Կիևը պատերազմի 2 տարվա ընթացքում ամենախոցելի դիրքում է, կա զինված ուժերի փլուզման վտանգ. Bloomberg.
ՄիջազգայինԿիևը պատերազմի 2 տարվա ընթացքում ամենախոցելի դիրքում է, կա Ուկրաինայի զինված ուժերի փլուզման և Ռուսաստանի կողմից բեկումնային վտանգ, հայտնում է Bloomberg-ը: Լրատվամիջոցը մանրամասնում է.
Ռուսաստանի հրթիռային հարվածները Ուկրաինայի էլեկտրացանցին, նրա մեծությամբ երկրորդ քաղաքի (Խարկովի) ռմբակոծումը և ճակատի երկայնքով առաջխաղացումը մտավախություններ են առաջացնում, որ Ուկրաինայում ռազմական հակամարտությունը մոտենում է շրջադարձային կետին:
«Ռիսկը կայանում է նրանում, որ ուկրաինական պաշտպանությունը կփլուզվի», ինչը թույլ կտա ռուսական ուժերին առաջ շարժվել, ասում են գործակալության զրուցակիցները։
«Առաջիկա ամիսները ամենադժվար փորձությունն են լինելու Ուկրաինայի համար, քանի որ... Հասարակությունն ավելի ու ավելի է հոգնում պատերազմից, հատկապես Խարկովում, որը դարձել է հատուկ թիրախ»,- գրում են հեղինակները։