Բացարձակապես սատարում եմ Ռուսաստանի ղեկավարության և անձամբ Պուտինի դիրքորոշումը․ Լուկաշենկո
Միջազգային«Գոռում են, թե Լուկաշենկոն և Պուտինը վաղը Եվրոպան կգրավեն։ Երբեք չենք քննարկել Եվրոպան գրավելու ծրագրեր, մեր խնդիրներն էլ են մեզ բավարար»,- այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Վլադիմիր Պուտինն, ի պատասխան, նշել է, որ նման հայտարարությունները անհեթեթություն են, որ անհրաժեշտ են՝ արդարացնելու ծախսերն Ուկրաինայում պատերազմի համար։
Բելառուսի նախագահը նշել է, որ բացարձակապես սատարում է Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշումը և անձամբ Պուտինի դիրքորոշում՝ ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ գործընթացի վերաբերյալ․
«Այսօր ամեն ինչ բան ստեղծված է՝ նստելու և պայմանավորվելու համար։ Չեն ուզում, պարզ է, թե ինչու։ Եթե օվկիանոսից այն կողմ ցանկանան խոսել խաղաղության մասին, ապա Ուկրաինայում էլ այդ ձայնը կլսեն»,-ա սել է նա։