Կիևն ինքը պետք է որոշի, թե որ երկրների հետ պետք է համագործակցի. Պուտին
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ուկրաինան ինքը պետք է որոշի, թե որ երկրների հետ է շփվելու, և արդյոք դա կլինի Ռուսաստանը և Բելառուսը։
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Թող իրենք որոշեն»,- ասել է Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերից հետո, ով կարծիք է հայտնել, որ Ուկրաինան շուտով «խելքի կգա և կհասկանա, թե որտեղ է իր երջանկությունը»։