ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ԱՇՈՑՔԻ ՁՄԵՌ - 2024»ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
ՍպորտՎաղը, փետրվարի 3-ին, Շիրակի մարզի «Արփի լիճ, ազգային պարկ» ՊՈԱԿ - ի, «Ախուրյանի կիրճ» տեղամասի Աշոցք - Կրասար ճանապարհահատվածի հարևանությամբ գտնվող սոճիների հարակից տարածքում կկայանա «Աշոցքի ձմեռ 2024» մարզամշակութային միջոցառումը ։ Մարզական մասը բաղկացած է լինելու մրցութային, սիրողական խաղերից ու ցուցադրական ելույթներից. Դահուկավազք, բազկամարտ, կշռաքար, Ձնամարտ, լավագույն նշանառու, պարանի ձգում, սիրողական խաղեր, Ձնեմարդ պատրաստել, խաղ սահնակով։ Միջոցառման սկիզբը ժամը 11։30-ին։ Ցուցադրական ելույթներ, կարատեի ցուցադրություն, ելույթներ, ազգային կոխ։ Միջոցառման ժամանակ, իրենց անզուգական կատարումներով հանդես կգան Գյումրեցի հայտնի երգիչներ Գագիկ Մկոյանը, Կարեն Աթոյանը, Ժորա Մկոյանը, Արմինե Հովհաննիսյանը, Նվարդ Հարությունյանը, Ասյա Երեմյանը, Արթուր Սահակյանը և Աշոցքի մարզամշակութային կենտրոնի երգչախումբը։ Ամբողջ միջոցառման ակտիվ երաժշտությունը կապահովի DJ Ժան Ադլոյանը։ Լինելու է պար, խարույկ, ազգային և բազմազան ուտեստներով տաղավարներ, մարզամշակութային կենտրոնի և արվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցադրություն։ Միջոցառմանը մասնակցելու են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Աշոցք համայնքի 25 վարչական տարածքների, Աշոցքի հարակից գյուղերից, մարզիկներ, զբոսաշրջիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Եկեք միասին վայելենք արկածներով լինի հեքիաթային օրը, որը անմոռաց կդառնա Աշոցքի գեղեցիկ ու հյուրընկալ հարկի տակ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ