Արման Ծառուկյանը՝ հունիսի 1-ին Իսլամ Մախաչեւի հետ մենամարտելուց հրաժարվելու մասին
Սպորտ
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC չեմպիոնի պաշտոնական հավակնորդ Արման Ծառուկյանը (Հայաստան) պարզաբանել է, թե ինչու է հրաժարվել հունիսի 1-ին տիտղոսային մենամարտ անցկացնել չեմպիոն Իսլամ Մախաչեւի (Ռուսաստան) հետ։
UFC 300 մրցաշարում դասակարգման առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրային հաղթելու շնորհիվ է Արման Ծառուկյանը ստացել չեմպիոնի հավակնորդի կարգավիճակ։
«Ստացվում է, որ 7 շաբաթում պետք է հասցնեի հանգստանալ եւ անցկացնել մարզումային ճամբար։ Եթե խոսքը լիներ հունիսի վերջի մասին, ես կհամաձայնեի մենամարտին։
Ինչո՞ւ պետք է ռիսկի դիմեմ այնպես, ինչպես Իսլամի հետ մեր առաջին մենամարտում։ Դարձյալ կարճ ժամանակում է ստացվում, իսկ ես ցանկանում եմ 100 տոկոս պատրաստ լինել»,- Արման Ծառուկյանի խոսքը մեջբերում է The MMA Hour-ը։
Իսլամ Մախաչեւը հունիսի 1-ին մենամարտ կանցկացնի ամերիկացի Դասթին Պորիեի հետ։