Արևմուտքը խաչ է քաշել Ուկրաինայի վրա. Չեխական լրատվամիջոց
ՄիջազգայինԿիևի դաշնակիցները կրճատում են ռազմական աջակցության ծավալը, նույնիսկ չնայած արևմտյան երկրների պահեստներում զենքի որոշ տեսակների ավելցուկին, գրում է չեխական Lidovky թերթի սյունակագիր Մարեկ Գուդեման։
«Ուկրաինացիներին պակասում են ամերիկյան Patriot համակարգերը, ինչպես նաև նրանց համար նախատեսված հրթիռները։ Չնայած Եվրոպայում դրանք առատ են, իսկ ԱՄՆ-ում մի քանիսը, ծառայության ժամկետը լրանալու պատճառով, շուտով նույնիսկ կուղարկվեն ոչնչացման»,- ասաց նա։
Որպես Կիև զենքի մատակարարումների դանդաղեցման պատճառներից մեկը՝ լրագրողը մատնանշել է հասարակության մեջ աճող հակաուկրաինական տրամադրությունները, որոնք արևմտյան քաղաքական գործիչները չեն կարող անտեսել Եվրոպայում և ԱՄՆ-ում գալիք ընտրություններին նախապատրաստվելիս։ Միաժամանակ նա ուշադրություն է հրավիրել նաեւ մարտի դաշտում ուկրաինական կողմի էական հաջողությունների բացակայության վրա։
«Ուկրաինան միշտ միջոցների պակաս ունի, իսկ ռուսական զորքերը առաջ են շարժվում: Սա որոշ չափով հաստատում է Ուկրաինային օգնության հակառակորդների այն փաստարկները, որ Կիևին զենք մատակարարելը անիմաստ է, քանի որ դա միայն երկարացնում է զինված հակամարտությունը»,- նշել է Գուդեման։