Անալ ճաք․ Պատճառները, ախտորոշումը և անդառնալի հետեւանքները
ՏեսանյութերՈւղիղ աղիքի ճաք կամ անալ ճաք-պրոկտոլոգիական ամենատարածված հիվանդություններից մեկն է: Հիվանդությանը հակված են տարբեր տարիքի մարդիկ, անգամ երեխաները, կանանց դեպքում հանդիպում է հետանցքի կառուցվածքի անատոմիական առանձնահատկությունների պատճառով: Որոնք պաթոլոգիայի զարգացման պատճառները, ովքեր են ռիսկի խմբում, ինչ բարդություններով է ուղեկցվում հիվանդությունները այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Իզմիրլյան» բկ-ի վիրաբույժ-պրոկտոլոգ Տիգրան Բաղդասարյանի հետ: