Փաշինյանի հետ հանդիպմանը սահմանափակվում է հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ (տեսանյութ)
Ներքաղաքական«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնից տեղեկացնում են, որ Ոսկեպարում, վարչապետի հետ հանդիպմանը, սահմանափակվում է հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ։
«Մասնավորապես քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, որն արդեն մեկ ամիս է բնակվում է Ոսկեպարում, թույլ չեն տալիս մտնել հանդիպման սրահ։ Ի պատասխան, ոսկեպարցիներն ասում են, որ այդ դեպքում իրենք կբոյկոտեն հանդիպումը։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ»։