Ռեստորանի տարածքում ծխելու հիմքով տնտեսվարողի նկատմամբ 150000 դրամի չափով տուգանքը չեղարկվեց դատական կարգով․ փաստաբան Հովիկ Աղազարյանին կհեռացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից. «Հայկական ժամանակ» Հալեպում վճռվում է ոչ միայն Սիրիայի, այլև ողջ տարածաշրջանի հետագա ճակատագիրը․ այդ թվում՝ մեր․ Ոսկանյան ՔՊ-ականները Նիկոլի «սերը» չեն կարողանում իրար հետ կիսել. Մելիք-Շահնազարյան Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է ռազմական դրությունը չեղարկելու Տգետներ, նահատակն ու զոհը տարբեր երեւույթներ են. Է Շարմազանով Իրանը զորքեր կուղարկի Սիրիա. Արախչի Երեւանում տրանսպորտը կաթվածահար վիճակում է Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լքում է իշխող կուսակցությունը Աշխարհաքաղաքական կարճ առակ․ Վարուժան Գեղամյան

Ինչ է կատարվում Հայկական Կարմիր խաչում այսօր. Բացառիկ մանրամասներ

Իրավական

Արդեն երկու ամիս է, ինչ Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար է ընտրվել Արթուր Արիստակեսյանը, նախկին քարտուղար Աննա Եղիազարյանն ազատվել է աշխատանքից։ Աննա Եղիազարյանը գտնում է, որ իրեն անօրինական են ազատել  աշխատանքից, բայց օրենքով սահմանված կարգով չի դիմել դատական պաշտպանության:

ԴԱՏԱՐԱՆ` ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ՏԱՐԻ ՍՊԱՍԵՆՔ, ՈՐ ՎՃԻՌ ՍՏԱՆԱ՞ՆՔ

Փոխարենը դիմել էր Արդարադատության նախարարին, ուրեմն ինչո՞ւմն է խնդիրը, որ եթե տիկինը վստահ է, որ իր իրավունքները իրապես ոտնահարված են` չի դիմում դատական պաշտպանության: Հարցի պատասխանը փորձել ենք ստանալ անձամբ Աննա Եղիազարյանից, ով տվեց հետեւյալ բացատրությունը.

-Մենք դիմել էինք նախարարին, ով երեսուն օր վարույթ նախաձեռնելուց հետո, պատասխանեց, որ դիրքորոշում չի հայտնում, քանի որ գործը ուղարկված է դատարան: Մինչդեռ մենք ունեինք իրավունք անօրինական գործողությունների մասով դիմել ԱՀ նախարարին, բայց նախարարը թողել է դատարանի որոշմանը:

-Շատ լավ, եթե վստահ եք, որ Դուք իրավամբ ճիշտ եք, ինչո՞ւ չեք դիմում դատարան, ինչո՞ւմն է խնդիրը տիկին Եղիազարյան:

-Որովհետեւ դա շատ երկար ճանապարհ է:

-Բայց արդարացի ճանապարհ է` այդպես չե՞ք գտնում:

-Ես այդքան ժամանակ չունեմ, այս երկու ամսվա մեջ մեր կառույցը քանդվեց, մեր պատիվը գետնով տրվեց, մեր գործընկերները հրաժարվեցին մեզանից, աշխատակիցները վնաս կրեցին: Ու հիմա մեզ առաջարկում եք գնանք դատարան` երկու-երեք տարի սպասենք, որ վճիռ ստանա՞նք, դա անելու բան է: Վարչական իրավունքը թույլ է տալիս, որպեսզի անհապաղ անվավեր ճանաչվեր այս հարցը:

-Բայց չի ճանաչվել չէ՞:

-Այ՛ո, մեզ պետք էր, որպեսզի արագ լուծվեր այս հարցերը, որովհետեւ շահառուն մեզ է սպասում:

-Իսկ գործադուլ կազմակերպելիս նույն շահառուների մասին չե՞ք մտահոգվել:

-Մենք գործադուլ չենք կազմակերպել, ուղղակի մեր անձնակազմ ասում է` մենք ունենք օրինական ղեկավարություն եւ աշխատում ենք օրինական ղեկավարության հետ, իսկ այնտեղ նստած մարդկանց հետ չենք պատրաստվում աշխատել: Այնպես չէ, որ մենք դատարանների տեղը չգիտենք, իհարկե, եթե նախարարի կողմից լուծում չտրվի հարցին դիմելու ենք դատարան, որովհետեւ ոնց հասկանում ենք նախարարի կողմից որեւէ ցանկություն չկա հարցին լուծում տալու:

-Իսկ իշխանությունների կողմից ունե՞ք աջակիցներ` Կառավարությունում, ԱԺ-ում:

- Ո՛չ, եթե աջակցություն լիներ, ես օրինական հաստատման համար այսքան դռներ չէի թակի: Մենք դիմել ենք Կառավարությանը, բայց երեւի դեռ ուսումնասիրում են, ոչ մի պատասխան չունենք: Այսքանը երեւի:

Օբյեկտիվ իրականությունը հանրությանը ներկայացնելու համար մենք դիմեցինք նաեւ  Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Արթուր Արիստակեսյանին, նախ հետաքրքրվելով, թե Հայկական Կարմիր խաչի այդ, ո՞ր գործընկերներն են հրաժարվել աշխատելու կառույցի եւ առհասարակ, որքանո՞վ են տիկին Եղիազարյանի պնդումները առ այն, որ կառույցը դադարել է բնականոն աշխատանքներ իրականացնել:

Եվ ահա պարոն Արիստակեսյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց լրիվ այլ իրականություն, ավելին ընկերության տնօրենը պատրաստակամություն հայտնեց հարկ եղած դեպքում փաստաթղթղերով ապացուցել այն ինչի մասին ներկայացնում է իր խոսքում.

ՄԱՐՏ ԱՄՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՄ ՀԱՍՏԱՏԵԼ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՀԵՏ

-Հայկական Կարմիր խաչը բնականոն իր գործունեությունը շարունակում է, խնդիր չունենք, որպես այդպիսին: Երբ նախկին տնօրինությունը գնաց՜ առաջինը, որպես այդպիսին ընդունում-հանձնում չի արել, բայց դա չի խանգարել մեզ շարունակել աշխատանքը ի օգուտ մեր շահառուների: Այսօր Հայկական Կարմիր խաչը իր գործունեությունը շարունակում է բոլոր ռազմավարական ուղղություններով, որեւէ մենք խնդիր չենք տեսնում, չենք էլ տեսել: Հայկական Կարմիր խաչը լիրարժեք կատարում է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ ունեցած արտավորությունները: Օրինակ, 2024թ.-ի փետրվար ամսին Հայկական Կարմիր խաչը իր գործընկերներ Կարմիր Խաչի միջազգային կոմիտե, ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի եւ Կառավարության 17/63 որոշման շրջանակներում աջակցություն է տրամադրել 16. 292 անձի մոտ 804 միլիոն 240 հազար դրամի չափով: Այսօր եւս 2500 հոգու տչամադրվում է աջակցություն: Եվ եւս 8 հազար անձի 4 հարյուր միլիոն ՀՀ դրամի չափով ՀՀ կառավության 13/63 որոշման շրջանակներում պլանավորում ենք ապրիլից մինչեւ դեկտեմբեր ամիսները ապահովվել նշանակալի թվով անձանց կանխիկ դրամի աջակցություն: 

Այսինքն բանակոն համագործակցությունը ինչպես միջազգային կառույցների, այնպես ՀՀ Կառավարության հետ շարունակվում է: Այս պահին շուրջ 500 անձի` Վայոց Ձոր, Լոռի, Շիրակ, Կոտայք, Երեւան տրամադրվել է տնային խնամքի ծառայություն:

ԱՍՏԾՈՒ ՍԻՐՈՒՆ, ԵԹԵ ԻՆՔԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀ Է, ԻՆՉՈ՞Ւ ԻՆՁ ՉԻ ԱԶԱՏՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ

-Պարոն Արիստակեսյան, կարո՞ղ ենք հստակ արձանագրել, որ  Հայկական Կարմիր խաչում տեղի ունեցած գործընթացները, որեւէ կերպ չեն խոչընդոտել կառույցի աշխատանքներին: 

-Իհարկե, Կարմիր Խաչի գործունեությունը չի կարող պայմանավորված լինել առանձին անձերի աշխատանքից կամ որոշ անձանց աշխատանքի չներկայանալուց: Ի վերջո, եթե մենք անօրինական ենք, պետությունը ինչու է իմ անձը գրանցել, որպես գործադիր տնօրեն: Յուրաքանչյուր տեղ տվյալ տիկին հայտարարում է, որ ինքն է օրինական նախագահ, ապա ԱՍտծու սիրուն, եթե ինքը օրինական նախագահ է, ինչո՞ւ ինձ չի ազատում զբաղեցրած պաշտոնից: Ասելով չի, ամեն մարդ կարող է ասել ինչ ուզում է:

Դուք ասում եք ինչ գործառույթներ եք իրականացնում, ես նաեւ 4 միլոն դրամի թարգմանաչական ծառայություն եմ իրականացրել փախստականների հետ կապված, ես այսօր  ԱԱԾ-ի հետ սահմանների մոնիթորինգ եմ անում, եթե ես անօրինական եմ, ապա այդ բոլոր մարմինները ինչո՞ւ են ինձ հետ աշխատում: Տիկինը հայտարարում է, որ աշխատավարձ չենք վճարում, ես Ձեզ տեղեկացնեմ, որ շուրջ 57 միլիոն դրամի չափով աշխատավարձ եմ վճարում: Ասում է, որ մեր հետ չեն համագործակցում չէ՞: Ես Ձեզ ասեմ, որ 2024թ.-ի մարտ ամսին համաձայնագիր եմ հաստատել Գերմանական Կարմիր Խաչի հետ:

Իրենք ամեն ձեւ փորձում են մեզ համար խոչընդոտներ ստեղծել, բայց մոռանում են, որ Կարմիր Խաչը մարդասիրական կազմակերպություն է: Եթե նախկին տնօրենը այդքան մարդասեր էր, ապա ինչո՞ւ էր եկել Կարմիր Խաչի շենքի դիմաց բղավում, թե կոլապսի կենթարկի  կազմակերությունը: Կներեք ինքը կոլապսի է ենթարկում ի՞նձ, թե՞ շահառուներին: Ինձ համար ամենակարեւորը շահառուներն են, որոնց ի հեճուկս նախկին տնօրենի ստեղծած խոչընդոտների շարունակում ենք օգնել: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հ.Գ. Նշենք, որ օդում կախված լուրերի համաձայն, 1․5 միլիոն ժողովրդի ցեղասպանության փաստը կասկածի տակ դրած ՔՊ-ական պատգամավոր փորձ է կատարում է ազդել արդարադատության նախարարության վրա, որպեսզի վեր նշված նախարարության ենթակայության տակ գտնվող գերատեսչությունը հօգուտ Հայկական Կարմիր Խաչի նախկին տնօրեն՝  Աննա Եղիազարյանի որոշում կայացնի։ Այն դեպքում, երբ տվյալ խնդիրը արդեն դուրս է պետական մարմնի տիրույթից եւ պետք է լուծվի բացառապես դատական կարգով

 






Ռեստորանի տարածքում ծխելու հիմքով տնտեսվարողի նկատմամբ 150000 դրամի չափով տուգանքը չեղարկվեց դատական կարգով․ փաստաբանՀովիկ Աղազարյանին կհեռացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից. «Հայկական ժամանակ»Հալեպում վճռվում է ոչ միայն Սիրիայի, այլև ողջ տարածաշրջանի հետագա ճակատագիրը․ այդ թվում՝ մեր․ ՈսկանյանՔՊ-ականները Նիկոլի «սերը» չեն կարողանում իրար հետ կիսել. Մելիք-ՇահնազարյանՀարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է ռազմական դրությունը չեղարկելու Տգետներ, նահատակն ու զոհը տարբեր երեւույթներ են. Է ՇարմազանովԻրանը զորքեր կուղարկի Սիրիա. ԱրախչիԵրեւանում տրանսպորտը կաթվածահար վիճակում էՎրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լքում է իշխող կուսակցությունըԱշխարհաքաղաքական կարճ առակ․ Վարուժան ԳեղամյանԴեկտեմբերի առաջին տասնօրյակում տեղումներ չեն լինի. Գագիկ Սուրենյան. Sputnik ԱրմենիաԵրևանում ավտոբուսների վարորդների գործադուլը կշարունակվի նաև վաղըԱրթուր Ալեքսանյանի գոտեմարտը` ԸՄՖ տարվա լավագույնների թվում Արցախում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար կհատկացվի 74 հազար դոլարՊատերազմը ավարտված չէ այնքան ժամանակ, քանի դեռ անվտանգությունը չի վերականգնվել և բնակիչները չեն վերադարձել իրենց տները. Իսրայելի վարչապետՇՏԱՊ. Ավտոբուսների վարորդների կողմից գործադուլի հետքերով. Հայտնի փաստաբանը հանդես է եկել հայտարարությամբՀարավային Կորեայի նախագահը, փաստացի, ռազմական հեղաշրջում է իրականացրելԻնչո՞վ են զբաղված. ԶԱՐՄԱՆՔՍիրիայի կառավարությունը լարվածության թուլացման համար պետք է ներգրավվի իրական քաղաքական գործընթացում. ԷրդողանՔՊ-ն նիստ է գումարելու. օրակարգում Աղազարյանի հարցն է․ MediaHubՏիգրան Պետրոսյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԹանգարան, որը ժառանգել է բարեկամությունԲայրամովը հանդիպել է Արաղչիի հետԾանրամարտի ԱԱ. Հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը Հերի՛ք է մեր ժողովրդին մատաղ անենք երազանքներին և թվացյալ ինչ–որ հայրենիքներին․ Ալեն ՍիմոնյանԼոբի կերեք, լոբի... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻրանի, Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարները դեկտեմբերին կանցկացնեն Աստանայի գագաթնաժողովըՎրաստանի իշխանությունները ոչ մեկին թույլ չեն տա երկրում իրականացնել ուկրաինական սցենարըԼազոյի 6 հասցեում կռիվ է ընկել. պարզաբանում է Մադլեն ԱսրյանըԹուրքիայի ԶՈՒ հետախուզության պետն Ադրբեջանում էԵս ազգ-նահատակի զավակ չեմ, ես հայ եմ. Մամիջանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Հուսով եմ՝ չեք մերժի. Ալեն Սիմոնյանը լրագրողներին հրավիրում է հանդիպման, բայց առանց տեսախցիկներիՊարոն Սիմոնյա՛ն, ասացին` այսօր իմ մասին եք խոսել, էլ չանեք․ Աղվան ՎարդանյանՀՀ քաղաքացիություն ստանալու համար 50 հազար, հրաժարվելու համար՝ 150 հազար դրամ տուրք. նախագիծը ներկայացվեց ԱԺ-ինՀՀ վարչապետի հանրային խնդրանքը մերժելը ճիշտ չէ․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Լիտվան քաղաքական ապաստան կտրամադրի Վրաստանի նախագահ ԶուրաբիշվիլիինԵթե ինչ-որ մեկը գա, ատրճանակը դնի ու ասի՝ աշխատավարձ բարձրացրու, ասելու ենք՝ կրակի․ ԳրիգորյանՎարորդների «WhatsApp»-յան խմբին է ուղարկվել աշխատանքից ազատվածների ցուցակըՈչ ոք պատասխանատվությունից չի փախչի. Վրաստանի վարչապետը՝ ցույցի մասնակիցների մասինԵթե Նիկոլ Փաշինյանն ինձ խնդրեր՝ մանդատս վայր կդնեի․ ՔՊ–ական պատգամավորՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիների ցանցըՊատրա՞ստ եք Փաշինյանի SMS-ով հրաժարականի պահանջը կատարել. հարց՝ ԱԺ նախագահին (տեսանյութ)ԱԱ-2025-ի վիճակահանության զամբյուղները հայտնի ենԹուրքիան դժվար ժամանակներ է ապրում, իրադարձությունները կարող են շատ արագ զարգանալ. Իրանցի միջազգայնագետը բացառիկ մանրամասներ է ներկայացնումՍեր, հուզմունք մեկ ակնթարթում. Անկեղծանում է հայտնի սաղմնաբանըԱզգությամբ հայ բնակչությանը Սիրիայից անվտանգ տարհանելու հնարավորություն այս պահին չկա․ դեսպանությունԿենթարկվեմ որոշմանը. Հովիկ Աղազարյանն՝ իրեն ֆրակցիայից հեռացնելու մասինՈւր են տանում Նիկոլի «սիրո խոստովանությունները» պաշտոնանկ եղած կադրերի նկատմամբ. Բացառիկ մանրամասներԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը հրաժարական է տվելՓաշինյանն անտակտությունների նոր սեզոն է սկսվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top