Փոխարժեք: $ , ,
Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել․ ՊՆ Հակաեկեղեցական ակցիան տեղի ունեցավ լուռ ու հազիվ 10 հոգով, բայց Ավինյանի բարձր հովանու ներքո «Երիտասարդ բժշկի գրառումները». առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմում «Ունեմ բավականին լուրջ վնասվածքներ, առաջին հերթին բուժում կստանամ». Հռիփսիմե Խուրշուդյան Ինչպես է Մակրոնը փախել ֆրանսիացի ֆերմերներից Ուկրաինայի բանակը շարունակում է մեկը մյուսի հետևից բնակավայրերը հանձնել (Քարտեզ) Ռաբոտինոյում ռուսները գրավել են գյուղի կենտրոնը և ամրացել (Քարտեզ) ՀՀԿ ԵԿ-ում այսօր տեղի է ունեցել Հայոց եկեղեցու պատմության առաջին դասը Ձուկը հարվածել է օդերեւութաբանի դեմքին, ով մեկնաբանում էր Նորվեգիայի վերջին 30 տարվա ամենաուժեղ փոթորիկը (Տեսանյութ) Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնել են մորը

ԱՄՆ դեսպանին հաջողվե՞լ է նորից Նիկոլի «վախը բռնել»

Վերլուծություն

­­Թեեւ կաս­կած չէր հա­րու­ցում, բայց այս պա­հին ու­նենք փաստ: Այն է, Ա­լիե­ւը հեր­թա­կան ան­գամ ընտր­վեց Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ: ­­Թե ինչ ներ­քին կամ ար­տա­քին խնդիր­նե­րով էր պայ­մա­նա­վոր­ված ­Հեյ­դա­րո­վի­չի ար­տա­հերթ վե­րընտր­վե­լը, ժա­մա­նա­կին անդ­րա­դառ­նա­լու ա­ռիթներ ու­նե­ցել ենք, չկրկնենք: Այս պա­հին ու­նենք ի­րո­ղութ­յուն՝ նա վե­րընտր­վել է, եւ հաս­կա­նալ է պետք՝ դա ինչ է նշա­նա­կում ­Հա­յաս­տա­նի հա­մար:

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ԱԼԻԵՎԻ ՎԵՐԸՆՏՐՎԵԼԸ

Ինչ խոսք, Ա­լիե­ւի ար­տա­հերթ վե­րընտ­րութ­յան հիմ­նա­կան նպա­տակ­նե­րից մե­կը հեր­թա­կան ընտ­րութ­յուն­նե­րին ընդ­դի­մութ­յա­նը պատ­րաստ­վե­լու հնա­րա­վո­րութ­յուն չտալն էր: Ադր­բե­ջա­նում, ի­հար­կե, ընդ­դի­մութ­յուն, որ­պես այդ­պի­սին, չկա: ­Բայց Ա­լիե­ւին մտա­հո­գողն ա­մե­նե­ւին էլ ռե­սուրս­նե­րից եւ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րից զրկ­ված նե­ր­քին ու­ժե­րը չեն: Այլ, որ ե­թե հա­մա­պա­տաս­խան աշ­խա­տանք կա­տար­վի այդ ներ­քին ու­ժե­րին ու­ժե­ղաց­նե­լու, հան­րութ­յան մեջ Ա­լիե­ւին փո­խե­լու գա­ղա­փա­րը մին­չեւ վերջ սրե­լու ուղ­ղութ­յամբ, այդ ա­մե­նի վրա մեծ փո­ղեր դրվեն, ա­պա դա կա­րող է լուրջ գլխա­ցա­վանք դառ­նալ: «­Գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն». ա­հա սա է, որ Ա­լիե­ւի հա­մար կա­րող էր վտան­գա­վոր լի­նել, եւ ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րը ոչ թե ներ­քին ընդ­դի­մութ­յա­նը, այլ նման «հե­ղա­փո­խութ­յուն» կազ­մա­կեր­պե­լու ու­նակ ար­տա­քին ու­ժե­րին ժա­մա­նակ չտա­լու ի­մաստ ու­ներ: ­Հա­կա­ռակ դեպ­քում ո­չինչ չէր խան­գա­րում ­Հեյ­դա­րո­վի­չին, որ մեկ տա­րուց հեր­թա­կան ընտ­րութ­յուն­նե­րի մի­ջո­ցով իր ան­վան դի­մաց 92-92 տկոս քվե գրեր:

­­Հա­ջոր­դը. «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յու­ննե­րի» մաս­նա­գե­տը, ի­հար­կե, Ա­րեւ­մուտքն է, եւ միայն փաս­տը, որ Ա­լիե­ւը գնաց ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի, էն գլխից էր հու­շում, որ նա Ա­րեւ­մուտ­քի հետ կապ­ված խնդիր­ներ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, տես­նում է: Այ­սինքն, վե­րընտր­վե­լով, դրա­նով պաշ­տո­նա­վար­ման եր­կար ժամ­կետ վերց­նե­լով, նա էա­պես թու­լաց­րեց «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յան» վտան­գը, դրա­նով էլ ա­վե­լի ա­զա­տե­լով ձեռ­քերն ա­րեւմտ­յան ճնշում­նե­րից:

Այս­պի­սով, Ա­լիե­ւի վե­րընտր­վե­լու բուն փաս­տը եր­կու հիմ­նա­կան ազ­դակ է հղում: ­Նախ, ե­թե Ա­լիեւն Ա­րեւ­մուտ­քից զգու­շա­նա­լու խնդիր ու­ներ, ա­պա դա հու­շում է, որ նա ա­րեւմտ­յան դաշտ տե­ղա­փոխ­վե­լու ծրագ­րեր գո­նե այս պա­հին չու­նի: Եվ դրա­նից բխող երկ­րորդ են­թադ­րութ­յու­նը՝ վե­րընտր­վե­լով, Ա­լիե­ւը շա­րու­նա­կե­լու է Ա­րեւ­մուտ­քին չեն­թարկ­վե­լու կուր­սը:

ԱԶԴԱԿ ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ

Այս ի­րա­վի­ճա­կը պետք է որ շատ հստակ ազ­դակ լի­նի նաեւ ­Նի­կո­լի հա­մար: Այն է՝ ե­թե ան­գամ դեռ ու­ներ սպա­սե­լիք­ներ, որ Ա­լիեւն ինչ-որ պա­հի կամ ինչ-որ նոր զի­ջում­նե­րից հե­տո կհա­մա­ձայն­վի վե­րա­դառ­նալ «Բր­յու­սե­լի ձե­ւա­չափ»՝ Պ­րա­հա­յի տխրահռ­չակ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հի­ման վրա «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու, ա­պա վե­րընտր­վե­լուց հե­տո դրա հա­վա­նա­կա­նութ­յու­նը շա­րու­նա­կում է ակ­տի­վո­րեն էլ ա­վե­լի նվա­զել: Այ­սինքն` փա­կու­ղին, ո­րի մեջ ­Նի­կոլն ինքն ի­րեն մտցրել է, էլ ա­վե­լի է խո­րա­նում: Այն է՝ կա´մ գ­նալ ռու­սա­կան բա­նակ­ցա­յին հար­թակ (ո­րից Ա­լիե­ւը չի հրա­ժար­վել), կա´մ հ­րա­ժեշտ տալ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ծրագ­րե­րին (քա­նի դեռ ի­րա­վի­ճա­կա­յին փո­փո­խութ­յուն տե­ղի չի ու­նե­ցել, ո­րը տե­սա­նե­լի չէ): Ընդ ո­րում, այդ եր­կու տար­բե­րակ­նե­րի մեջ, ­Նի­կո­լի կողմ­նո­րոշ­վե­լու հետ կապ­ված, ու­նենք նման պատ­կեր: Ան­ցած տա­րե­վեր­ջին ­Փա­շին­յա­նի ­Սանկտ ­Պե­տեր­բուրգ այցն ու դրան հա­ջոր­դած ո­րոշ ա­վե­լի քիչ տե­սա­նե­լի դե­տալ­ներ ինչ-որ տեղ ակ­նարկ­ներ պա­րու­նա­կում են, որ ­Նի­կո­լը փոր­ձում է ռու­սա­կան հար­թա­կի ուղ­ղութ­յամբ ինչ-որ չա­փով հող նա­խա­պատ­րաս­տել: Ընդ ո­րում, ­Մոսկ­վա­յից եւս ակ­նար­կում են, որ ի­րենք եւս նման նյո­ւանս­ներ տես­նում են: Օ­րի­նակ, նա­խօ­րեին պա­տաս­խա­նե­լով հար­ցին, թե հ­նա­րա­վոր հա­մա­րո՞ւմ են, որ ­Հա­յաս­տա­նը դուրս գա ՀԱՊԿ-ից եւ ռու­սա­կան այլ ին­տեգ­րա­ցիոն մե­խա­նիզմ­նե­րից, ՌԴ փո­խարտ­գործ­նա­խա­րար Ա­լեք­սանդր ­Պան­կինն ա­սաց. «Ո­րո­շա­կի փու­լում ԱՊՀ հար­թա­կում Ե­րե­ւա­նի ակ­տի­վութ­յան նվա­զում իս­կա­պես նկատ­վել է, սա­կայն, ընդ­հա­նուր առ­մամբ, տար­վա արդ­յունք­նե­րը կա­րե­լի է դրա­կան հա­մա­րել՝ հայ­կա­կան կող­մը միա­ցել է հոկ­տեմ­բե­րին ­Բիշ­քե­կում կազ­մա­կեր­պութ­յան գա­գաթ­ա­ժո­ղո­վի ո­րո­շում­նե­րի մեծ մա­սին: 2023 թվա­կա­նի 13-ին ա­ջակ­ցել է ­Հա­մա­գոր­ծակ­ցութ­յան կա­նո­նադ­րա­կան մար­մին­նե­րի նա­խորդ տա­րի ըն­դուն­ված գրե­թե բո­լոր հա­մա­տեղ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը… ­Մենք կազ­մա­կեր­պութ­յու­նում ո­րե­ւէ «պա­ռակտ­մա­ն» նշան­ներ չենք տես­նում, ընդ­հա­կա­ռա­կը»: Ինչ վե­րա­բե­րում է ԵՏՄ-ին, ա­պա, ըստ ­Պան­կի­նի. «Տն­տե­սա­կան տե­սանկ­յու­նից ­Միութ­յանն ան­դա­մակ­ցութ­յու­նը, ան­շուշտ, ձեռն­տու է Երեւա­նին, եւ դրա­նից հրա­ժար­վե­լը, մեր կար­ծի­քով, կհա­կա­սի երկ­րի շա­հե­րին…»:

­­Բայց, չնա­յած նման շեշ­տադ­րում­նե­րին, այն, որ ­Նի­կո­լի ուղ­ղութ­յամբ ա­մե­րիկ­յան ճնշում­նե­րը պահ­պան­վում են, դա եւս չի կա­րե­լի չնկա­տել: ­Թե­կու­զեւ կա­րե­լի է հի­շեց­նել ­Հա­յաս­տա­նում ԱՄՆ դես­պա­նա­տան վեր­ջին սկան­դա­լա­յին հայ­տա­րա­րութ­յու­նը՝  իր աշ­խա­տա­կից­նե­րին սահ­մա­ններ մեկ­նե­լու հետ կապ­ված: Եվ, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէր, որ դրան հա­ջոր­դեց ­Փա­շին­յա­նի հետ մեր երկ­րում ԱՄՆ ար­տա­կարգ եւ լիա­զոր դես­պան Ք­րիս­տի­նա Ք­վի­նի հան­դի­պու­մը, ո­րի հետ կապ­ված, հե­տաքր­քիր խո­սակ­ցութ­յու­ններ են պտտվում: ­Պա­շտո­նա­կան լրատ­վութ­յու­նը, հաս­կա­նա­լի է, ինչ­պես միշտ, այս դեպ­քում եւս գրե­թե բան չի ա­սում: Ըն­դա­մե­նը, թե. «Զ­րու­ցա­կից­նե­րը քննար­կել են տար­բեր ուղ­ղութ­յուն­նե­րով երկ­կողմ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան խո­րաց­մա­նը, ­Հա­յաս­տան-ԱՄՆ ռազ­մա­վա­րա­կան երկ­խո­սութ­յա­նը վե­րա­բե­րող հար­ցեր: Մտ­քեր են փո­խա­նակ­վել ­Հա­րա­վա­յին Կով­կա­սում տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րի, տա­րա­ծաշր­ջա­նա­յին են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի, ՀՀ կա­ռա­վա­րութ­յան «­Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» նա­խագ­ծի շուրջ»:

­­Բայց ան­գամ նման կցկտուր հա­ղոր­դագ­րութ­յու­նը մտա­ծե­լու տե­ղիք տա­լիս է: ­Մաս­նա­վո­րա­պես, այդ ի՞նչ «են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման» եւ «­Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կի» մա­սին է խոս­քը, ե­թե դրա հա­մար անհ­րա­ժեշտ պայ­ման հան­դի­սա­ցող «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ա­մե­րիկ­յան մո­դե­լը տե­ղից մա­զա­չափ ան­գամ չի շարժ­վել: Այ­սինքն, ­Նի­կոլն ու դես­պան Ք­րիս­տի­նան քննար­կել են «տա­րա­ծաշր­ջա­նա­յին են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման» ռու­սա­կան սցե­նա՞­րը, ո­րին ա­մե­րի­կա­ցի­նե­րը դեմ են 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ից սկսած: Եվ ա­հա, պտտվում են ստուգ­վող լու­րեր այն մա­սին, որ այդ­պես էլ կա, հենց այդ մա­սին է խոս­քը ե­ղել: Այ­սինքն, որ ա­մե­րիկ­յան դես­պա­նը հեր­թա­կան ան­գամ ­Նի­կո­լից պա­հան­ջել, սպառ­նա­ցել, թե՝ հոր­դո­րել է՝ ոչ մի ռու­սա­կան սցե­նար: ­Վեր­ջինս էլ տրտնջա­ցել է՝ բայց  չէ՞ որ դուք չեք կա­րո­ղա­նում Ա­լիե­ւին բե­րել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու, հի­մա ես ի՞նչ ա­նեմ:­­ Բայց մեկ է, աղբ­յուր­նե­րը պնդում են, թե դես­պանն ի­րենն է պնդել՝ մեկ է, ոչ մի ռու­սա­կան սցե­նար, ժա­մա­նակ շա­հի, մի­չեւ տես­նենք, թե ինչ է լի­նե­լու:

Դ­րա­նից հե­տո ­Նի­կո­լը սկսեց խո­սել`«­Հի­մա ԵՄ-ն , ըստ էութ­յան, մեր տա­րա­ծաշր­ջանն է» տրա­մա­բա­նութ­յամբ, բայց ե­րե­ւի ինքն էլ է հաս­կա­նում, որ դրա­նից ի­րո­ղութ­յուն­նե­րը չեն փոխ­վում: Այն պարզ պատ­ճա­ռով, որ այ­սօր աշ­խար­հում գե­րա­կա է դար­ձել ու­ժա­յին բա­ղադ­րի­չը, ո­րը նույն ԵՄ-ն չու­նի, եւ դեռ մեծ հարց է, թե ինչ վի­ճա­կում կհայտն­վի, ե­թե հան­կարծ մի քա­նի ամ­սից իշ­խա­նութ­յան գա Թ­րամփն ու խոս­տա­ցա­ծի հա­մա­ձայն՝ հրա­ժար­վի ՆԱՏՕ-ից: Ու դրա­նից հե­տո ի՞նչ կմնա նաեւ տասն­յակ տրի­լիոն­նե­րի պարտք կու­տա­կած ԵՄ-ի տնտե­սա­կան, վեր­ջա­պես՝ քա­ղա­քա­կան բա­ղադ­րի­չից: Ա­մեն դեպ­քում, այս պա­հին հա­կա­սութ­յու­նը Ադր­բե­ջա­նի հետ է, իսկ Ա­լիեւն ար­դեն բա­ցա­հայտ է հայ­տա­րա­րում, որ թքած ու­նի ա­մեն մի ԵՄ-ի վրա: Իսկ այդ դեպ­քում քա­նի եվ­րա­դի­տորդ կոչ­վող «շպիոն» էլ որ լցնեն ­Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին, անվ­տան­գութ­յան ա­ռու­մով «քոռ կո­պե­կի» օ­գուտ ան­գամ չեն տա:

Չ­նա­յած, այս ի­րո­ղութ­յու­նները ­Նի­կո­լը վա­ղուց է սե­փա­կան կաշ­վի վրա զգում. ե­թե ­Հա­րա­վա­յին ­Կով­կաս «հա­սած» ԵՄ-ն­ ի­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րի վրա ազ­դե­լու կա­րո­ղութ­յուն ու­նե­նար, ա­պա ­Նի­կո­լը դեռ ան­ցած տար­վա հոկ­տեմ­բե­րին՝ Ար­ցա­խը ա­զե­րի­նե­րին նվի­րե­լուց ան­մի­ջա­պես հե­տո կու­նե­նար ստո­րագր­ված ­Մակ­րո­նի եւ ­Շոլ­ցի քա­վո­րութ­յամբ կնքված «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր»: Ու երբ Ա­լիե­ւը ծի­ծա­ղե­լի վի­ճա­կի մեջ դրեց եվ­րո­պա­կան այդ եր­կու լի­դեր­նե­րին՝ հրա­ժար­վե­լով ան­գամ նրանց հետ հան­դի­պու­մից, պատ­րաս­տա­կա­մո­րեն այդ հան­դիպ­մա­նը մեկ­նած ­Նի­կո­լի հա­մար դա պետք է որ ար­դեն բա­վա­րար դաս լի­ներ: ­Բայց երբ դրա­նից հե­տո ա­միս­նե­րով Ա­լիեւն ա­րեւ­մտյան հար­թա­կի հետ կոն­տակտ­նե­րի չի գնում, իսկ ­Նի­կո­լը դեռ շա­րու­նա­կում է խո­սել ­Հա­րա­վա­յին ­Կով­կաս «հա­սած» ԵՄ-ի մա­սին, նաեւ հենց դա է ակ­նար­կում, որ ա­մե­րիկ­յան դես­պանն էլ նրան մի լավ վա­խեց­րել է:

ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆ ԷՖԵԿՏԻՎ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ

­­Բայց կրկնենք, դրա­նով ­Նի­կոլն իր ներ­կա­յիս փա­կու­ղուց դուրս չի գա­լիս: Այ­սինքն, պետք է շատ հստակ քայլ կա­տա­րի՝ գնա ռու­սա­կան հար­թակ կամ պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րի, որ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» կնքում տե­սա­նե­լի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում չի լի­նե­լու:

­­Բայց ա­հա այս ա­մե­նի հետ մեկ­տեղ հե­տաքր­քիր հայ­տա­րա­րութ­յուն ա­րեց նաեւ փոխ­վար­չա­պետ Մ­հեր Գ­րի­գոր­յա­նը՝ վեր­ջերս Ի­ջե­ւան-­­Ղա­զախ սահ­մա­նին Ադր­բե­ջա­նի փո­խվար­չա­պետ ­Շա­հին ­Մուս­տա­ֆաե­ւի հետ ու­նե­ցած հան­դիպ­ման մա­սին: Գ­րի­գոր­յա­նը հաս­տա­տեց ա­վե­լի վաղ մեր հայտ­նած տե­ղե­կութ­յու­նը, որ հան­դի­պու­մը տե­ւել է բա­վա­կան եր­կար, որ ա­մե­նաէա­կանն է, քննար­կել են բազ­մա­թիվ հար­ցեր, սա­կայն դրանց վե­րա­բեր­յալ ման­րա­մաս­ներ կող­մե­րը, ըստ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան, չեն հրա­պա­րա­կում: ­Սա­կայն չմո­ռա­նանք, որ այս ձե­ւա­չա­փը պաշ­տո­նա­պես կոչ­վում է «­Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի սահ­մա­նա­զատ­ման պե­տա­կան հանձ­նա­ժո­ղով»: Այ­սինքն, պետք է քննար­կեն մեկ՝ սահ­մա­նա­զատ­ման թե­ման, այլ ոչ թե «բազ­մա­թիվ հար­ցեր»: ­ Բայց երբ փաս­տա­ցի, ի­րենց հիմ­նա­կան գոր­ծա­ռույ­թից դուրս գա­լով, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, քննար­կում են «բազ­մա­թիվ հար­ցեր», ընդ ո­րում՝ հրա­ժար­վե­լով հստա­կեց­նել, թե կոնկ­րետ ին­չի մա­սին է խոս­քը, ա­պա պարզ հարց է ա­ռա­ջա­նում՝ այդ ի՞նչ հա­վել­յալ հար­ցե­րի մա­սին է խոս­քը:

Չ­նա­յած, ինչ­պես ժա­մա­նա­կին կար­ծիք հայտ­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, ի­րա­կա­նում նոր չէ, որ Գ­րի­գոր­յանն ու ­Մուս­տա­ֆաե­ւը, բա­ցի սահ­մա­նա­զա­տու­մից, զբաղ­վում են նաեւ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հետ կապ­ված քննար­կում­նե­րով, ո­րի մա­սին, ի դեպ, իր ե­լույթ­նե­րից մե­կում տո­ղա­տա­կե­րով ակ­նար­կեց նաեւ ­Փա­շին­յա­նը: Ա­մեն դեպ­քում, ե­թե պաշ­տո­նա­պես ֆիքս­վում է, որ Գ­րի­գոր­յանն ու ­Մուս­տա­ֆաե­ւը քննար­կում են «բազ­մա­թիվ հար­ցեր», եւ այդ պա­հին «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» քննար­կում­նե­րից փաս­տա­ցի դուրս են մնա­ցել ա­մե­րի­կա­ցի­նե­րի սի­րեց­յալ ԱԳ նա­խա­րար Միր­զո­յա­նը եւ բրի­տա­նա­ցի­նե­րի սի­րեց­յալ ՀՀ ԱԽՔ-ը, հե­տաքր­քիր պատ­կեր է ստաց­վում: ­Վեր­ջին հաշ­վով, Գ­րի­գոր­յան-­­Մուս­տա­ֆաեւ ձե­ւա­չա­փը ստեղծ­վել է ­Մոսկ­վա­յի հետ ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի (կոնկ­րետ 2021թ. հուն­վա­րի 11-ի մոս­կով­յան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան) արդ­յուն­քում: Եվ ա­հա հի­մա, որ Ա­լիե­ւը հրա­ժար­վել է ա­րեւմտ­յան հար­թակ­ից, ­Միր­զո­յան Ա­րոն եւ Գ­րի­գոր­յան Ար­մե­նը մնա­ցել են «խա­ղից դուրս», իսկ ­Մոսկ­վա­յում ստեղծ­ված հար­թա­կը ոչ միայն գոր­ծում է, այլ նաեւ ժա­մեր շա­րու­նակ «աչ­քից հե­ռու»՝ Ի­ջե­ւա­նի սահ­մա­նին «բազ­մա­թիվ հար­ցեր» են քննար­կում, ա­պա սա կա­րող է հարց ա­ռաջ քա­շել՝ իսկ ի­րա­կա­նում ԱՄՆ դես­պա­նի սպառ­նա­լիք­նե­րը ­Նի­կո­լին օգ­նո՞ւմ են «ճիշտ կողմ­նո­րոշ­վել»:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 


Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել․ ՊՆՀակաեկեղեցական ակցիան տեղի ունեցավ լուռ ու հազիվ 10 հոգով, բայց Ավինյանի բարձր հովանու ներքո«Երիտասարդ բժշկի գրառումները». առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմում«Ունեմ բավականին լուրջ վնասվածքներ, առաջին հերթին բուժում կստանամ». Հռիփսիմե ԽուրշուդյանԻնչպես է Մակրոնը փախել ֆրանսիացի ֆերմերներիցՈւկրաինայի բանակը շարունակում է մեկը մյուսի հետևից բնակավայրերը հանձնել (Քարտեզ)Ռաբոտինոյում ռուսները գրավել են գյուղի կենտրոնը և ամրացել (Քարտեզ)ՀՀԿ ԵԿ-ում այսօր տեղի է ունեցել Հայոց եկեղեցու պատմության առաջին դասըՁուկը հարվածել է օդերեւութաբանի դեմքին, ով մեկնաբանում էր Նորվեգիայի վերջին 30 տարվա ամենաուժեղ փոթորիկը (Տեսանյութ)Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնել են մորըԱրտակարգ դեպք Երեւանում. անհայտ պատճառով «պայթել է» երթուղային ավտոբուսի ապակին. NEWSMaker (ֆոտո)Թուրքիայի դպրոցներին քրիստոնեական տոները նշելն արգելելու վերաբերյալ հրահանգ է ուղարկվելԱրսենյան Գուգոյին ուզում են պայթեցնե՞լ.Yerevan TimesՆոր մանրամասներ՝ Իրան-Ռուսաստան ռազմավարական համաձայնագրի մասինԷրդողանը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեինՇառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա «Երևանը կարդում է» խորագրով գրքի տոնըԿրակոցներ և դանակահարություն՝ Երևանի էլիտար շենքի բակումՔաղաքացին պայթեցրեց հակաեկեղեցական Անդրանիկ Դովլաթյանի ստերըԱնկանխիկ վճարում չընդունող տնտեսվարողը պարտավոր է տուգանք վճարելՌուսական ուժերը գրավում են Կրասնոյեն (Քարտեզ)Մայր Աթոռը շարունակում է մնալ այդ կարծիքին․ Մուշեղ եպիսկոպոսը՝ Փաշինյանի հրաժարականի մասինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանովՖՈՏՈ. Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձելԶաքիր Հասանովը հանձնարարել է բարձրացնել ԶՈՒ մարտունակությունը՝ «2024-ին սպասվող խնդիրների որակյալ կատարման համար»Հռոմի պապը թեթև հարբուխի պատճառով չեղարկել է շաբաթ օրվա հանդիպումներըԱգրեսիայի վտանգ կա, Բաքուն տեսնում է` ՀՀ-ն փչացրել է կապերը ՌԴ-ի հետ, իսկ Արևմուտքը չի օգնելուՌԴ-ն ՀՀ-ին կարող է տալ այն, ինչը ոչ ոք չի կարող, իսկ հնդկական զենքը սարսափելի է, բոլորն են փաստումՓաշինյանից Փ տառն էլ չէր մնա, եթե ՌԴ-ն ուզենար հեղաշրջում անել, գերդաստանով գերեզման չի ունենաԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆԿառավարական համերգներին չեմ մասնակցում, հարկերը վճարում եմ․ Սոնա Շահգելդյան Աշոտ Հովհաննիսյանը հայտարարությամբ է հանդես եկելՀԱՊԿ-ի հավասարակշռված որոշումը, որը նախատեսում էր նաև ռազմատեխնիկական օգնություն և մի շարք այլ միջոցներ, Երևանը մերժել է. ՌԴ ԱԳՆՇրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյունՔՊ-ն հավանության է արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում«ՏԱՐԵՑՏԱՐԻ ԶԳՈՒՄ ԵՄ, ՈՐ ԲՈԼՈՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԻՄ ԴԵՄ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ». ԼԵԳԵՆԴԱՐ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ԱՐԴԵՆ 7-ԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել Է ԿիևԲեռ տեղափոխե՞լ եք արդեն. առաջին հայկական բեռնատար Բոինգը ՀՀ-ում է. Փաշինյանն այցելել է քաղավիացիաԻրանում պայթյուն է որոտացել. կան զոհերՆիկոլի տերերը որոշել են իսկապես վարի տալ Հայաստանը.Yerevan TimesՔիմ Քարդաշյանը շիկահեր է դարձելԼոնդոնի դատարանը կալանք է դրել ադրբեջանցի պատգամավորի ու նրա կնոջ՝ 22 անշարժ գույքի վրաԱդրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատները հերթական զորավարժություններն են անցկացրելՍեպտեմբերի 28-ին և 29-ին կկատարվի Մայր Տաճարի վերաօծումը և սրբալույս Մյուռոնի օրհնությունըԿարևոր չի, մրցակիցս թուրք է, թե այլ ազգի. ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆԱյսօր արդեն Սուրբ Տաճարն ենք պահում, իշխանությունը զավթածները թիրախավորել են Եկեղեցին«Ռադդ քաշի, գնա ստեղից». Մայր Աթոռի բակում սադրանք տեղի ունեցավՄայրս, դու իմ միակն էիր…Երեխաների հրապարակումը` Արամ Ասատրյանի կնոջ ծննդյան օրվա առթիվ.starnews.amԱդրբեջանի ՊՆ-ում վերլուծվել է հայ֊ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակըՌԴ սահմանապահներին ուզում են հանել Զվարթնոցից, քանի որ խնդիր կլինի, երբ Զելենսկին գա ՀայաստանՀնարավոր են կոնֆլիկտային իրավիճակներ. փետրվարի 24-ի աստղագուշակ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода