­րող են եր­կա­րաձ­գել իշ­խա­նութ­յու­նը մեկ-եր­կու տա­րի, սա­կայն դրա­նից հե­տո գա­լու է սվին­նե­րի եւ մա­հակ­նե­րի վրա կա­ռու­ցած իշ­խա­նութ­յան փլու­զու­մը եւ հա­տուց­ման պա­հը: Ժա­մա­նա­կին Լե­ւոն Տեր-­Պետ­րոս­յա­նը փոր­ձեց տո­տա­լի­տար ճնշում­նե­րով եւ ընտ­րութ­յուն­նե­րի կոպ­տա­գույն խախ­տում­նե­րով պահ­պա­նել իր իշ­խա­նութ­յու­նը: Սա­կայն եր­կու տա­րի անց ստիպ­ված ե­ղավ հրա­ժա­րա­կան տալ: Նույ­նը ա­րեց եւ Ռո­բերտ Քո­չար­յա­նը, ո­րը, թեեւ, հրա­ժա­րա­կան չտվեց, սա­կայն հայտն­վեց բան­տում, թեեւ հույս ու­ներ վե­րա­դառ­նալ երկ­րի ղե­կա­վա­րի դիր­քե­րին:

­Նի­կո­լի դեպ­քում, ի տար­բե­րութ­յուն Հա­յաս­տա­նի վերոհիշյալ երկու ղե­կա­վար­նե­րի, բա­ցի մար­դու ի­րա­վունք­նե­րի ու ժո­ղովր­դա­վա­րութ­յան հան­դեպ հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րից, ուղ­ղա­կիո­րեն ա­վե­լա­նում են դա­վա­ճա­նութ­յու­նը, երկ­րի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յան կոր­ծա­նու­մը եւ 44-օր­յա պա­տե­րազ­մը: Նի­կո­լը հաս­կա­նում է, որ այս­պի­սի «բու­կե­տով» նա այ­լեւս դա­տա­պարտ­ված է: Եվ հենց դա է տրաս­պոր­տում քննա­դա­տութ­յուն հնչեց­րած ե­րի­տա­սար­դի հան­դեպ նրա գա­զա­նա­յին ար­ձա­գան­քի շար­ժա­ռի­թը: Ընդ ո­րում, դրա­նով Նի­կո­լը ոչ միայն փոր­ձում է վա­խեց­նել ընդ­դի­մա­խոս­նե­րին ու կա­սեց­նել իր եւ իր հան­ցախմ­բի դեմ բո­ղո­քի դրսե­ւո­րում­նե­րը, այ­լեւ ինք­նավս­տա­հութ­յուն ներշն­չել իր հետ հան­ցա­կից նի­կո­լազ­գի­նե­րի մեջ, ո­րոնք ար­դեն իսկ խու­ճա­պի մեջ են` հաս­կա­նա­լով, որ չեն կա­րող շրջել` մշտա­պես ոս­տի­կան­նե­րով շրջա­պատ­ված: Եվ ճշմար­տութ­յու­նը կլսեն, ե­թե ոչ տրանս­պոր­տում, ա­պա փո­ղո­ցում, թա­ղում, կա­րող են լսել հար­սա­նի­քում կամ սգո ա­րա­րո­ղութ­յու­նում: Մի խոս­քով, կյան­քը կա­մաց-կա­մաց նրանց հա­մար դառ­նում է գու­ցե ան­քան դա­ժան, որ­քան այն մարդ­կանց հա­մար, ում նրանք դա­վա­ճա­նել են:

­Ժո­ղովր­դի ա­ջակ­ցութ­յու­նը Սամ­վել Վար­դան­յա­նին, վերսկ­սած անհ­նա­զան­դութ­յան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը փո­ղոց­նե­րում, մետ­րո­յում ու հրա­պա­րակ­նե­րում այն նա­խան­շանն է, որ հայ­րե­նա­սեր հա­յե­րի ու նի­կո­լազ­գի­նե­րի մի­ջեւ այ­լեւս ո­րե­ւէ շփման եզ­րեր չկան: Լի­նե­լու է ան­զի­ջում պայ­քար հա­նուն հայ­կա­կան Հա­յաս­տա­նի, հա­նուն մեր ծնող­նե­րի, պա­պե­րի կա­ռու­ցած Հա­յաս­տա­նի, հա­նուն հա­զա­րամ­յակ­նե­րով սե­րեն­դե­սե­րունդ մա­քա­ռող եւ վե­րածն­վող Պատ­մա­կան Հա­յաս­տա­նի, հա­նուն Ցե­ղաս­պա­նութ­յան զո­հե­րի հա­մար հա­տուց­ման, հա­նուն Ար­ցա­խի վե­րա­դար­ձի, հա­նուն մեր հա­վատ­քի եւ այդ կռվի մեջ հաղ­թե­լու են ոչ թե թուր­քե­րի գոր­ծա­կալ­նե­րը, սո­րո­սա­կան­նե­րը, գրան­տա­կեր­նե­րը, դա­վա­ճան­նե­րը, ԼԳԲՏ-ի քա­րո­զիչ­նե­րը կամ ա­ղան­դա­վոր­նե­րը, այլ հաղ­թե­լու են իս­կա­կան հա­յե­րը:

ՆԻԿՈԼԻ ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԱՎԱԶԸ ՍՊԱՌՎՈՒՄ Է

­Նի­կո­լի այ­ցը Տա­վուշ միայն խո­րաց­րեց այն ան­դուն­դը, ո­րը կա նի­կո­լազ­գի­նե­րի ու ազ­նիվ հա­յե­րի մի­ջեւ: Հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ իր հա­յոց պե­տա­կա­նութ­յան մա­հը խորհր­դան­շող ե­ռա­գույն ա­վա­զե ժա­մա­ցույց­նե­րը կրկին հայտն­վե­ցին իր սե­ղա­նին: Այս ան­գամ Նի­կո­լը ուղ­ղա­կիո­րեն ու ան­թա­քույց հայ­տա­րա­րեց, որ իր նպա­տա­կն այն է, որ տա­վուշ­ցի­նե­րը պետք է եր­ջա­նիկ լի­նեն, որ հի­սուն մետ­րի վրա հայտն­վեն ադր­բե­ջան­ցի­նե­րի զոր­քե­րը: «Մենք այն­տեղ ա­ռեւ­տուր կա­նենք, տնտե­սութ­յուն կկա­ռու­ցենք…»,- հրճվում է Նի­կո­լը: Ի­հար­կե, նա չպար­զա­բա­նեց, թե ի՞նչ տնտե­սութ­յուն է պատ­րաստ­վում կա­ռու­ցել ադր­բե­ջան­ցի­նե­րին նվի­րատ­ված հո­ղե­րի վրա: Սա­կայն նա նշում է, որ այդ հո­ղե­րը հանձ­նե­լը նա ա­նում է «ոչ թե չու­զե­լով, այլ ես սա ու­զում եմ, ես սա ու­զե­լով եմ ձեզ ա­սում»: Արդ­յոք կա՞ աշ­խար­հում եւս մի նման ե­րե­ւույթ, երբ պե­տութ­յան ղե­կա­վա­րը հանձ­նում է իր երկ­րի տա­րածք­նե­րը, կոր­ծա­նում է իր երկ­րիր անվ­տան­գութ­յու­նը եւ դա ա­նում է ու­զե­լով: Այս­տե­ղից միակ եզ­րա­կա­ցութ­յու­նն այն է, որ Նի­կո­լի հա­մար Հա­յաս­տա­նը իր եր­կի­րը չէ: Ու, թեեւ, Նի­կո­լը Տա­վու­շի գյու­ղա­ցի­նե­րին փոր­ձում էր հա­մո­զել, որ նա «ի­րենց տան տղեն ա», ու որ իր «ման­կութ­յու­նը էս ան­տառ­նե­րում ա անց­կաց­րել», ակն­հայտ էր, որ գյու­ղա­ցի­նե­րը, ո­րոնք շու­տով ապ­րե­լու են թուրք զին­վոր­նե­րից հի­սուն մետ­րի վրա, ո­րե­ւէ եր­ջան­կութ­յուն դրա­նից չէին զգում:

Ինչ վե­րա­բե­րում է ան­տառ­նե­րում անց­կաց­րած Նի­կո­լի ման­կութ­յա­նը, ա­պա դրան կա­րե­լի է հա­վա­տալ: Նի­կո­լի ին­տե­լեկ­տո­ւալ զար­գաց­ման աս­տի­ճա­նը, կրթվա­ծութ­յան մա­կար­դա­կը հենց դրա մա­սին էլ վկա­յում են: Դե իսկ ան­տա­ռից դուրս ե­կած Նի­կո­լի պա­հած եր­կիրն էլ սա պետք է լի­նի: Եվ ե­թե ան­տառ­նե­րի փո­խա­րեն Նի­կո­լը իր ման­կութ­յու­նը անց­կաց­ներ նաեւ գրա­դա­րան­նե­րում, թատ­րոն­նե­րում, թան­գա­րան­նե­րում ու դա­սա­սեն­յակ­նե­րում, ե­րե­ւի թե, այ­սօր­վա արդ­յուն­քը լրիվ այլ կլի­ներ:

Ինչ վե­րա­բե­րում է ադր­բե­ջան­ցի­նե­րից հի­սուն մետ­րի վրա ապ­րե­լու «եր­ջա­նիկ» ա­պա­գա­յին, ա­պա Նի­կո­լը իր ան­տա­ռա­յին ու­ղե­ղով նշում է, որ իր «նպա­տակն է այն­պի­սի վի­ճակ ստեղ­ծել, ինչ­պես Մար­գա­րա գյու­ղում», որ­տեղ հի­սուն մետ­րի վրա թուրք զին­վոր­ներն են: Արդ­յո՞ք նոր­մալ մար­դու, էլ չենք ա­սում նոր­մալ հա­յի հա­մար կա­րող է այս­պի­սի նպա­տակ գո­յութ­յուն ու­նե­նալ: Եվ այս հա­մե­մա­տութ­յան մեջ Նի­կո­լը մո­ռա­նում է ա­մե­նա­կարե­ւոր ու ա­ռանց­քա­յին հան­գա­ման­քը, որ Մար­գա­րա գյու­ղի ու հի­սուն մետր այն կողմ գտնվող թուրք զին­վոր­նե­րի մի­ջեւ կանգ­նած են ռուս սահ­մա­նա­պահ­նե­րը: Կանգ­նած են ա­վե­լի քան հար­յուր տա­րի, եւ այդ ըն­թաց­քում թուր­քը մեկ մի­լի­մետր ան­գամ ա­ռաջ չի ե­կել: Ու քա­նի դեռ այդ­տեղ կանգ­նած են ռուս սահ­մա­նա­պահ­նե­րը, հայ գյու­ղա­ցին հան­գիստ կա­րող է լի­նել, ապ­րել իր հո­ղում, աշ­խա­տել եւ ըն­տա­նիք պա­հել ու նույ­նիսկ Նի­կո­լը ու իր նի­կո­լազ­գի­նե­րը չեն կա­րող խա­թա­րել այդ վստա­հութ­յու­նը: Այ, ե­թե հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նում էլ «ե­փած» եվ­րա­դի­տորդ­նե­րի փո­խա­րեն կանգ­նած լի­նեին ՀԱՊԿ-ի խա­ղա­ղա­պահ ու­ժե­րը, ի­րա­վի­ճա­կն ամ­բող­ջութ­յամբ այլ կլի­ներ: Սա­կայն հենց այդ հաս­կա­նա­լով` Նի­կո­լը թույլ չտվեց ՀԱՊԿ-ին կանգ­նել հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նում: Թույլ չտվեց, որ­պես­զի իր առ­ջեւ դրված ե­ռա­գույն ա­վա­զե ժա­մա­ցույց­նե­րով մո­տեց­նի հա­յոց պե­տա­կա­նութ­յան ոչն­չա­ցու­մը:

 Ընդ ո­րում, նա չի էլ թաքց­նում, որ իր գոր­ծո­ղութ­յուն­նե­րը պա­րու­նա­կում են մեծ ռիս­կեր, չի ե­րաշ­խա­վո­րում ո­րե­ւէ անվ­տան­գութ­յուն եւ նշում է, որ գյու­ղա­ցի­նե­րի հո­ռե­տե­սութ­յու­նը ան­հիմն չէ: Նա խոս­տո­վա­նում է, որ ե­թե չտա Ադր­բե­ջա­նի պա­հան­ջած գյու­ղե­րը, ա­պա չի կա­րող ա­պա­հո­վել երկ­րի անվ­տան­գութ­յու­նը. «Ե­թե դա չա­նենք, անվ­տան­գութ­յու­նը չենք կա­րող ա­պա­հո­վել»: Սո­վո­րա­բար, երբ ո­րե­ւէ պե­տութ­յան ո­րե­ւէ ղե­կա­վար չի կա­րող ա­պա­հո­վել իր երկ­րի ան­վտան­գութ­յու­նը, հրա­ժա­րա­կան է տա­լիս ու թող­նում-գնում է: Բայց սա այդ դեպ­քը չէ: Սա ան­տա­ռա­յին ման­կութ­յուն ու­նե­ցո­ղի հո­գե­բա­նութ­յուն է: Չի կա­րող ա­պա­հո­վել անվ­տան­գութ­յու­նը, ե­թե չտա գյու­ղե­րը, չի կա­րող ե­րաշ­խա­վո­րել անվ­տան­գութ­յու­նը, ե­թե տա գյու­ղե­րը:

Ընդ ո­րում, թեեւ Նի­կո­լի սա­զան­դար­նե­րը ա­սում էին, թե իբր այս գյու­ղե­րը հանձ­նե­լու գոր­ծն ար­վում է սահ­մա­նա­զատ­ման շրջա­նակ­նե­րում, պարզ­վեց նաեւ, որ ոչ մի այդ­պի­սի բան չկա: Ինչ­պես ա­սաց նույն հան­դիպ­ման ըն­թաց­քում Նի­կո­լի տե­ղա­կալ Մ­հեր Գ­րի­գոր­յա­նը, դե­ռեւս սահ­մա­նա­զատ­ման հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տեր տե­ղի չեն ու­նե­նում, եւ դրանք կսկսվեն միայն չորս գյու­ղե­րը հանձ­նե­լուց հե­տո: «Այս փու­լը անց­նենք, հե­տո սկսենք»,- հայ­տա­րա­րեց փոխ­վար­չա­պե­տը: Իր հեր­թին Ադր­բե­ջա­նը նույն­պես ո­րե­ւէ հայ­տա­րա­րութ­յուն, թե իբր այդ գյու­ղե­րը հանձ­նե­լը կա­տար­վում է սահ­մա­նա­զատ­ման աշ­խա­տաքն­նե­րի շրջա­նա­կում, չի ա­րել:

­Մի խոս­քով, Նի­կո­լը հենց այն­պես հանձ­նում է հո­ղե­րը: Ինչ­պես նա հեր­թա­կան ան­գամ խոս­տո­վա­նեց. «Ու­զում ենք թուղթ ստեղ­ծենք»: Հա­վա­նա­բար, խոս­քը խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի մա­սին է: Սա­կայն Ա­լիե­ւը թքած ու­նի, թե ինչ է ու­զում Նի­կո­լը: Նա ոչ մի ան­գամ չի ա­սել, որ պատ­րաստ է ճա­նա­չել Հա­յաս­տա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը կամ էլ թե չէ, որ չորս գյու­ղե­րը նվեր ստա­նա­լով` պատ­րաստ է դի­մա­ցը ա­զա­տել այն 200 քառ. կմ-ն, ո­րն օ­կու­պաց­րել է նախ­կի­նում: Ընդ­հա­կա­ռա­կը` Ա­լիե­ւը բազ­միցս հայ­տա­րա­րել է, որ ոչ մի սան­տի­մետր հետ քայլ այ­սօր­վա դիր­քե­րից չի ա­նե­լու: Եվ ա­նընդ­մեջ խո­սում է, թե՛ Զան­գե­զու­րի մի­ջանց­քի, թե՛ «Ա­րեւմտ­յան Ադր­բե­ջա­նի» մա­սին: Այն­պես որ, ի՞նչ թուղթ է ու­զում ստեղ­ծել Նի­կո­լը` հայտ­նի չէ, բայց հո­ղեր տա­լով` գնում է ա­ռաջ:

­Նա հայ­տա­րա­րում է, որ հո­ղեր տա­լով` ստեղ­ծե­լու է «հար­յուր ան­գամ ու­ժեղ Հա­յաս­տան»: Ո՞վ է տե­սել, որ եր­կի­րը թշնա­մուն հանձ­նե­լով` այն հար­յուր ան­գամ ու­ժե­ղաց­նես: Այդ­պես նա ար­դեն հար­յուր ան­գամ ու­ժե­ղաց­րեց Ար­ցա­խը, նույ­նը պատ­րաստ­վում է ա­նել Հա­յաս­տա­նի մնա­ցած մար­զե­րի հետ:



Սպերցյանը` ՌՊԼ-ի լավագույն կիսապաշտպան, Տիկնիզյանը` ամենամեդիային ֆուտբոլիստՄեզ անհրաժեշտ է, որ առավոտյան ժամը 8-ին մեկ մարդու պես լինենք փողոցում. Բագրատ ՍրբազանՈվ է ժամեր առաջ զոհված զինվորը. ԼՈՒՍԱՆԿԱՐՀՐԱՏԱՊ. Զինծառայող է զոհվել․ ՊՆԲագրատ Սրբազանի գլխավորած երթը շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ (ուղիղ)Ես թույլ չեմ տա Արամ Սարգսյանին հանդիպելու ինձ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ոստիկանությունից հայտնել են, որ ոստիկանական մեքենաների անիվները ծակում են. այդ մարդիկ մեզ հետ կապ չունեն. Բագրատ ՍրբազանԱյստեղ մնալու ենք այնքան, ինչքան անհրաժեշտ է. Բագրատ Սրբազանը՝ կառավարական ամառանոցների մոտԱղետի գոտում կա երեք զոհ. ՆԳՆ«Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ Մոսկվայում անցկացվեց Armenian Business Forum-ըՀեղինեն ինձ քրոջ պես է եղել, հավատս չի գալիս․ Սրբազանը՝ գաղտնալսելու մասին բացահայտում է արել Մենք մնալու ենք այստեղՄենք չենք եկել Ձեր ընտանիքի վրա, քավ լիցի, ոչ էլ եկել ենք դուռ, լուսամուտ կոտրելու, որ այսքան ոստիկանական շարքերով պաշտպանվում եք. Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց Նիկոլ ՓաշինյանինԱՄՆ-ում հայտարարել են ուկրաինական հակամարտությունը նոր փուլի անցնելու մասին39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, նա ծննդաբերել է, մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար. ԱՆՎնասվել է Ստեփանավանի ձախափնյա հատվածը և Տաշիրը սնուցող գազատարըԴիմադրության իրավունքի անվան տակ իրականացվում է հերթական շոուն, ինչին ականատես ենք եղել արդեն երեսուն և ավել տարիներ. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՎրաստանի վարչապետը երկրի նախագահին մեղադրել է դավաճանության մեջԲա այս մենթական բանակն ինչո՞ւ եք շարել Նիկոլի տան մոտ, ա´յ Չախոյան (Ֆոտոշարք)Կառավարական ամառանոցը՝ հիմա (տեսանյութ)Ծանոթացա Դիլիջան-Իջևան հատվածում հեղեղումների պատճառած վնասներին. Փաշինյան (տեսանյութ)Դեպի Կառավարական ամառանոց երթի մասնակիցները այս պահին Պարոնյան փողոցում են (Տեսանյութ)Վարչապետը առավոտից աղետի գոտում է, երթով կառավարական ամառանոց գնալն այլ նպատակ չունի՝ քան սադրելը. Տարոն ՉախոյանՌուսաստանն անկեղծորեն ցավում է Հայաստանում տեղի ունեցած բնական աղետի կապակցությամբ. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչՎաղը ժամը ութից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ ՍրբազանԱյս հանրահավաքը ազդարարում է մեր շարժման՝ Սրբազան պայքարի երրորդ և վճռական փուլի մասին. Բագրատ ՍրբազանԽոստանում եմ` ամենակարճ ժամանակում մենք միասին կտոնենք ձեր իսկ բաղձալի հաղթանակը. ՍրբազանՀՀ-ում ՌԴ դեսպանատունը կապ է հաստատել ՀՀ ԱԳՆ-ի հետ՝ հեղեղումներից հետո օգնություն ցուցաբերելու համարՄի շարք բնակավայրերում, բնակչության անվտանգության նկատառումով, դադարեցված է ջրամատակարարումը. «Վեոլիա Ջուր»Որ դեպքերում է կաթնաշոռը վնասակար առողջության համարՎաղն առավոտյան ժամը 08։00-ից կմեկնարկեն անհնազանդության և բողոքի ակցիաներՓաշինյան, մի ժամանակ ժողովրդական մարդ էիր քեզ համարում, արի տասնյակ հազարավոր ժողովրդին հանդիպելուԼարված իրավիճակ Ղրղզստանում․ հազարավոր քաղաքացիներ ծեծի են ենթարկել պակիստանցի ուսանողներինԲագրատ Սրբազանը հայտարարեց կառավարական ամառանոց գնալու մասին՝ Փաշինյանի հետ հանդիպելու ակնկալիքովՀանրահավաքի մասնակիցների արձագանքը` Բագրատ Սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելու ժամանակՎեհափառ Հայրապետին խնդրել եմ իմ 30-ամյա հոգևոր ծառայությունը սառեցնել. Բագրատ ՍրբազանԱնցումային կառավարությունը պետք է լինի հայրենատեր և աստվածասեր. Բագրատ Սրբազանը ներկայացրեց օրակարգը, որը պետք է կյանքի կոչվի իշխանափոխությունից հետոՏավուշի մարզում փլուզվել է 1 բնակելի տուն, ջրալցվել են 44 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ․ ՆԳՆՇՏԱՊ. Հայտնի է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածուի անունըՆիկոլ Փաշինյան, հրաժարական տուր, սա քո վերջին հնարավորությունն էՀանրապետության հրապարակը՝ այս պահին «Բորուսիան» կքննարկի Սպերցյանի տրանսֆերի հարցը ՉԼ-ի եզրափակիչից հետոՖՈՏՈ. Ով է այսօր Դեբեդ գետի վարարման հետևանքով կյանքից զրկված քաղաքացիներից մեկըԻնտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով, վնասվել են օպտիկական մալուխները և շարժական կապն ապահովող կայաններըԵրևանում՝ Ռուբինյանց փողոցում, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է գազատար խողովակին. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՇՏԱՊ. Գռզո, լսո՞ւմ ես, առաջինը դու ես պատասխան տալու, որովհետեւ էդ ամենը քո ձեռքի գործն էԼեոյին հանել են միջազգային սրահից... Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ... Ալլա Հակոբյան Աղետը սկսվեց գիշերը. Տարհանվել ենք Մեծ Այրում և Ճոճկանտ գյուղՏավուշը հանուն հայրենիքի շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում՝ ուղիղՖՈՏՈ. Աղետի գոտի՝ Ալավերդի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода