«Բայդենը վախեցած է միջուկային զենքի կիրառման մասին Պուտինի մշտական սպառնալիքներից». The Wall Street Journal
Միջազգային«Բայդենը վախեցած է միջուկային զենքի կիրառման մասին Պուտինի մշտական սպառնալիքներից», և դա է որոշում Ուկրաինայի նկատմամբ քաղաքականությունը: ԱՄՆ-ի քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ 2 տարվա ընթացքում պայմանավորված է Պուտինի կողմից միջուկային կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կիրառման վախով,- պնդում էThe Wall Street Journal-ը։
Դա կարող է օգտագործվել, եթե ԱՄՆ-ը կամ ՆԱՏՕ-ի այլ անդամներ Կիևին տրամադրեն ռուսական զորքերին կամ հենց երկրին լուրջ վնաս հասցնելու միջոցներ, գրում է լրատվամիջոցը՝ հավելելով, որ այդ դիրքորոշումը դժվար թե փոխվի։
«Բայդենը վախեցած էր Պուտինի մշտական միջուկային սպառնալիքներից», - ասում է Կիևում ԱՄՆ նախկին դեսպան Հերբստը:
Նախկինում բազմաթիվ լրատվամիջոցներ գրում էին, որ Ռուսաստանի Դաշնության հետ միջուկային բախման վտանգը մեծապես որոշում է Արևմուտքի քաղաքականությունը Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ: