Իրավապահ եւ դատական համակարգը դարձել է խոշտանգման միջոց, իսկ արդարությունը՝ անհասանելի թանգ հաճույք. Սումբուլյան Ուշացումով, բայց ռուսական ուշադրությունը կենտրոնացվելու է Հարավային Կովկասի վրա. Հրանտ Միքայելյան Եռաբլուր այցելողները Bubbles Restaurant-ում անցանկալի՞ անձիք են. Արմինե Սնդոյանն ահազանգում է ԹՐԱՄՓԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶԻ ՄԵՋ ՆԵՐՔԱՇԵԼ ՔԻՉ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՄՆՈՒՄ, ՈՐ ԱԼԻԵՎԸ ՆՈՐ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ ԿՍԿՍԻ Դատական ակտը կապ չունի արտահանձնման հետ. Նոր մանրամասներ հայտնի իրավապաշտպանը հայտարարությամբ է հանդես եկել Տեղի ունեցավ «Զահրատ-100» հատընտիրի շնորհանդեսը ԱՄՆ-ում Ռուսները խոցել են ամերիկյան F-16 կործանիչը, որն աջակցում էր ուկրաինական հարձակմանը Բելգորոդի ուղղթյամբ ՇՏԱՊ. Լաս Վեգասի դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանին ազատ արձակելու միջնորդությունը. Հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը էլ ավելի ագրեսիվ է դարձնելու Ադրբեջանին.Տաթեւիկ Հայրապետյան

Արագ հարկավոր է պատրաստվել պատերազմի. Վան Համբարձումյան

Ներքաղաքական

Ըստ ռազմական փորձագետ ՎԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ կանխատեսումերի` թշնամին նախապատրաստվում է պատերազմի, Հայաստանի սահմանի ողջ երկայնքով ադրբեջանցիները տեղակայում են զինտեխնիկա: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է նրա հետ:

— Ի՞նչ է այս պահին կատարվում ՀՀ սահմաններին, արդյո՞ք պատերազմը մոտ է եւ այն որքանո՞վ է վերաբերում, այսպես կոչված, «անկլավների վերադարձին»:

— Եթե ես ասում եմ, ուրեմն՝ 100 տոկոսով գիտեմ` ինչ եմ ասում, ճշտված է տարբեր տեղերով, չի եղել, որ մի անգամ նման հայտարարություն անեմ, ու դա չլինի: Օգոստոսի 19-ին իմ ֆեյսբուքյան էջում գրառում արեցի, որտեղ մանրամասն ասում էի, որ պատերազմը սկսվելու է հաշված շաբաթների ընթացքում, մանրամասն ասել եմ, թե ինչ զինտեխնիկա են կուտակել, ասել եմ զորատեսակները, ուղղությունները, բայց հայտարարեցին, որ նման բան չկա, ապատեղեկատվություն եմ տարածում, թե ինքնահռչակ փորձագետների մի՛ լսեք, հետեւե՛ք պաշտոնական լրահոսին, ոչ մի կուտակում չկա: Սեպտեմբերի 19-ին ադրբեջանական կողմը բոլոր իմ մատնանշած զինատեսակներով, ուժերով, բոլոր ուղղություններով հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա: Սեպտեմբրի 1-ին հատուկ եթեր մտա, իմ յութուբյան ալիքում կա, ասացի, որ ադրբեջանական կողմը Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ զորք է կուտակում, լռություն, արձագանք չկար, արդեն առավոտյան ադրբեջանական կողմը գնդակոծեց, լուրջ զինատեսակներ կիրառեց Վարդենիսի ու Սոթքի ուղղությամբ: 44-օրյա պատերազմից առաջ ողջ ամառ ահազանգում էի, բարձրաձայնում, որ պատերազմի են պատրաստվում, այդ ժամանակ, եթե կհիշեք, անընդհատ այդ տարիներին զորավարժություններ էին անում, ասում էի՝ զորքը կուտակում են սահմանին, զորավարժություն են անցկացնում, զորքը թողնում են սահմանին, ու բացատրում էի, որ եթե զորքը թողնում են սահմանին, ուրեմն՝ պատերազմ են սկսում: Բանի տեղ դնող չեղավ: Ամբողջ սեպտեմբերին գոռում էի, որ պատերազմ է սկսվում, 25-ին վերջին անգամ ասուլիսին ասացի, որ սկսում են, արդեն 27-ին անցան լայնամասշտաբ հարձակման: Դրանից հետո Իշխանասարի դեպքերից առաջ, ուղիղ երեք օր շարունակ տարբեր լրատվամիջոցներով ասում էի, որ մարդիկ պատերազմի են պատրաստվում, հարձակվելու են, հետո Իշխանասարի դեպքերը եղան: Ջերմուկի դեպքերից մեկ օր առաջ ես ասուլիսի էի, ասացի, որ մարդիկ անում են այն գործողությունները, որը անում են պատերազմից առաջ, հաջորդ օրը Ջերմուկում անցան գործողությունների: Հիմա դեռ հարցնում եք՝ պատերազմի վտանգ կա՞: Օգոստոսի 19-ին ես հատուկ եթեր եմ մտել ու երեք ժամ թվարկել եմ միայն զինտեխնիկան, թե որ զինտեխնիկան ինչ վտանգ է ներկայացնում եւ նշել եմ հավանական թիրախները, հետո հայտարարվեց, թե ոչ մի կուտակում չկա, ոմանք ասացին, որ մեդիատեռոր է: Բայց արդեն սեպտեմբերի 19-ին ադրբեջանական կողմը անցավ լայնամասշտաբ գործողությունների Լեռնային Ղարաբաղում:

— Երբ նախապես զգուշացվում է հանրությանը հնարավոր ռազմական գործողությունների մասին, պատրաստվելու փոխարեն՝ ոմանք համարում են, թե դրանով խուճապ է տարածվում է…

— Իմ ասելիքը հիմա ո՞րն է, իմ նպատակը խուճապ տարածելը չէ: Իմ ասելիքն այն է, որ ՀՀ զինված ուժերը պետք է բերել առաջին մարտական պատրաստվածության, հայտարարել համահայկական մոբիլիզացիա, սփյուռքում էլ հայտարարել մոբիլիզացիա, կամավորականներին զորակոչեք, ուղարկեք սահման, զինված ուժերը բերեք առաջին մարտական պատրաստվածության: Ես մանրամասն իմ տեսաուղերձում նշել եմ, թե ինչ է հարկավոր անել, արագ հարկավոր է պատրաստվել պատերազմի, որովհետեւ բոլոր ուղղություններով են պատրաստվում, Տավուշի մարզից սկսած՝ Մեղրի, Ագարակ կուտակվում են, պատրաստվում են պատերազմի: Բացի կուտակումից, կան գործողություններ, որոնք ադրբեջանական կողմը անում է պատերազմից առաջ: Սահմանի ողջ երկայնքով հետախուզական անօդաչու թռչող սարքերի, մարտավարական անօդաչու թռչող սարքերի, օպերատիվ մարտավարական անօդաչու թռչող սարքերի, օպերատիվ ռազմավարական անօդաչու թռչող սարքերի թռիչքային ինտենսիվությունը կտրուկ աճել է մի քանի անգամ, այսինքն՝ ավելի ինտենսիվ հետախուզություն են իրականացնում ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով: Ես այս նույն բանը ասել եմ օգոստոսի 19-ին: Հիմա նույն բանը կա, Ադրբեջանի զինված ուժերի բոլոր զորամասերը, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում ինտենսիվ սկսել են ռազմամթերք ստանալ, վառելիքաքսուքային նյութեր են սկսել ստանալ, ընդ որում՝ կարեւոր է մի դրվագ՝ այն ծավալը, որը ամեն մի զորամաս ստանում է, ավելին է, քան թե զորամասին պետք է զորավարժությունների կամ առօրյա օգտագործման համար, ռազմամթերքը, որը ստանում են, ավելին է, քան թե հարկավոր է: Ուժերը, որը կուտակում են Լեռնային Ղարաբաղում, դրանք հարձակվողական են, խոսում է այն մասին, որ լայնամասշտաբ պատերազմի են պատրաստվում: Ողջ հատուկ նշանակության զորքերը կուտակում են սահմանին, Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության զորքերը՝ 052 Յաշմա Հատուկ նշանակության բրիգադան, 053 Հատուկ նշանակության բրիգադան, տեղաբաշխել են Զանգելանով, Լաչինում, Քելբաջարում, Քուբաթլիում, Թովուզում, Տավուշի մարզի հետ սահմանին, շփման գծում, Նոյեմբերյանի, Ջերմուկի, Սյունիքի ուղղությամբ: Մյուս կողմից Նախիջեւանի համազորային բանակը մեծ ուժեր է կուտակում սահմանին, նաեւ իրենց հատուկ նշանակության բրիգադան, 2000 հատուկջոկատային կուտակվում են ողջ երկայնքով, ու Սյունիքը սեղմում են երկու կողմից: Բացի այդ, Ադրբեջանի Հանրապետության Ռազմածովային ուժերի, 641-րդ Էլիտար հատուկ նշանակության բրիգադան են բերել սահման (641-я Бригада Морских Специальных Операций ВМС (Военно-Морские Силы) Вооружённых Сил Азербайджанской Республики): Ինչպես նաեւ սահման է բերվել Ադրբեջանի Հանրապետության ռազմածովային ուժերի, երկու տիպի հատուկ նշանակության ստորաբաժանում՝ SAT եւ SAS: Մեկը ռազմածովային ուժերի դիվերսիոն հատուկ նշանակության ստորաբաժանում է, որը ստեղծված է հակառակորդի, ռազմածովային ուժերի, ծովային տարբեր ռազմավարական օբյեկտներ մտնելու համար, մյուսը պաշտպանողական է, հակադիվերսիոն է, ստեղծված է ռազմածովային օբյեկտները դիվերսիայից պաշտպանելու համար: Նրանց էլ են բերում սահման, նրանք շատ էլիտար են, լավ պատրաստված են ցամաքում հատուկ նշանակության գործողություններ իրականացնելու համար:

— Այսօր առավել ուշադրության կենտրոնում է Տավուշի ուղղությունը: Ի՞նչ կարող եք ասել այս մասին:

— Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական կողմը կուտակում է Ադրբեջանի Հանրապետության Պետական սահմանապահ ծառայության էլիտար հատուկ նշանակության ստորաբաժանումները («Կանաչ բերետավորները»): Բայց եթե դու մոբիլիզացիա հայտարարես, քո զինված ուժերը բերես առաջին մարտական պատրաստվածության, քո հակառակորդի համար քեզ հաղթելը լինելու է շատ ավելի դժվար ու շատ ավելի մեծ կորուստներ ես կրելու: Եթե նրանք պատերազմը սկսեցին, հարաբերակցությունը լինելու է 1/10-ի նկատմամբ, նրանք ավելի մեծ ռեսուրսով են գալու: Երբ դու պատրաստվում ես պատերազմի, քեզ հաղթելը լինելու է ավելի դժվար: Հիմա, Լեռնային Ղարաբաղի համար ադրբեջանական կողմը կարող էր ունենալ 3000-ից ավելի կորուստ, նա պատրաստ էր դրան, բայց հանուն «անկլավների»՝ պատրաստ է մեծ կորուստների գնալ ադրբեջանական կողմը, սա ուրիշ հարց է: Ղարաբաղի հաշվով ողջ ադրբեջանական ժողովուրդն էր պատրաստ կռվելու, զոհելու իրենց զավակներին, բայց «անկլավների» համար ադրբեջանցիները պատրա՞ստ են մեծ զոհեր ունենալ:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






Իրավապահ եւ դատական համակարգը դարձել է խոշտանգման միջոց, իսկ արդարությունը՝ անհասանելի թանգ հաճույք. ՍումբուլյանՈւշացումով, բայց ռուսական ուշադրությունը կենտրոնացվելու է Հարավային Կովկասի վրա. Հրանտ ՄիքայելյանԵռաբլուր այցելողները Bubbles Restaurant-ում անցանկալի՞ անձիք են. Արմինե Սնդոյանն ահազանգում էԹՐԱՄՓԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶԻ ՄԵՋ ՆԵՐՔԱՇԵԼՔԻՉ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՄՆՈՒՄ, ՈՐ ԱԼԻԵՎԸ ՆՈՐ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ ԿՍԿՍԻԴատական ակտը կապ չունի արտահանձնման հետ. Նոր մանրամասներ հայտնի իրավապաշտպանը հայտարարությամբ է հանդես եկելՏեղի ունեցավ «Զահրատ-100» հատընտիրի շնորհանդեսը ԱՄՆ-ումՌուսները խոցել են ամերիկյան F-16 կործանիչը, որն աջակցում էր ուկրաինական հարձակմանը Բելգորոդի ուղղթյամբՇՏԱՊ. Լաս Վեգասի դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանին ազատ արձակելու միջնորդությունը. Հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը էլ ավելի ագրեսիվ է դարձնելու Ադրբեջանին.Տաթեւիկ ՀայրապետյանՓաշինյանին թուղթ պետք է, որպեսզի Հայաստանի բնակչությանն ասի՝ «ինքը խաղաղության բերեց»․ թյուրքագետԹեհրանի «Ազադի» աշտարակը, լուսավորվել է այդ թվում՝ ՀՀ պետական դրոշովԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆՀուսիթական որոշ աղբյուրներ ակնարկում են, թե խորտակել են ամերիկյան Harry S. Truman ավիակիրըՌուսները Բելգորոդում զանգվածաբար ոչնչացնում են հարձակվել փորձող ուկրաինացիներին եւ զինտեխնիկան (Տեսանյութ)2019թ.-ին, երբ Հունաստանի թիմի հետ ժամանեցինք Հայաստան, հիացել էի այստեղի ֆուտբոլի հանդեպ մեծ հետաքրքրասիրությամբ. Ջոն վան'տ ՍխիպԹուրքիայում կտրուկ սրվում են հակաէրդողանական հավաքները (Տեսանյութ)ՌՊԼ-ի Հայ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները. TransfermarktԲարդ խաղ է լինելու Հայաստանի հավաքականի դեմ. Վրաստանի ընտրանու մարզիչԵրբ քաղաքականությամբ զբաղվում են անսկզբունք խաբեբաները. Հենրիխ ԴանիելյանՔենեդու թոռը քննադատում է լրատվամիջոցներին՝ պապի սպանության լուսաբանման պատճառովԻմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել. ՓաշինյանՆիկոլի հերթական ինքնագոլի զավեշտն ու թշվառությունըՉկա ավելի մեծ ջերմություն դերասանի համար, քան հանդիսատեսի սերը. Արա Դեղտրիկյանը հավերժ կմնա մեր սրտերումԵրգչուհի Անահիտ Հակոբյանը նորություն ունիԹուրքերն ուզում են պանթուրքիզմի միջանցք ստեղծել. նրանք Հայաստանի ու Իրանի տարածքն են ուզում. Մաջիդ ՔարիմինԱդրբեջանցի զինվորները հայտնվել են ձնահյուսի մեջԹեւանյանի «պոպուլիզմն» ու իշխանության «ճղճիմությունը»Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, սակայն դրա ստորագրման համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. ԲայրամովՌԴ զինված ուժերը Կուրսկն ազատում են ուկրաինական զինուժից․ ՊուտինՓաշինյան Նիկոլն էլ է արդեն ընդունո՞ւմ, որ ինքն ուզուրպատոր է. ՄինասյանՎտանգավոր խաղեր՝ նախկին հոգեւորականի կողմիցԱնցել են ոչ բացահայտ հավելյալ ռեսուրսներ գործի դնելու «սուրբ» գործին. ԲԱՄԲԱՍԱՆՔԼավ, ամոթ չէ՞. ԶԱՐՄԱՆՔՊատրաստ է ստորագրել «խաղաղության պարտավորագիրը», բայց պատրաստ չէ հրապարակել այն. Արտակ ԶաքարյանԿանադային «վիճակված է» դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը․ ԹրամփԵվրոպան դեմ է Ուկրաինայի հարցի խաղաղ լուծմանը՝ չնայած Ռուսաստանի և ԱՄՆ-ի ջանքերին․ ՌԴ ԱԳՆԿրեմլը 30-օրյա հրադադարի պահպանման հարցում փոխադարձության բացակայություն է տեսնումՊուտինն ու Թրամփը ծրագիր ունեն, որից Ուկրաինան չի կարող հրաժարվել. փորձագետ«Կրթվելը նորաձև է», իսկ ազգային ինքնությանը հավատարիմ մնալը հնաոճ է. Արմեն ՀարությունյանԿրեմլն արձանագրել է՝ Պուտինն ու Թրամփը վստահում են միմյանցՀայտնի է Արա Դեղտրիկյանի հոգեհանգստի եւ հուղարկավորության տեղն ու ժամըՉեմ ուզում, որ Ռուսաստանն ու Չինաստանը միավորվեն. ԹրամփՈւկրաինայում խաղաղ կարգավորումը պետք է տեղի ունենա երեք փուլով․ Ազարով«Հնդիկներին, Ջավախքի մեր հայրենակիցներին փորձում են գրանցել Գյումրիում, որպեսզի ՔՊ-ի օգտին քվե ապահովեն». Նարեկ Միրզոյան․ 168․amՈւկրաինայում հրադադարի մանրամասները կսկսեն մշակել մարտի 23-ին՝ Ջիդդայում. ԱՄՆ հատուկ բանագնացՀայաստանի պետական պարտքը 2024-ի վերջին կազմել է 5 տրլն դրամ (տեսանյութ)Ո՞վ սպանեց Քենեդիին. հարցի պատասխանը վերջապես կտրվի՞Նույն ուժերը, որոնք ժամանակին աջակցում էին Նիկոկին, կրկին թիրախավորում են Սերժ ՍարգսյանինԱշխարհում սկսում են տեսնել ԵԱՏՄ-ի հաջողությունները․ Օվերչուկ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top