Iravunk.com | «Զանգեզուրի միջանցք»՝ ղազախական փաթեթավորմա՞մբ
«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավորը մեջբերեց Փաշինյանի խոսքերը.Aysor.am Այսօր հակառակորդը ադրբեջանական Մազամ (Məzəm) գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ) ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումը Հրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք» Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times «Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքը Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆ

«Զանգեզուրի միջանցք»՝ ղազախական փաթեթավորմա՞մբ

Վերլուծություն

Ի­րա­նի շուրջ տի­րող ներ­կա ի­րա­վի­ճա­կում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=281270&l=am) ի՞նչ սպա­սե­լի­քներ կա­րող են լի­նել հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նում: Սկ­սենք Ա­լիե­ւից, ո­րի հա­մար այս զար­գա­ցում­նե­րը ո­րոշ փաս­տեր ա­ռա­ջին պլան բե­րե­ցին: Ա­մե­նա­կա­րեւ­րը, ներ­կա ի­րա­վի­ճա­կում Իս­րա­յե­լի հետ տար­վող եր­բեմ­նի խա­ղե­րը դառ­նում են շատ վտան­գա­վոր:

­Դեռ մինչ այս հար­վա­ծը ի­րա­նա­կան տար­բեր աղբ­յուր­ներ քա­նիցս մատ­նան­շե­ցին, թե Դա­մաս­կո­սի հյու­պա­տո­սա­րա­նի հետ կապ­ված նաեւ Ա­լիե­ւին հաս­ցեագր­ված կոնկ­րետ հար­ցեր կան: Արդ­յուն­քում, Ադր­բե­ջա­նը Ի­րա­նի հա­մար դար­ձել էր մի եր­կիր, որ­տե­ղից կա­րող են սպա­սել հար­ված, եւ որ­տեղ, նո­րից ըստ ի­րա­նա­կան տար­բեր աղբ­յուր­նե­րի, գոր­ծում են իս­րա­յել­յան հե­տա­խու­զա­կան կենտ­րոն­ներ: Իսկ հի­մա, երբ ի­րա­վի­ճա­կի ռազ­մա­կա­նա­ցումն ար­դեն փաստ է, Ի­րա­նի նման տրա­մադ­րութ­յուն­ներն ար­դեն պետք է որ Ա­լիե­ւի հա­մար շատ ա­վե­լի մտա­հո­գիչ դառ­նան: Ե­թե Թեհ­րանն ի­րեն այն­քան ա­մուր է զգում, որ հար­վա­ծում է Իս­րա­յե­լին, ա­պա զրո­յա­նում են Բաք­վի կաս­կած­նե­րը, որ պետք ե­ղավ, Ադր­բե­ջա­նին հաս­տատ կհար­վա­ծի: Ա­ռա­վել եւս, երբ Մոսկ­վան այս ի­րա­վի­ճա­կում ի­րեն դրսե­ւո­րեց որ­պես Ի­րա­նի թի­կուն­քին կանգ­նած ուժ, ցու­ցա­բե­րեց քա­ղա­քա­կան ա­ջակ­ցութ­յուն ընդ­հուպ ՄԱԿ-ի ԱԽ մա­կար­դա­կով: Եվ հաս­կա­նա­լի է, որ կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նով ռուս-ի­րա­նա­կան կա­պի ան­խա­թա­րութ­յան հար­ցին ինչ­պես Թեհ­րա­նը, այն­պես էլ Մոսկ­վան շատ ա­վե­լի լուրջ են նա­յե­լու: Այդ թվում, կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նում նոր պա­տե­րազմ սար­քե­լու հար­ցին:

Արդ­յուն­քում, ե­թե մինչ այս էլ Ա­լիե­ւը գո­նե հրա­պա­րա­կավ հան­դես էր գա­լիս Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հար­ցը եւ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» տա­րա­ծաշր­ջա­նի ներ­սում եւ Մոսկ­վա­յի հետ հայտ­նի ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի շրջա­նակ­նե­րում կար­գա­վո­րե­լու սխե­մա­յի օգ­տին՝ այդ գոր­ծըն­թա­ցում բա­ցա­ռե­լով Վա­շինգ­տո­նի, Փա­րի­զի եւ Բր­յու­սե­լի մի­ջամ­տութ­յու­նը, ա­պա հի­մա, ըստ ա­մե­նայ­նի, նա պետք է որ էլ ա­վե­լի հա­մառ կեր­պով կկանգ­նի այդ սցե­նա­րի օգ­տին:

­Փո­խա­րե­նը, այս նոր ի­րա­վի­ճա­կում բա­վա­կա­նին «տա­րօ­րի­նակ» է դառ­նում Հա­յաս­տա­նի սահ­մա­նն­երը «եվ­րաշ­պիոն­նե­րով» լցրած եւ տա­րա­ծաշր­ջա­նում ՆԱՏՕ-ա­կան երկր­նե­րի ամ­րաց­մանը նպաս­տող Նի­կո­լի վի­ճա­կը: Մինչ այս էլ Թեհ­րա­նը պար­բե­րա­բար դժգո­հութ­յուն էր հայտ­նում այս ա­մե­նի հետ կապ­ված՝ պնդե­լով տա­րա­ծաշր­ջա­նա­յին խնդիր­նե­րը տա­րա­ծաշր­ջա­նի ներ­սում, այդ թվում՝ 3+3 ձե­ւա­չա­փով լու­ծե­լու գա­ղա­փա­րը: Իսկ ա­հա այս նոր ի­րա­վի­ճա­կում այդ ա­մե­նը Ի­րա­նի հա­մար էլ ա­վե­լի սուր  է դառ­նա­լու: Նաեւ նոր սրութ­յուն են ստա­նա­լու Հա­յաս­տա­նի տա­րած­քով թյուր­քա­կան մի­ջանցք ստեղ­ծե­լու ծրագ­րե­րը: Ա­հա այս ա­մե­նը Նի­կո­լի հա­մար եւս պետք է որ ի­րա­վի­ճա­կին ռեալ նա­յե­լու հար­ցում հա­վել­յալ ազ­դակ­ներ դառ­նա:

Ա­ռա­վել եւս, որ բա­վա­կա­նին հե­տաքր­քիր եւ ոչ միան­շա­նակ մե­սիջ­ներ հղեց նաեւ Ղա­զախս­տա­նի նա­խա­գահ Տո­կաե­ւի ե­րեկ­վա հա­յաս­տան­յան այ­ցը։ Այն, որ Ղա­զախս­տա­նը Հա­յաս­տա­նում ինչ-ինչ փնտրտուք­նե­րի մեջ է, հու­շեց վեր­ջերս կա­յա­ցած արտ­գործ­նա­խա­րա­րի այ­ցը Հա­յաս­տան: Ու հի­մա ժա­մա­նել է Տո­կաեւ­ը, ին­չը նշա­նա­կում է, որ արտ­գործ­նա­խա­րար Մու­րատ Նուրթ­լեո­ւի այ­ցը ո­րո­շա­կի հիմ­քեր ստեղ­ծել է: Մինչ­դեռ Նուրթ­լեուն Ե­րե­ւա­նում փոր­ձում էր ա­ռաջ տա­նել, այս­պես կոչ­ված, «մի­ջին մի­ջանց­քի» հար­ցը: Նա այդ մա­սին պարզ հայ­տա­րա­րեց. «Մենք մտա­դիր ենք միա­սին աշ­խա­տել մեր գոր­ծըն­կեր­նե­րի հետ, որ մի­ջին մի­ջանց­քը վեր­ջա­պես ի­րա­գոր­ծի իր նե­րուժն ամ­բող­ջութ­յամբ»: Իսկ «մի­ջին մի­ջանցք» կոչ­վա­ծը տրանս­կասպ­յան տրանս­պոր­տա­յին ու­ղին է, ո­րը Չի­նաս­տա­նից Ղա­զախս­տա­նով, Ադր­բե­ջա­նով, Վ­րաս­տա­նով գնում է Թուր­քիա, այն­տե­ղից էլ՝ եվ­րո­պա­կան երկր­ներ: Այ­սինքն, Աս­տա­նա­յի ծրագ­րե­րից է, որ Հա­յաս­տա­նին կցեն դրան: Միայն թե, ե­թե դա գոր­ծի «Հ­յու­սիս-­Հա­րավ» մի­ջանց­քից ա­ռան­ձին, ա­պա, ինչ գե­ղե­ցիկ փա­թե­թա­վոր­մամբ էլ, որ հրամց­նեն, դա Հա­յաս­տա­նի հա­մար դառ­նում է սո­վո­րա­կան «Զան­գե­զու­րի մի­ջանցք»՝ դրա ողջ թյուր­քա­կան ի­մաս­տով հան­դերձ:

Եվ ա­հա, Տո­կաե­ւը եւս, Ե­րե­ւա­նում հրա­պա­րա­կավ խո­սե­լով կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­մա­յից, ան­ցավ կոնկ­րետ ա­ռա­ջար­կի, թե. «Ղա­զախս­տա­նը պատ­րաստ է հնա­րա­վո­րինս ա­ջակ­ցել եւ հար­թակ ա­ռա­ջար­կել բա­նակ­ցութ­յուն­նե­րի հա­մար»:

Այ­սինքն, շատ կա­րե­ւոր հարց է դառ­նում՝ Տո­կաեւն այդ ա­ռա­ջարկն ո՞ւմ ա­նու­նից է ա­նում՝ այս­պես ա­սենք՝ եվ­րա­սիա­կան հա­մա­կար­գի՞, որի ան­դամն է Ղա­զախս­տա­նը, այ­սինքն՝ ու­նի՞ այս հար­ցում Մոսկ­վա­յի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ններ: Թե՞ թյուր­քա­կան աշ­խա­րի, ո­րին եւս Ղա­զախս­տա­նը ներ­կա­յաց­նում է: Այ­սինքն, հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­նակ­ցա­յին հար­թակ է ա­ռա­ջար­կում, որ ի՞նչ քննարկ­վի: Գո­յութ­յուն ու­նի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» եր­կու տար­բե­րակ՝ ա­րեւմտ­յան եւ ռու­սա­կան: Տո­կաե­ւը հա­զիվ թե իր ա­ռա­ջար­կում ա­րեւմտ­յան տար­բե­րա­կի վրա կանգ­նի, ո­րը նաեւ Բա­քուն չի ըն­դու­նում: Այ­սինքն, ռու­սա­կան տար­բե­րա՞կն է փոր­ձում ա­ռաջ տա­նել, թե՞ սե­փա­կանն է ա­ռա­ջար­կում, ո­րը, կա­րող է «պա­տա­հա­բար» պարզ­վել, որ էր­դո­ղա­նա­կան ծա­գում­նա­բա­նութ­յուն ու­նի:

Ի դեպ, Տո­կաե­ւի այ­ցից ժա­մեր ա­ռաջ Քո­չար­յան Ան­դոն հայտ­նեց, որ հի­մա էլ Նի­կո­լը ո­րո­շել է զբաղ­վել Ցե­ղաս­պա­նութ­յան թե­մա­յով՝ պետք է ա­նուն առ ա­նուն պար­զի 1,5 մի­լիոն նա­հա­տակ­նե­րին: Իսկ կա­րո՞ղ է դրա­նից հե­տո պարզ­վել, որ 1,5 մի­լիո­նի ա­նուն չգտավ, ու­րեմն իր քա­րո­զած «ի­րա­կան Հա­յաս­տա­նում» այդ թի­վը շատ ա­վե­լի փոքր է: Արդ­յուն­քում, մի­գու­ցե հան­կարծ «պար­զի», որ չէ, այդ թի­վը «մի տե­սակ Ցե­ղաս­պա­նութ­յան» չի ձգում: Համ էլ Ա­րա­րատն ի՞նչ սար, մերն Ա­րա­գածն է, թուր­քերն էլ մեր «եղ­բայր­ներն» են: Գու­մա­րած` հան­կարծ Հա­յաս­տա­նի հետ այս­քան «բա­րե­կա­մա­ցած» ղա­զախ­նե­րին, եւ ին­չո՞ւ «Մի­ջին մի­ջանցք» չբա­ցենք, ե­թե «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը» այդ­քան մեր­ժե­լի է:

Այս­պի­սով, շատ մեծ է հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ բախ­վե­լով փակ եվ­րո­պա­կան ուղ­ղութ­յա­նը, Նի­կո­լը կփոր­ձի ա­մե­նա­տե­սա­նե­լի եւ շո­շա­փե­լի ձե­ւով անց­նել ու­ղիղ թյուր­քա­կան ուղ­ղութ­յուն: Միայն թե դա Թեհ­րա­նի եւ Մոսկ­վա­յի, ա­սենք, նաեւ Պե­կի­նի հա­մար, ո­րի հետ փոր­ձում են կա­պել «Մի­ջին մի­ջանց­քը», նույն­քան մեր­ժե­լի է, որ­քան ա­րեւմտ­յան սցե­նա­րը:

­Թե՞, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, Տո­կաե­ւը հան­դես է գա­լիս` որ­պես ԵՏՄ հա­մա­կար­գի ներ­կա­յա­ցու­ցիչ:

­Թե­րեւս, հար­ցի պա­տաս­խա­նը մնում է կախ­ված նրա­նից, թե Նի­կո­լը գա­լիք ա­միս կմեկ­նի՞ Մոսկ­վա:



Հրայր Կամենդատյանն առաջարկում է գնալ տեղական հանրաքվեի Անելու եմ ամեն ինչ` Հայաստանի հավաքական վերադառնալու համար. Բայրամյան«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավորը մեջբերեց Փաշինյանի խոսքերը.Aysor.amԱյսօր հակառակորդը ադրբեջանական Մազամ (Məzəm) գյուղի կողմից մուտք է գործել Ներքին ՈսկեպարՀանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub«Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումըՀրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք»Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times«Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքըՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի ՀայաստանՄիրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆԺերար Դեպարդյեն ձերբակալվել էԱյսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուրԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետՆշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business Insider
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода