Խիստ վիրավորական է. «Ազգային»-ը բացատրություն է պահանջում, թե ինչու են ՄԹ եւ ԱՄՆ դեսպանները ի հիշատակ Նավալնիի՝ ծաղիկներ դրել Չարենցի կոթողի մոտ
Ներքաղաքական«Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
«Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը խիստ վիրավորական է համարում Հայաստանում հավատարմագրված երկու դեսպանների կողմից հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի հիշատակը հավերժացնող կոթողի մոտ ռուսական ինչ-որ հասարակական-քաղաքական գործչի հիշատակին ծաղիկներ կամ լուսանկարներ տեղադրելը։ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ ներկայացուցիչների նման քայլը փորձ է ներքաշել հայ ժողովրդին իրենց աշխարհաքաղաքական գործընթացների մեջ՝ ստորացնելով հայ մտավորականների դերը, նվաստացնելով նրանց մշակութային արժեքը։ Երկու դեսպանատներից պահանջում ենք բացատրություն այդ քայլի համար», - ասված է հայտարարության մեջ: