«Ժողովուրդ». ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ թմրանյութի գործով ձերբակալվածը ծանր վիճակում է
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արթուր Հովհաննիսյանի հետ թմրանյութի գործով ձերբակալված անձի գործերը լավ չեն. նա պարտքեր է կուտակել:
«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել էր, որ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 2017 թվականի նոյեմբերի 28-ին Nissan March մակնիշի ավտոմեքենայով Երեւանի բնակիչ Գեւորգ Սավթալյանի հետ բերման էր ենթարկվել ոստիկանություն: Նրանց մոտից խուզարկությամբ հայտնաբերվել էր 0.24 գրամ կշռով դեղնականաչավուն զանգված: Ոստիկանները հենց թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով էին Արթուր Հովհաննիսյանին եւ Գեւորգ Սավթալյանին ոստիկանություն տարել:
Դատելով Գեւորգ Սավթալյանի ֆեյսբուքյան էջից՝ Արթուր Հովհաննիսյանը նրա միակ եւ անփոխարինելի ընկերն է, որը, սակայն, նեղության մեջ գտնվող ընկերոջը թողել է անօգնական»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում