Iravunk.com | Տավուշի մարզի մի քանի գյուղերին ու բնակավայրերին հաջորդելու են այլ մարզեր ու տարածքներ, եթե մենք չշտկենք մեր ողնաշարը
Այսօր հակառակորդը ադրբեջանական Մազամ (Məzəm) գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ) ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումը Հրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք» Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times «Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքը Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆ Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է

Տավուշի մարզի մի քանի գյուղերին ու բնակավայրերին հաջորդելու են այլ մարզեր ու տարածքներ, եթե մենք չշտկենք մեր ողնաշարը

Թեմա

Մեր Հայրենիքի համար դժվարին այս օրերին, որպես Սփյուռքի հայապահպանման հիմնական կառույց՝ Ռումանիոյ հայոց թեմ, որը Սփյուռքի հնագույն համայնքներից մեկն է և ունի շուրջ 1000 տարվա պատմություն և փորձառություն, ստիպված ենք վերստին անդրադարձ կատարելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իր կառավարության և ՀՀ ԱԺ-ի կողմից իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականությանը, որը չի բխում աշխարհասփյուռ հայության և մեր պետականութայն ազգային շահից։ Տավուշի մարզից որոշ տարածքների հանձնման մասին տեղեկությունները խիստ մտահոգիչ են Ռումանիոյ հայոց թեմի համար և մենք դատապարտում ենք այս առնչությամբ հայրենի իշխանությունների վարած քաղաքականությունը։ Հայոց Եկեղեցին ի Սփյուռս աշխարհի, և հայ եկեղեցականը, որ անձնվիրաբար ծառայում է Հայրենիքում և Սփյուռքում, դեմ չէ երկարատև խաղաղության հաստատմանը, որի առաքյալներն ենք, սակայն մենք դեմ ենք այն միջոցներին ու գործիքակազմին, որով առաջնորդվում են կառավարությունն ու խորհրդարանը։ Թշնամու սպառնալիքների և հոխորտացող հայտարարությունների ներքո անընդհատ միակողմանի զիջումներով երբևէ խաղաղություն չի կարող հաստատվել, մանավանդ, որ մենք, իբրև 1000 ամյա հնագույն համայնք, ամբարած հոգևոր, ազգային ու դիվանագիտական փորձառությամբ, որով կարողացել ենք տարբեր ազգությունների ու կրոնների ներկայացուցիչների հետ կանոնավոր հարաբերություններ հաստատել ու պահել հայոց եկեղեցին ու համայնքը, լավ ենք ճանաչում մեր թշնամուն և քաջատեղյակ են նրա ավելի հեռու գնացող նպատակներին։

Արցախի կորուստն ու հայաթափումը սթափեցնող ապտակ պետք է հանդիսանար մեր ժողովրդի համար ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի, տեսնելու և հասկանալու գործող իշխանության վարած ապաշնորհ քաղաքականության կործանարար և աղետալի հետևանքները։  Մենք, իբրև Սփյուռքը ներկայացնող հիմական և Քրիստոսահիմն կառույցի՝ Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ և առաջնորդ, բազմիցս ասել ենք և այսօր էլ շարունակում ենք աղաղակել, որ հայաստանյան իշխանությունները վաղուց արդեն սպառել են իրենց և մեր պետականությունը տանում են դեպի կործանում։ Վաղուց արդեն եկել է ժամանակը պատասխան տալու վերջին 5-6 տարիների ապաշնորհ կառամարման, ժամանակի, բոլոր ռեսուրսների մսխման, հազարավոր զոհերի ու վիրավորների, անհետ կորածների ու գերիների, Արցախի կորստի ու հայաթափման, պետությունը անդունդի եզրին հասցնելու, ներքին ու արտաքին խայտառակ դիվանագիտական քաղաքականության, մեր ժողովրդին խաբելու և գաղտնիաբար ամոթալի փաստաթղթեր ստորագրելու, մեզ համար ոչ պատվաբեր դիրքից բանակցելու և անընդհատ զիջումների գնալու համար: Տարիներ ի վեր Հայ Եկեղեցին և հայ եկեղեցականը ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի շարունակում է աղաղակել վերոնշյալ կործանարար կառավարման և գործարքների մասին՝ շատ անգամ մեղադրվելով քաղաքականությամբ զբաղվելու մեջ: Հայ Եկեղեցին և եկեղեցականը մշտապես խոնարհությամբ ծառայել է իր ժողովրդին և Հայրենիքին, բայց խոնարհության ու ծառայասիրության հետ մեկտեղ միշտ եղել է բարձունքում՝ երբեք ծունկի չգալով նրանց առաջ, որոնք դարերի հոլովույթում փորձել են սասանել ու ծնկի բերել մեզ՝ լինի ներքին, թե արտաքին թշնամի։ Այսօր մեր պայքարը երկու ճակատում է՝ դուրս մղել ներքին թշնամուն և համապատասխան, համարժեք ապտակ հասցնել արտաքին թշնամուն, որից հետո միայն հնարավոր կլինի հասնել խաղաղության դարաշրջանին, թշնամուն իր տեղը ցույց տալով և արժանապատիվ դիրքից բանակցելով։

Ցավ ի սիրտ մեր ժողովրդի մի ստվար հատված դեռ գտնվում է թմբիրի մեջ։ Ակնհայտ է, որ 2020թ-ի պատերազմից և 2023թ․ Արցախի կորստից հետո կանգնած ենք նոր մարտահրավերների և փորձությունների առաջ, որոնց ըստ արժանվույն դիմակայելու, զորանալու և հզոր Հայրենիք ու պետականություն կերտելու ճանապարհին անհրաժեշտ է ուժեղ ղեկավար, ազգային ու պետական շահը պաշտպանող կառավարություն և իշխանություն: Պարտված առաջնորդի հետ որևէ մեկն այլևս հաշվի չի նստում, ադրբեջանական իշխանություններն ամեն օր ծաղրում են ներկայիս ապիկար իշխանությանը և Հայաստանի ժողովրդին, պաշտպանված չեն մեր հայրենյաց սահմանները, նոր տարածքներ զիջելու մասին խոսվում է ամեն օր: Սա ուղղակի խայտառակություն է և ամոթ մեր ազգի համար: Մենք վստահ ենք, որ Տավուշի մարզի մի քանի գյուղերին ու բնակավայրերին հաջորդելու են այլ մարզեր ու տարածքներ, եթե մենք չշտկենք մեր ողնաշարը։

         Բայց և այնպես լիահույս ենք, որ ի վերջո մեր ժողովրդի զավակները իմաստուն կգտնվեն, ճիշտ կգնահատեն ստեղծված իրավիճակը, յուրաքանչյուրը կելնի ոչ թե անձնական նեղ մղումներից ու շահից, այլ կգիտակցի, որ նժարին դրված է ամենաթանկն ու անգինը՝ Հայոց Հայրենիքը, անկախ պետականությունը, որի համար մեր նախնիները արյուն են հեղել: Եվ քանի դեռ ունենք անկախ պետականություն, որի հիմքերն այսօր խարխլված են, անհրաժեշտ է օր առաջ դարձյալ համախմբվել, մի կողմ դնել ամեն տեսակ տարաձայնություն, ազգային միաբանության ոգով ու հանդուրժողականությամբ լծվել Հայրենիքի պաշտպանության ու բարգավաճման սրբազան առաքելությանը, որպեսզի մեր զավակները ևս ժառանգեն ազատ, անկախ, հզոր ու բարօր Հայրենիք:

         Աղոթում ենք Հայաստանում և համայն աշխարհում խաղաղության վերահաստատման, մեր Հայրենիքից ներս ապահով ու անվտանգ կեցության, հայոց պետականության անսասանության ու զորացման համար։ Ուրեմն ի գործ։ Ուրեմն դեպի հաղթանակ և արժանապատիվ կյանք։

 

Գերշ․ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Առաջնորդ Ռումանիոյ թեմին հայոց

Առաջնորդական տեղապահ Բուլղարիայի հայոց թեմի

Հայրապետական պատվիրակ Բալկանյան երկրների

 



Այսօր հակառակորդը ադրբեջանական Մազամ (Məzəm) գյուղի կողմից մուտք է գործել Ներքին ՈսկեպարՀանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub«Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումըՀրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք»Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times«Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքըՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի ՀայաստանՄիրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆԺերար Դեպարդյեն ձերբակալվել էԱյսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուրԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետՆշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNN
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода