Կրասնոգորովկայում ուկրաինական դիրքերն արագորեն փլուզվում են
ՄիջազգայինՈւկրաինայի զինված ուժերի դիրքերը Դոնեցկի հարեւանությամբ վերջի խոշոր բնակավայրում` Կրասնոգորովկայում արագորեն փլուզվում են:
Ռուսական ուժերը երեկ առաջին կեսին վերահսկողության տակ վերցրեցին քաղաքի հարավային գոտում գտնվող երկաթուղային կայարանը, եւ օրվա վերջին մոտ ողջ հարավային հատվածը դատարկվեց ուկրաինական ուժերից:
Զուգահեռաբար, ռուսական ուժերը նաեւ քաղաքի արեւելյան հատվածում են, եւ ակնկալվում է, որ այս ուղղությամբ հարվածը Կրասնոգորովկայօ ողջ կենտրոնական հատվածը եւս կթողնի ռուսներին։