Իրանի և Իսրայելի միջև ռազմական առճակատումը հնարավգոր է ամեն պահի
ՄիջազգայինԹեհրանը մերժել է Թուրքիայի միջնորդական առաջարկը՝ կանխելու Իրանի և Իսրայելի միջև ռազմական առճակատումը:
Իսրայելի պաշտոնյաներն ասում են, որ պատրաստվում են իրանական տարածքից աննախադեպ ուղղակի հարձակման հնարավորությանը՝ օգտագործելով բալիստիկ հրթիռներ, թեւավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր իսրայելական թիրախների դեմ:
Այս ֆոնին, Պարսից ծոցում ամերիկյան նավատորմի խմբավորումը բերվել է առավելագույն մարտական պատրաստության վիճակի։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ համատեղ հարվածը, եթե նա հարձակվի Իսրայելի վրա: Իսկ սա նշանակում է, որ երաշխավորված է դառնում նաեւ Իրանը պատասխան հարվածը ԱՄՆ նավատորմին: