Iravunk.com | Ո՞վ էր Երվանդ Քոչարի բնորդը. թոռնուհին հերքում է Սասունցի Դավթի արձանի շուրջ լեգենդները
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին «ԴԴՏ» խմբի մեծ համերգը՝ Երեւանում «Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի Դոլարը թանկացել է Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Կիմ Չեն Ընը շնորհավորել է Պուտինի Մեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասան Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Վիտալի Բալասանյանը և այլ անհատներ ու կազմակերպություններ միացան «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը

Ո՞վ էր Երվանդ Քոչարի բնորդը. թոռնուհին հերքում է Սասունցի Դավթի արձանի շուրջ լեգենդները

Պատմական

Ավելի քան 60 տարի Երևանի երկաթուղային կայարանի դիմաց կանգնած է մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Սասունցի Դավթի արձանը։ Երևանի ամենածանր արձանի (3,5 տոննա) հեղինակը Երվանդ Քոչարն է։ Ո՞վ է եղել նրա բնորդը , ինչո՞ւ են ձիու ոտքերը օդում։ Արձանի ստեղծման մանրամասները` Sputnik Արմենիայի հոդվածում։

Սասունցի Դավթի արձանը Քոչարի երկրորդ Դավիթն է. ինչո՞ւ քանդեցին առաջինը

1939 թ–ին Երևանում նշում էին «Սասնա ծռեր» էպոսի 1000–ամյակը։ Այդ առիթով որոշվեց Երևանի կայարանամերձ հրապարակում կանգնեցնել էպոսի գլխավոր հերոսի` Սասունցի Դավթի արձանը։ Քանդակագործներն ասում էին, որ գոնե մեկ-երկու տարի պետք է նոր քանդակի համար, և միայն Փարիզից նոր վերադարձած Երվանդ Քոչարը համաձայնեց կարճ ժամկետում քանդակել Դավթին։ 18 օր անց արձանը պատրաստ էր։

Սասունցի Դավթի ձիարձանը կայարանամերձ հրապարակում կանգնեցնելուց 2 տարի հետո` 1941 թվականին, Երվանդ Քոչարին բանտարկեցին։ Պատճառներից մեկն այն էր, որ Դավթի մերկացրած սուրը նայում էր դեպի հարևան Թուրքիա։ Քանդակն անտերության մատնվեց ու շուտով քանդվեց։

1957 թվականին իշխանությունները որոշեցին վերականգնել Էպոսին նվիրված խորհրդանշական արձանը ու գործը կրկին վստահեցին Երվանդ Քոչարին, արդյունքում նա ստեղծեց բոլորովին այլ Սասունցի Դավիթ։

Ո՞վ էր Քոչարի բնորդը

Տարիներ շարունակ Սասունցի Դավթի արձանի բնորդի հետ կապված տարբեր լեգենդներ էին պտտվում` է՛լ Միքելանջելոյի Դավիթ, է՛լ հայտնի պարուսույց։ Ասում էին նաև, թե Քոչարը հենց իր դեմքն է քանդակել։ Մինչդեռ իրականում ոչ մի բնորդ ու նախատիպ չի եղել։ Երվանդ Քոչարի թոռնուհին` նրա թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը, պատմում է, թե քանդակագործն այդ մասին ինչ է գրել իր հուշերում։

«Հենց Քոչարի խոսքերն են, որ Սասունցի Դավիթը մեր ժողովրդի հավաքական կերպարն է։ Նա ասում էր` դա մեր լավագույն հատկանիշների, դարավոր երազանքների խտացումն է։ Սասունցի Դավիթը խորհրդանշում է մի ամբողջ ժողովուրդ։ Այսինքն` Դավթի կերպարը չի ունեցել որևէ նախատիպ կամ բնորդ, այն հայ ժողովրդին բնորոշ դիմագծերով հավաքված կերպար է»։

Յուրաքանչյուր դետալ հաշվարկված էր, ամեն ինչ ուներ բացատրություն

Երվանդ Քոչարի կերտած քանդակի յուրաքանչյուր դետալն իր բացատրությունն ու խորհուրդն ունի։ Օրինակ` պատվանդանը արձանի համեմատ ավելի փոքր է, քանի որ Քոչարը ցանկացել է ցույց տալ, որ Հայաստանից շատ փոքր մաս է մնացել։ Իսկ օդում մնացած ձիու ոտքերը հայկական սփյուռքն է, որը հայրենի հող չունի վրան հենվելու համար։ Ձիու պոչն անբնական մեծ է, քանի որ, ըստ էպոսի, այն օգնում է Դավթին կռվի ժամանակ։ Կարինե Քոչարը բացահայտում է նաև ճարտարապետական հնարքը` պոչը նաև երրորդ հենման կետ է արձանի համար։

Ձիու ոտքերի տակի թասը խորհրդանշում է ժողովրդի համբերությունը: Էպոսի հերոսները ջրածին են, այդ պատճառով արձանը տեղադրված է ջրավազանում. քանդակագործն այսկերպ անդրադարձել է նաև էպոսի ծագումնաբանությանը:

Խորհրդանիշ դարձած Սասունցի Դավիթը

Սասունցի Դավթի այս կերպարը այնքան սիրվեց, որ հայտնվեց թղթադրամների, մետաղադրամների ու հոբելյանական հուշամեդալների վրա։ Այն պատկերված է նաև Երևանի մետրոպոլիտենի ժետոնների վրա, երկար տարիներ «Հայֆիլմ» կինոստուդիայի խորհրդանիշն էր։



ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին«ԴԴՏ» խմբի մեծ համերգը՝ Երեւանում«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրիԴոլարը թանկացել էԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունըԿիմ Չեն Ընը շնորհավորել է ՊուտինիՄեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասանUcom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է ԱրտաշատումԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Վիտալի Բալասանյանը և այլ անհատներ ու կազմակերպություններ միացան «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, հուսով եմ հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիսՄոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ է և երկու կողմերի համար սպասված. ՊեսկովԱյս շարժումը մեր վերջին հնարավորությունն է՝ ազատվել ազգադավ իշխանությունից. ՀյուսնունցՓաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ)Բորդյուր լիզելու արտահայտությունը, մարդկանց վրա թքելը փողոցային չի՞. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՓաշինյանինՄայիսի 8-ի առավոտն ինձ համար լրիվ ուրիշ էր. Արմեն ՀովասափյանՄոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. ԶախարովաՇների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ)Չի բացառվում հասարակական մեծ լարումներ եւ նույնիսկ քաղաքացիական պատերազմ. Մհեր Հակոբյան79 տարի առաջ հայ ժողովրդի լավագույն զավակներն արձանագրեցին զարմանալի հերոսություններ. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻնչ արել ենք, արել ենք` բացառապես ելնելով մեր խղճից. Անի ՍամսոնյանՄայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաքԻնչ է սպասվում Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի իշխանավորներին հաջորդ ամիս. Բացառիկ մանրամասներԱպրիլին Հայաստան է այցելել 163 հազար 970 զբոսաշրջիկՇարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբԽաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը վաստակում են. Գյումրիից քայլերթը շարունակվում է (լուսանկարներ)Մեր դատն արդար էր` մենք մեր հայրենիքն էինք պաշտպանում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչել են ԱԱԾ. 168.amՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴՇուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակըԴեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քաղաքացին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շտապ հայտարարությամբ է եկելԼոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակել է Lamborghini-ի` մահացու ելքով գողության տեսանյութՕրվա խորհուրդ. Մայիսի 8Նիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տաՍտեղծվում են նախադրյալներ ավելի խորը, ավելի սարսափելի մի հակամարտության համար, որի հետեւանքները քաղելու են սերունդներըԳաբրիելյանով. Ողջ աշխարհում սկսվում են Փաշինյանի դեմ հայերի հանրահավաքները«Բագրատ Սրբազանի երթը կասեցնելու հանելու համար ազգադավը փորձում է պառակտում առաջացնել Էջմիածնում»Ստիպված էի պատմել իմ պատմությունը՝ թույլ տալով հանդիսատեսին կարեկցել իմ պայքարին. Իբրահիմ Միարի«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվիՌուսները շարունակում են հարձակումը Օչերետինոյի ճակատում«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղելԾանր հարված է հասցվել ուկրաինական էներգետիկ համակարգինՆիկոլյան իշխանությունների հանցավոր գործունեության եւս մեկ դրվագՄարդը պետք է կարողանա չափավոր ապրել. 100-ամյա Ներսես պապի բացառիկ հարցազրույցըԲոլորը  գոռում են` երգիչներ, դերասաններ ո՞ւր եք… նախ դուք ինքներդ կողմնորոշվեք, նոր մեզ կանչեք. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода