Iravunk.com | «Ինչպե՞ս եղավ, որ միացումը դարձավ Արցախի առանձին պետություն». ՍԱՄՎԵԼ ԲԱՂԻՆՅԱՆ
Երեւանում «ջրհեղեղ» է Չի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ Մութաֆյան Շտապ. Հենց այս պահին Մաշտոցի 7 հասցեում վերջին հարկի բնակիչների տանը «ռոմանտիկ» երեկո են անցկացնում Երեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց «ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆ ՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնել Ամեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմից Ալիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքը Ուկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուր Շուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILD

«Ինչպե՞ս եղավ, որ միացումը դարձավ Արցախի առանձին պետություն». ՍԱՄՎԵԼ ԲԱՂԻՆՅԱՆ

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, Սունդուկյանի  անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, Արցախյան պատերազմների մասնակից ՍԱՄՎԵԼ ԲԱՂԻՆՅԱՆԻ հետ:

— Դուք ինքներդ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից եք: Այսօր կրկին վտանգված են մեր երկրի սահմանները: Ի՞նչ եք կարծում` նժդեհյան գաղափարախոսություն կրող սերունդը մի՞թե կարող է առանց կրակելու հող հանձնել:

— Դուք գտնում եք, որ մեր սերունդը նժդեհյան ոգո՞վ է մեծացել: Ցավոք սրտի, սկսենք նրանից, որ ի տարբերություն մեզ` Ադրբեջանը իր պարտությունից հետո սկսեց վերանայել շատ բաներ` ձգտեց ռեւանշի: Մենք մեր հաղթանակից հետո ամբողջ հույսներս դրեցինք մեր դաշնակցի վրա եւ մեր հաղթանակը չամրագրեցինք: Փոխարենը` զինադադար կնքվեց: Մենք կարող էինք ասել` մենք հաղթել ենք, գոնե ամրագրեք Արցախը: Առաջին սխալն այն էր, որ չամրագրվեց այդ հաղթանակը, եւ զինադադար կնքվեց` առանց Արցախի կարգավիճակը որոշելու: Մեր այրերը դա չէի՞ն հասկանում, Արցախի ղեկավարությունը, ՀՀ ղեկավարությունը դա չէ՞ր հասկանում: Երկրորդ սխալն այն էր, որ ե՛ւ Արցախում, ե՛ւ Հայաստանում համայն հայությունը միացման գաղափարի շուրջ էր համախմբվել, ինչպե՞ս եղավ, որ միացումը դարձավ Արցախի առանձին պետություն: Ադրբեջանը մեզ մի մեծ նվեր էր արել` իրենց Միլի մեջլիսով լիկվիդացրել էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ-ը) մի որոշումով, եւ արդեն իսկ  Սովետական Ադրբեջանի հանրապետություն չկար, եւ այդ իրավունքը չուներ: Փլուզվել էր Սովետական Միությունը: Եվ հետին թվով նրանք վերացրել էին Լեռնային Ղարաբաղը: Աշխարհին մենք կարող էինք ասել, որ այս մարդիկ վերացրել են Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետությունը, մենք էլ միավորում ենք Հայաստանին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, քանի որ փետրվարի 20-ի գերագույն խորհրդի որոշումով հետագա հանրաքվեի ամեն ինչով Լեռնային Ղարաբաղի մարզը դուրս է եկել Ադրբեջանի կազմից: Բայց դրա փոխարեն` արվեց ահավոր սխալ: Նույն մարզի տարածքում, նույն կամայականորեն մկրատով կտրած Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ սարքած տարածքում, երբ Շահումյանն էր առանձնացվել, Լաչինի միջանցքը Հայաստանի հետ կապող շրջանը` Քարվաճառը, այդ ամենը մեխանիկորեն կտրվել էր: Արցախը առանձնացվել էր` որպես ինքնավար մարզ: Հետո վերացվեց այդ ինքնավար մարզը: Մենք էլ վերցրինք այդ նույն ինքնավար մարզի տարածքում առանց մեր կողմից ազատագրված Քարվաճառը, Լաչինը, Բերձորը, հայտարարեցինք նույն տարածքը Արցախի Հանրապետություն: Սա ամենամեծ թշնամությունն էր` նախկին ինքնավար մարզի տարածքը (դեռ ավելի փոքր, որովհետեւ այնտեղ մի քանի տարածքներ մեզնից խլվել էին) հայտարարվեց` որպես առանձին պետություն: Այսինքն, այսպես կոչված, գործընկեր պետություն, որի սահմանները հսկում էին Հայաստանի զինված ուժերը, եւ որն ապրում էր Հայաստանի բյուջեի հաշվին: Եվ ստացվեց մի իրավիճակ, երբ  Արցախի առաջին նախագահը եւ ՀՀ երկրորդ նախագահը հայտարարում են` կարմիր գիծ է միացումը: Մինչդեռ Արցախը` Հայաստան է, եւ դա պետք է լիներ կարմիր գիծը: Մենք գործընկեր պետություննե՞ր ենք: Եղբայր, ի՞նչ գործընկեր պետություններ: Եթե գործընկեր պետություններ ենք, ի՞նչ գործ ունի մեր բանակը ձեր սահմանին: Ի՞նչ գործ ունեք դուք մեր բյուջեի հետ, եթե դուք գործընկեր առանձին պետություն եք: Եվ աշխարհը զարմացավ` ղարաբաղցիները ուրի՞շ ազգ են, հայերը` ուրի՞շ: Սա մեծ հանցագործություն էր: Այսինքն` հաղթանակը նենգափոխվեց, առանց այն ամրագրելու եւ կարգավիճակի` վերածվեց զինադադարի:

Պարոն Բաղինյան, Ձեր գնահատմամբ` ի՞նչ կարող էին անել, որ չեն արել:                                                                                             

Կարող էին պայման առաջարկել, որ Արցախը ճանաչեն Հայաստանի մարզ, միջանցք պահանջեին` ՀՀ-ի հետ միանալու համար: Ի վերջո, մենք հաղթել էինք, եւ սա է մեր հաղթանակի գինը, իսկ մնացած ձեր շրջաններն ասեինք` հետ ենք տալիս: Ի՞նչ է նշանակում զինադադար, որ հետո Ադրբեջանն ուժեղանա ու ռեւանշի՞ գնա: Եվ ի՞նչ էր նշանակում միացումը նենգափոխել Արցախի առանձին պետության: Ո՛չ Սփյուքում, ո՛չ Արցախում եւ ո՛չ էլ Հայաստանում չէին ուզում, որ Արցախը լինի առանձին պետություն: Ուզում էին միացում: Բայց միացումը նենգափոխվեց, եւ Արցախի Հանրապետության առաջին նախագահը դարձավ ՀՀ երկրորդ նախագահ` Սահմանադրության կոպիտ խախտումով: Նա Հայաստանի քաղաքացի չէր, 10-ը տարի չէր եղել ՀՀ քաղաքացի (որովհետեւ այդպիսի օրենք կա), բայց նա հայտնվեց Հայաստանում` որպես ղեկավար: Սա էլ էր զարհուրելի սխալ: 30 տարի աշխարհը աչք էր փակել մեր արցախյան հաղթանակի վրա, եւ 30 տարի մենք հնարավորություն ունեինք զորանալու, պահպանելու մեր հետ բերածը, գրավածը:

Ի՞նչը մեզ խանգարեց, որ այս օրվան հասանք:

— Մենք սկսեցինք մսխել այդ հաղթանակը: Չհզորացրինք մեր բանակը, չվերաբնակեցրինք մարդկանց Արցախի տարածքներում: Հաղթանակից անմիջապես հետո, փախստականներով հանդերձ, Արցախում մոտ 185 հազար բնակչություն կար: Հետո դա նվազեց, 2020թ.-ի 44-օրյա պատերազմի ժամանակ արդեն 125 հազար էր դարձել: Ամբողջ Արցախի էլիտան` զինվորական եւ քաղաքացիական, բոլորը իրենց ազգուտակով տեղափոխվեցին Հայաստան, պաշտոններ ստացան` փոխանակ ամրապնդելու, հզորացնելու Արցախը: Մենք 30 տարի ժամանակ ունեինք, որպեսզի դառնար կեսմիլիոնանոց Արցախ, 5 միլիոնանոց Հայաստան: Մինչդեռ  եղավ հակառակը: Եթե Նժդեհը հարություն առներ, ապա մի քանի «նժդեհական» թալանչի ղեկավարների եւ գեներալների կկախեր իր արձանի երկու կողմերի ծառերից: Եթե մեր նախկին ղեկավարները իրենց բարձրության վրա լինեին, հայրենանվեր ղեկավարներ լինեին, ապա Նիկոլ Փաշինյանի և թավշյա հեղափոխության առիթն ու կարիքը չէին լինի:

Երբ մասնակցում էիք 44-օրյա պատերազմին, ի՞նչ էր կատարվում այնտեղ իրականում:

— Ես երբ Շենգավիթի երկրապահների հետ մասնակցում էի 44-օրյա պատերազմին եւ առաջնագծում էի, ուղղակի ապշել էի: Բոլոր ադրբեջանական, հակադիվերսիոն, դիվերսիոն խմբերը, որ եկան հասան մինչեւ Շուշի, նրանք կռվում էին նժդեհյան մարտավարությամբ: Նժդեհի սյունիքյան գայլավաշտերը դրանց գայլախմբերն էին: Իսկ մեր բանակը թշվառ վիճակում էր` թշվառ, անապահով ընտանիքների զավակներ` 18-20 տարեկան, եւ հաստագլուխ, հաստափոր գեներալներ, որոնցից ոչ մեկը պատերազմում չզոհվեց: Երկրորդ-երրորդ պաշտպանական գծերի փոխարեն` խոզանոցներ էին, խոզապահ գեներալներ, նռան այգիներ էին, ցորենի արտեր, որտեղ որպես աշխատուժ օգտագործում էին թշվառ զինվորներին: Այդ երեխաները չպետք է լինեին առաջնագծում: Այլ Տավուշից, Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքով ամեն տեղ պետք է լինեին տեղի մարդկանց երկրապահ ջոկատները, եւ նորակոչիկներին միայն վերջին ամիսներին պետք է առաջնագիծ տանեին: Իրականում մարտական ոգին բարձրացնելու համար ոչինչ չի արվել: Արցախի գյուղերի 90 տոկոսը ռմբակոծված չէր: Այդ ո՞նց թույլ տվեցին ամբողջ Արցախը պոկվի, գա լցվի Հայաստան: Դա այս վերջին արհավիրքների գլխավոր փորձն էր: Ստեփանակերտից մարդիկ կարող էին գնալ գյուղերում տեղավորվել: Գյուղերը հո չէի՞ն ռմբակոծվել: Ինչո՞ւ լցվեցին Հայաստան, որոնց 30 տոկոսը զենքի պիտանի տղամարդիկ էին: Սա ի՞նչ խայտառակություն էր: Մենք 1994 թվականին հաղթել ենք, որովհետեւ փակ էր Լաչինի ճանապարհը: Փախուստի տեղ չկար: Արցախցի զինվորը գիտեր, եթե ինքը չկանգներ այդ սահմանին, թուրքը գնալու է իր ընտանիքը ոչնչացնի: Դրա համար էին կռվում: Երբ արդեն բոլորը լցվեցին Հայաստան, էլ այնտեղ ստիմուլ չկար կռվելու: Այսօր պետք է 18-70 տարեկան բոլոր հայ տղամարդիկ ձգտում ունենան իրենց երկիրը պահելու, պաշտպանելու: Չեղավ այս ձգտումը, ոչ մի բան չի փոխվի: Իսկ դա վերեւից պետք է գա` Արամ Մանուկյանի, Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, (երբեք չեմ սիրել կոմունիստներին, բայց թեկուզ կոմունիստ), Աղասի Խանջյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի նման: Այնպիսի ղեկավարներ պետք է լինեն, որոնք ազգային գաղափարախոսությունն առաջ տանեն: Ասում են` Նժդեհի ուսմունքը ժամանակավրեպ է, ապուշությո՛ւն….Դա ինքնապաշտպանության հզոր ուսմունք է: Սահմանային ամեն բնակավայր պետք է վերածվի բերդի, ամրոցի:

Այսօր խաղաղության պայմանագրի մասին են շատ խոսում: Դա մեր երկրին  խաղաղություն կբերի՞:

— Եթե խաղաղություն ես ուզում ամեն օր, ամեն ժամ պատրաստվիր պատերազմի: Մարդկության պատմությունը Քրիստոսի ծննդից սկսած (նաև դրանից առաջ)` անվերջ պատերազմների պատմություն է: Եվ դա շարունակվելու է մինչեւ մարդկության կործանումը: Ո՞նց կարելի է ասել` մենք խաղաղություն ենք ուզում, պատերազմ չենք ուզում: Ապուշություն է, որ ասում են` մենք քիչ ենք, մենք փոքր ենք: Ինչքան էլ քիչ լինես, եթե մայր ու մանուկ նվիրվեն երկրի պաշտպանությանը, ատամներով պահեն երկիրը, դաշնակից էլ կհայտնվի, բարեկամ էլ, Աստված էլ մի հրաշք կկատարի:

Այսօր նաեւ չորս գյուղերն է թշնամին պահանջում: Ի՞նչ կասեք այս մասին:

— Չգիտեմ` այդ գյուղերը տա՞լն է ճիշտ, թե` չտալը: Տալը փրկություն չէ, չտաս` նույնպես փրկություն չէ: Ժողովրդին պետք է ասվի` ժողովուրդ, մեզնից չորս գյուղ են ուզում, բայց Արծվաշենը չեն ուզում հետ վերադարձնեն: Ասում են` մենք հաղթել ենք: Մեզնից չորս գյուղ են ուզում, բայց Ջերմուկից ու Սեւ լճից չեն ուզում իրենց զորքերը հանեն: Ասում են` մենք հաղթել ենք: Մենք էլ կպատասխանենք հետեւյալ կերպ` մենք հաղթել ենք, այդ չորս գյուղերը վերցրել ենք: Դուք վերցրել եք երկու-երեք շրջան: Աղդամի շրջանը, Լաչինը, Սանսարը, Քարվաճառը դուք չե՛ք վերցրել, մենք առանց կռվի հանձնել ենք ձեզ: Դաշնակցի հետ միասին նոյեմբերի 9-ին եռակողմ պայմանագիր ենք կապել, այնտեղ գրվա՞ծ է «անկլավներ» հանձնելու մասին, կամ Լաչինի միջանցքը Մեղրիով փոխարինելու մասին: Չկա՛ նման բան: Ինչի՞ մասին է խոսքը: Իշխանությունն ինչո՞ւ բացահայտ չի ասում, հարց չի տալիս Ադրբեջանին ` զորքերը հե՞տ են քաշվելու` 4 գյուղը հանձնելուց հետո, Արծվաշենը վերադարձվելո՞ւ է: Որքան աշխարհագրությունից հասկանում եմ, Արծվաշենի տարածքը Տավուշի այդ 4 գյուղերից ավելին է: Գուցե ասենք` եթե հետ չեք տալիս Արծվաշենը, թող ձեզ մնա, այդ 4 գյուղն էլ` մեզ: Եթե 4 գյուղը տան` առանց որեւէ նախապայմանի, նրանք Ջերմուկից զորքերը չեն հանի, Արծվաշենն էլ չենք ստանա: Այսօր կտրուկ եւ ճիշտ որոշումներ պետք է կայացվեն` հօգուտ մեր երկրի: 

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



Երեւանում «ջրհեղեղ» էՉի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ ՄութաֆյանՇտապ. Հենց այս պահին Մաշտոցի 7 հասցեում վերջին հարկի բնակիչների տանը «ռոմանտիկ» երեկո են անցկացնումԵրեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնելԱմեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուրՇուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILDԲեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԿեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարությանՍիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ ԲալոբանԹուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասինMI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և ՍլավյանսկըՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՈստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել ԿիրանցՕրվա խորհուրդ. Մայիսի 3Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար չի կարելի ողբալ, հերոսներին պետք է փառաբանել․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻնձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը Ուրոժայնոյեում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода