Իգոր Ստրելկովը խնդրել է գաղութի փոխարեն իրեն ռազմաճակատ ուղարկել
ՄիջազգայինԾայրահեղականության գործով դատապարտված ԴԺՀ բանակի առաջին հրամանատար Իգոր Ստրելկովի պաշտպանությունը կխնդրի գաղութի փոխարեն իրեն ռազմաճակատ ուղարկել։ Դոնեցկյան ստորաբաժանումներից մեկն արդեն համաձայնել է նրան դասակի հրամանատար ընդունել։ Համապատասխան փաստաթուղթը կցվի բողոքարկմանը։ Դատարանի վերջնական որոշումը հայտնի կդառնա մայիսի 15-ին։