Ռուսական հրթիռները հարվածել են ուկրաինական «Հյուսիս» խմբավորման հրամանատարական կետին՝ հրամանատարության խորհրդակցության պահին
ՄիջազգայինՌուսական 3 հրթիռ խափանել է Ուկրաինայի Զինված ուժերի հյուսիսային խմբավորման ղեկավարության հետ գեներալ-լեյտենանտ Դմիտրի Կրասիլնիկովի մասնակցությամբ պորհրդակցությունը։ Կրասիլնիկով նշված ուղղությամբ զորքերի խմբի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում է 2023թ.-ից:
Միջոցառումն անցկացվում էր Չեռնիգովի «Պրոֆսոյուզնայա» հյուրանոցում, որը վերածվել է ուկրաինական ռազմական շտաբի:
Զոհերի եւ վիրավորների մասին դեռ վերջնական տեղեկություններ չկան: Ամեն դեպքում, ուկրաինական աղբյուրները խոսում են շենքի ոչնչացման մասին, նաեւ, որ կան «շատ զոհեր, ավելի շատ վիրավորներ»: