48 ժամվա ընթացքում ՌԴ իրավապահներին պետք է տրամադրեն մարդասպանության մեջ մեղադրվող Քամիլ Զեյնալլըին կալանավորելու մասին որոշումը
Ներքաղաքական«Ռուսաստանի օրենսդրության համաձայն՝ ձերբակալված անձին կարող են պահել սկզբնական 48 ժամ, իսկ հետո կարող են երկարացնել եւս 72 ժամով։ Եթե նախատեսված ժամանակահատվածի ընթացքում հետախուզում հայտարարած պետության, տվյալ դեպքում՝ Հայաստանի, պատկան մարմինների կողմից Ռուսաստանի իրավապահներին չեն տրամադրվում հետախուզվողին արտահանձնելու մտադրության եւ կալանավորելու մասին որոշումները (այդ թվում նաեւ արագ կապի միջոցներով), ապա ձերբակալված անձն ազատ է արձակվում։ Հիմա Հայաստանի իրավապահ մարմինները 48 ժամվա ընթացքում Ռուսաստանի իրավապահներին պետք է տրամադրեն Հայաստանում մարդասպանության մեջ մեղադրվող Քամիլ Զեյնալլըին կալանավորելու մասին որոշումը», - գրել է «Լույս» վերլուծական-տեղեկատվական կազմակերպության ղեկավար, «Հականացիստական ճակատ» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ: