Ես կգամ. Վահագ Ռաշը նյարդերը հանգստացնող նոր դեղատոմս է առաջարկում
ՄշակութայինԵրգիչ, երգահան Վահագն Ռուշանյանը, նույն ինքը` Վահագ Ռաշը, ներկայացրել է նոր կատարում ու տեսահոլովակ, որը արդեն շատ սիրված «Ես կգամ» երգի նոր մեկնաբանությունն է։
Ինչպես նշեց երգիչը, նման սիրված երգը նոր ձեւով ներկայացնելը բավական համարձակ քայլ է ու կարող է նաեւ սխալ ընկալվել շատերի կողմից, քանի որ շատերի ականջին նստած է հին տարբերակը, իսկ նորը ընդունելը բավական դժվար է։
«Երգերը իրարից տարբերվում են ոճային առումով առաջինը բավական ակտիվ է, իսկ երկրորդ երգը հանգիստ, կարելի է ասել՝ ռելաքս, ներվերը, հոգին, տրամադրությունը հանգստացնող։ Մինչ հրապարակելը շատերին եմ ուղարկել երգը ու շատերի օրվա անբաժան մասնիկն է դարձել, հոգնած ժամանակ այս երգը լսելուց հետո՝ շատերը նշում են, որ բավական լավ լիցքաթափող հատկություն ունի։ Խորհուրդ եմ տալիս քնելուց առաջ լսել», - ասում է Վահագ Ռաշը:
Նշենք, որ գործիքավորումը կատարել է Գարիկ Գեւորգին, երգի երաժշտության հեղինակը Վահագ Ռաշն է, իսկ խոսքերի հեղինակը՝ Տաթեւ Ոսկանյանը։ Տեսահոլովակի ռեժիսորն է Մարիամ Գեւորգյանը, պարը բեմադրել է Արման Խաչատրյանը (կատարողներ` Արթուր Խունյան եւ Էլֆրիդա Ավանեսյան):