«Կինժալ»-ները հարվածել են ուկրաինական գազի ռազմավարական պահեստարանին
ՄիջազգայինՎաղ առավոտվանից Ուկրաինանա հերթական զանգվածային օդային հարվածի տակ է:
Հարվածների շարքը սկսել է անօդաչուների արմադան: Միաժամանակ 9 Տու-95ՄՍ ստրատեգիական ռմբակոծիչներ արձակել են թեւավոր հրթիռները։
Աննախադեպ քանակով` 8 ՄիԳ-31-եր հարվածել են «Կինժալ» հիպերձայնային հրթիռներով: Ռազմավարական թիրախը Լեհաստանի հետ սահմանի մոտ է, որի պատճառով լեհերը օդ են բարձրացրել կործանիչներ:
Բոլոր «Կինժալ»-ները եւ 4 X-101 հրթիռներ երեք կողմից խոցել են թիրախը Լվովի շրջանի Ստրիի շրջանում։ Թիրախը եղել է ռազմավարական գազի պահեստարանը որը նախատեսված է դեպի Եվրոպա եւ ներուկրաինական գազի հոսքերը կարգավորման համար:
Արդյունքների մասին տվյալները սպասվում են: