ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԳՈՒՐԳԵՆ ՄԱԴՈՅԱՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ
ՍպորտԻտալիայում անցկացվող բռնցքամարտի Օլիմպիական վարկանիշային մրցաշարի ժամանակ, երեկ մարտի 5-ին, հաղթանակով է մեկնարկել 71 կգ քաշային ԳՈՒՐԳԵՆ ՄԱԴՈՅԱՆԸ։ Մեր երկրի ներկայացուցիչը մենամարտել է մոլդովացի Վասիլի Չեբոտարիի հետ ու հաղթել բացարձակ առավելությամբ 5։0 հաշվով։ Գուրգենը, գրագետ մարտավարության շնորհիվ, հաղթանակի նժարը թեքել է իր կողմը։
Նա, Իտալիայից Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ բացառիկ զրույցում նշեց. «Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթանակով մեկնարկել մրցաշարը, շատ լավ զգացողություններ ունեմ, հուսով եմ հաջորդ մենամարտերում ևս լավ կլինի ամեն ինչ։ Իմ հաջորդ մրցակիցը կլինի Իսպանիայի ներկայացուցիչը։ Ես տրամադրված եմ, որ լավ է լինելու»։
Հավելենք, որ կանանց մրցաշարում 54 կգ քաշային Տաթև Խաչատրյանն ու 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը պարտվել են և դուրս մնացել պայքարից։ Իսկ այսօր, մարտի 6-ին իրենց առաջին մենամարտերը կանցկացնեն Ռուդոլֆ Գարբոյանն ու Դավիթ Չալոյանը։ Գարբոյանի մրցակիցը Սինգապուրի ներկայացուցիչ Խուան Տեովինն է, իսկ Չալոյանը կփորձի հաղթահարել կանադացի Ալեքսիս Բարիեռիի արգելքը։
Սպասենք մեր մարզիկների հաջող մրցելույթներին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ