ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԲԵԼԳՐԱԴՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ A ԿԱՐԳԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
ՍպորտՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Բելգրադում ընթացող բռնցքամարտի A կարգի միջազգային մրցաշարում։ Մրցումների մեկնարկային օրը ռինգ է դուրս եկել կաշվե ձեռնոցի 4 բռնցքամարտիկ ու բոլորն էլ գեղեցիկ հաղթանակ են տոնել։ 60 կգ քաշային ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ, հաղթել է խորվաթ Մաթյե Զեբիչին, 63,5 կգ քաշային ՆԱՐԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ուժեղ էր Ղազախստանի ներկայացուցիչ Տանկայ Եռասլիից, 71 կգ քաշային ԶԱՎԵՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ, հաղթեց Կիպրոսի ներկայացուցիչ Ռաֆայել Պաֆիսին, ԻՍԿ 86 կգ քաշային ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ուժեղ գտնվեց սերբ Վալիկո Ռազնատովիչից։ Ընդ որում, Զավեն Գալստյանն ու Նարեկ Հովհաննիսյանը նաև նոկդաունի ենթարկեցին իրենց մրցակիցներին։ Ցավոք, Գալստյանը մենամարտի ժամանակ վնասվածք ստացավ ու չի շարունակի մրցաշարը։ Ռինգ դուրս կգա նաև 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ