Ինչ է կատարվում Գեղարքունիքում
ՆերքաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ, ով պատգամավոր է ընտրվել Գեղարքունիքից, մարզի ուղղությամբ թշնամու կրակոցների մասին իմացել է մամուլից: Իսկ թե ինչ է արձանագրել, իր այցերի ժամանակ դիրքերում, նա փակագծեր բացեց:
— Դիրքային առավելություն մենք չունենք, կրակոցներ հաճախակի լինում են, այնպես չէ, որ դա նոր բան է: Իսկ թե որքանով է կարելի է սա դիտարկել խաղաղության գնացողի պահվածք, այդ հարցի հասցեատերը իշխանություններն են, ովքեր քարոզում են իբրեւ խաղաղություն: Ես միայն կարող եմ ասել, որ այդ ուղղությամբ մեր դիրքերը զիջել ենք թշնամուն սեպտեմբերյան դեպքերից հետո: Մեր պաշտպանության գիծը 70 կմ-ից դարձել է մոտ 240 կմ՝ միայն Գեղարքունիքի հատվածում: Բնականաբար, մենք կարծում եմ, նման ուժեր չունենք, որ ամբողջ սահմանը կարողանանք երկայնքով պահել: