ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՍԵՐԸ ԱԹԱՐԻՆ ԷԼ Ա ԿՊՆՈՒՄ
(ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐԻ ՋԵՐՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Նիկոլենք թուրքերին պլատոնական են սիրում, բայց թուրքերը այլ ակնկալիք ունեն։
**
ՏՐՈՐԱԾ ԱՐԱՀԵՏՆԵՐ
(ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻ` «ԱՄԵՐԻԿԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԾԵՐ ՁԻ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ պատմաբանների` Ամերիկայի վերջը մոտ է, եթե հույսը դրել է ծերունիները վրա, Հռոմն ու ԽՍՀՄ-ն էլ էին ծերակույտերը ղեկավարում կործանվելուց առաջ։
**
ՖԵՄԻԴԱՅԻ ՎԵՐՋԸ
(ԲԴԽ-Ի ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԴԵՄ ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ` ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՔՊ-ից հայտնում են, որ վերոնշյալ փաստի հետ առնչվող իրենց խմբակցության հետ Կարեն Անդրեասյանի կռուտիտները ցույց տվեցին, որ նա որքան գետնի վրա է, երկու այդքան էլ Նիկոլի տակ է։
**
ՈՎ Ա ԽԻՄԻՉԻՏ ԱՐԵԼ
(ԷՋՄԻԱԾՆԻ` «ՔԻՄԻԿՆԵՐԻ» ԶՈՐԱՄԱՍԻ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ իրենք չեն կարողանում ճշտել այն քիմիական ռեակցիան, ըստ որի, անհետացել են խիմբատի զինվորները, դրա համար են Օնիկ ջանին կանչել։
**
ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ԼԻԴԵՐԸ
Փողի քսակը բարձրացնում է մարդու հասակը:
**
ՔՊ-Ի ՆՈՐ ՀԻՄՆԸ
Ой, мороз-мороз,
не морозь меня…
ԳԾՈՒԾՆԵՐԸ
(ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ԱԺ ԿԱՆԱՆՑ 70 ՀԱԶԱՐԱԿԱՆ ԴՐԱՄ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կանանց միջազգային լիգայից հայտնում են, որ Նիկոլենք այնքան ժլատ են, որ իրենց կանանց համար նույնիսկ Մարտի 8-ի նվերները հարկատուների գրպանից են վճարում: