ԳՅՈՒՄՐԵՑԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
ՍպորտԹաիլանդական Պուկետում շարունակվում է Ծանրամարտի Աշխարհի գավաթի վարկանիշային խաղարկությունը։ Այսօր, ապրիլի 8-ին, հերթական մրցումային օրը, Հայաստանը մինչև 102 կգ քաշային կարգը ներկայացնում էին Գյումրեցի ծանրամարտիկներ, Եվրոպայի չեմպիոններ ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ և ՍԱՄՎԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ։
Կարապետյանը պոկում վարժությունում կարողացավ ֆիքսել նախ 180 ապա 185 կգ ծանրաձողը։ Հրումում ևս երիտասարդ ծանրորդը ավելի հաջող մասնակցեց ու շատ վստահ բարձրացրեց 212 և 216 կգ ֊ը, երկամարտի 401 կգ արդյունքով Գարիկ Կարապետյանը զբաղեցրեց երկրորդ տեղը ու արծաթե մեդալ նվաճեց։ Չեմպիոնի կոչումը 413 կգ ֊ով նվաճեց ազգությամբ չինացի Հուանհուա Լիուն։ Իսկ Սամվել Գասպարյանը, պոկման ժամանակ հաջող կատարեց ընդամենը մեկ մոտեցում ու բարձրացրեց 172 կգ, հրում վարժությունում նա հրաժարվեց ելույթից։ Հավելենք, որ ավելի վաղ Անդրանիկ Կարապետյանը անհաջող էր մասնակցել։ Ապրիլի 11-ին, հայ ծանրորդներից հանդես կգան գերծանր +109կգ քաշայիններ Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ