Iravunk.com | Քիչ հավանական է, որ Նիկոլի քարոզած լայնամասշտաբ պատերազմը կլինի
Ֆրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնական Ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո) Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա Վաղը 14:00-ին ուղիղ եթեր հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ Սահմանադրական դատարանում տարած հաղթանակի, հայկայան կարմիր խաչում տիրող իրավիճակի և այլ հարցերի շուրջ Դիլիջանում մարդիկ տներից դուրս են գալիս, ողջունում Բագրատ սրբազանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան Համընդհանուր ու անսանձ համաճարակի է վերածվել օտար բառերի գործածությունը Հայաստանում. Այնթապլեան Գետը չտեսած բոբիկանալը անտեղի է, ոգևորությունը՝ նույնպես. Հովհաննես Ավետիսյան Գյումրին սգում է 3-րդ դասարանի աշակերտ Հայկի ողբերգական մահը. Սարսափազդու մանրամասներ Եթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի. Իրանցի միջազգայնագետը փակագծեր է բացում

Քիչ հավանական է, որ Նիկոլի քարոզած լայնամասշտաբ պատերազմը կլինի

Վերլուծություն

­Նի­կո­լա­կան թի­մը, ան­ձամբ Նի­կո­լի ներգ­րավ­մամբ, շա­րու­նա­կում է ակ­տիվ քա­րո­զը, որ ե­թե չորս գյու­ղը չտանք, Ա­լիե­ւը լայ­նա­մասշ­տաբ պա­տե­րազմ կսկսի: Ա­վե­լին, որ ե­թե ան­գամ այդ չորս գյու­ղը տանք, դա ե­րաշ­խիք չէ, որ Ա­լիե­ւը պա­տե­րազմ չի սկսե­լու:

ԵԹԵ «ԳՈՂԸ ՏԱՆԻՑ Է»

Ի­հար­կե, պա­տե­րազ­մա­կան այդ քա­րոզ­նե­րը մեկ պարզ հարց են ա­ռաջ քա­շում՝ այդ ե՞րբ էր նի­կոլ­յան թի­մից ճիշտ խոսք լսվել, որ հի­մա նրանց պա­տե­րազ­մա­կան քա­րոզ­նե­րը պետք է հա­լած յու­ղի տեղ ըն­դու­նել: Ա­ռա­վել եւս, որ նման քա­րոզ­նե­րը ձեռն­տու են Նի­կո­լին. այս ան­գամ պետք է Հա­յաս­տա­նի պաշ­տո­նա­կան տա­րածք­նե­րի մեջ մտնող հո­ղեր նվի­րի թշնա­մուն, եւ բա­ցատ­րութ­յուն­նե­րը, որ ե­թե չտանք, պա­տե­րազմ կլի­նի, ի­րեն «ար­դա­րաց­նե­լու» հա­մար են: Միայն թե այս ֆո­նին ա­մե­նա­տա­րօ­րի­նա­կը հա­յաս­տան­յան ընդ­դի­մա­դիր (կամ ընդ­դի­մա­դի­րի դիր­քե­րից հան­դես ե­կող) տար­բեր գոր­ծիչ­նե­րի եւ վեր­լու­ծա­բան­նե­րի դիր­քո­րո­շումն է, ո­րը քիչ բա­նով է տար­բեր­վում նի­կոլ­յան թի­մի ա­սած­նե­րից: Այն է՝ Ա­լիե­ւը պատ­րաստ­վում է պա­տե­րազ­մի, ու այդ չորս գյու­ղը տալ-չտալն այդ հար­ցում էա­կան չէ:

­Սա­կայն այս բո­լոր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի ֆո­նին մեկ հարց է բաց մնում. ո´չ նի­կո­լա­կան կող­մի, ո´չ­ էլ ընդ­դի­մա­դիր թեւի` «պա­տե­րազմ կլի­նի» դիր­քո­րոշ­ման կրող­նե­րը չեն բա­ցատ­րում, թե ին­չո՞ւ պետք է Ա­լիե­ւը գնա մասշ­տա­բա­յին պա­տե­րազ­մի: Այ­սինքն, ո՞րն է Ա­լիե­ւի ու­զա­ծը, որ Հա­յաս­տան առ­հա­սա­րակ չլի­նի՞, որ այն բո­լոր տա­րածք­նե­րը, ո­րոնք ԽՍՀՄ-ի վեր­ջին քար­տեզ­նե­րով ներ­կա­յաց­վում էին Ադր­բե­ջա­նի տա­րածք, հե՞տ վերց­նի, թե՞ ու­զում է ի­րե­նով ա­նել Ս­յու­նիքն ու հաս­նել Սե­ւան: Չ­նա­յած, երբ խոս­վում է պա­տե­րազմ լի­նել-չլի­նե­լուց, ա­ռաջ­նա­յինն ան­գամ այն չէ, թե ինչ է ու­զում Ա­լիե­ւը. նա մի­գու­ցե ցան­կա­նա ոչ միայն Հա­յաս­տա­նը, այլ ողջ երկ­րա­գունդն ի­րե­նը լի­ներ: Ա­մե­նա­կա­րե­ւորն այն է, թե նրա ցան­կութ­յու­նը, ինչ­պես հայտ­նի ֆիլ­մում է աս­վում, որ­քա­նո՞վ է հա­մա­պատաս­խա­նում ռեալ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի հետ: Այ­սինքն, ե­թե Ա­լիեւն այս պա­հին ու­նի թվարկ­ված բո­լոր ցան­կութ­յուն­նե­րը, ընդ­հուպ՝ ողջ Հա­յաս­տա­նը գրա­վե­լը, դա նրա տե­սանկ­յու­նից ի­րա­տե­սա­կա՞ն է:

Ու­րեմն, ո՞րն է Հեյ­դա­րո­վի­չի ցան­կութ­յուն­նե­րի եւ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի վեր­ջա­կե­տը, հա­նուն ո­րի նա պատ­րաստ է նոր պա­տե­րազ­մի: Այդ հար­ցի պա­տաս­խանն է, որ, կրկնում ենք, ներ­հա­յաս­տան­յան հար­թա­կում այդ­պես էլ հո­դա­բաշխ բա­ցատ­րութ­յուն չի տրվում: Իսկ դա հարց է ա­ռաջ բե­րում՝ իսկ ո՞վ է ա­սել, որ Ա­լիեւն ար­դեն այդ վեր­ջա­կե­տին չի հա­սել: Կամ մոտ է դրան, որ մասշ­տա­բա­յին պա­տե­րազմն ա­նի­մաստ է, եւ մնա­ցա­ծին փոր­ձում է հաս­նել քա­րոզ­չա­կան ճնշում­նե­րի մի­ջո­ցով: Քա­նի դեռ Հա­յաս­տա­նում Նի­կոլ կա, որը Հա­յաս­տա­նը իր միակ ռեալ դաշ­նակ­ցից հե­ռաց­նե­լու եւ Ա­րեւ­մուտք խա­ղա­լու կուր­սի մեջ է, ին­չը ճնշում­նե­րի մի­ջո­ցով նոր տա­րածք­ներ պո­կե­լու հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս:

Ու­րեմն, Ա­լիե­ւը պատ­րա՞ստ է գնալ մասշ­տա­բա­յին պա­տե­րազ­մի: Ե­թե ըն­դու­նենք, որ նի­կոլ­յան խուն­տան ի­րոք հա­վա­տում է այդ սցե­նա­րին, ա­պա պետք է հի­շա­տակ­ված պարզ հար­ցի պա­տաս­խա­նը տալ՝ այդ դեպ­քում ո՞րն է Ա­րեւ­մուտք խա­ղա­լու ի­մաս­տը, ի­րոք հա­վա­տո՞ւմ են, որ փրկութ­յունն այն­տեղ է, թե՞ դրա­նով շա­րու­նա­կում են դի­տա­վոր­յալ թու­լաց­նել Հա­յաս­տա­նի դիր­քե­րը: Մեկ պա­տա­հա­կան օ­րի­նակ. օրերս ֆրան­սիա­կան Le Figaro-ն մեջ­բե­րեց Ֆ­րան­սիա­ցի գրող Սիլ­վեն Տե­սո­նի խոս­քը՝ կապ­ված Հա­րա­վա­յին Կով­կա­սի երկր­նե­րի նկատ­մամբ ԵՄ բարձ­րա­գույն մարմ­նի՝ Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի քա­ղա­քա­կա­նութ­յան հետ. «Եվ­րո­պա­յի եր­կա­կի դիս­կուր­սը լրաց­նում է հայ­կա­կան ող­բեր­գութ­յու­նը։ Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վը ցան­կա­նում է մի փոքր լաց լի­նել Եր­եւա­նի հետ, բայց շա­րու­նա­կում է մեծ ծա­վալ­նե­րով առեւ­տուր ա­նել Բաք­վի հետ՝ չհա­մա­ձայն­վե­լով, որ մե­կի հետ պայ­մա­նա­գիր կնքե­լը` մյու­սի մա­հա­պա­տիժն է»: Ե­թե ար­դեն ան­գամ Ֆ­րան­սիա­յում են պարզ հաս­կա­նում, որ հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի ներ­կա ա­րեւմ­տա­մո­լա­կան կուր­սը Հա­յաս­տա­նին պա­հում է կար­թը կուլ տված ձկան կար­գա­վի­ճա­կում, դա նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը չե՞ն հաս­կա­նում, որ հեր­թա­կան ան­գամ վա­զում են Բր­յու­սել:

Այս տա­րօ­րի­նակ ի­րա­վի­ճա­կը Միր­զո­յան Ա­րոն բա­ցատ­րում է այս­պես. «Մենք տես­նում ենք, որ, օ­րի­նակ, Միաց­յալ Նա­հանգ­նե­րը եւ Եվ­րա­միութ­յու­նը (ԵՄ) հիմ­նա­կան գոր­ծըն­կեր­ներն են։ Մենք նաեւ տե­սանք, որ ԵՄ-ն պատ­րաստ էր քա­ղա­քա­ցիա­կան ա­ռա­քե­լութ­յուն ու­ղար­կել, եւ սահ­մա­նին ի­րա­վի­ճա­կը զգա­լիո­րեն բա­րե­լավ­վեց: Ն­րանց ներ­կա­յութ­յու­նը մե­ծա­պես նպաս­տում է տա­րա­ծաշր­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի մի մա­սի խա­ղա­ղութ­յա­նը։ Ռու­սաս­տա­նը խա­ղա­ղա­պահ­ներ էր ու­ղար­կել 2020 թվա­կա­նին՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում անվ­տան­գութ­յան վե­րահսկ­ման հա­մար, սա­կայն մենք ա­կա­նա­տես ե­ղանք բազ­մա­թիվ հար­ձա­կում­նե­րի Հա­յաս­տա­նի սահ­մա­նի վրա»: Բայց ե­թե եվ­րա­դի­տորդ­նե­րի ներ­կա­յութ­յու­նը «սահ­մա­նին ի­րա­վի­ճա­կը զգա­լիո­րեն բա­րե­լա­վել» է, էլ ին­չո՞ւ է Նի­կո­լը խո­սում նոր պա­տե­րազ­մից՝ գրե­թե ան­խու­սա­փե­լիութ­յան ե­րանգ­նե­րով:

ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՆՈՒՅՆՆ Է՝ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ

­Թե ի­րա­կա­նում ին­չու է դեռ այս լար­վա­ծութ­յու­նը շա­րու­նակ­վում, երբ ինչ­պես պաշ­տո­նա­կան Ե­րե­ւա­նը, այն­պես էլ Բա­քուն միա­ժա­մա­նակ խո­սում են «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ա­ռա­ջըն­թա­ցից, կա­րե­լի է տես­նել նաեւ Ա­լիե­ւի օգ­նա­կան Հիք­մեթ Հա­ջի­եւի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նից. «Ադր­բե­ջա­նի մո­տե­ցումն այն է, որ խա­ղա­ղութ­յու­նը պետք է լի­նի Բաք­վի եւ Եր­եւա­նի միջեւ, քա­նի որ այս տա­րա­ծաշր­ջա­նը պատ­կա­նում է մեզ: Խա­ղա­ղութ­յու­նը Վա­շինգ­տո­նում, Բր­յու­սե­լում կամ Փա­րի­զում չէ»:

­Նույն թեզն է, ո­րը դեռ ան­ցած տա­րի հոկ­տեմ­բե­րի 12-ին Բիշ­քե­կում կա­յա­ցած Պու­տին Ա­լիեւ հան­դի­պու­մից ա­ռաջ ներ­կա­յաց­րել էր Հեյ­դա­րո­վի­չը. «Մենք ե­րախ­տա­գի­տութ­յամբ ենք ըն­դու­նում Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան միջ­նոր­դութ­յու­նը»: Դ­րա­նով նա մեր­ժել էր ա­րեւմտ­յան միջ­նոր­դութ­յու­նը հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­յով՝ որ­պես այ­լընտ­րանք ա­ռա­ջար­կե­լով. «Ե­թե Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան միջ­նոր­դութ­յու­նը մերժ­վի հայ­կա­կան կող­մից, կար­ծում եմ, որ այ­լընտ­րանք կա­րող են լի­նել Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի միջեւ ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն­նե­րը»: Նի­կոլն էլ, հի­շեց­նենք, սրան զու­գա­հեռ մեկ­նել էր Գ­րա­նա­դա ու մինչ այ­սօր էլ մնում է «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գի­րը» միայն ա­րեւմտյան միջ­նոր­դութ­յամբ կնքե­լու դաշ­տում, թե ին­չու, հաս­կա­նում են բո­լո­րը:

Այս ա­միս­նե­րին ե­ղան մի շարք փոր­ձեր՝ Ա­լիե­ւին ա­րեւմտ­յան դաշտ տա­նե­լու ուղ­ղութ­յամբ: Սա­կայն Հա­ջի­եւի հի­շա­տակ­ած հայ­տա­րա­րութ­յու­նը ե­կավ եւս մեկ ան­գամ հաս­տա­տե­լու, որ այդ փոր­ձե­րը ո­րե­ւէ կերպ Բաք­վի վրա չեն ազ­դել:

­Թե ին­չու Նի­կո­լը չի գնում ռու­սա­կան բա­նակ­ցա­յին հար­թակ, դա էլ նոր բան չէ. Ա­րեւ­մուտքն ար­գե­լել է: Պատ­ճառն էլ է վա­ղուց հաս­կա­նա­լի. Բ­րի­տա­նիա­յի, ա­վե­լի կոնկ­րետ՝ անգ­լո­սաք­սո­նա­կան հա­մա­կար­գի հա­մար խո­շոր պար­տութ­յուն կլի­ներ, ե­թե ռուս­նե­րը վե­րա­կանգ­նեին Մեղ­րիի գծի նկատ­մամբ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յու­նը: Իսկ Նի­կո­լին մնում է շա­րու­նա­կել դա հրամց­նել «Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յան կո­րուստ» բա­ցատ­րութ­յան տակ:

Այ­սինքն, հա­նուն բրի­տա­նա­կան շա­հե­րի, հի­մա էլ սահ­ման­նե­րը, այդ թվում՝ Տա­վու­շի հայտ­նի գո­տին է հայտն­վել հար­վա­ծի տակ, եւ այդ գոր­ծըն­թա­ցը կշա­րու­նակ­վի: Մինչ­դեռ կա­րո՞ղ է ՀՀ ԱԳՆ-ն հեր­քել, որ Ռու­սաս­տան-Ադր­բե­ջան-­Հա­յաս­տան ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րե­րի շրջա­նակ­նե­րում ստեղծ­ված կո­մու­նի­կա­ցիոն-սահ­մա­նա­զատ­ման խմբի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի մեջ դեռ էն գլխից չէր ֆիքս­ված սահ­մա­նա­զա­տու­մը տա­րածք­նե­րի փո­խա­նակ­ման սխե­մա­յով ի­րա­կա­նաց­նե­լու տար­բե­րա­կը՝ այս կամ այն կող­մի հա­մար կո­մու­նի­կա­ցիոն խնդիր­ներ չստեղ­ծե­լու ի­մաս­տով:

Ու այս­քա­նից հե­տո ԵՄ-ում Հա­յաս­տա­նի մշտա­կան ​​ներ­կա­յա­ցու­ցիչ ոմն Տիգ­րան Բա­լա­յանը քա­րո­զում է՝ Ա­լի­եւի ռե­ժի­մը եւ ն­րա դաշ­նա­կից­նե­րը ցան­կա­նում են հար­ձակ­վել Հա­յաս­տա­նի վրա՝ փոր­ձե­լով խա­փա­նել հան­րա­պե­տութ­յան վար­չա­պետ Նի­կոլ Փա­շին­յա­նի հան­դի­պու­մը ԱՄՆ պետ­քար­տու­ղար Էն­թո­նի Բ­լին­քե­նի եւ Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի ղե­կա­վար Ուր­սու­լա ֆոն դեր Լ­ա­յե­նի հետ: Լո՞ւրջ, իսկ ե­թե մինչ այդ հան­դի­պու­մը հար­ձա­կում չե­ղավ, սույն Բա­լա­յա­նը պատ­րա՞ստ է հրա­ժա­րա­կան տալ` որ­պես դի­տա­վոր­յալ ա­պա­տե­ղե­կատ­վութ­յուն տա­րա­ծող:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Ի­րա­կա­նում այն քա­րոզ­նե­րը, թե Բ­լին­քե­նի եւ Ուր­սու­լա­յի հետ Նի­կո­լի հնա­րա­վոր հան­դի­պու­մը սար­սա­փեց­րել է Բաք­վին, նի­կոլ­յան թի­մի նոր հե­քիաթ­նե­րից է: Փոր­ձում են դրա­նով հա­մո­զել, թե, տե­սեք, ինչ կա­րե­ւոր հան­դի­պում է, որ Բաք­վում այդ վի­ճա­կի են հա­սել: Բայց ո­րե­ւէ հո­դա­բաշխ բա­ցատ­րութ­յուն չկա, թե այդ ի՞նչ ար­տա­սո­վոր բան են Նի­կո­լին ա­ռա­ջար­կե­լու, որն այդ­քան կսար­սա­փեց­ներ Ա­լիե­ւին: Ի­րա­կա­նում այս պա­հին Ա­րեւ­մուտ­քը Նի­կո­լին ան­գամ հստակ պա­հանջ­ներ չի կա­րող ներ­կա­յաց­նել: Ինչ ա­սել են, նա ա­նում է, եւ Ա­րեւ­մուտ­քի խնդիրն այս պա­հին Ա­լիե­ւի հետ է, ով, կրկնենք, հեր­թա­կան ան­գամ փաս­տեց, որ այլ դիր­քե­րում է: Իսկ Նի­կո­լի այս բրյու­սել­յան այ­ցը խնդիր է նրա­նով, որ այդ­պի­սով նա էլ իր հեր­թին է ֆիք­սում, որ իր հա­մար ա­ռաջ­նա­յին է մնում ա­րեւմտ­յան հար­թա­կը: Արդ­յուն­քում, «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը շա­րու­նա­կում է հե­տաձգ­վել, եւ տե­սա­կա­նո­րեն, դա կա­րող է Ա­լիե­ւի հա­մար պա­տե­րազմ սկսե­լու դրդող գոր­ծոն լի­նել:

­Միայն թե դա, խո­շոր հաշ­վով, Ռու­սաս­տա­նի հա­մար նշա­նա­կում է երկ­րորդ ճա­կատ: Ի­րա­նի հա­մար՝ իր դեմ հար­ձակ­ման հնա­րա­վոր պլաց­դար­մի ստեղ­ծում: Այ­սինքն, ինչ­պես Մոսկ­վան, այն­պես էլ Թեհ­րանն իր հա­մար թշնա­ման­քին հա­վա­սար քայլ կհա­մա­րեն նման մասշ­տա­բա­յին պա­տե­րազ­մը՝ ռեալ հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Այ, հենց դա է այն տես­լա­կա­նը, թե Ա­լիե­ւը, ցան­կա­նա­լով հան­դերձ, կա­րո՞ղ է. ե­թե հաշ­վար­կել է Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի հետ թշնա­մութ­յան հե­ռան­կա­րը, հա­մա­րում է, որ կա­րող է դրա «տա­կից դուրս գալ», պա­տե­րազմն էլ կդառ­նա միան­գա­մայն ռեալ: Ե­թե ոչ, մի­գու­ցե մանր հար­ձա­կում­ներ հնա­րա­վոր են, բայց ոչ ա­վե­լին:

 

 

 



Ֆրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնականՈւժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո)Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և ՀունգարիաՎաղը 14:00-ին ուղիղ եթեր հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ Սահմանադրական դատարանում տարած հաղթանակի, հայկայան կարմիր խաչում տիրող իրավիճակի և այլ հարցերի շուրջԴիլիջանում մարդիկ տներից դուրս են գալիս, ողջունում Բագրատ սրբազանինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է ՀայաստանՀամընդհանուր ու անսանձ համաճարակի է վերածվել օտար բառերի գործածությունը Հայաստանում. ԱյնթապլեանԳետը չտեսած բոբիկանալը անտեղի է, ոգևորությունը՝ նույնպես. Հովհաննես ԱվետիսյանԳյումրին սգում է 3-րդ դասարանի աշակերտ Հայկի ողբերգական մահը. Սարսափազդու մանրամասներԵթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի. Իրանցի միջազգայնագետը փակագծեր է բացումՁեր դիրքը կամ կենցաղը բարելավելու համար մի՛ զոհեք հայրենիքը. Յակոբ ԱյնթապլեանԴըմփ դըմփ-հուի պատճառով ընկանք կեղտահորը, տեսնենք այս քայլերթի հետևանքները ինչ հոր են նախապատրաստել. ԱՀ պատգամավորՍիրազրկվել ենք մեր ջրից ավելի արյուն տեսած երկրում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՍրբազանի շարժումը ռադիոտուն չի մտնում, էժան քայլ չի անում, փորձում են վարկաբեկել մեզ, չեն հաջողելու (տեսանյութ)Գործադիր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից. ՓաստաբանԱդրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան ԳեղամյանՕրվա խորհուրդ. Մայիսի 5Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի (ուղիղ)ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Էշություն» The Economist-ի՞ց, թե՞ փորձում են երկրորդ անգամ Մոսկվային «հարիֆացնել»ԿԱՅԱՑԵԼ Է ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Կառլովկա-Կրասնոգորովկա ուղղությամբ եւս ռուսական ակտիվ հարձակումը վերսկսված էՕչերետինոյի ուղղությունը. ռուսական ուժերը վերսկսել են հարձակումը (Քարտեզ)«Ատամի աճեցման դեղամիջոցը» մտնում է փորձարկումների փուլԱրեգակի վրա տեղի են ունեցել հինգ հզոր բռնկումՎրաստանում արեւմտյան հերթական հեղաշրջումը կարծես թե չի ստացվում (Տեսանյութ)Ֆրանսիացի կողոպտիչները հարձակվել են թանկարժեք քարերի մեծ բեռ տեղափոխող ավտոշարասյան վրա (Տեսանյութ, Ֆոտո)Ամերիկյան հերթական Abrams-ի եւ Bradley-ի ոչնչացման կադրերը (Տեսանյութ)Լեհաստանում տագնապի ահազանգ են հնչեցրել Ռուսաստանի զգուշացման պատճառովՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համարՄոսկվայի Սուրբ լճի մոտ պանթուրքիստական մինի պետությում է կառուցվում. Օլեգ ՑարևՊԱՏԻՎ և ՀԱՅՐԵՆԻՔ. Բագրատ Սրբազանի պայքարըԻ՞նչ ունեք իմ դեմ. Լեո Նիկոլյանն արդեն 14 օր է «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ է«Իրավունք»-ի լրագրողն արժանացել է պատվոգրի՝ «Արմմոնո»-յի կողմիցՈ՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքումՂազախստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներկայանում է որպես չեզոք կողմ, բայց դա այդպես չէ. ԻգիթյանԻնչու տեղի չունեցավ կոմունիստերի մայիսմեկյան երթըՉարիքը Երեւանում է նստած. Սամվել ՆիկոյանԱմոթ բոլոր այն հայ տղամարդկանց ովքեր այսօր հոգևորականի կողքին չեն. ՇՊՌՈՏԻրանում ձկների անձրև է տեղացել (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպեց իր շանը՝ Արքային (տեսանյութ)Դոնբասում ոչնչացված ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի ցուցադրությունը հսկայական հետաքրքրություն է առաջ բերել (Ֆոտոշարք)ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել«ՀԱՃԱԽԵՑԻ ՍԱՄԲՈՅԻ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅՐՍ ԽՍՀՄ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ Է ԵՂԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերությունները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода