Iravunk.com | Նիկոլյան հերթական հողատվության առանձնահատկությունները
Գյումրին սգում է 3-րդ դասարանի աշակերտ Հայկի ողբերգական մահը. Սարսափազդու մանրամասներ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան Համընդհանուր ու անսանձ համաճարակի է վերածվել օտար բառերի գործածությունը Հայաստանում. Այնթապլեան Գետը չտեսած բոբիկանալը անտեղի է, ոգևորությունը՝ նույնպես. Հովհաննես Ավետիսյան Եթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի. Իրանցի միջազգայնագետը փակագծեր է բացում Ձեր դիրքը կամ կենցաղը բարելավելու համար մի՛ զոհեք հայրենիքը. Յակոբ Այնթապլեան Դըմփ դըմփ-հուի պատճառով ընկանք կեղտահորը, տեսնենք այս քայլերթի հետևանքները ինչ հոր են նախապատրաստել. ԱՀ պատգամավոր Սիրազրկվել ենք մեր ջրից ավելի արյուն տեսած երկրում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆ Սրբազանի շարժումը ռադիոտուն չի մտնում, էժան քայլ չի անում, փորձում են վարկաբեկել մեզ, չեն հաջողելու (տեսանյութ) Գործադիր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից. Փաստաբան

Նիկոլյան հերթական հողատվության առանձնահատկությունները

Վերլուծություն

Եվ այս­պես, ՆԱՏՕ-ի գլ­խա­վոր քար­տու­ղար ­Յենս Ս­տոլ­տեն­բեր­գի հա­րավ­կով­կաս­յան տուր­նեն ե­րեկ ա­վարտ­վեց հա­յաս­տան­յան այ­ցով: Այն, որ այս այ­ցի ժա­մա­նակ Ս­տոլ­տեն­բերգն ա­վե­լի շատ ու­սում­նա­սի­րա­կան նպա­տակ­ներ ու­ներ՝ փոր­ձե­լով հաս­կա­նալ, թե որ­քա­նով է ՆԱՏՕ-ի մուտ­քը ­Հա­րա­վա­յին ­Կով­կաս ի­րա­տե­սա­կան, ի սկզբա­նե էր են­թադ­րե­լի: ­Թե ինչ արդ­յունք­նե­րի հա­սավ, դա ար­դեն շատ կա­րե­ւոր է:

«ՎԵՐԲՈՎԿԱՅԻ» ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ

Այն, որ Ադր­բե­ջա­նում Ս­տոլ­տեն­բեր­գը ռեալ հե­ռան­կար­ներ չգտավ, ի սկզբա­նե էր են­թադ­րե­լի, եւ նրա այ­ցի եզ­րա­փա­կիչ հայ­տա­րա­րությ­ունն էլ այդ մա­սին է ակ­նար­կում: Այն է՝ Ադր­բե­ջա­նը մտա­դիր չէ ան­դա­մակ­ցել ՆԱՏՕ-ին, թեեւ դա­շին­քի դաշ­նա­կիցն է. «Սա ինք­նիշ­խան ո­րո­շում է, եւ մենք հար­գում ենք այն»: Եվ չմո­ռա­նանք, որ ­Բա­քուն ՆԱՏՕ-ի հետ հա­մա­գոր­ծակ­ցում է ու­ղիղ այն չա­փով, որ­քա­նով որ հա­մա­գոր­ծակ­ցում է այդ դա­շին­քի ան­դամ իր «մեծ եղ­բոր»՝ ­Թուր­քիա­յի հետ: Իսկ դա հու­շում է, որ Ադր­բե­ջան-ՆԱՏՕ հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը կշա­րու­նակ­վի այն ժամ­կետ­նե­րով եւ ծա­վալ­նե­րով, որ­քա­նով այդ դաշ­տում մնում է ­Թուր­քիան:

Վ­րաս­տա­նում եւս նույն պատ­կերն էր. սի­րա­լիր ժպիտ­ներ, «մենք վա­ղուց ենք ու­զում ՆԱՏՕ-ի ան­դամ դառ­նալ» ստան­դարտ հայ­տա­րա­րութ­յուն­ներ: Իսկ «տա­կից» պարզ հաս­կաց­վում էր՝ Թ­բի­լի­սին ոչ մի դեպ­քում չի ցան­կա­նում գնալ ՌԴ-ի հետ ու­ղիղ առ­ճա­կատ­ման ճա­նա­պար­հով, ինչ­քան էլ որ Ս­տոլ­տեն­բեր­գը փոր­ձեց խոսել Աբ­խա­զիա­յի եւ ­Հա­րա­վա­յին Օ­սե­թիա­յի մա­սին: Այս գե­տը Վ­րաս­տա­նը, ա­վե­լի կոնկ­րետ՝ ­Սա­հա­կաշ­վի­լին ար­դեն մեկ ան­գամ մտել է, արդ­յուն­քում, ռու­սա­կան տան­կե­րը հայտն­վե­ցին Թ­բի­լի­սիին շատ մոտ: Եվ հի­մա վ­րա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը նույն փոր­ձութ­յան գնալ չեն ու­զում:

Այս­պի­սով, «վեր­բով­կա­յի» ա­մե­նա­հար­մար թեկ­նա­ծուն ի սկզբա­նե ­Հա­յաս­տանն էր: Այն ակ­տիվ հա­կա­մար­տութ­յու­նը, ո­րը ­Նի­կո­լը ծա­վա­լել է ՀԱՊԿ-ի, այ­սինքն՝ ­Ռու­սաս­տա­նի հետ եւ ԵՄ ան­դա­մութ­յան թկնա­ծո­ւի «ե­րա­նե­լի» կար­գա­վի­ճա­կի մա­սին կո­չե­րը հա­վա­նա­կան են դարձ­նում, որ նի­կոլ­յան խուն­տան նաեւ կսկսի ՆԱՏՕ-ին ան­դա­մակ­ցե­լու մա­սին խո­սել…

­­Բայց այն տպա­վո­րութ­յունն է, որ ­Նի­կո­լի մոտ կա­րող է նո­րից տրա­մադ­րութ­յուն­նե­րի փո­փո­խութ­յան նոր «նո­պա» սկսվել: Ա­մեն դեպ­քում, ե­րեկ նաեւ ­Պու­տի­նին ուղղ­ված շնոր­հա­վո­րան­քում «տա­րօ­րի­նակ» միտք նկատ­վեց. «Հու­սով եմ, որ երկ­կողմ հե­տաքրք­րութ­յուն ներ­կա­յաց­նող բո­լոր ո­լորտ­նե­րում երկ­խո­սութ­յու­նը կզար­գա­նա՝ ի շահ ­Հա­յաս­տա­նի եւ ­Ռու­սաս­տա­նի ժո­ղո­վուրդ­նե­րի»: Ի­հար­կե, շատ լուրջ վե­րա­պա­հում­ներ կան, թե Նի­կո­լն ինչ նկա­տի ու­նի «Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դի շահ» ա­սե­լով, քա­նի որ, ինչ­պես փաս­տերն են հու­շում, ոչ թե պար­զա­պես «Հա­յաս­տա­նի», այլ հայ ժո­ղովր­դի ընդ­հան­րա­կան շա­նը հիմ­նա­կա­նում էա­պես տար­բեր­վում է ­Նի­կո­լի պատ­կե­րա­ցում­նե­րից: ­Բայց երբ «երկ­խո­սութ­յան» մա­սին է խո­սում, դա հե­տաքր­քիր է, թեեւ վա­ղը կա­րող է ա­սել, որ այդ տեր­մի­նի տակ բո­լո­րո­վին այլ բան նկա­տի ու­ներ:

«ԴԵՊՐԵՍԻԱՅԻ ՆՈՐ ՆՈ՞ՊԱ»

Ա­մեն դեպ­քում, վեր­ջին ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, ինչ­պես են­թադ­րե­լի էր, կա­րող են ­Նի­կո­լի վրա ազ­դել: ­Խոս­քը հեր­թա­կան տա­րածք­ներն ա­զե­րի­նե­րին «նվի­րե­լու» հայտ­նի գոր­ծըն­թա­ցի մա­սին է, ո­րն ի սկզբա­նե մի շարք հար­ցեր էր ա­ռաջ քա­շում: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը, ին­չո՞ւ Ա­լիեւն այդ­քան հան­կար­ծա­կի այդ թե­ման ա­ռաջ մղեց, եւ այն բա­նից հե­տո, երբ ­Նի­կո­լը վեր­ջին հան­դի­պում­նե­րից հե­տո նո­րից կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հետ կապ­ված սեղ­մեց «բա­նակ­ցա­յին ար­գե­լա­կը»՝ շա­րու­նա­կե­լով մնալ այդ խնդրի ա­րեւմտ­յան տրա­մա­բա­նութ­յան մեջ: ­Դա ճնշո՞ւմ էր, ո­րը հեր­թա­կան ան­գամ ­Նի­կո­լին ծանր վի­ճա­կի մեջ դրեց: Ի վեր­ջո, այն, որ գնաց-հա­սավ Ոս­կե­պար, գա­լիս է հու­շե­լու, որ այս գոր­ծըն­թա­ցը նրան ի­րոք լրջո­րեն ան­հանգս­տաց­նում է: Եվ այն­պես չէ, որ այս մի կտորն էլ տա, կպրծնի. առ­ջե­ւում դեռ տա­լու շատ հատ­ված­ներ կան, ընդ ո­րում, որ­քան էլ նա նաեւ ստա­նա­լու են­թա­կա հատ­ված­նե­րից է խո­սում, փաստն այն է, որ ­Բա­քուն ցու­ցադ­րա­բար հրա­ժար­վում է ան­գամ մեկ թիզ զի­ջե­լուց: ­Մակ­րոնն էր խոս­տա­նում օգ­նել, հե­տո եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րը, դրա վրա մի իս­կա­կան շոու սար­քե­ցին, թե էս է, կդի­մենք, ԵՄ ան­դա­մի թեկ­նա­ծու կկդառ­նանք: ­Մինչ­դեռ ի­րա­կա­նութ­յունն այն է, որ Եվ­րո­պան ո­րե­ւէ ռեալ լծակ չու­նի:

Արդ­յուն­քում, նա­խօ­րեին Եվ­րո­պա­կան ին­տեգր­ման հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տի ժա­մա­նակ ­Միրզ­ո­յան Ա­րո­յի, ­Հով­հան­նիս­յան ­Պա­րույ­րի ա­կա­մա խոս­տո­վա­նութ­յունն ա­վե­լի շատ հու­սա­հա­տութ­յան ճի­չի էր նման­վում: Ըստ ­Պա­րույ­րի. «ԵՄ-ի հետ աշ­խա­տանքն ան­նա­խա­դեպ ին­տեն­սիվ է ե­ղել, եւ բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով ա­ռա­ջըն­թաց կա, բայց մի հար­ցում՝ ինչ­պես ԵՄ-ի, այն­պես էլ ­Միութ­յան ա­ռան­ձին ան­դամ­նե­րի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ի­րա­վի­ճա­կը շատ հե­ռու է դրա­կան լի­նե­լուց։ ­Դա վի­զա­նե­րի հարցն է»: Ու­րեմն սա՞ է նի­կո­լա­կան­նե­րի քա­րո­զած «ան­նա­խա­դեպ լավ հա­րա­բե­րութ­յուն­ներն» ու «եվ­րո­պա­կան ճոխ ա­պա­գան»: ­Չէ, այս խոս­տո­վա­նութ­յու­նը մեկ բան է նշա­նա­կում՝ ­Հա­յաս­տա­նը ԵՄ-ի ուլտ­րա­լի­բե­րալ­նե­րին պետք է մեկ բա­նի հա­մար, որ­պես ռուս­նե­րի դեմ թշնա­ման­քի եւ ­Հա­րա­վա­յին ­Կով­կա­սում պա­տերզմ հրահ­րե­լու մի­ջոց: ­Հե­տո, թքած այդ ­Հա­յաս­տա­նի վրա, ե­թե ան­գամ այն մին­չեւ վերջ այդ պա­տե­րազ­մում ոչն­չա­նա:

Այ­սինքն, մի կող­մից՝ Ա­լիեւն է­լի միաց­րել է ճնշու­մա­յին մե­քե­նան, մյուս կող­մից՝ Եվ­րո­պան եւ սի­րե­լի ­Մակ­րո­նը «ոտ­քի վրա գցում են»: ­Միայն թե այն­պես չէ, որ հի­մա էլ կա­րող է հեր­թա­կան հո­ղատ­վութ­յան մեղ­քը ռուս­նե­րի «ջե­բը գցել»: ՌԴ ԱԳՆ-ն շ­տա­պեց մեկ­նա­բա­նել. «Բանն ին­չի են հասց­րել Եվ­րա­միութ­յան, ՆԱՏՕ եւ ­Վա­շինգ­տո­նի նոր կու­րա­տոր­նե­րը։ Խնդ­րում եմ նկա­տի ու­նե­ցեք. այս հայ­տա­րա­րութ­յու­նը ոչ մի կերպ կապ­ված չէ ­Ռու­սաս­տա­նի հետ։ ­Դա բա­ցա­ռա­պես Ե­րե­ւա­նի ներ­կա­յիս իշ­խա­նութ­յուն­նե­րի ի­րա­վա­սութ­յունն է եւ Ա­րեւ­մուտ­քի հետ նրանց խորհր­դակ­ցութ­յուն­նե­րի արդ­յուն­քը»: ­Կարճ ա­սած, այն, ին­չին ­Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կում է բախ­վել, ա­րեւմտ­յան «կու­րա­տոր­նե­րի» եւ ­Նի­կո­լի քա­ղա­քա­կան կուր­սի արդ­յունք է: Ու սրա­նից հե­տո գնում-հաս­նում ենք նրան, որ ա­րեւմտ­յան այդ «ճոխ խոս­տում­նե­րի» արդ­յուն­քում նաեւ Ար­ցա­խը լիո­վին հա­յա­թափ­վեց: Ու ինչ­քան էլ հի­մա փոր­ձեն ար­դա­րա­նալ, մեղ­քը սրա-նրա վրա գցել, ի­րա­կա­նութ­յունն այն է, որ այդ ա­մե­նի հա­մար պա­տաս­խան տալ է պետք:

­­Մինչ­դեռ ոս­կե­պար­ցի­նե­րի հետ հան­դի­պու­մը ե­կավ հու­շե­լու, թե ինչ աս­տի­ճա­նի է ժո­ղովր­դի նյար­դե­րը լար­ված, եւ մեծ հարց է, թե ոչ հե­ռու ա­պա­գա­յում նոր հո­ղատ­վութ­յան փորձն ին­չի՞ կբե­րի: Իսկ այն, որ Ա­լիե­ւի նոր պա­հանջ­նե­րը չեն ու­շա­նա, հաս­կա­նում են բո­լո­րը: Եվ այն դեպ­քում, որ թեեւ նի­կո­լա­կան շրջա­պա­տում այս ա­վանտ­յու­րան ա­ռաջ տա­նող շատ «գոր­ծա­կալ­ներ» կան, բայց մեկ է՝ ա­մեն ինչ հենց իր գլխին է կոտր­վե­լու, Նի­կո­լը չի կա­րող չհաս­կա­նալ: ­Նա փոր­ձեց այս ան­գամ էլ ժո­ղովր­դին վա­խեց­նել՝ չտանք, պա­տե­րազմ կլի­նի:

Ա­հա, մո­տա­վո­րա­պես նման ի­րա­վի­ճա­կում էլ ­Հա­յաս­տան ե­կավ Ս­տոլ­տեն­բեր­գը: ­Թե ինչ է կա­տար­վել փակ դռնե­րի հե­տե­ւում, այս պա­հին դժվա­րէ ա­սել: ­Սա­կայն հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը հիմ­նա­կա­նում «ան­մեղ սի­րա­խա­ղի» տեսք ու­նեին, եւ հնչեղ հայ­տա­րա­րութ­յուն­ներ չե­ղան:

Ա­մեն ինչ հու­շում է, որ ­Նի­կո­լը, ա­սենք նաեւ Ա­լիե­ւը մի ո­րոշ պաու­զա­յի կա­րիք ու­նեն: ­Նախ, պետք է հստակ հաս­կա­նալ, թե այս ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո ինչ կար­գի եւ խո­րութ­յան փո­փո­խութ­յուն­ներ են լի­նե­լու ­Ռու­սաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յու­նում (կամ չեն լի­նելու): Մ­յուս կող­մից, Եվ­րո­պան շա­րու­նա­կում է ի­րա­վի­ճա­կը թե­ժաց­նել, եւ այս ուղ­ղութ­յամբ եւս քայ­լե­րի խո­րութ­յան եւ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի մա­սին տե­ղե­կա­նալ է պետք: ­Բայց այս պաու­զան կարճ կլի­նի, թե­րեւս մեկ-մե­կու­կես ա­միս, ո­րից հե­տո պետք է հան­գու­ցա­լու­ծում­նե­րի սպա­սել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 



Գյումրին սգում է 3-րդ դասարանի աշակերտ Հայկի ողբերգական մահը. Սարսափազդու մանրամասներՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է ՀայաստանՀամընդհանուր ու անսանձ համաճարակի է վերածվել օտար բառերի գործածությունը Հայաստանում. ԱյնթապլեանԳետը չտեսած բոբիկանալը անտեղի է, ոգևորությունը՝ նույնպես. Հովհաննես ԱվետիսյանԵթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի. Իրանցի միջազգայնագետը փակագծեր է բացումՁեր դիրքը կամ կենցաղը բարելավելու համար մի՛ զոհեք հայրենիքը. Յակոբ ԱյնթապլեանԴըմփ դըմփ-հուի պատճառով ընկանք կեղտահորը, տեսնենք այս քայլերթի հետևանքները ինչ հոր են նախապատրաստել. ԱՀ պատգամավորՍիրազրկվել ենք մեր ջրից ավելի արյուն տեսած երկրում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՍրբազանի շարժումը ռադիոտուն չի մտնում, էժան քայլ չի անում, փորձում են վարկաբեկել մեզ, չեն հաջողելու (տեսանյութ)Գործադիր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից. ՓաստաբանԱդրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան ԳեղամյանՕրվա խորհուրդ. Մայիսի 5Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի (ուղիղ)ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Էշություն» The Economist-ի՞ց, թե՞ փորձում են երկրորդ անգամ Մոսկվային «հարիֆացնել»ԿԱՅԱՑԵԼ Է ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Կառլովկա-Կրասնոգորովկա ուղղությամբ եւս ռուսական ակտիվ հարձակումը վերսկսված էՕչերետինոյի ուղղությունը. ռուսական ուժերը վերսկսել են հարձակումը (Քարտեզ)«Ատամի աճեցման դեղամիջոցը» մտնում է փորձարկումների փուլԱրեգակի վրա տեղի են ունեցել հինգ հզոր բռնկումՎրաստանում արեւմտյան հերթական հեղաշրջումը կարծես թե չի ստացվում (Տեսանյութ)Ֆրանսիացի կողոպտիչները հարձակվել են թանկարժեք քարերի մեծ բեռ տեղափոխող ավտոշարասյան վրա (Տեսանյութ, Ֆոտո)Ամերիկյան հերթական Abrams-ի եւ Bradley-ի ոչնչացման կադրերը (Տեսանյութ)Լեհաստանում տագնապի ահազանգ են հնչեցրել Ռուսաստանի զգուշացման պատճառովՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համարՄոսկվայի Սուրբ լճի մոտ պանթուրքիստական մինի պետությում է կառուցվում. Օլեգ ՑարևՊԱՏԻՎ և ՀԱՅՐԵՆԻՔ. Բագրատ Սրբազանի պայքարըԻ՞նչ ունեք իմ դեմ. Լեո Նիկոլյանն արդեն 14 օր է «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ է«Իրավունք»-ի լրագրողն արժանացել է պատվոգրի՝ «Արմմոնո»-յի կողմիցՈ՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքումՂազախստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներկայանում է որպես չեզոք կողմ, բայց դա այդպես չէ. ԻգիթյանԻնչու տեղի չունեցավ կոմունիստերի մայիսմեկյան երթըՉարիքը Երեւանում է նստած. Սամվել ՆիկոյանԱմոթ բոլոր այն հայ տղամարդկանց ովքեր այսօր հոգևորականի կողքին չեն. ՇՊՌՈՏԻրանում ձկների անձրև է տեղացել (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպեց իր շանը՝ Արքային (տեսանյութ)Դոնբասում ոչնչացված ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի ցուցադրությունը հսկայական հետաքրքրություն է առաջ բերել (Ֆոտոշարք)ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել«ՀԱՃԱԽԵՑԻ ՍԱՄԲՈՅԻ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅՐՍ ԽՍՀՄ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ Է ԵՂԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան ԳեղամյանՍտեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունիՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելումՌուսական հրետանին ծածկել է Արխանգելսկից փախչող ուկրաինական ուժերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода