Ուկրաինական բանակն ավելի արագ կհանձնեն Չասով Յարը, քան Ավդիիվկան. ուկրաինացի սպա
ՄիջազգայինՈւկրաինայի զինված ուժերը, հավանաբար, ավելի արագ կհանձնեն Չասով Յար քաղաքը, քան Ավդիիվկան, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի պաշտոնաթող մայոր Իգոր Լապինը Պրյամոյ հեռուստաալիքի եթերում։
«Կարծում եմ, որ Չասով Յարը, հավանաբար, ավելի արագ կլինի, քան Ավդիիվկան։ <...> Կարծում եմ՝ ամեն ինչ ավելի արագ կլինի»,- իր ենթադրություններով կիսվել է նա։
Լապինը նաև ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերին քիչ զինվորներ են մնացել ռուսական բանակին դիմակայելու համար, և զորահավաքի մասին օրենքը շուտով ուժի մեջ չի մտնի։
Ռուսական ուժերն այս պահին Չասով Յարի արեւելյան արվարձանում են։ ՄԻաժամանակ ակտիվորեն հարձակվում են քաղաքից դեպի հյուսիս եւ հարավ, որի արդյունքում, մեծ հավանականությամբ, առաջիկա մեկ-երկու շաբաթներին Չասով Յարը կհայտնվի շրջապատման վտանգի առաջ: Ի տարբերություն հայակից Բախմուտի, փորձագետները Չասով Յարին տալիս են հսկայական ռազմավարական նշանակություն: