Անդրանիկ Քոչարյանն ինձանից ներողություն է խնդրել, երբ իմացել է ճշմարտությունը. Սամվել Շահրամանյան Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ Չինաստանի ԱԳՆ-ն՝ Ռուսաստանին զենք մատակարարելու մասին Պուտինը նամակ է գրել Իրանի գերագույն առաջնորդին․ Կրեմլ Ի՞նչ կապ ունի դավադրության, կապիտուլյացիայի ու պարտության խորհրդանիշ դարձած Նիկոլը Հաղթանակ հասկացության հետ Ինչ կարևոր հայտարարություն կանի ԱՄՆ-ն առաջիկա օրերին «Համբալներին չեմ մեկնաբանում»․ Մովսես Հակոբյանը՝ Սուքիասյանի աղմկահարույց հայտարարությունների մասին (տեսանյութ) Բաքվում ողբ է, քաղաքը խորտակվում է ջրի տակ.ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին կմեկնի Բաքու Արևմուտքը դժգոհ է ԱՄՆ հատուկ բանագնաց Ուիթքոֆի ռուսամետ դիրքորոշումից․ Le Monde Իրանի արտգործնախարարը գնահատել է Պուտինի հետ բանակցությունների արդյունքները

Հաց  էինք  ուտում, երբ  լսվեցին  պայթյունի  ձայները,  ու  սկսվեց  պատերազմը. ՕՖԵԼՅԱ  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը»  զրուցել  է  «Վահրամ  Փափազյանի  անվան  դրամատիկական  թատրոնի»,  որն  այժ  վերանվանվել  է  «Վահրամ  Փափազյանի  անվան  արցախյան  թատերարվեստի  պահպանման  և  զարգացման  կենտրոն  հասարակական  կազմակերպության»  դերասանուհի    ՕՖԵԼՅԱ  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ  հետ:

-Ինչո՞վ  էիք  զբաղվածերբ  սկսվեց  պատերազմը:

-Երեխաներին  դպրոցից  նոր  էի  վերցրել  ու  տուն  հասել,  հաց  էինք  ուտում,  երբ  լսվեցին  պայթյունի  ձայները,  ու  սկսվեց    պատերազմը:  Մինչ  այդ,  զգում  էինք  պատերազմի  վտանգը,    որովհետև  արդեն  ամեն  ինչ  դատարկվել  էր,  բայց  չէինք  ուզում  հավատալ:  Վերջին  անասուններն  էին  մսի  համար  մորթում:  Ամեն  ինչ  զգացվում  էր,  բայց  չէինք  հավատում,  որովհետև  ուզում  էինք  մնալ  մեր  երկրում, մեր  տանը:  Չէինք  հավատում,  որ  այսպես  կավարտվեր:  Երբ  սկսվեցին    պայթյունները,  երեխաների  հետ  իջանք  նկուղը:  Բայց  մեր  նկուղի  վիճակն  այնքան  վատ  էր,  որ    գնացինք  մեր  ծանոթներից  մեկի  նկուղում  պատսպարվելու,  քանի  որ  այնտեղ  մաքուր  էր:  Թուրքերն  արդեն  մտել  էին  մեր  քաղաքը,  սպանդ  էին  անում:  Կրկժանի  մարդկանց  արդեն  դուրս  էին  հանում,  կոտորում  էին:  Խմելու  ջուր  չկար`  արդեն  ցեխաջուր  էր  գալիս:  Լույս  ու  գազ  էլ  չկար,  և  չէինք  կարող  կերակուր  պատրաստել:  Մարդիկ  գնում  էին  օդանավակայան,  ռուսների  մոտ  լույս  կար,  և  այնտեղ  օգտվում  էինք  լույսից:  Երկու  օր  էլ  երեխաներիս  հետ  մնացի  օդանավակայանում,  որտեղ  ռուսների  բազան  էր:  Այնտեղ  թեկուզ  շատ  չնչին,  բայց գոնե կերակրում  էին: 

-Մինչ  Հայաստան  գալը` ի՞նչ  ճանապարհ  անցաք:

-Առանց  իրերի,  միայն  անձնագրով  երեխաներիս  հետ  օդանավակայանից  ավտոբուսով  դափ -դատարկ  ճանապարհ  ընկանք  դեպի  Հայաստան:  Ճանապարհը  շատ  դժվար  էր,  խցանումները  շատ  էին:  Հետո  իմացանք,  որ  Հակարի  կամրջի վրա  ավտոբուսները  կանգնեցնում,  ստուգում  էին,  դրա  համար  էլ  մեծ  խցանումներ  էր  առաջացել:  Ստեփանակերտից  մինչև  Գորիս  երկու  ժամվա  ճանապարհ  է,  մենք  քսանչորս  ժամում  հազիվ  հասանք:  Մեզ  հետ  ուտելիք  չէի  վերցրել ու անընդհատ  երեխաներիս  քնացնում  էի,  որ  չսովածանան:  Նրանք  արդեն  թույլ  էին  իրենց  զգում: Միայն  ջուր  էին  խմում:  Հասանք  Գորիս,  այնտեղ  երեխաներին  կերակուր,  քաղցրավենիք  տվեցին:  Մեզ  թեյ  հյուրասիրեցին,  դեղորայք  տվեցին:  Հետո  մեքենաներ  էին  ուղարկել  մեր  հետևից,  ով  Երևան  էր  ուզում  գնալ,  անվճար  տանում  էին:  Ու  այդպես  մենք  եկանք  Երևան:  Ցավում եմ,  երբ  հիշում  եմ,  որ  մեր  տունը  ամեն  ինչով  «նվիրեցինք»  թուրքին  ու  եկանք:  Դա  է  ափսոսանքս,  որ  լուսահոգի  ամուսինս  չարչարվել,  տուն  էր  կառուցել,  ու  մենք  դա  կորցրինք: 

-Արցախից  Հայաստան  գաղթելուց  հետոՁեզ  ինչպե՞ս  ընդունեցին:

-Արցախից  մազապուրծ  փախչելուց  հետո` մեզ  Երևանում  շատ  ջերմ  ընդունեցին:  Բոլորն  էլ  անհանգստացած  էին,  որ  ավարտն  այսպիսին  էր:  Շատ  գոհ  եմ  Հայաստանի  ընդունելությունից:  Ջերմ  վերաբերմունք  են  ցուցաբերում  մեր  հանդեպ:  Շատ  են  օգնում  մեզ:

-Կարողանո՞ւմ  եք  հոգալ  ամենօրյա  կարիքները  և  դրա  հետ  միաժամանակ  տան  վարձը  վճարել:

-Երևանում  վարձով  տան  գները  շատ  թանկ  են:  Պետության  կողմից  յուրաքանչյուրս  հիսուն  հազար  դրամ  գումար  ենք  ստանում  և  դրանով  վճարում  ենք  մեր  տան  վարձը:  Մի  կերպ  հասցնում  եմ:  Մենք  առանց  շոր,  առանց  գդալ,  պատառաքաղ,  դանակ  ու  բաժակի  ենք  եկել:  Շորերը  նվիրել  են,  իսկ  սպասքը  տան  մեջ  կար:  Եթե  այս  տանից  դուրս  գանք,  արդեն  սպասք  չենք  ունենա:  Այդ  ամենը  պետք  է  կարողանանք  գնել: 

-Աշխատանք  փորձե՞լ  եք  գտնել:

-Աշխատանք  եմ  փնտրում,  բայց  դեռ  չեմ  գտել: 

-Ո՞ր  ոլորտում  եք  աշխատանք  փնտրում:

-Սոցապնախարարությանն  եմ  դիմել,  որ  գոնե  դպրոցում  հայոց  լեզվի  և  գրականության  ուսուցչուհի  աշխատեմ,  բայց  դեռ  դպրոցներում  տեղ  չկա:  Օպերատորի  ազատ  հաստիք  կար,  բայց  ես  քանի  որ  համակարգչով  չեմ  աշխատել,  տեղյակ  չեմ  այդ  աշխատանքին:  Դրա  համար  չգնացի:  Ներկա  պահին  մեր  թատրոնում  նոր  բեմադրության  մեջ  եմ  ներգրավված: 

-Երեխաներն  ինչպե՞ս  են  համակերպվել  նոր  միջավայրի  հետ:

-  Երեխաներս  այնքան  են  սիրում  ուսուցիչներին  և  դասընկերներին,  որ  ուզում  եմ  տան  տեղը  փոխեմ,  բայց  դպրոցի  պատճառով  չեմ  փոխում:  Երեխաներս  չեն  ուզում  փոխեն  դպրոցը,  ասում  են`  այստեղ  լավ  է:  Բայց  այստեղ  էլ  տան  վարձերն  են  թանկ:   

-Ինչպե՞ս  եք  տեսնում  Ձեր  ապագան:

-Ապագան  անորոշ  եմ  տեսնում:  Միանգամից  փոխվեց  իմ  ճակատագիրը  և  աշխատանքի  պահով,  և  տան  հարցով  ...  Ապրում  եմ  միայն  տվյալ  օրով  և  վաղվա  մասին  չեմ  կարողանում  մտածել: 

-Ի՞նչ  կար  Արցախումոր  չեք  տեսնում  Հայաստանում:

-Արցախում  հանգստություն  կար:  Քաղաքը  կոմպակտ  էր,  ու  ամեն  ինչ  մոտ  էր`  հիվանդանոց,    դպրոց,  մանկապարտեզ,  խմբակ:  Ամեն  ինչ  մի  քանի  ժամում  կարողանում  էինք  անել  ու  նաև  հասցնում  էինք    հանգստանալ,  մեր  ռեժիմով  ապրել:  Այստեղ  չկա  այդ  ռեժիմը:  Երևանում  անընդհատ  վազքի  մեջ  եմ...

ՆՈՒՆԵ  ԶԱՔԱՐՅԱՆ

 






Թրամփի ներկայացուցիչները Փարիզի բանակցություններում նվաստացրել են Մակրոնին․ քաղաքագետԱնդրանիկ Քոչարյանն ինձանից ներողություն է խնդրել, երբ իմացել է ճշմարտությունը. Սամվել ՇահրամանյանՏեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ Չինաստանի ԱԳՆ-ն՝ Ռուսաստանին զենք մատակարարելու մասինՊուտինը նամակ է գրել Իրանի գերագույն առաջնորդին․ ԿրեմլՆրանց քաղաքական ժառանգությունը հողերի հանձնման ու պատերազմի էջն է․ Հենրիխ ԴանիելյանԻ՞նչ կապ ունի դավադրության, կապիտուլյացիայի ու պարտության խորհրդանիշ դարձած Նիկոլը Հաղթանակ հասկացության հետԻնչ կարևոր հայտարարություն կանի ԱՄՆ-ն առաջիկա օրերինՀայաստանում հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը (տեսանյութ)«Համբալներին չեմ մեկնաբանում»․ Մովսես Հակոբյանը՝ Սուքիասյանի աղմկահարույց հայտարարությունների մասին (տեսանյութ)Բաքվում ողբ է, քաղաքը խորտակվում է ջրի տակ.ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին կմեկնի ԲաքուԱրևմուտքը դժգոհ է ԱՄՆ հատուկ բանագնաց Ուիթքոֆի ռուսամետ դիրքորոշումից․ Le MondeԻրանի արտգործնախարարը գնահատել է Պուտինի հետ բանակցությունների արդյունքներըՎրաստանից կրած պարտությունից հետո, Հայաստանում թեթեւ սուգ էր. Տիկնիզյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՀզոր բանակի օգնությամբ կարող ենք պնդել մեր դիրքորոշումը և նպաստել տարածաշրջանում խաղաղությանը. Իրանի նախագահը՝ զորահանդեսին Խաչատուր Սուքիասյանը բորբոքվեց․ «Մի’ խփեք», «Չեմ խփել, դուք վատ մարդ եք, մարդ եմ, շփոթվել եմ»Որն է ԵՄ-ի հիմնական սխալը Ռուսաստանի հետ հարաբերություններում44-օրյային ղարաբաղցիների մեծ մասը չի կռվել, մի մասն ինադու սաբոտաժ ա արել, մի մասն էլ տվյալներ ա տվել. Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)Ուկրաինայի հարցով բանակցություններում եվրոպական երեք երկիր է ընդգրկվելՄակրոնը և Թրամփը պարբերաբար «հանպատրաստ» հեռախոսազանգեր են ունենում․ NYTԱՄՆ-ը Սիրիայում երեք բազա է փակում․ New York TimesԱՄՆ-ն ակնկալում է «զգալի առաջընթաց» Ուկրաինայում խաղաղության հարցում․ BloombergՀայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ «Ռուսաստանի ագրեսիան» դատապարտող բանաձևինՆԱՏՕ-ի չափանիշներով. նոր բարեփոխումներ են նախատեսվում հայկական բանակումՀայտնի է՝ երբ կհրապարակվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցըհայեցի չեք, հայակենտրոն չեք: Թշնամի եք. Տիգրան ՎարդանյանՈ՞վ կփոխարինի փաշինյանին, վերջին տարիների թիվ մեկ հարցը հասարակության մոտՏարադրամի փոխարժեքները ապրիլի 18-ինՎթար է․ ջուր չի լինելուԻՐԱՎՈՒՆՔ. Իրա նման «крепкий орешек»-ների ենք «ջարդել» ոնց մեզ պետք է. Փաշինյանը հանգստացրել է թիմակիցներինԻնչու Նարեկ Նալբանդյանը չի վճարում «Օազիս» սուպերմարկետների ցանցի 60 մլն դրամ պարտքը. «Հետք»Ծանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ ՌԴ-ն TAURUS հրթիռներով ցանկացած հարված կդիտարկի որպես Գերմանիայի մասնակցություն պատերազմին. ՌԴ ԱԳՆՆոր կանոններ՝ փոխհատուցվող դեղերի տրամադրման վերաբերյալ«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը պա՞հք է պահում, թե՞ բուսակեր է դարձելԱՄՆ-ը, Ռուսաստանը և Բելառուսը դեմ են քվեարկել հակառուսական տերմինաբանությամբ ՄԱԿ-ի բանաձևին«Հրապարակ». Որոշել են մարզեր գնալ«Իրավունք». Փաշինյանի վերջին հիստերիկ ելույթը ամենևին պահի ազդեցության պոռթկում չէր. Ի՞նչ են նրան փոխանցել վերջին պահին«Ժողովուրդ». Փաշինյանի` «Հանրօգուտ մեդիամիջավայրը» կասկածի տակ դնելն ու Թեւոսյանի հրաժարականըՌուսական 1,5 տոննայանոց ФАБ-1500 սավառնող ավիառումբի բարձր ճշգրտության հարվածը Կուպյանսկում (Տեսանյութ)Եթե Արցախի հարցը փակված է համարվում, ապա դրանից հետո թշնամին բացելու է Սյունիքի, Վայոց ձորի հիմնախնդիրը. Վարդան ՈսկանյանԱպրիլի 18-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հրապարակ». Հնչեղ բացահայտումների նոր օպերացիաներ են մշակվում«Իրավունք». Փորձում են հեռակառավարել Ազատության հրապարակում գեներացվող ընդդիմադիր գործընթացները«Ժողովուրդ». Սահմանադրական դատարանը քանդեց թալանի «հատիկ-հատիկ» վերադարձի բլեֆըՈւկրաինան և ԱՄՆ-ը հուշագիր են ստորագրել հանքային ռեսուրսների վերաբերյալK2-18B էկզոմոլորակի մթնոլորտում կյանքի առկայության նշաններ են հայտնաբերելՄալդիվներն արգելել է իսրայելցիների մուտքը երկիրԹրամփը հասցնում է գլխավոր հարվածը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top