Հայ կին, հայ մայր տեսակն իր էությամբ սիրո ու նվիրումի, հայկական օջախների շենացման մարմնացումն է. Դանիելյան
Ներքաղաքական«Այսօր Ավետման օրն է՝ մայրության եւ գեղեցկության տոնը:
Սիրելի´ կանայք, մայրեր եւ քույրեր,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:
Հայ կին, հայ մայր տեսակն իր էությամբ սիրո ու նվիրումի, հայկական օջախների շենացման մարմնացումն է։ Բոլոր ժամանակներում եւ գրեթե բոլոր հասարակություններում մայրության նկատմամբ եղել է եւ կա պաշտամունքի հասնող վերաբերմունք:
Հայ իրականությունն ու ավանդույթները նույնպես դրա վառ արտահայտությունն են։ Ձեզ ուժ, սեր ու երջանկություն եմ մաղթում՝ հիշեցնելով Գարեգին Նժդեհի խոսքերը. «Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը: