Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ քարտուղար
ՄիջազգայինՄենք ակնկալում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության քաղաքական սթափությունը: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը` նշելով, որ որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են.
«Եւ ես, և քարտուղարությունն աշխատում ենք կազմակերպությունում ընդունված կանոնակարգերին և ընթացակարգերին խիստ համապատասխան։ Մենք, իհարկե, վերլուծում ենք Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը և կազմակերպության հետ Հայաստանի փոխհարաբերությունները։
Չեմ թաքցնի, Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններմտահոգիչ են։ Բայց մենք ակնկալում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության քաղաքական սթափությունը և կազմակերպության նկատմամբ տարբեր սցենարների իրականացման հեռանկարների շուրջ հավասարակշռված գնահատականը:
Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, առկա բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»,- հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։